Connect with us

Վերլուծական

Հայ ժողովրդի համբերությունը շատ մեծ է, բայց նա անբավ չէ

Վերջերս հիշեցի մի հոդված, որը տպվել էր դեռ 2014 թ. սեպտեմբերին: Այն արտացոլում էր սերբ պատմիչ, քաղաքագետ և գրող՝Դրագոմիր Անջելկովիչի մտորումները «բուլդոզերյան հեղափոխության» ծագման, ընթացքի և դրա հետևանքների մասին: Խոսքը գնում էր այն մասին, որ Ռուսաստանում փորձում են «թավշյա» հեղափոխություն իրականացնել: 2014 թվականին  «թավշյա» հեղափոխությունը ընկալեցի որպես փափուկ ուժի կիրառումով: Այն ժամանակ դեռ չգիտեի, որ ընդամենը 4 տարի անց այդ անվանումով մեզ՛ մոտ է իրականցվելու «հեղափոխություն»:

Մինչ Հարավսլավիայի ռմբակոծումները, ես՝ հավանաբար շատերի պես, կարծում էի, որ Արևմուտքը ժողովրդավարության հիմերից մեկն է: Բայց երբ տեսա, թե ինչպես ՆԱՏՕ-ի ավիացիանռմբակոծում է ծննդատներն՝ աչքերիս փառն ընկավ: Հավանաբար այդ օրերից ավելի ուշադիր սկսեցի հետևել քաղաքական անցուդարձին:

