Connect with us

Կարևոր

Ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը միմյանց խաղերը խաղում. վերլուծում է ռուսաստանցի քաղաքագետը

Այն, ինչ կատարվում է Երևանի ու Բաքվի միջև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի լույսի ներքո, հատկապես` Հայաստանում Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալուց հետո, առաջացնում է տարբեր երկրների փորձագետների տարակուսանքը. նշում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Yerkir.am-ը ստորև ներկայացնում է նրա` Regnum լրատվական գործակալության կայքում հրապարակված վերլուծական հոդվածը:

Հայտնի է, որ բանակցային գործընթացում միջնորդային ջանքեր են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ամերիկյան EurasiaNet-ը գրում է, որ հենց ՄԽ-ն է մեծ մասամբ կազմակերպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներն ու բանակցությունները: Բանակցությունները, ըստ սահմանման, ենթադրում են բանավեճ: Սակայն «Ադրբեջանը կանոնավոր կերպով հայտարարում է, որ հակամարտության որևէ լուծում անհնար է առանց երկրի տարածքային ամբողջականությունը հաշվի առնելու»: Դա առաջին և դեռևս ոչ մեկի կողմից չբացատրված` իրավիճակների պարադոքսն է: Երկրորդ պարադոքսը` Փաշինյանը համարում է, որ հակամարտող կողմերի ԱԳ նախարարների կայացած հանդիպումները, ինչպես նաև իր անձնական հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ չի կարելի որակել որպես բանակցություն, այլ ընդամենը հակամարտության կարգավորման տարբեր մոտեցումների քննարկում: Բանը հասավ նրան, որ այդ գործընթացին որոշեց միջամտել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հիշեցնենք, որ Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում նա հայտարարել էր. «Ներկայումս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին փաստաթուղթ կա, որը ենթադրում է Անդրկովկասում երկարատև դիմակայության փուլային լուծում»: Նրա խոսքով` «կան նաև մադրիդյան պայմանավորվածությունները, կան ռուսական կողմի` 2010-2011 թվականներին պատրաստած փաստաթղթերը` այսպես կոչված Կազանյան սկզբունքները, և կան նախագծեր, որոնք անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, Մինսկի խմբի մասնակցությամբ, հրապարակվել են, և դրանք ներկայումս ակտիվորեն քննարկվում են»: Փաշինյանը մոտավորապես այսպես պատասխանեց. «Իհարկե, փաստաթուղթ, հնարավոր է, կա, բանակցությունների մասնակիցներից ինչ-որ մեկը կարող էր այն ձեռքում պահել, բայց «թավշյա հեղափոխությունից» հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ նոր փաստաթուղթ չի առաջարկվել»: Իսկ սկսել բանակցություններն «այն կետից, որից դրանք թողել էր Սերժ Սարգսյանը», վարչապետը չի ցանկանում:

Դա «պայթեցրեց» Բաքուն, թեև շատ յուրատեսակ կերպով: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարեց հետևյալը. «Ճիշտ է, նոր փաստաթուղթ բանակցային գործընթացում չկա, որովհետև նոր փաստաթղթի ու առաջարկի անհրաժեշտություն չկա: Ինչպես ասվում է Մինսկի խմբի` 2019 թ. մարտի 9-ի հայտարարության մեջ, բանակցություններն ընթանում են ըստ փաստաթղթի, որն արդեն կա բանակցային սեղանին: Փաշինյանը երբևէ հետաքրքվե՞լ է, թե վերջին երկու տարիների ընթացքում ինչով է զբաղված եղել Հայաստանի արտգործնախարարը բանակցությունների ժամանակ: Չի բացառվում, որ Հայաստանի ԱԳ նախարարը չի զեկուցել վարչապետին փաստաթղթերի մասին, որոնք համանախագահները ներկայացրել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին, ներառյալ` այս տարվա հունվարին Ժնևում անցկացված ինտենսիվ բանակցությունները»: Սակայն պատկերացնել, թե Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը Փաշինյանին չի ներկայացրել իր ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքը, գործնականում անհնար է:

