Connect with us

Մամուլ

Սփյուռքի 105 տարվա պահանջատիրական գործունեությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներսից պայթեցվում է․ Նարեկ Մալյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրենը՝ Հարություն Մարությանը, որն այդ պաշտոնն ստանձնել է իշխանափոխությունից հետո, փորձում է թանգարանի ֆոնդը հնարավորինս հասանելի ու բաց դարձնել թուրքերի համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։Այս նպատակով Հարություն Մարությանը թանգարան-ինստիտուտի 96 հազար ցուցանմուշից 36 հազարի կարգավիճակը փոխում է․ գրանտային ծրագրով հանում է ցուցանմուշի կարգավիճակից և տեղափոխում գրադարան։«Դրանք տարբեր տարիներին տարբեր մարդկանց կողմից նվիրաբերված ցուցանմուշներ են, որոնք հենց հանդիսանում են այդ թանգարանը․ թանգարանը շենքը չէ, թանգարանը ցուցանմուշներն են»,-արձանագրեց Մալյանը՝ վտանգավոր համարելով ֆոնդերի վերակազմավորումը և թուրքերի համար հասանելի դարձնելը։

Իսկ հասանելի դառնում են այլ մեխանիզմով․ Թուրքիա պետությունը վճարելու է թուրք մասնագետների, որպեսզի մշտական ներկայություն ունենան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում․․․ և սա հենց թանգարանի ներկայիս տնօրենի խնդրանքով։Բանն այն է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը՝ Հարություն Մարությանը, մեկնել է Թուրքիա և այնտեղ խայտառակ ելույթ ունեցել՝ բողոքելով թանգարանի սուղ միջոցներից։

«Պատկերացնո՞ւմ եք, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Թուրքիայում բողոքում է Ցեղասպանության թանգարանի սուղ միջոցներից։ Որից հետո թուրքական իշխանությունները առաջարկ են անում Հարություն Մարությանին, որպես օգնություն, պատկերացնո՞ւմ եք՝ թուրքերը օգնություն են առաջարկում Հարություն Մարությանին, որպեսզի Ցեղասպանության թանգարանի աշխատանքում ներգրավվեն թուրք գիտաշխատողներ․ խոսքը մշտական ներկայության մասին է Հայաստանում, որոնց կվճարի Թուրքիա պետությունը»,-մտահոգություն հայտնեց Նարեկ Մալյանը։Այս գործընթացի վտանգները, նրա համոզմամբ, բազմաթիվ են․ «Ես ծանոթ եմ 2014 թ-ի քրեական գործի, որ հայի ձեռքով Հայաստանի ազգային գրադարանից և ԵՊՀ փակ գրադարանային ֆոնդից, որտեղ 9-10-րդ դարերի գրքեր կան, տեղի էր ունեցել գրքերի գողություն, որի պատվիրատուն, պարզվեց, թուրք էր։ Այսինքն, այդ մարդը գողանում էր, տանում էր, Վրաստանում հանձնում թուրքի, այդ թուրքը վերցնում, տանում էր։ Հիմա ձեզ հարց եմ տալիս՝ թուրքի ինչի՞ն է պետք մտնի հայկական արխիվներ և այնտեղից հնարավորություն ունենա այդ կեղտոտ արյունոտ ճանկերը մտցնել հայկական արխիվներն ու հայկական գրադարանները։ Ինչի՞ն է պետք դա»։Նարեկ Մալյանը սա, որպես քաղաքական հարց, անընդհատ բարձրացնելու է առաջին հերթին հայկական Սփյուռքի առջև, որը հենց գոյացել է Ցեղասպանության հետևանքով։ Նա հայտարարեց է, որ Սփյուռքի ամբողջ հայությունը պետք է անուն առ անուն իմանա բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ծառայելու Թուրքիայի շահերին և պատրաստակամություն են հայտնում Թուրքիայի վզից հանելու այն օղակը, որը կոչվում է «հայկական պահանջատիրություն»։

