Connect with us

Մամուլ

Անընդունելի է երկրորդ նախագահի նկատմամբ ազատազրկման ծայրահեղ միջոցներ կիրառելը. ՀՅԴ ­Բյու­րո­յի ներ­կա­յա­ցու­ցիչ


Yerkir.am
-ը գրում է. «Մար­տի սկզբին Հու­նաս­տան այ­ցե­լեց ՀՅԴ ­Բյու­րո­յի ներ­կա­յա­ցու­ցիչ ընկ. ­Հա­կոբ ­Տեր-Խա­չա­տու­րյանը։ Անդ­րա­դար­ձել ենք նրա ու­նե­ցած կա­րե­ւոր հան­դի­պում­նե­րին ­Հու­նաս­տա­նի քա­ղա­քա­կան գործիչների հետ, ո­րոնց­ից հատ­կան­շա­կան ե­ղավ ջերմ ըն­դու­նե­լու­թյունը Հու­նաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Պ­րո­կո­պիս ­Պավլո­պու­լո­սի կող­մից։ ­Նա նաև ա­ռի­թ ու­նե­ցավ Ա­թեն­քում եւ Սալոնիկում հան­դես գա­լու գա­ղու­թա­յին կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի առ­ջեւ եւ սպա­ռիչ կեր­պով ներ­կա­յաց­նե­լու Դաշ­նակ­ցու­թյան տե­սա­կետ­նե­րը ազ­գա­յին, հա­մա­հայ­կա­կան եւ հայ­րե­նի ի­րա­կա­նու­թյան հետ ա­ղերս ու­նե­ցող հար­ցե­րի շուրջ։

Կորոնավիրուսի պար­տադ­րած հա­մաշ­խար­հա­յին ար­գելքների լույ­սի տակ` «Ա­զատ Օր»-ն ընկ. ­Հա­կոբ ­Տեր -Խա­չա­տու­րյա­նի հետ ու­նե­ցավ հե­ռա­վար հար­ցազ­րույց, ո­րի ըն­թաց­քում խոսակ­ցու­թյու­նն ըն­թա­ցավ ­Հա­յաս­տա­նին, Ար­ցա­խին եւ հա­յաշ­խար­հին հու­զող օ­րա­կար­գե­րի շուրջ, մաս­նա­վո­րա­բար՝ լու­սար­ձա­կի տակ առ­նվեցին ներ­հա­յաս­տա­նյան ու ար­ցա­խյան զար­գա­ցում­նե­րը եւ ՀՅ ­Դաշ­նակ­ցու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը։ Բ­նա­կա­նա­բար, մեր խոսակ­ցու­թյու­նն ընդգր­կեց նաեւ նրա` Հու­նաս­տան այ­ցե­լու­թյան ար­ժե­ւո­րու­մը։ Ս­տո­րեւ մեր ըն­թեր­ցող­նե­րին ենք ներկայացնում հար­ցազ­րույ­ցն` ամ­բող­ջու­թյամբ:

«Ազատ Օր»

Ձեր` ­Հա­յաս­տան վեր­ջին այ­ցե­լու­թյան ժամանակ հան­դի­պում ու­նե­ցաք ­Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի եւ վար­չա­պե­տի հետ։ ­Խնդրում ենք ա­վե­լի ման­րա­մաս­ն ներկայացնել։

Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի եւ վար­չա­պե­տի հետ պար­բե­րա­բար հան­դի­պում ու­նե­նում ենք, երբ ­Հա­յաս­տանում եմ գտնվում: ­Նա­խա­գա­հի հետ խո­սակ­ցու­թյունն ընդգր­կեց ­Հայ դա­տի մեր գրա­սե­նյակ­նե­րի եւ հանձ­նա­խմ­բե­րի վեր­ջին խորհր­դա­ժո­ղո­վի ար­դյունք­նե­րը, 2020-ի հա­մա­հայ­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը՝ նե­րա­ռյալ ­Սեւ­րի դաշ­նա­գի­րի 100-ա­մյա­կի նշու­մը, ­Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը եւ ազ­գա­յին օ­րա­կար­գի հար­ցե­րը: ՀՀ վար­չա­պե­տի հետ նաեւ քննար­կե­ցինք հա­մա­հայ­կա­կան ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րը` նե­րա­ռյալ Ար­ցա­խի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա փու­լը եւ ­Հա­յաս­տան-Վ­րաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Եր­կու հան­դի­պում­ներն էլ ան­ցան փո­խըմբռնման մթնո­լոր­տում:

Մենք, ան­կախ իշ­խա­նու­թյան հետ մեր ու­նե­ցած ներ­քա­ղա­քա­կան տա­րա­ձայ­նու­թյուններից, միշտ զգա­ցել ենք հա­մա­հայ­կա­կան ու ­Հայ դա­տի աշ­խա­տանք­նե­րի շուրջ հայ­րե­նի իշ­խա­նու­թյան բարձրա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ խորհր­դակ­ցե­լու, տե­ղե­կու­թյուն­ներ փո­խա­նա­կե­լու, փո­խա­դարձ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եզ­րեր գտնե­լու եւ աշ­խա­տան­քը հա­մադ­րե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը:

Փետ­րվա­րի վեր­ջին Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցավ ­Հայ դա­տի աշ­խար­հաս­փյուռ հանձ­նա­խմբերի եւ գրա­սե­նյակ­նե­րի խորհր­դա­ժո­ղո­վը։ Մեր մա­մու­լն անդրա­դար­ձավ ժո­ղո­վին, սա­կայն այժմ կխնդրենք Ձեր գնա­հա­տա­կա­նը:

Մենք պար­բե­րա­բար գու­մա­րում ենք ­Հայ դա­տի խորհր­դա­ժո­ղով­ներ, ուր ի մի ենք բե­րում մեր գրա­սե­նյակ­ներն ու հանձ­նա­խմ­բե­րը: Ո­րոշ տա­րի­ներ այդ խորհր­դա­ժո­ղով­նե­րն անցկացնում ենք տա­րա­ծաշր­ջա­նա­յին հիմ­քով, իսկ 2-3 տա­րին մեկ՝ կենտ­րո­նա­կան մա­կար­դա­կով` ­Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում:

Վեր­ջին տա­րի­նե­րի մեր մե­ծա­գույն հա­ջո­ղու­թյունն այն է, որ գրա­սե­նյակ­նե­րի ցան­ցը ըն­դար­ձա­կված է` հա­մալ­րված Հայ դատի ար­հես­տա­վարժ նվի­րյալ­նե­րով, ո­րոնք պատ­նեշի վրա են օ­րը 24 ժամ, շա­բա­թը 7 օր, տա­րին 365 օր։ Նրանք էա­պես ապրում են ­Հայ դա­տով, գոր­ծում են, աշ­խա­տում որ­պես կազ­մա­կերպ ու ան­խոնջ բա­նակ: Այ­լեւս միայն կա­մա­վոր աշ­խա­տան­քով չենք բա­վարարվում, թեեւ դա եր­բեք չ­ի են­թադ­րում այն հսկա գոր­ծի անտեսում, որը կա­տա­րում են մեր հանձ­նա­խմ­բե­րի կազ­մե­րի ու նրանց շուրջը հա­մախմ­բված կա­մա­վոր­նե­րը` ա­վե­լի քան ե­րե­սուն երկրներում: Այս վեր­ջին խորհր­դա­ժո­ղո­վի նիս­տե­րը տե­ղի ու­նե­ցան թե՛ Ե­րե­ւա­նում եւ թե՛ Ս­տե­փա­նա­կեր­տում։ Օ­րա­կար­գն ընդգր­կում էր ­Հայ դա­տի մեր նո­րօ­րյա սահ­մա­նու­մի չորս հիմ­նա­կան գլուխ­նե­րը։

