Connect with us

Հասարակական

Պատասխանե՛ք հանրությանը, պարոն վարչապետ

Պատասխանե՛ք հանրությանը, պարոն վարչապետ:

Այս հոդվածը գրվել է 2019թ. դեկտեմբերի 5-ին: Հատուկ չտպեցի, որ իմ մի կաթիլ յուղը չլցնեմ կրակի վրա: Առանց այն էլ պառակտումը մեծ էր: Պատկերացրեք, թե քանի-քանի նոր հարցեր պետք է ավելացվեին այսօր:

1. Քանի՞ մետր հետո ձեզ կկանգնեցներ Գյումրվա թասիբով ժողովուրդը, եթե իմանար, որ պաշտոնի հասնելով, պետք է տրանսգենդերներին պաշտպանեք, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ո՛չ:

Հաջորդ հարցերում «Քանի՞ մետր հետո ձեզ կկանգնեցներ Գյումրվա թասիբով ժողովուրդը, եթե իմանար, որ պաշտոնի հասնելով» նախադասության փոխարեն կդնենք 3 կետ …

2.  …, պետք է փակվեն մանկատներն ու ծերանոցները և ընչազուրկ  ընատանիքների երեխաները պիտի ուղարկվեն «տուն», որտեղ և  կզոհվեն մինիմալ կենցաղային պայմանների բացակայության պատճառով:

3.  …, պետք է մոռանաք որ սովորական ծառայող եք, և ձեր առաջնահերթ պարտականությունն է ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ պահպանել արյան գնով ձեռք բերված պետականությունը և անկախությունը: Մինչ օրս՝ պատեհ և անպատեհ, օգտագործում եք ցանկացած ամբիոն, որպեսզի ընդգծեք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:???!!!

4. …, պետք է պետական՝ հայ ժողովրդի քրտինքի շնորհիվ լցված բյուջեն ձեզ մոտ ասոցիացվի լափամանի, կամ «լափատաշտակի» հետ:

5. …, ձեր մտերիմները ձեր գաղտնի որոշմամբ բյուջեից պետք է ստանան ֆանտաստիկ չափերի հասնող աշխատավարձեր և պարգևատրումներ, իսկ ձեր խմբակային ճամփորդությունների և չվերթների վրա կծախսվեն այնպիսի գումարներ, որոնց արդարացման համար չէր բավարարի նույնիսկ Ցիցերոնի ճարտասանությունը:

6. …, պետք է պարգևավճարներ ստանային դեռ ոչինչ չարած «նոր չինովնիկներն», իսկ տիկին Մակունցն էլ, պատասխանելով վրդովված հանրությանը, ասեր. «ամեն ինչ օրենքի սահմաններում է»: Դէ ա՛յն ժամանակ ասեիք, որ ձեր թիմում իսպառ բացակայում է բարոյական օրենքների կիրառումը: 

7. …, պետք է Ս. Սարգսյանին ծառայող մեքենան ձեզ չբավարարի և ձեր սպասարկման համար նոր զրահամեքենա գնվի: Ի դեպ, ի՞նչ եղան այն «շոուն ապահովող» հեծանիվները և դրանք ձեր անձնակա՞ն, թե՞ բյուջեի հաշվից էին գնված:

8. …, պետք է չօգտվեք «բիզնես կլասս»-ի ծառայություններից՝ «նախկին կորրուպցիոն ռեժիմի» ներկայացուցիչների պես, այլ վարձեք մի ամբողջ ինքնաթիռ ուկրաինացի մի օլիգարխից և «հպարտ քաղաքացիների» հաշվին, ովքեր իրենց գլխում դեռ չեն կարողացել հաղթահարել աղքատությունը, ապարդյուն վոյաժ անեք Ամերիկայով: 2019-ի հեռուստամարաթոնի արդյունքում հավաքեցիք ընդամենը 9 մլն 800 հազար ԱՄՆ դոլլար: Այդ գումարի որ՞ տոկոսն է կազմում ձեր միայն այդ մեկ ճամփորդության հաշվարկը թողում եմ ձեզ՝ դուք եք սիրում սպասումներով լի իրենց սառնարանի դուռը բացող «հպարտ քաղաքացիներին» կերակրել թվերով:

9. …, պետք է ցանկանաք՝ դարձյալ այդ նույն «հպարտ քաղաքացիների» հաշվին, ովքեր ոչ մի կերպ իրենց գլխում չեն կարողանում հաղթահարել աղքատությունը, գնել … տրանսատլանտիկ ուղևորություններ կատարող ինքնաթիռ: Ջա~ան: Ինչպես ասում են փոքրիկ բալիկները . «Էդ էլ ու պըլծ»: 

10. …, պետք է զբաղեցնեք նախագահի, այլ ոչ վարչապետի համար նախատեսված առանձնատունը: Ավելին, պետական բյուջեից պիտի ծախսեք ահռելի գումարներ դրա վերանորոգման և զրահապատման համար : Պետությունը ձեր տրամադրում է այն ինչ ունի, ուզում էիք ավելին՝ ձեր անձնական գրպանից անեիք այդ ծախսերը:

11. …, եթե իմանար, որ պաշտոնի հասնելով երկու ընտանիքով զբաղեցնելու եք մոտ 20 հեկտար պետական տարածք, որի սպասարկման համար դարձյալ պետբյուջեից ահռելի գումարներ են ծախսվելու: Ինչքան հիշում եմ, ձեր նախահեղափոխական կյանքում ապառիկ էիք ձեռք բերել ձեր կենցաղի մինիմալ անհրաժեշտ իրերը՝ հեռուստացույցն ու լվացքի մեքենան: Էդ ինչպե՞ս ընդամենը մեկ տարում  ոտքներդ հողից կտրվեց: Պուշկինը մի լավ հեքիաթ ունի ոսկե ձկնիկի մասին: Չե՞ք վախենում նոր լվացքի մեքենայի փոխարեն դարձյալ հայտնվեք ձեր հին լվացքի տաշտակի առջև: Մեր ժողովուրդը շատ համբերատար է, բայց դա չի նշանակում, որ նրա համբերությունը անսպառ է:

12.  …, եթե իմանար, որ բաղձալի երազանքին հասնելով, ԱԺ-ի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները արտերկրյա իրենց ուղղևորությունների վրա այնպիսի գումարներ պիտի ծախսեն, որ դեռ 3-րդ եռամսյակում սպառվեն ամբողջ տարվա համար նախատեսված գումարները:

13. …, պետք է ցեղասպանություն տեսած և աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդին զրկեք սփյուռքի նախարարությունից, փակեք մշակույթի, գյուղատնտեսության  նախարարությունները: Դեռ սովետական տարիներից կարտոֆիլ արտահանող Հայաստանը ներմուծեց 4 041 տոննա կարտոֆիլ և այդ թվում Պակիստանից՝ երկիր, որը նույնիսկ չի ճանաչում ՀՀ որպես ինքնիշխան պետություն: Իսկ առանց ագրոնոմների թողած հայ գյուղացու վիճակի մասին, ով օրեցօր ավելի ու ավելի է մխրճվում բանկային վարկերի տոկոսների մեջ, մնում է միայն աղաղակել: 

14. …, պետք է մի նոր ԿԳՄՍ նախարարություն հիմնեք, որի ղեկավարի գլխում պետք է ծագի մի «պայծառ»  գոլիցինյան միտք՝ ՀՀ-ում ԲՈՒՀ-երի ղեկավարության «հայեցողությանը» թողնել հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն առարկաների դասավանդումը, ավելին՝ փորձեր պիտի արվեն փակելու Հայաստանի Ակադեմիան:

15. …, եթե իմանար, որ պետք է փակվի «Հայասպետ» հայրենասիրական հաղորդումը, սակայն 20 միլիոն դրամ տրամադրվի տրանսգենդերի մասին ֆիլմ նկարելու կամ էլ՝ 2 միլիոն 700 հազար դրամ «Հուզանք ու զանգ» ներկայացման ծախսերը հոգալու համար: Եվ դարձյալ այս ամենը իրենց գլխում աղքատությունը չհաղթահարած «հպարտ քաղաքացու» հաշվին:

16. …, եթե իմանար, որ 2018 թվականի Նոր տարվա տոնածառի համար կծախսվի 70 միլիոն դրամ, իսկ 2019 թվականի նոր տարվա գիշերային մեկ ներկայացման համար բյուջեից կտրամադրվի 325.000.000 դրամ: Ճիշտ են ասում . «Ախորժակը ուտելիս է բացվում»:

17. …, եթե իմանար, որ ձեր պաշտոնավարության ժամանակ սովորական բան կդառնա անպատիժ մնալը բացահայտ  քրեական գործ կատարած անձանց համար: Հիշեցնեմ:  

2019 թ. ապրիլի 20:

«Ազատություն» հրապարակում մի խումբ երիտասարդների կողմից նշվեց մարիխուանայի միջազգային օրը, որի բուն նպատակն էր մարիխուանան ՀՀ-ում ապաքրեականացնելնու օրինականացնելը: Ի դեպ, միջոցառման հեղինակներից մեկն էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարազատ եղբայրը։ «Կարծում եմ մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է», — «փայլեց» մտքի հերթական գոհարով ԱԺ փոխնագահ Ալեն Սիմոնյանը: Հիշեցնեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին 2019 թ. ապրիլի 21-ին նշում էր Սուրբ զատկի տոնը: Պղծել ամեն ինչ և ամեն տեղ՝ վաղուց արդեն «ԼՏՊ»-կանների և նրանցից ծնված «իմ քայլ»-ականների կրեդոն է դեռ 2008 թվականից:

2019 թ. մայիսի 18:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվեցին դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա, ով այդ պահին իր թոռների հետ զբոսնում էր «Ազատություն» հպարտ անունը կրող հրապարակում, չնայած հին անվանումը՝ «Թատերական», ավելի դիպուկ և ճիշտ էր, քանզի այստեղ պարբերաբար ականատես ենք դառնում հմուտ ռեժիսյորների կողմից բեմադրված տարբեր «ներկայացումների»:

2019 թ. մայիս 20:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով՝ այսօր քաղաքացիները վաղ առավոտից շրջափակել էին Երևանի բոլոր դատարանները։ Աշխատակիցները, դատավորները, փաստաբաններն այդպես էլ չկարողացան դատարանի դռներից ներս մտնել։», — մեջբերում «Ազատություն» ռադիոկայանի կայքից:

Ներխուժել պետական նշանակություն ունեցող օբյեկտներ, փակել, կամ ջարդել դրանց դռները, ինչպես ռադիոտանը՝ սա արդեն ավանդույթի հավակնող մեթոդ է դարձել: Խնդրեմ, մեջբերում https://www.aravot.am/2019/06/06/1048391/ կայքից . «Անցած տարվա աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով «բլոկադայի»  ենթարկվեց  ԱԺ-ն, մարդիկ անարգել մտան շենքի տարածք եւ սկսեցին իրենց պահանջները թելադրել օրենսդիրներին, շենքից ներսուդուրս   անողների  նկատմամբ հոգեբանական բռնություն գործադրել, ծաղրուծանակի ենթարկել։ Այսպիսով, Փաշինյանը վախի մթնոլորտում կարողացավ իր ուզածը թելադրել օրենսդիրներին։ Իսկ ոստիկանությունը մատը մատին չէր խփում՝ պատգամավորների իրավունքներն ու անվտանգությունը, առհասարակ՝ ԱԺ-ն պաշտպանելու համար։» Եվ դա այն ԱԺ-ում, որտեղ տեղի էր ունեցել մեր ազգի մեծագույն ողբերգությունը՝ հոկտեմբերի 27-ը:

2019 թ. հունիս 6-ը: Այդ նույն «Ազատություն» հրապարակում Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը ջարդելու» կոչ անող երիտասարդը, դարձյալ, չգիտես ինչու, չպատժվեց:

2019 թ. օգոստոս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ ուխտը դեպի Գնդեվանք պղծվեց մի խումբ սադրիչների կողմից: Պետք չէ լինել КГБ-ի գեներալ, որպեսզի հասկանալ, որ այս ամենը մեկ շղթայի տարբեր օղակներն  են:

18. …, եթե իմանար, որ պաշտոնի հասնելով պետք է ՀՀ դատավորների հասցեին օգտագործեք «վնգստալ» բառը և ձեր կողմից օգտագործված այդ բառի ցիտումը պետք է կալանավորման պատճառ դառնա երկու երիտասարդների համար, ովքեր՝ ի տարբերություն խուլիգանների, ովքեր փակել էին կաթողիկոսի ուխտի ճանապարհը, ոչ մեկի ազատ տեղաշարժը չէին արգելափակել:  

