Connect with us

Բլոգ

Այո՛, ներում են թշնամուն, բայց ո՛չ իր կեսի սպանիչին, ո՛չ էլ նրան, ով մի օր փորձեց գոյության գրքից քո անունը սրբել», — Գարեգին Նժդեհ

Մեքենայի պատուհանից նկատեցի դեպի Սարդարապատի հուշահամալիր արագ քայլերով՝ գրեթե վազքով, սլացող երիտասարդ տղամարդու: Շրջանցելով մեքենաների և մարդկանց հոծ բազմությունը, կարծես ուզում էր րոպե առաջ՝ ձեռքի շքեղ ալ վարդերը՝ հավանաբար մոտ 25 հատ, խոնարհել Սարդարապատի պանծալի հաղթանակը փառաբանող «Զանգակատուն» կոթողի մոտ:
Ուրախությունս մռայլվեց, երբ մի փոքր անց, այդ նույն կոկիկ հագնված երիտասարդ տղամարդն՝ իսկ դա Լևոն Զուրաբյանն էր, դարձյալ «ծլեց» աչքիս առաջ՝ նույն արագ քայլվածքով վերադառնում էր… այդ շքեղ ալ վարդերը ձեռքին:
Այսինքն, մարդը հասել էր հուշահամալիր և չէր խոնարհել իր հետ բերված ծաղիկները: Միտքս դեռ չէր հասցրել «մարսել» մի 10-15 րոպեի ընթացքում կատարված իրարամերժ իրողությունները, երբ ականջիս հասան՝ «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումները: Ետ շրջվեցի… և հասկացա, որ այդ վարդերը պետք է խոնարհեր Լ. Տեր Պետրոսյանը: Այս մարդիկ՝ իրենց «հայրենասիրությունը» ցուցադրելու համար, ալ վարդերն առանց տեսախցիկների չեն խոնարհում:
Այն որ, Թատերական (այժմ Ազատության) հրապարակի «բեմահարթակը» Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ 90-ականներից «սեփականաշնորհել» էր, իսկ 2008-ի փետրվարի վերջին դեկադայի ընթացքում դարձրել իր անհագուրդ ցանկությունների իրականացման յուրովի ամբիոն՝ հայտնի էր բոլորին: Բայց որ հայ կոչվող մարդիկ, մայիսի 28-ին, դեպի Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին իր՛ գլխավորությամբ, վանկարկեն իր՛ անունը՝ սա արդեն ոչ թե նոնսենս էր, այլ այդ վայրի, և այդ օրվա խորհուրդը պղծող երևույթ: Մոտ 30 մետր կար, որ հասնեին ինձ: Ես կանգնեցի՝ իսկ նրանք՝ իրենցից գոհ, շարունակում էին քայլել և վանկարկել իրենց կուռքի անունը:Ամոթանք տվեցի, ասելով, որ այս վայրը մի մեծ գերեզմանոց է, ողողված հայի սրբազան արյունով, վերջ տվեք: Իսկ երբ հավասարվեցիք ինձ, դիմեցի ձեզ, պարոն Լևոն Տեր Պետրոսյան, որ սաստեք այդ խայտառակությունը: Ոչ միայն չսաստեցիք, այլ ինքնագոհ՝ միայն ձեզ բնորոշ ժպիտով, շարունակեցիք ձեր «երթը», իսկ ձեր կռապաշտ կանայք բառի բուն իմաստով հարձակվեցին վրաս, քաշքշելով մազերիցս և բղավելով. «Սադրիչա, սադրիչա»: Անձ, ով փորձում էր ձեզ սթափեցնել և հիշեցնում, որ այստեղ թաղվել են Սարդարապատի ճակատամարտի հերոսները՝ ձեզ համար սադրիչ էր: Նույն խանդավառությամբ, այսօր, «հեղափոխության պաշտպաններ»-ը հարձակվում են այլախոհների վրա:
Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր Պետրոսյանի հոգեզավակը, 2018-ի մայիսի 28-ի օրը՝ ի ուրախություն թուրքերի, պղծեց այլ կերպ: Այդ օրը՝ եթե երկիրը կառավարեր պետական այրի մտածողությամբ մեկը, Սարդարապատի ճակատամարտի պանծալի հաղթանակի 100-ամյա հոբելյանի օրը՝ թուրքի աչքը հանելով, կողք-կողքի կանգնած կլինեին և Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետությունների ԲՈԼՈՐ նախագահները: Բայց մարդ, ով ոչ մի առնչություն չի ունեցել բանակի հետ, չհանդուրժեց այդ՝ տիպիկ դասալիքի հոգեբանություն: Վախերն արդարացված էին՝ տեսախցիկների առջև՝ ամբողջ ազգի առաջ հայտնվել «տկլոր»՝ ազգային ազատագրական պայքարում ոչ մի լումա չունեցող մարդու կարգավիճակով, իր ողջ անփառունակ անցյալով: Կանգնելով Սարդարապատի հերոսների արժանի հետնորդներ՝ Արցախյան հերոսների կողքին, նրանց արևաշող հաղթանակների ճառագայթների ներքո հայտնվելու էր ստվերում: Սարդարապատի հաղթանակի 100-ամյա հոբելյանի օրը, իրենց նախագահների հետ այդ օրը պետք է ամենապատվավոր տեղերում լինեին նաև ԲՈԼՈՐ ՈՂՋ ՄՆԱՑԱԾ Արցախյան պատերազմի մասնակիցները: Ավելին, նրանց՝ ԲՈԼՈՐԻՆ, այդ օրվա կապակցությամբ և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, պարտավոր էիք արժանավայել պարգևատրել: Բացի այդ, այդ օրը պետք է կիլոմետրանոց ընդհանուր փառահեղ սեղան գցվեր, որի շուրջ հավաքված Արցախյան պատերազմի մասնակիցներն երիտասարդ սերնդի հետ միասին «Գինի լից»-ներով պիտի ցնծային ու քեֆ անեին, պատմեին պատերազմի տարբեր դրվակների մասին ու հիշեին իրենց զոհված ընկերներին:
Չարվեց: Որովհետև այսօրվա իշխանությունների նպատակը ազգի հաղթանակները փառաբանելը չէ, այլ ամեն ինչ և ամենի վարկաբեկումը:

«1920թ. դեկտեմբերի վերջին ձերբակալվեցին ՀՀ բանակի 1000-ից ավելի սպաներ. այդ թվում՝ Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը և ուրիշներ, որոնց քշեցին Ալավերդի՝ ճանապարհին ոմանց սպանելով, ծաղր ու ծանակի ենթարկելով: 1921թ. փետրվարին Դիլիջանի տարածքում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ Դանիել Բեկ- Փիրումյանը…», — ՀՀ Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսից:

Ոչի՞նչ չի հիշեցնում: Այն ժամանակ էլ Իջևան ներխուժած բոլշևիկները քարոզում էին, որ «թուրքերը մեր եղբայրներն են»:

Այսօր մենք պարտավոր ենք հիշել, ոչ միայն կռվի դաշտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին, այլև հարգել այն 1000 հայորդիների հիշատակը, ովքեր 1918-ին ջարդեցին գայլի երախը, բայց 2 տարի անց իրենց պանծալի հաղթանակից հետո ծաղր ու ծանակի ենթարկվեցին և գնդակահարվեցին թուրք բոլշևիկների հետ եղբայրացած հայերի ձեռքով:
Այսօրվա կառավարությունը նույն ուղին է բռնել: Ամո՛թ ձեզ, թյուրիմացաբար հայ ազգանուն կրող «երիտհայեր»՝ դեզերտիրներ, ովքեր ճակատագրի հեգնանքով հայտնվեցիք իշխանության ամենա բարձր գագաթում: Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր հետապնդում են թուրքի երախը ջարդած հայերին:
«Ժողովո՛ւրդ, քո պատմության բոլոր դարերի անունով երդվեցնում եմ սերունդներիդ՝ չներե՛լ, չներե՛լ թուրքին, անգամ, եթե մի օր նրան տեսնես անկյալի վիճակում: Այո՛, ներում են թշնամուն, բայց ո՛չ իր կեսի սպանիչին, ո՛չ էլ նրան, ով մի օր փորձեց գոյության գրքից քո անունը սրբել», — Գարեգին Նժդեհ:

Ալլա Հակոբյան

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական5 ժամ ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական6 ժամ ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական7 ժամ ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Բլոգ7 ժամ ago

Քոչարյանի վերադարձից շահելու են նույնիսկ նրան չսիրողները.Նարե Գրիգորյան

Թափ է առել զանգվածային ողբը, սրվել է ատելության խոսքը, իշխանական ճամբարում կիսաուշագնաց վիճակ է` <<Հայաստան>> դաշինքի հանրահավաքից հետո: Պատ են...

Հասարակական8 ժամ ago

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն ունի կոտրվածքներ

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկի մոտ առկա է պարանոցային երկրորդ...

Հասարակական8 ժամ ago

Երևանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Կենտրոնի...

Հասարակական9 ժամ ago

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշների հափշտակության դեմ պայքարի համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում...

Առողջապահական9 ժամ ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219596...

Քաղաքական1 օր ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական1 օր ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական1 օր ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ1 օր ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական1 օր ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական1 օր ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական1 օր ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական1 օր ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական1 օր ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական1 օր ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական1 օր ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական1 օր ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական1 օր ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական1 օր ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական1 օր ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական1 օր ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական1 օր ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ3 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական3 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային3 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական3 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական3 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Advertisement

Ամենադիտվածները