Ա­ռա­ջի­նը մեր ի­րա­զեկ­ման` լոբբինգի աշ­խա­տանք­ներն են` ի նպաստ մեր եր­կու պե­տու­թյունների: Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում պե­տու­թյան հզո­րաց­ման օ­րա­կարգն է, նրա մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյան ամ­րապն­դու­մը եւ տար­բեր տի­պի օ­ժան­դա­կու­թյուն­ներ ա­պա­հո­վե­լը: Ար­ցա­խի պա­րա­գա­յում, օ­ժան­դա­կու­թյունն ա­պա­հո­վե­լու կող­քին, նրա ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի շեշ­տա­դ­րումն է եւ, ուր որ կա­րե­լի է, Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման հե­տապն­դու­մը: Մի օ­րի­նակ նշեմ օ­ժան­դա­կու­թյան հար­ցով. Ա­մե­րի­կա­յի ­Միա­ցյալ ­Նա­հանգ­նե­րի մե­րօ­րյա մար­տահ­րա­վեր­ներն են Ար­ցա­խի ուղ­ղա­կի օ­ժան­դա­կու­թյան վե­րա­հաս­տա­տե­լը, որը Թ­րամ­փի վար­չա­կար­գը փոր­ձում է վերացնել, եւ Հա­յաս­տա­նին հատ­կա­ցվե­լիք` Ա­մե­րի­կա­յի նպաս­տը կորոնավիրուսի դեմ պայ­քա­րին ուղ­ղե­լը:

Երկ­րորդ հիմ­նա­կան գլու­խը ­Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման, կան­խար­գել­ման եւ դա­տա­պարտ­ման աշ­խա­տանք­ներն են, ո­րոնց ա­վել­ացել է մաս­նա­գի­տորեն մեր պա­հան­ջա­տի­րու­թյան օ­րի­նա­կան կողմերն ու­սում­նա­սի­րե­լու խնդի­րը: Այս վեր­ջին նպա­տա­կի հա­մար ստեղ­ծե­լ ենք «Armenian Legal Center for Justice and Human Rights» (Ար­դա­րու­թյան եւ մարդ­կա­յին ի­րավունքների հայ­կա­կան ի­րա­վա­կան կենտրոն) կազ­մա­կեր­պու­թյու­նը, որը, Վաշինգտոնում գրան­ցված լինելով հան­դերձ, ու­նի մի­ջազ­գա­յին տնօ­րեն խոր­հուրդ, որ կազմված է տար­բեր եր­կրներից ընդգրկված մաս­նա­գետ­նե­րով եւ ու­նի եր­կու հիմ­նա­կան նպա­տակ­ներ` առա­ջին՝ ­Ցե­ղաս­պա­նու­թյան հե­տե­ւանք­նե­րի վե­րաց­ման հա­մար օ­րի­նա­կան ճա­նա­պարհ­ների ո­րո­նու­մ, երկ­րորդ՝ Ար­ցա­խի հար­ցով օ­րի­նա­կան ճա­նա­պար­հի ճշտու­մ՝ հաս­նե­լու հա­մար մեր հիմ­նա­կան նպա­տա­կին:

Եր­րոր­դը՝ առ­հա­սա­րակ հա­յա­պատ­կան հո­ղե­րում կամ ընդ­հան­րա­պես Ս­փյուռ­քում հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան խնդիրն է: Այս բա­ժի­նը պարփակում է, բնա­կա­նա­բար, ­Ջա­վախ­քի մեր քույ­րե­րի եւ եղ­բայ­րնե­րի մարդ­կա­յին ան­հա­տա­կան ու հա­վա­քա­կան ի­րա­վունք­նե­րի խնդիր­նե­րը, որ­պես­զի նրանք կառ­չած մնան ի­րենց հո­ղին: Այս գլխում է նաեւ ծպտյալ հա­յե­րի հար­ցը Ա­րեւմ­տյան ­Հա­յաս­տա­նում, ինչ­պես նաեւ այլ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյու­նը, որ­պես­զի մեր հո­ղե­րում հայ­կա­կան ներ­կա­յու­թյու­նը խրա­խու­սվի եւ հա­յա­կեր­տու­մն ամ­րապն­դվի: ­Այստեղ են զե­տե­ղված նաեւ ս­փյուռ­քա­հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րը` ըստ մի­ջազ­գա­յին դաշ­նա­գրերի կամ ա­ռան­ձին եր­կր­նե­րի օ­րենք­նե­րի սահ­մա­նում­նե­րի. հա­տուկ ու­շադ­րու­թյան ա­ռար­կա են ­Մի­ջին Ա­րե­ւել­քի, ­Թիֆ­լի­սի եւ ­Պոլ­սի հա­յու­թյան պա­րա­գա­նե­րը: Իսկ որոշ շրջան­նե­րում կա հա­յու­թյան վե­րա­դար­ձի ե­րե­ւույ­թը, հա­յա­կերտ­ման խնդի­րը, որը քա­ջա­լե­րում ենք ա­մե­նու­րեք։ Այ­սօր ու­րա­խու­թյամբ տեսնում ենք նոր սե­րունդ­նե­րի հայ­րե­նա­սեր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, ո­րոնց ծնող­նե­րը հե­ռա­ցել էին ի­րենց ար­մատ­նե­րից, եւ հի­մա նրանք սկսել են վե­րա­դառ­նալ հա­յու­թյանը:

Չոր­րորդ գլու­խը ե­րի­տա­սար­դու­թյան ներգ­րավման եւ քա­ղա­քա­կա­նաց­ման խնդիրն է, որ­պես­զի նրանք այ­լա­զան եր­կր­նե­րում բարձր պաշ­տոն­ներ ստանձ­նեն քա­ղա­քա­կան տնտե­սա­կան, ֆի­նան­սա­կան, լրա­տվա­կան կա­ռույց­նե­րում եւ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյունների կենտրոններում:

Անց­նենք ­Հա­յաս­տա­նի այ­սօ­րվա քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կին` ­Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյան հան­րա­քվե, կորոնավիրուսի դեմ պայ­քար, քա­ղա­քա­կան շի­կա­ցած մթնո­լորտ։ Ո՞րն է ­Դաշ­նակ­ցու­թյան կե­ցված­քը եւ դիր­քո­րո­շու­մը։

Ճիշտ է, որ շի­կա­ցած է մթնո­լոր­տը ­Հա­յաս­տա­նում: Դժ­բախ­տա­բար, իշ­խա­նու­թյու­նը տա­կա­վին հե­տապն­դում է բա­ժա­նա­րար գծեր ստեղ­ծե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն: ­Տա­կա­վին շարունակում է թշնա­ման­քի ու ա­տե­լու­թյան մթնո­լորտը, որն ա­ռողջ ե­րե­ւույթ չէ եւ քան­դում է հա­մե­րաշ­խու­թյան ու հա­մախմ­բվա­ծու­թյան ո­րե­ւէ հա­վա­նա­կա­նու­թյուն: Սահ­մանադ­րա­կան հան­րա­քվեն հե­տաձ­գվել է կորոնավիրուսով պայմանավորված վտան­գի պատ­ճա­ռով: ՀՅԴ ­Հա­յաս­տա­նի կազ­մա­կեր­պու­թյու­նը հստա­կորեն բա­ցատ­րել է, թե ին­չու հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է այս հան­րա­քվեի ըն­թաց­քը եւ էու­թյու­նը՝ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի մի քա­նի դա­տա­վոր­նե­րից ձեր­բա­զա­տվե­լու հա­մար։ Ա­ռա­վել` ու­նենք լուրջ մտա­հո­գու­թյուն, որ, օ­րենս­դիր եւ գոր­ծա­դիր բո­լոր լծակ­նե­րը ու­նե­նա­լով իր ձեռ­քում, իշ­խա­նու­թյու­նը հի­մա նաեւ ուզում է իր ամ­բող­ջա­կան հա­կակ­շռի տակ առ­նել դա­տա­կան հա­մա­կար­գը, ինչը մե­զ հա­մար ա­նըն­դու­նե­լի է. ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կր­նե­րում դա­տա­կան հա­մա­կար­գն ու­նի իր ան­կա­խու­թյու­նը եւ չի գոր­ծում օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան տակ:

Մենք կողմ­նա­կից ենք դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում բա­րե­փո­խում­ներ մտցնե­լու անհ­րա­ժեշ­տու­թյանը եւ վար­չա­պե­տի հետ հան­դի­պում­նե­րի ընթացքում էլ փո­խան­ցել ենք, բայց դրանք պետք է լինեն հանգ­րվա­նա­յին, հա­մա­խո­հա­կան եւ Սահ­մա­նադ­րու­թյանը հա­մա­պա­տաս­խան: ­Մենք հա­վա­տում ենք, որ, դժբախ­տա­բար, այս հան­րա­քվեն եւս մեկ անգամ պի­տի բե­ւե­ռացնի մեր ժո­ղո­վրդին եւ սե­ւե­րի ու սպի­տակ­նե­րի բա­ժա­նա­րար գծե­րը պի­տի հայտ­նա­բե­րի: ­Սահ­մա­նադրա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի խորհր­դա­րա­նա­կան գոր­ծըն­թա­ցն ար­դեն սկսված է, եւ իշ­խա­նու­թյունից ակն­կա­լում ենք, որ ստեղ­ծի հա­մե­րաշխ մթնո­լորտ` փո­փո­խու­թյունների թղթած­րա­րը ման­րա­մաս­նորեն եւ հա­մա­պար­փակ կեր­պով քննար­կե­լու հա­մար: ­Մենք ան­ցյա­լում անդ­րա­դար­ձել էինք այս կա­պակ­ցու­թյամբ մեր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուններին, այ­սինքն` երկ­քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ բո­լոր տե­սա­կի սահ­մա­նադ­րա­կան ար­գելք­նե­րի վե­րաց­մանը, նա­խա­գա­հի ի­րա­վա­սու­թյուն­նե­րի ըն­դար­ձակ­մանը կամ ա­վե­լի ճիշտ` վար­չա­պե­տի եւ նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րի հա­վա­սարակշ­ռմանը, խորհր­դա­րա­նա­կան հա­մա­կար­գի ամ­րապնդմանը եւ ար­դա­րա­դա­տու­թյան ճյու­ղի ա­ռա­վել ան­կա­խաց­մանը: Ա­ռա­վել՝ ընտ­րա­կան օ­րենսգր­քում անհ­րա­ժեշտ փո­փո­խու­թյուններ մտցնե­լուն: Բ­նա­կա­նա­բար, այս հար­ցե­րը հի­մա սա­ռե­ցված են` կորոնավիրուսի դեմ պայ­քա­րե­լու ա­ռաջ­նա­հեր­թու­թյունով թե­լադ­րված:

ՀՅԴ ­Բյուրոն կո­չով դի­մեց աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյանը` հա­մախմ­բվե­լ պե­տու­թյան շուրջը եւ միաս­նա­կան ու­ժե­րով դի­մագ­րա­վել այս մար­տահ­րա­վե­րը: ­Մենք կա­ռա­վա­րու­թյանը ներ­կա­յա­ցրեցինք ա­ռա­ջարկ­ներ այս ուղ­ղու­թյամբ եւ, ՀՕՄ-ի ու ­Հայ դա­տի մեր հանձ­նա­խմբերի գոր­ծակ­ցու­թյամբ, ան­մի­ջա­պես ի գործ դրինք օ­ժան­դա­կու­թյան ծրա­գրեր, ո­րոնց մի մա­սը տա­կա­վին ըն­թաց­քի մեջ է:

Վեր­ջերս ­Հա­յաս­տա­նում Ա­մե­նայն ­Հա­յոց ­կա­թո­ղի­կո­սը հան­դես ե­կավ ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռ. ­Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցի փո­փո­խու­թյան ա­ռա­ջար­կով: Դրան հաջորդած հրա­պա­րա­կա­յին թեր ու դեմ կար­ծիք­նե­րն ա­լե­կո­ծե­ցին ­Հա­յաս­տա­նի մա­մուլն ու սոցիալական ցան­ցե­րը: Ի՞նչ կասեք այս ուղ­ղու­թյամբ:

Ա­մե­նայն ­Հա­յոց ­կա­թո­ղի­կո­սի հայ­րա­պե­տա­կան հոր­դո­րում ո­րե­ւէ ար­տա­ռոց բան չկա. ­Վե­հա­փա­ռը պար­զա­պես նշել էր, որ, ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի ու կորոնավիրուսի կապակցությամբ մտա­հո­գու­թյունից ելնելով, բո­լոր կան­խար­գե­լիչ մի­ջոց­նե­րին պետք է դի­մել`ա­պա­հո­վե­լու հա­մար նա­խա­գա­հի ա­ռող­ջու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը: ­Այնտեղ ո­րե­ւէ անդ­րա­դարձ չկար դա­տա­վա­րու­թյան էու­թյանն ու քրեա­կան մե­ղադ­րանք­նե­րին: Արդ՝ իս­կա­պես ան­հասկա­նա­լի է այն ծա­վա­լված աղ­մու­կը եւ մա­նա­վանդ շղթա­յա­զեր­ծված պայ­քա­րը ոչ միայն ­Վե­հա­փա­ռի ան­ձի, այլև ­Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղեց­ու հան­դեպ:

Մեկ անգամ եւս շեշ­տում ենք, որ ­Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցին ազ­գա­յին էա­կան կա­ռույց­նե­րից է, ո­րի կա­րե­ւո­րու­թյու­նը նշված է ՀՀ ­Սահ­մա­նադ­րու­թյան մեջ, եւ ո­րի դե­րը կրո­նա­կան սահ­ման­նե­րից շատ այն­ կողմ է ան­ցել մեր պե­տու­թյան կո­րս­տի խա­վա­րի դա­րե­րում: Ե­կե­ղեցու դեմ ծրագ­րված այս հար­ձա­կում­ներն ու նրա դե­րը միտումնավոր նսե­մաց­նե­լը հա­րված­ներ են` ուղ­ղված ողջ հա­յու­թյանը, եւ ըստ այդմ` լրիվ դա­տա­պար­տե­լի:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հին, ա­պա կա­լան­քը որ­պես խա­փան­ման մի­ջոց ընտ­րե­լու եւ ձգձգվող դա­տա­վա­րու­թյան հետ կա­պված մեր հստակ դիր­քո­րո­շումն ու մտա­հո­գու­թյուն­նե­րը վա­ղուց ենք հայտ­նել։ Աշ­խար­հը պա­տու­հա­սած այս հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում այ­սօր ա­ռա­վել եւս ա­նըն­դու­նե­լի ենք համարում ա­ռող­ջա­կան խնդիր­ներ ու­նե­ցող եւ վտան­գված տա­րի­քա­յին խմբում գտնվող ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ ա­զա­տազրկ­ման ծայ­րա­հեղ մի­ջոց­ներ կի­րա­ռե­լը։ Ար­դա­րա­դա­տու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը չի կարող ընտ­րո­վի լինել եւ չպետք է հա­կա­սի ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան սկզբունք­նե­րին:

Այժմ խոսենք Ար­ցա­խի զույգ ընտ­րու­թյունների եւ, բնա­կա­նա­բար, ­Դաշ­նակ­ցու­թյան մաս­նակ­ցու­թյան մա­սին։

Ար­ցա­խի ընտ­րու­թյունների ա­ռա­ջին փու­լը հատ­կան­շվեց աշ­խույժ մաս­նակ­ցու­թյամբ եւ բարդ ու խճո­ղված խճան­կա­րով: Ա­ռա­ջին ան­գամ է, որ­քան հիշում եմ, որ ու­նե­ցանք 14 նա­խա­գա­հա­կան թեկ­նա­ծու­ներ եւ 12 կու­սակ­ցու­թյուն­ներ ու դա­շինք­ներ: Համե­նայն­ դեպս, մեր հոր­դորն էր, որ ընտ­րու­թյուն­նե­րն ըն­թա­նան ար­դար, հա­վա­սար ու թա­փան­ցիկ պայ­ման­նե­րում։ ­Թեեւ ի սկզբա­նե մտա­հոգ էինք, որ ար­դեն ա­վե­լի քան մեկ տա­րի ի վեր մի շարք ու­ժեր ձեռ­նար­կում են ոչ ­պաշ­տոնական ընտ­րար­շա­վ` ա­մեն տե­սա­կի լծակ­նե­րի օգ­տա­գոր­ծու­մով: Անհ­րա­ժեշտ էր նաեւ ա­պա­հո­վել պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կի մեջ գտնվող Ար­ցա­խի կա­յու­նու­թյու­նը եւ ցույց տալ աշ­խար­հին, որ Ար­ցա­խը կա­յա­ցած պե­տու­թյուն է եւ ժո­ղովր­դա­վա­րու­թյան բարձր մա­կար­դա­կով կարող է ընտ­րել իր քա­ղա­քա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին:

Մենք ներ­կա­յա­ցանք մեր նա­խա­գա­հա­կան թեկ­նա­ծո­ւով` հան­ձին ընկ. ­Դա­վիթ Իշ­խա­նյա­նի, եւ ԱԺ-ի հա­մար ո­րա­կյալ ցան­կով՝ կազ­մված ըն­կեր­ներ-ըն­կե­րու­հի­նե­րից ու հա­մա­կիր­նե­րից: ­Մեր մրցա­կից­նե­րի իսկ հաս­տա­տմամբ` ու­նե­ցանք ա­մե­նաո­րա­կյալ եւ ի­րա­պաշտ ընտ­րա­կան ծրա­գի­րը:

Ա­ռա­ջին փու­լի ըն­թաց­քում ի հայտ ե­կան ո­րոշ խախ­տում­ներ, եւ հստա­կվեց, որ որոշ ու­ժեր, մա­նա­վանդ` մե­ծա­գույն տո­կոս ստա­ցած դա­շին­քը, պե­տա­կան լծակ­նե­րի ամ­բող­ջա­կան օգ­տա­գոր­ծու­մով եւ շռայլ խոս­տում­նե­րով են ա­ռա­վե­լա­գույն քվե­ներ ա­պա­հո­վել: ­Դաշ­նակ­ցու­թյան քվե­նե­րը, նախ­կին ընտ­րու­թյան հա­մե­մատ, ան­կում կրե­ցին, ու ՀՅԴ-ն ­նոր խորհր­դա­րա­նում ու­նե­ցավ 3 ա­թոռ:

Երկ­րորդ փու­լի ար­դյունքն ար­դեն կան­խո­րո­շված էր նա­խա­գա­հա­կան թեկ­նա­ծու­նե­րի քվենե­րի մեծ տար­բե­րու­թյան եւ երկ­րորդ բարձ­րա­գույն քվե հա­վա­քած թեկ­նա­ծո­ւի` այդ փու­լին չմաս­նակ­ցե­լու կո­չի հե­տե­ւան­քով:

Ինչ­պես միշտ եւ ան­կա­խա­բար ընտ­րա­կան ար­դյունքից` ­Դաշ­նակ­ցու­թյու­նը ան­պայ­ման պի­տի ու­նե­նա իր կա­րե­ւոր դե­րը Ար­ցա­խի քա­ղա­քա­կան կյանքում եւ պի­տի շա­րու­նա­կի պաշտ­պա­նել Ար­ցա­խի ի­րա­վունք­նե­րն աշ­խար­հով մեկ: Ան­շուշտ, մեր նպա­տա­կը Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ի­րա­վա­կան ամ­րագ­րումն է` որ­պես մի­ջան­կյալ լու­ծում, եւ, վերջ ի վեր­ջո, նրա միա­ցու­մը ­Հա­յաս­տա­նին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Միջազգային8 ժամ ago

Հռոմի պապը նախազգուշացնում է, որ Իտալիայում «ժողովրդագրական ձմեռ» կլինի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել լրացուցիչ օգնություն ցուցաբերել ծնողներին՝ ծնելիության ցածր մակարդակը հաղթահարելու համար: Ելույթ ունենալով Իտալիայում ժողովրդագրության հիմնախնդրին...

Հասարակական8 ժամ ago

Վերիշենի եւ Ակների բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը

Վերիշեն եւ Ակներ գյուղերի բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է...

Հասարակական9 ժամ ago

«Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ». Արշավիր Ղարամյան

ՀՀ իշխանությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ Սև լճի, Մեծ Իշխանասարի և Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և...

Հասարակական10 ժամ ago

Նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է «Հայրենիք» կուսակցությանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է «Հայրենիք» կուսակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Կարինե...

Քաղաքական10 ժամ ago

Եթե բանակցություններն արդյունք չտան, ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի ՀՀ տարածքից. Արմեն Խաչատրյան

Ներկայումս բանակցային գործընթացը շարունակվում է, հուսով ենք, որ այն կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին,...

Պատահարներ10 ժամ ago

Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաեւ Կութ գյուղի շրջակայքում. հովիվները ստիպված են եղել իջեցնել անասուններին

Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։ Այս մասին...

Քաղաքական11 ժամ ago

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է...

Հասարակական11 ժամ ago

Դիմումն ուղարկվել է ՀԱՊԿ. եռօրյա ժամկետ է նախատեսված. Տիգրան Ավինյանը խորհուրդ տվեց չչափազանցնել իրողությունը

Հայաստանը ճգնաժամի կառավարման կետով է դիմել ՀԱՊԿ-ին՝ հետագա հնարավոր խորացումից խուսափելու և բայդ խորացումը կանխելու համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի...

