Connect with us

Միջազգային

Արևմտյան ժողովրդավարությունն ու լիբերալիզմը չեն հանգեցնի խաղաղության և մարդկության փրկության

Իրանական իշխանությունների ձեռնարկած դադարը օրերս ընդհատվել է, և աշխարհը Թեհրանից լսել է խոսքեր, որոնք թափանցիկ ակնարկներ են պարունակում Հայաստանի հարակից տարածքների ապագայի վերաբերյալ: Սկզբում ապրիլի 9-ին շիաների 12-րդ իմամ՝ Մահդիի տարեդարձի կապակցությամբ հեռուստատեսային ելույթում Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեին, ինչպես հայտնում է Mehr News գործակալությունը, խոսել է իբր թե իրանցիների հետ: Սակայն, գործնականում՝ նա խոսում էր ողջ աշխարհի հետ: «Ամբողջ կոմունիզմը, արևմտյան ժողովրդավարությունը և լիբերալ ժողովրդավարությունը, որը գերակշռում է աշխարհում՝ իր պահանջներով, մարդկությանը չեն տարել խաղաղության հաստատման ու փրկության»,- ասել է այաթոլլահ Խամենեին:- Մարդկային հասարակությունը խաղաղություն չի զգում՝ չնայած գիտական ​​բոլոր ձեռքբերումներին և կենսակերպի փոփոխություններին: Չնայած այսպիսի առաջընթացին՝ մարդկությունը պայքարում է հիվանդությունների, անառակության, մեղքերի, անարդարության և խտրականության դեմ: Արդյունքում, մարդկությունը դարձել է գիտության կողմից իշխանությունների չարաշահման զոհը»: Իհարկե, այաթոլլահն այստեղ խոսում է կորոնավիրուսի և համավարակի մասին, քանի որ Իրանում համարում են ապացուցված, որ Covid-19-ը ստեղծվել է արհեստականորեն, ընդ որում՝ ստեղծվել է ԱՄՆ-ում: Պատահական չէ, որ այնուհետև նա նշել է, թե կորոնավիրուսի տարածումը փորձություն է, որը քննություն է դարձել կառավարությունների և երկրների համար:

Այնուհետև այաթոլլահ Խամենեին շարունակել է վերլուծել Արևմուտքի վիճակը: «Այն, ինչ տեղի ունեցավ Արևմուտքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, ցույց տվեց նրանց դաստիարակության արդյունքը: Խանութները խցանող, զենքի համար հերթ կանգնող և տարեցների ու հաշմանդամ հիվանդների բուժմանը ուշադրություն չդարձնող մարդիկ. սրանք վերաբերում են այս ժամանակահատվածում արևմտյան հասարակություններում դրսևորված պահվածքին,- ընդգծել է Իրանի Գերագույն առաջնորդը:- Սա արևմտյան տիրակալների քաղաքականության և փիլիսոփայության արդյունքն է, որոնք ներառում են նյութապաշտությունն ու, որպես կանոն, աթեիզմը: ԱՄՆ սենատորներից մեկը Ամերիկայում ստեղծված իրավիճակը որակել է որպես «վայրի արևմուտք», սակայն երբ մենք ասում ենք, որ Արևմուտքը վայրագության ոգի ունի, ոմանք փորձում են ժխտել դա»: Նա մարդկային հասարակությանը միասնության կոչ արեց` հաղթահարելու աշխարհում ամբարտավան ուժերի կողմից ստեղծված անարդարությունը, և հավատարիմ մնալ Աստվածային առաջնորդությանը` իրական արդարության հասնելու համար: Այաթոլլահ Խամենեին նշել է, որ բացի միասնությունից, արդարության ձգտումը և փրկության ու խաղաղության նախապատրաստումը, իհարկե, ջանքեր են պահանջում, ներառյալ՝ Ամենակարող Աստծո կողմից նշանակված Փրկչի գաղափարներին հետևելը:

Հասկանալի է, որ այաթոլլահի հայտարարություններից հետո, Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն ևս ակտիվացել են: Գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական, գեներալ-մայոր Եղիա Ռահիմ Սեֆևին հայտարարել է, որ տարածաշրջանում ամերիկյան զորքերի դուրսբերումն ու տեղափոխումը ամերիկյան ռազմաբազաներից վկայում են այն մասին, որ կորոնավիրուսի համավարակից հետո ԱՄՆ-ը ներքին քաղաքականության, անվտանգության և ռազմական քաղաքականության մեջ բախվել է ջախջախիչ շոկի: «ԱՄՆ-ի բանակի կողմից Պենտագոնին ուղղված զեկույցում առաջարկվել է, որ ամբողջ բանակը վերադարձնել խաղաղ ռեժիմին, որպեսզի այն կարողանա հաղթահարել ճգնաժամը»,- հայտարարել է գեներալը ապրիլի 14-ին, հայտնում է Fars News գործակալությունը: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների բանակի՝ տարածաշրջանի մեկ բազայից մեկ այլ բազա տեղափոխելու և Աֆղանստանից ու Իրաքից մի շարք այլ ուժեր դուրս բերելու ջանքերի մի մասը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը ճգնաժամի կառավարման գործում լուրջ խնդրի են բախվում ոչ միայն ներքին, այլև ռազմական ասպարեզում՝ անվտանգության և ռազմական ոլորտում վարելով յուրային քաղաքականություն: «Միացյալ Նահանգները պետք է վերանայեն միջազգային և տարածաշրջանային մակարդակներում իրենց անվտանգության և ռազմական քաղաքականության բազմաթիվ միջոցառումներ», — եզրափակել է գեներալ Սեֆևին:

Կարծես թե այաթոլլահ Խամենեիի և նրա գլխավոր ռազմական օգնականի «հայտարարություններին հետևելով»՝ Իրանի ԱԳՆ-ն անցկացրել է արտակարգ խորհրդակցություններ և բանակցություններ, որոնցից, իհարկե, առանձնանում են նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի (երկու անգամ) և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյի Լավրովի հեռախոսային խոսակցությունները: Զարիֆը և Գուտիերեշի, և Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանում և աշխարհում կորոնավիրուսի բռնկման իրավիճակը, դրա դեմ պայքարի հավաքական մեթոդները և մի շարք այլ հարցեր, ինչպես նաև վերջին իրադարձությունները, որոնք կապված են Աֆղանստանի քաղաքական ճգնաժամի և Եմենում հրադադարի հետ, հայտնում է IRNA գործակալությունը: Ուշադրություն դարձնենք. ՄԱԿ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններում, օրինակ, Սիրիայի թեման ընդհանրապես չի քննարկվել: Սա կարող է նշանակել, որ Թեհրանը սիրիական հարցը համարում է քիչ թե շատ լուծված: Ավելին՝ հայտնի է, որ Զարիֆը նաև առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Քաթարի և թուրք գործընկերների հետ՝ Աֆղանստանում քաղաքական իրադարձությունների և կրիտիկական  ​​իրավիճակի մասին, սակայն Թուրքիայի և Քաթարի հետ Իրանի նախարարը չի խոսել ոչ Եմենի, ոչ կորոնավիրուսի մասին: Զարիֆը, այսպես ասած, իր զրուցակիցներին բաժանել է որոշակի կատեգորիաների, ընդ որում՝ ՄԱԿ-ը և Ռուսաստանը Իրանի արտաքին գերատեսչության գլխավոր առաջնահերթություններն են, իսկ Քաթարն ու Թուրքիան՝ երկրորդական: Եթե ​​Զարիֆի բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությանը ավելացնենք այաթոլլահ Խամենեիի և գեներալ-մայոր Սեֆևիի հայտարարությունները, ապա աշխարհը պատկերացում կստանա այն մասին, թե ինչ արտաքին քաղաքական խնդիրներ է լուծելու Իրանը առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում. Արևմուտքի դերի նվազեցում, առաջին հերթին ԱՄՆ-ի՝ ոչ միայն Իրանի շուրջ գտնվող տարածքներում, այլ ամբողջ աշխարհում…

Սերգեյ Շաքարյանց

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Բլոգ2 շաբաթ ago

Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում.Նարե Գրիգորյան

Եվ նորից` բռնության կոչեր, բերանից թափվող փրփուր, սեփական աշխատանքը ներկայացնելու փոխարեն նախկիններին ուղղված հայհոյանք` սա է կերպարն այն հայատյաց էակի,...

Հասարակական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի...

Հասարակական2 շաբաթ ago

Այսպիսի արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ...

Հասարակական2 շաբաթ ago

ԱՄՆ-ում Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեական պատժամիջոցների ցուցակ է մշակվում

Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ-ը կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը: Այս մասին...

Պատահարներ2 շաբաթ ago

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի գոտուց

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն...