Միաժամանակ, Բաքուն էլ է բլեֆ անում` Երևանի հետ շփումների գնալով, որը դրանք բանակցությունների չի համարում, և ցուցադրում է նաև իր ցավոտ կետերը, որոնց մասին չի սիրում խոսել: Այդ պատճառով կայուն տպավորություն է ստեղծվում, որ երկու կողմն էլ, սակայն տարբեր պատճառներով, բլեֆ են անում` պաշտոնապես ընդունելով ԵԱՀԿ ՄԽ-ի օրակարգը, սակայն ոչ պաշտոնապես գործելով իրենց գաղտնի սցենարով: Հիշեցնենք, որ Փաշինյանը պաշտոնը ստանձնելու առաջին օրից հայտարարում էր, որ բացառելու է Ղարաբաղի թեմայով ցանկացած սպեկուլյացիա: Իսկ հիմա, կարծես, Լավրովն իր հայտարարությամբ փորձեց բացահայտել կամ վերացնել մեխանիզմը, որով, հայ փորձագետներից մեկի գնահատմամբ, «ԵԱՀՄ ՄԽ համանախագահներն ու Ադրբեջանը, կարծես, մի բանակցային գործընթացում են, իսկ հայկական կողմը` բոլորովին այլ»: Այդ պատճառով, երբ Մնացականյանը հայտարարում է, որ «Հայաստանը Ղարաբաղի հարցով միակողմանի զիջումների չի գնա», հարց է ծագում` ո՞ւմ է ուղղված այդ ազդանշանը, ո՞ւմ հետ է Երևանը փորձում այդ կերպ երկխոսել:

Իդեալական տարբերակով, ըստ Փաշինյանի, սխեման պետք է այսպես աշխատի` եթե հակամարտության կարգավորման ինչ-որ տարբերակ մշակվի, այն առաջին հերթին պիտի քննարկվի Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության խորհուրդների կողմից, հետո` խորհրդարանների, այնուհետև` նաև ժողովրդի: Ո՞վ կարող է այսօր որոշել, թե նշված աստիճաններից որի վրա է Երևանը: Նաև` Փաշինյանը հանկարծ որոշեց հայտարարել, որ Ալիևի հետ Ղարաբաղյան հիմնահարցով հանդիպումների ժամանակ հաստատվել է բաց ու անկեղծ մթնոլորտ: «Չեմ հիշում, թե քանի անգամ եմ առիթ ունեցել նախագահ Ալիևի հետ հանդիպելու: Կարող եմ ասել, որ մենք շփվում ենք ուղիղ և բաց, և այդ քննարկումների ժամանակ հաստատվել է ուղիղ, անկեղծ մթնոլորտ,- ասել է նա առցանց ասուլիսի ժամանակ:- Մենք հստակ ֆիքսում ենք մեր դիրքորոշումները և արձանագրում, որ պետք է աշխատենք, քանի որ մեր այսօրվա դիրքորոշումները հայտնի են, հրապարակային արտահայտվել են: Եվ մենք հասկանում ենք, որ պիտի աշխատենք, որպեսզի լուծում գտնենք, որը կարող է ընդունելի լինել թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի և թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար: Դա քիչ չէ` խոսակցության այդպիսի մթնոլորտի առկայությունը, չնայած գործնական արդյունքներ չկան»:

Սրանում ևս մի պարադոքս կա: Ալիևը, որը տեսականորեն շանս ուներ օգտվելու Հայաստանի թուլացումից` Երևանում իշխանության փոփոխության հետ կապված, գործնականում սկսեց օժանդակել Փաշինյանին` նրա համար անհաղթահարելի խնդիրներ չստեղծելով: Լինելով հետախորհրդային տարածքի փորձառու քաղաքական գործիչ` Ադրբեջանի նախագահը ոչ մի բան հենց այնպես չի անում: Վարչապետի հետ նա, կարծես, Ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի հույսեր է կապում` նրան մանևրելու կամ ֆորսմաժորային բնույթի գործողություններ իրականացնելու հնարավորություն ու ժամանակ տալով: Առավել ևս, որ Երևանը Բաքվի հետ բանակցությունները վարում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ` նախկին ձևաչափով և գաղտնիության պայմաններում, իսկ հրապարակավ խոսում է «Արցախը բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելու» անհրաժեշտության մասին: Թեև կարող էր և հակառակը լինել` բանակցային գործընթացում Արցախը չկա, չկան և բանակցությունները:

«Իրավական տեսանկյունից` Ալիևը ճիշտ է. Ղարաբաղը միջազգային մակարդակում ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, սակայն կտրուկ տոնայնությունը, որով նա հայտարարեց այդ մասին, ակներևաբար թույլ չի տալիս այլ տարբերակ, թեև բանակցությունների ներկայիս շրջանակները ենթադրում են, որ տարածքի վերջնական կարգավիճակը, այնուամենայնիվ, բանավեճի առարկա է»,- գրում է EurasiaNet-ը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղերն ու քաղաքական պարերը շարունակվում են:

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Բլոգ2 շաբաթ ago

Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում.Նարե Գրիգորյան

Եվ նորից` բռնության կոչեր, բերանից թափվող փրփուր, սեփական աշխատանքը ներկայացնելու փոխարեն նախկիններին ուղղված հայհոյանք` սա է կերպարն այն հայատյաց էակի,...

Հասարակական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի...