19. …, եթե իմանար, որ պաշտոնի հասնելով, պետք է «գլխատեք» մեր բանակը՝ կալանավորելով մեր բանակի գեներալներին՝ նրանց, ովքեր առաջին իսկ օրվանից շարքային  զինվորի կարգավիճակով կանգնեցին Մայր հողի սահմանին և միայն թուրքի անհագուրդ երախը և արյունալի ժանիքները ջարդելուց հետո դարձան ժողովրդի սերն ու հարգանքը վայելող գեներալներ: Նրանք նվիրեցին մեզ բոլորիս՝ և այդ թվում ձե՛ր ընտանիքին, խաղաղ մանկություն ու պատանեկություն՝ չռմբակոծվող երկնքի տակ սիրելու և ուսանելու հնարավորություն:

20. …, պետք է ցանկանաք դառնալ միահեծան դիկտատոր և ձգտեք զավթել թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե՛ դատական իշխանությունը: Սահմանադրական Դատարանի անդամներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին նախագծի ի հայտ գալը ոչ այլ ինչ է, քան ամենուր «սեփական հպատակներ» տեսնելու ցանկություն: Բայց ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Հայաստանում՝ ի տարբերություն, օրինակ Անգլիայի, ապրում են  քաղաքացիներ, այլ ոչ հպատակներ: Լա~վ հիշեք դա և հիշեցրեք ձեր սիրելի տիկնոջը, ով՝ լինելով ընդամենը ՀՀ վարչապետի կին, իրեն իրավունք է վերապահում հրավիրել Ադրբեջանի պետական գործիչ՝ երկրի առաջին փոխնախագահ՝ Մեհրիբան Ալիևային Արցախ մուղամ լսելու:

                                   «5 000 տարվա,

                                   500 տարվա

                                   և 50 տարվա

պատմություն ունի այդ ջարդ-սպանդը, նախճիր-եղեռնը,
որ չի՛ ավարտվել ու չի~ ավարտվում.
կարմիր էր, հիմա ճերմակ է դարձել»

Պարույր Սևակի այս տողերը ամեն վայրկյան պետք է հիշենք: Ամեն մեթոդ կիրառվում է մեր նախնիների ավանդույթներից մեզ շեղելու նպատակով և՝ վերջ ի վերջո, ֆիզիկապես ոչնչացնելու:

Չի՛ ստացվելու: Բելը վերջ ի վերջո ջախջախվելու է Հայկի նետից և թե՛ Հայաստանի,թե՛ Արցախի իսկական ու նվիրյալ քաղաքացիները դա ապացուցեցին Արցախյան ազատամարտի տարիներին:

Հ.Գ. Մեր կոկորդին գցվող շղթայի ևս մի օղակ՝ Ս.Սարգսյանի դեմ էլ գործ հարուցվեց:

5Ալլա Հակոբյան

Կաթողիկոսի ուղտը Գնդեվանք հետևյալ հասցեով՝https://www.azatutyun.am/a/29367734.html

Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց

Մայր աթոռի շենք մտած քաղաքացիներն այն վերածել են ճաշարանի: Հրապարակված տեսանյութում կանայքարագ-արագ բուտերբրոդներ են պատրաստում, տղամարդիկ ակտիվ ուտում ու կոչ անում իրենց միանալ:

https://www.panorama.am/am/news/2018/07/09/%D5%88%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%8E%D5%A5%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/1975708

Ալլա Հակոբյան

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Բլոգ2 շաբաթ ago

Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում.Նարե Գրիգորյան

Եվ նորից` բռնության կոչեր, բերանից թափվող փրփուր, սեփական աշխատանքը ներկայացնելու փոխարեն նախկիններին ուղղված հայհոյանք` սա է կերպարն այն հայատյաց էակի,...

Հասարակական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի...

Հասարակական2 շաբաթ ago

Այսպիսի արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ...

Հասարակական2 շաբաթ ago

ԱՄՆ-ում Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեական պատժամիջոցների ցուցակ է մշակվում

Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ-ը կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը: Այս մասին...

Պատահարներ2 շաբաթ ago

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի գոտուց

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն...

Առողջապահական3 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. կատարվել է 51 թեստավորում

Մայիսի 27-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի...