Հասարակական13 ժամ ago

Ռուբեն Վարդազարյանի բողոքը քննող դատավոր Դավիթ Հարությունյանը ինքնաբացարկ չհայտնեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու...

Միջազգային13 ժամ ago

Էնթոնի Բլինքենը հասկացրել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է Իրանի հետ միջուկային բանակցությունները առաջ մղելու Ջո Բայդենի վարչակազմի ծրագրերը՝ չնայած հրաժարվելու հանրապետականների կոչերին՝...

Հասարակական14 ժամ ago

ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Ավստրալիային Չինաստանի հետ վեճերում

Ջո Բայդենի վարչակազմը պարտավորվել է աջակցել Ավստրալիային Չինաստանի հետ վեճերում: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր ավստրալացի գործընկերոջն ասել է, որ ԱՄՆ-ն...

Քաղաքական15 ժամ ago

Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ. Էլինար Վարդանյան

«Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը կասեր ցանկացած երկրի բանական...

Հասարակական15 ժամ ago

ԵՊԲ Հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։...

Քաղաքական15 ժամ ago

ԲՀԿ խմբակցությունն այսօր նախաձեռնում է Ազգային ժողովի արտահերթ նիստ. Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի...

Հասարակական1 օր ago

ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասվել են BMW X3-ը, Nissan Xtrail-ը եւ Opel-ը

Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։25-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից...

Հասարակական1 օր ago

Թաթոյանը մեկնել է Սյունիք՝ սահմանների հետ կապված իրավիճակին ծանոթանալու, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու,...

Հասարակական1 օր ago

424 ընտանիք օգտվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աշխատանքի եւ...

Հասարակական2 օր ago

Ադրբեջանցիները վերեւից իջել են եւ մեր սահմանն անցել. Վերին Շորժայի վարչական ղեկավար

Ադրբեջանական զորքը նախօրեին Վարդենիսի ուղղությամբ հատել է Հայաստանի սահմանը, հայկական Զինված ուժերին հաջողվել է նրանց դիմադրել, սակայն  ամբողջությամբ հակառակորդը հետ...

Հասարակական2 օր ago

Նոր որոշում. ներարգանդային սերմնավորում հնարավոր կլինի իրականացնել նաեւ մարզային ԲԿ-ներում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ...

Քաղաքական2 օր ago

Սյունիքում իրադրությունը շարունակում է մնալ նույնը. պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային. Փաշինյան

Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել եւ հատել ՀՀ պետական սահմանը Սեւ լճի հատվածում. ուզում եմ ասել,...

Հասարակական2 օր ago

Ռուսաստանի հայերի միության և «Ալյանս» կուսակցության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Արա Աբրահամյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմից։ Ալյանս»...

Հասարակական2 օր ago

«Սեւ լիճը» շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ. բանակցությունները շարունակվում են. Գորիսի փոխքաղաքապետ

Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքը, որը երեկվանից անցել է հակառակորդի վերահսկողության տակ, բանակցությունները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության...

Բլոգ2 օր ago

Մեր երկիրը նմանվել է մանկան, ում այսօր գլխատում են օրորոցում.Անի Կարապետյան

Սյունիքի այսօրվա դեպքերի ֆոնին պետական պաշտոնյաները սկսեցին հերքել իրականությունը և բացահայտ ստել: Մասնավորապես, Իշխանասարի գյուղապետը հայտարարեց, թե իբր ոչ մի...

Հասարակական2 օր ago

ՄԻՊ-ը հորդորում է ՀՀ սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը: ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են,...

Հասարակական2 օր ago

Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը. Արշավիր Ղարամյան

Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: Նա,...

Քաղաքական3 օր ago

Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան

Իմ ստացած տեղեկություններով, Իշխանասարի հետեւի հատվածը, որը կոչվում է «Սեւ լիճ», հիմա ադրբեջանցիները առաջ են եկել եւ համաձայն իրենց GPS-ի,...

Հասարակական3 օր ago

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է. այս պահին բանակցում են. Գորիսի փոխքաղաքապետ

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։...

Հասարակական3 օր ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական4 օր ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական4 օր ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Advertisement

Ամենադիտվածները