Հասարակական2 շաբաթ ago

Այսպիսի արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ...

Հասարակական2 շաբաթ ago

ԱՄՆ-ում Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեական պատժամիջոցների ցուցակ է մշակվում

Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ-ը կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը: Այս մասին...

Պատահարներ2 շաբաթ ago

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի գոտուց

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն...

Առողջապահական3 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. կատարվել է 51 թեստավորում

Մայիսի 27-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի...

Միջազգային3 շաբաթ ago

ՆԱՏՕ. Աֆղանստանցիները պետք է պատասխանատվությունը ստանձնեն իրենց երկրում խաղաղության եւ կայունության համար

Մոտ 20 տարի ՆԱՏՕ-ն օգնում էր ապահովել անվտանգությունն Աֆղանստանում, բայց երկրի կառավարությունն ու զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ առանց միջազգային...

Հասարակական3 շաբաթ ago

Գեղարքունիքում ՀՀ սահմանը հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու,...

Քաղաքական3 շաբաթ ago

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների իրականացման գործընթացը սկսվել է

Եվրամիությունը սկսել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների ներդրման աշխատանքը՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով, սակայն դեռ վաղ է...

Հասարակական3 շաբաթ ago

Կառավարող դաշինքի պատգամավորի նշած գյուղերը մեր անվտանգության գոտին են. Նաիրա Զոհրաբյան

Երբ խոսում ենք կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանի հիշատակած գյուղերի հանձնման մասին, պետք է հասկանանք, որ դրանք մեր...

Հասարակական3 շաբաթ ago

Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝  6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Պատահարներ3 շաբաթ ago

Բնակարանում դանակահարվել են ոստիկաններ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. մայիսի 25-ին’ ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին...

Հասարակական3 շաբաթ ago

Ցիկադները հեղեղել են ԱՄՆ-ը. այժմ դրանցից սուշի եւ տակո են պատրաստում

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել։ Միջատաբանները այս պոպուլյացիան անվանում...

Հասարակական3 շաբաթ ago

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ՀՀ ԱԳՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական...

Հասարակական3 շաբաթ ago

Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին

Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով...

Հասարակական3 շաբաթ ago

ՊՆ-ն հայտնել է վաղ առավոտյան գերեվարված 6 հայ զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այն 6 զինծառայողների անունները, որոնք այսօր վաղ առավոտյան գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: ՊՆ հաղորդագրության...

Քաղաքական3 շաբաթ ago

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. Ընդգրկված է 153 թեկնածու

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Արամ...

Հասարակական3 շաբաթ ago

Նախատեսվում է ՀՀ-ում երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն. Նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող...

Կրթություն3 շաբաթ ago

Այն դիմորդները, որոնք քննությունների համար ավելի գումար են փոխանցել, այն հետ ստանալու հարցով կարող են դիմել ԳԹԿ

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք   քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և...

Քաղաքական3 շաբաթ ago

«Բարգավաճ Հայաստան». մենք որեւէ մեկի հետ կոալիցիա չենք կազմի

Մենք մեր առջեւ քաղաքական ուժերի հետ որեւէ կոալիցիա ստեղծելու նպատակ չենք դնում։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց...

Քաղաքական3 շաբաթ ago

Այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում. Լիլիթ Մակունց

Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի...

Քաղաքական3 շաբաթ ago

Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի։ Այս...

Քաղաքական3 շաբաթ ago

Թեհրանում հանդիպել են ՊԵԿ նախագահն եւ Իրանի առեւտրի պալատի նախագահը

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության...

Հասարակական3 շաբաթ ago

Ոսկու գինը պահպանվում է 1900 դոլարից բարձր մակարդակում

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը  գնաճային մտավախությունների թուլացման պատճառով պահպանվում է մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում, ինչը խանգարում է...

Հասարակական3 շաբաթ ago

Ռուս պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հաղթանակով ընտրություններում

Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ...

Քաղաքական3 շաբաթ ago

CNN. Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնեւում

Հունիսի 15-16-ը Ժնեւում սպասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի...

Հասարակական3 շաբաթ ago

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 520.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք...

Հասարակական3 շաբաթ ago

Գեւորգ Աճեմյանին քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երեւանի ավագանու մանդատից

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր...

Հասարակական3 շաբաթ ago

Քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք․ Դատախազություն

Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին...

Պատերազմ Արցախում3 շաբաթ ago

Բաքուն չի դադարեցնի միակողմանի առավելությունների հասնելու փորձերը. ռուսաստանցի պատգամավոր

Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի հետ հարաբերություններում միակողմանի առավելությունների հասնելու փորձերը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել...

Advertisement

Ամենադիտվածները