Միջազգային3 շաբաթ ago

ՆԱՏՕ. Աֆղանստանցիները պետք է պատասխանատվությունը ստանձնեն իրենց երկրում խաղաղության եւ կայունության համար

Մոտ 20 տարի ՆԱՏՕ-ն օգնում էր ապահովել անվտանգությունն Աֆղանստանում, բայց երկրի կառավարությունն ու զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ առանց միջազգային...

Հասարակական3 շաբաթ ago

Գեղարքունիքում ՀՀ սահմանը հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու,...

Քաղաքական3 շաբաթ ago

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների իրականացման գործընթացը սկսվել է

Եվրամիությունը սկսել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների ներդրման աշխատանքը՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով, սակայն դեռ վաղ է...

Հասարակական3 շաբաթ ago

Կառավարող դաշինքի պատգամավորի նշած գյուղերը մեր անվտանգության գոտին են. Նաիրա Զոհրաբյան

Երբ խոսում ենք կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանի հիշատակած գյուղերի հանձնման մասին, պետք է հասկանանք, որ դրանք մեր...

Հասարակական3 շաբաթ ago

Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝  6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Պատահարներ3 շաբաթ ago

Բնակարանում դանակահարվել են ոստիկաններ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. մայիսի 25-ին’ ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին...

Հասարակական3 շաբաթ ago

Ցիկադները հեղեղել են ԱՄՆ-ը. այժմ դրանցից սուշի եւ տակո են պատրաստում

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել։ Միջատաբանները այս պոպուլյացիան անվանում...

Հասարակական3 շաբաթ ago

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ՀՀ ԱԳՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական...

Հասարակական3 շաբաթ ago

Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին

Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով...

Հասարակական3 շաբաթ ago

ՊՆ-ն հայտնել է վաղ առավոտյան գերեվարված 6 հայ զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այն 6 զինծառայողների անունները, որոնք այսօր վաղ առավոտյան գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: ՊՆ հաղորդագրության...

Քաղաքական3 շաբաթ ago

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. Ընդգրկված է 153 թեկնածու

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Արամ...

Հասարակական3 շաբաթ ago

Նախատեսվում է ՀՀ-ում երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն. Նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող...

Կրթություն3 շաբաթ ago

Այն դիմորդները, որոնք քննությունների համար ավելի գումար են փոխանցել, այն հետ ստանալու հարցով կարող են դիմել ԳԹԿ

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք   քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և...

Քաղաքական3 շաբաթ ago

«Բարգավաճ Հայաստան». մենք որեւէ մեկի հետ կոալիցիա չենք կազմի

Մենք մեր առջեւ քաղաքական ուժերի հետ որեւէ կոալիցիա ստեղծելու նպատակ չենք դնում։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց...

Քաղաքական3 շաբաթ ago

Այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում. Լիլիթ Մակունց

Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի...

Քաղաքական3 շաբաթ ago

Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի։ Այս...

Քաղաքական3 շաբաթ ago

Թեհրանում հանդիպել են ՊԵԿ նախագահն եւ Իրանի առեւտրի պալատի նախագահը

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության...

Հասարակական3 շաբաթ ago

Ոսկու գինը պահպանվում է 1900 դոլարից բարձր մակարդակում

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը  գնաճային մտավախությունների թուլացման պատճառով պահպանվում է մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում, ինչը խանգարում է...

Հասարակական3 շաբաթ ago

Ռուս պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հաղթանակով ընտրություններում

Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ...

Քաղաքական3 շաբաթ ago

CNN. Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնեւում

Հունիսի 15-16-ը Ժնեւում սպասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի...

Հասարակական3 շաբաթ ago

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 520.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք...

Հասարակական3 շաբաթ ago

Գեւորգ Աճեմյանին քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երեւանի ավագանու մանդատից

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր...

Հասարակական3 շաբաթ ago

Քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք․ Դատախազություն

Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին...

Պատերազմ Արցախում3 շաբաթ ago

Բաքուն չի դադարեցնի միակողմանի առավելությունների հասնելու փորձերը. ռուսաստանցի պատգամավոր

Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի հետ հարաբերություններում միակողմանի առավելությունների հասնելու փորձերը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել...

Advertisement

Ամենադիտվածները