Իսկ այդ մարդկանց անունները, նրա համոզմամբ, սկսվում են հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից, որը կոնկրետ աշխատել է Ջորջ Սորոսի գրասենյակում և տարիներ շարունակ հսկայական գումարներ ստացել նրանից ապազգային տարբեր ծրագրեր իրականացնելու համար։

Այդ գումարներից ստացել է նաև Հրանուշ Խառատյանը, որը Հարություն Մարությանի հետ համահիմնադրել է «Հազարաշեն» հկ-ն և դրա միջոցով էլ ստացել գրանտները։

Նույն աղբյուրից է սնվում Հրանուշ Խառատյանի որդին՝ Արսեն Խառատյանը, որը Սորոսի փողերով Վրաստանում բացել է հայկական «Ալիք» լրատվամիջոցը։

Հրանուշ Խառատյանի դուստրը՝ Լուսինե Խառատյանը, ևս շատ սերտ համագործակցություն ունի Սորոսի հիմնադրամի հետ։

Իսկ Հարություն Մարությանի դուստրը՝ Արփենիկ Մարությանը, որը Երևանի ավագանու անդամ է և քաղաքաշինության հանձնաժողվի անդամ, աչքի ընկավ ակտիվ լոբբինգով, որպեսզի Երևանում տեղադրվի թուրք ժողովրդի մեծ բարեկամ Մահաթմա Գանդիի արձանը և Ցեղասպանության հիշատակի օրվանից 4 օր հետո՝ ապրիլի 28-ին, այդ որոշումն ընդունվեց։Նարեկ Մալյանը բացահայտում է հայոց պահանջատիրության հարցը վաճառքի հանած գործակալական այս ցանցը և նշում նրանց կոնկերտ գործողությունները։

Օլիգարխ Ջորջ Սորոսը մարտին հրապարակավ հայտարարեց և հրահանգեց աջակցել Էրդողանին և Թուրքիային։ Նա այս այս կոչը ուղղեց նաև իր գործակալական ցանցին։

«Գործակալական ցանցը այս կոչին շատ վաղուց էր նախապատրաստվում․ դեռ 2 տարի առաջ, երբ Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում և ղեկավար կազմում եղան փոփոխություններ, տնօրեն Հարություն Մարությանը առաջին անգամ մեկնեց Թուրքիա, ելույթ ունեցավ, որը հրապարակված է, և ասաց, որ ինքը չի հանդիսանում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետ։ Այսինքն, ըստ էության, Ցեղասպանության թանգարանի տնօրենը Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը անվանեց «100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններ» և հայտարարեց, որ դրա մասնագետը չէ»,-մտահոգություն հայտնեց Նարեկ Մալյանը։

https://www.youtube.com/watch?v=STkVyPMXkCM&feature=emb_title

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական18 ժամ ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական19 ժամ ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական20 ժամ ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Բլոգ20 ժամ ago

Քոչարյանի վերադարձից շահելու են նույնիսկ նրան չսիրողները.Նարե Գրիգորյան

Թափ է առել զանգվածային ողբը, սրվել է ատելության խոսքը, իշխանական ճամբարում կիսաուշագնաց վիճակ է` <<Հայաստան>> դաշինքի հանրահավաքից հետո: Պատ են...

Հասարակական21 ժամ ago

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն ունի կոտրվածքներ

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկի մոտ առկա է պարանոցային երկրորդ...

Հասարակական22 ժամ ago

Երևանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Կենտրոնի...

Հասարակական22 ժամ ago

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշների հափշտակության դեմ պայքարի համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում...

Առողջապահական22 ժամ ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219596...

Քաղաքական2 օր ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական2 օր ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական2 օր ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ2 օր ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական2 օր ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական2 օր ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական2 օր ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական2 օր ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական2 օր ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական2 օր ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական2 օր ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական2 օր ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական2 օր ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական2 օր ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական2 օր ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական2 օր ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական2 օր ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ4 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական4 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային4 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական4 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական4 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Advertisement

Ամենադիտվածները