Առողջապահական3 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. կատարվել է 51 թեստավորում

Մայիսի 27-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի...

Միջազգային3 շաբաթ ago

ՆԱՏՕ. Աֆղանստանցիները պետք է պատասխանատվությունը ստանձնեն իրենց երկրում խաղաղության եւ կայունության համար

Մոտ 20 տարի ՆԱՏՕ-ն օգնում էր ապահովել անվտանգությունն Աֆղանստանում, բայց երկրի կառավարությունն ու զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ առանց միջազգային...

Հասարակական3 շաբաթ ago

Գեղարքունիքում ՀՀ սահմանը հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու,...

Քաղաքական3 շաբաթ ago

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների իրականացման գործընթացը սկսվել է

Եվրամիությունը սկսել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների ներդրման աշխատանքը՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով, սակայն դեռ վաղ է...

Հասարակական3 շաբաթ ago

Կառավարող դաշինքի պատգամավորի նշած գյուղերը մեր անվտանգության գոտին են. Նաիրա Զոհրաբյան

Երբ խոսում ենք կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանի հիշատակած գյուղերի հանձնման մասին, պետք է հասկանանք, որ դրանք մեր...

Հասարակական3 շաբաթ ago

Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝  6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Պատահարներ3 շաբաթ ago

Բնակարանում դանակահարվել են ոստիկաններ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. մայիսի 25-ին’ ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին...

Հասարակական3 շաբաթ ago

Ցիկադները հեղեղել են ԱՄՆ-ը. այժմ դրանցից սուշի եւ տակո են պատրաստում

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել։ Միջատաբանները այս պոպուլյացիան անվանում...

Հասարակական3 շաբաթ ago

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ՀՀ ԱԳՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական...

Հասարակական3 շաբաթ ago

Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին

Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով...

Հասարակական3 շաբաթ ago

ՊՆ-ն հայտնել է վաղ առավոտյան գերեվարված 6 հայ զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այն 6 զինծառայողների անունները, որոնք այսօր վաղ առավոտյան գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: ՊՆ հաղորդագրության...

Քաղաքական3 շաբաթ ago

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. Ընդգրկված է 153 թեկնածու

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Արամ...

Հասարակական3 շաբաթ ago

Նախատեսվում է ՀՀ-ում երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն. Նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող...

Կրթություն3 շաբաթ ago

Այն դիմորդները, որոնք քննությունների համար ավելի գումար են փոխանցել, այն հետ ստանալու հարցով կարող են դիմել ԳԹԿ

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք   քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և...

Քաղաքական3 շաբաթ ago

«Բարգավաճ Հայաստան». մենք որեւէ մեկի հետ կոալիցիա չենք կազմի

Մենք մեր առջեւ քաղաքական ուժերի հետ որեւէ կոալիցիա ստեղծելու նպատակ չենք դնում։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց...

Քաղաքական3 շաբաթ ago

Այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում. Լիլիթ Մակունց

Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի...

Քաղաքական3 շաբաթ ago

Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի։ Այս...

Քաղաքական3 շաբաթ ago

Թեհրանում հանդիպել են ՊԵԿ նախագահն եւ Իրանի առեւտրի պալատի նախագահը

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության...

Հասարակական3 շաբաթ ago

Ոսկու գինը պահպանվում է 1900 դոլարից բարձր մակարդակում

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը  գնաճային մտավախությունների թուլացման պատճառով պահպանվում է մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում, ինչը խանգարում է...

Հասարակական3 շաբաթ ago

Ռուս պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հաղթանակով ընտրություններում

Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ...

Քաղաքական3 շաբաթ ago

CNN. Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնեւում

Հունիսի 15-16-ը Ժնեւում սպասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի...

Հասարակական3 շաբաթ ago

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 520.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք...

Հասարակական3 շաբաթ ago

Գեւորգ Աճեմյանին քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երեւանի ավագանու մանդատից

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր...

Հասարակական3 շաբաթ ago

Քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք․ Դատախազություն

Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին...

Պատերազմ Արցախում3 շաբաթ ago

Բաքուն չի դադարեցնի միակողմանի առավելությունների հասնելու փորձերը. ռուսաստանցի պատգամավոր

Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի հետ հարաբերություններում միակողմանի առավելությունների հասնելու փորձերը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել...

Advertisement

Ամենադիտվածները