Եվ այսպես, 1999 թվականի,մարտի 24-ից մինչև հունիսի 10-ըՆԱՏՕ-ի ուժերի կողմիցռմբակոծվումէր Հարավսլավիան՝ռմբակոծվում էին ինչպես ռազմական օբյեկտներն, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները:Զոհերի ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1700 մարդ, այդ թվում ՝ գրեթե 400 երեխա, մոտ 10 հազար մարդ ծանր վիրավորվել է: ՄԱԿ-ի տվյալներով ՝ անհայտ կորել է 821 մարդ, նրանց մեծ մասը ՝ սերբեր: Փաստորեն, Հարավսլավիայում կատարվում էր այն, ինչ կատարվել էր Հայաստանում, ավելի ճիշտ Արցախում՝ ուր Շուշվա բերդից ամեն օր հրետանային ռումբերով և «Град»-ով ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Այն, որ մենք այսօր ունենք պետականություն և ապրում ենք խաղաղ պայմաններում՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, մեր բանակի շնորհիվ է, մեր կռված տղաների շնորհիվ է և մեր տրիումվիրատի՝ Վազգեն Սարգսյան—Ռոբերտ Քոչարյան— Սերժ Սարգսյանի շնորհիվ է: Բնության բոլոր օրենքներն ունեն իրենց բացառությունները՝ նույնը կատարվեց և Ղարաբաղյան պատերազմի տարիներին՝ ազգի էլիտան՝ այս բառի վեհ իմաստով, մեկնեց Արցախ՝ պաշտպանելու մեր պապական հողերը, սակայն եղան և դասալիքներ, որոնք տարբեր պատրվակներով՝ ոչ միայն կամավոր չմեկնեցին պատերազմի դաշտ, այլ խուսափեցին իրենց ուղիղ պարտականություններից: Բայց այսօր խոսքը նրանց մասին չէ, խոսքը այն նվիրյալների մասին է, ովքեր Լոս Անջելեսից՝ ինչպես Մոնթեն, կամ Մոսկվայից՝ ինչպես Լեոնիդ Ազգալդյանը, ժամանեցին Հայաստան, որպեսզի իրենց սրբազան արյունով ոռոգեն պապերից ժառանգած սրբազան հողը: Ռազմի դաշտում հայ ազգըհաղթեց թուրքին՝ փառք ու պատիվ մեր բոլոր տղաներին՝ թե զոհվածներին, թե ողջերին: Նրանք՝ կռվելով Արցախում, փակեցին թշնամու դիմաց ողջ Հայաստան աշխարհի դարպասը և նվիրեցին մեզ 25 տարի խաղաղ կյանք: Այսօր մեր խնդիրը ռազմի դաշտում ձեռք բերածը քաղաքական դաշտում՝ երկրի ներսում,չկորցնելն է: Արյան գնով ձեռք բերած անկախությունը չկորցնելն է՝ «ինչ-որ երթերի ու ցույցերի մեջ»: Մեր բախտն՝ ի տարբերությունՀարավսլավիայի, բերեց,կմտածենոմանք, բայց շարունակելով ՊարույրՍևակի խոսքը կասեմ, բախտը չի բերում «այն ձեռք են բերում»: Եվ այդ ձեռքբերումն անմիջականորեն կապված է այն անձից, կամ մի քանի անձերից, ում ձեռքն է իշխանությունը: Որովհետև, ամենա մեծ հաղթանակները կարող են մսխվել ոչ հմուտ ղեկավարի պատճառով: Նույն Արևմուտքը միշտ էլ նայում է ղեկավարի պահվածքին և զգում նրա հոգու մինչև վերջ պայքարելու պատրաստակամությանը: Մեր տրիումվիրատը ապացուցեց, որ ոչ մի զիջումների չի գնա՝ և դա դարձավ մեր հաղթանակի դրոշը: Հարավսլավիայում Սլոբոդան Միլոշեվիչը գրեթե մենակ էր և Հարավսլավիայի Դաշնային հանրապետությանդեմ կազմակերպվեց ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի հարձակողական գործողություններ: Ֆիզիկական ջախջախումից հետո եկավ հոգևոր ոչնչացման պահը՝ 2000 թ.Հարավսլավիայում կազմակերպվեց «բուլդոզերային հեղափոխություն»: Դոմինոյի սկզբունքով այն տարածվեց Եվրոպայից դեպի Արևմուտք՝ այն նույն ճանապարհներով, որոնցով ընթանում էին թե՛ Նապոլեոնը,  թե՛ Կայզերյան Գերմանիան, թե Հիտլերի «Բլից կրիգի» զավթողական զորքերն: Հիտլեր սահմանեց մի «նոր կարգ»՝  պատերազմները այլևս չեն հայտարարվում: Պարզապես«հեղափոխությունները»հաջորդում են մեկը մյուսինգեղեցիկ ծաղիկների, կամ ցիտրուսային մրգերի անուններով:Ոչ մի ամրոց ոչ մի թշնամի չի կարող զավթել, եթե դավաճանները ներսից չեն բացում դարպասները: Զարմանալի ժամանակներում ենք ապրում՝ բոլոր այն երկրներում, որտեղ «ծաղկե հեղափոխությունները» հաջողեցին, պատճառը մեկն էր՝ այդ երկրներում կային հասարակական կազմակերպություններ, որոնք սնվում էին արտասահմանյան գրանդներով, և փաստորեն հենց նրանք ներսից խաղացին այդ «դարպաս բացողների դերը»:Հարավսլավիայում՝ ինպես և Հայաստանում, ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանն ակտիվորեն աջակցում էին արևմտյան դրամաշնորհների վրա նստած հասարակական կազմակերպությունները: Զարմանում ես այն պատրաստակամության վրա, որով անխնա և առանց ափսոսանքի քանդվում են դարերով ձևավորված ավանդույթներն ու սովորությունները: Այնպիսիզգացողություն է, որ ամբողջ աշխարհը ընկել է ծուռ հայելիների թագավորության մեջ, ուր չեն հարգվումպարկեշտությունն ու ազնվությունը, նվիրվածությունն ու սերը սեփական հայրենիքի հանդեպ: Ավելին,ծուռ հայելիներիթագավորությունումնման արժեքներ կրողները պատժվում են՝հատկապես նրանք, ովքեր համարձակվում են  պաշտպանել իրենց երկիրը թշնամու ոտնձգություններից: Հիշենք, թե ինչպեսոչնչացրեցին՝ բառի բուն իմաստով, Սլոբոդան Միլոշևիչին «բուլդոզերային հեղափոխությունից» հետո: Հայաստանում այդ գռեհիկ մեթոդները չիրականացվեցին՝ քանի որ soft ուժի շնորհիվ, հողը արդեն պատրաստված էր: Այդ իսկ պատճառով «հեղափոխությունն» էլ կոչվեց փափուկ, թանկարժեք կտորի անունով՝ «Թավշյա»: Հավանաբար, շատերը անմիջապես ընկան անուրջների գիրկը, պատկերացնելով, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի շնորհիվ,  «հեղափոխությունից» անմիջապես հետո, կփոխեն իրենց հնամաշ կահույքի «обивка»-ն թանկարժեք թավիշով: Ավաղ, պարզվեց՝ դա ընդամենը self-իի փայտիկն էր, որն աշխարհով մեկ նարգիզիզմով տառապողների պատճառով կիրառության մեջմտավ հենց այդանվանումով՝ Նարգիզիփայտիկ: Իսկ խոստացված «սիրո և հանդուրժողական հեղափոխության» թավշե բազմոցների և աթոռների վրա բազմելու փոխարեն, մարդկանց նստեցրեցին երկաթե, հատակին գամված աթոռների վրա: Իսկ մեթոդները այնքան բիրտ ու կոպիտ են, որ ճիշտ կլիներ Հայաստանի «հեղափոխությունը» կոչել «наждачная», «հղկաքարե»:Այսպիսով, մեզ մոտ խոստացված «թավշյա հեղափոխության» փոխարեն,կազմակերպվեց«հղկաքարեհեղափոխություն» և դրանից հետո Հայաստանում, մինչ օրս իրադարձությունները զարգանում են ըստ հարավսլավական սցենարի: Ինչպես Սլոբոդան Միլոշևիչի և նրա շրջապատի հանդեպ կազմակերպվել էր դատավարություն, այնպես էլ բանակ կերտած և ողջ ազգին խաղաղություն պարգևած գեներալներին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «դատում են»: ՀՀ վարչապետը դարձյալ կրկնեց, որ Արցախյան խնդրի լուծումը պետք է բավարարի ադրբեջանի ժողովրդին???!!! Մի պահ պատկերացրեք, որ հաղթանակած Ստալինն ու Ռուզվելտը մտահոգված լինեին պարտված կողմի քմահաճույքներով: Հաջորդը՝ ինչպես Կոսովոն պոկեցին Հարավսլավիայից, այնպես էլ հիմա ուզում են պոկել Արցախը Հայաստանից: Ինչպես Կոսովոն բնակեցրեցին ալբանացիներով, այդպես էլ արդեն,լսում ենք ձայներթուրք-ադրբեջանցիների Ղարաբաղ վերադառնալու «ցանկությամբ» և տեղի «էթնիկ խմբի» հետ նրանց «համատեղ խաղաղ բնակության» մասին: Այսպես արդեն վարվել են մեզ հետ՝ Մեծ Եղեռնի տարիներին բնակեցնելով մեր պապերի տներում Բալկաններից բերած ալբանացիներին: Թուրքը հետևողականորեն բնակեցնում է Եվրոպան՝ ինչպես ժամանակին Արևմտյան Հայաստանը թուրքերով, իսկ մենք պետք է հանդուրժենք մեր հերոսների արյունով ոռոգվածմի բուռ հողի վրա գան թուրքերը ապրե՞ն: «Կարողա՞ Սովետական Ադրբեջանը գլխներիս բարովա էկէլ, մեզ վրա էլ խաբար չկա»!!!

Եվ, ի դեպ, այդ ինչո՞ւ Հարավսլավիայի փլուզումից հետո միջազգային հանրությունն անմիջապես ճանաչեց Կոսովոն, իսկ Ղարաբաղը ոչ: Չէ որ իր կառուցվացքով Հարավսլավիան մի փոքրիկ ՍՍՀՄ էր՝ մասշտաբի տարբերությամբ: Ի դեպ, ոչ մի Սովետական Հանրապետություն ՍՍՀՄ-ից իր դուրս գալը չի կազմակերպել այդպես գրագետ, ինչպես ԼՂԻՄ-ը: Նա իր անկախության մասինհայտարարեցպաշտոնապես՝ անցկացնելովհանրաքվե: Իսկ, օրինակ, Ադրբեջաննանկախացավ ինքնաբերաբար՝ ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով: Եվ ամենա կարևորը՝ միայն այն բանի համար, որ Ռոբերտ Քոչարյանը պարտադրել է Ալիև հորը ստորագրել զինադադարի պայմանագիր, այսօր՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելով, ցանկանում ենմեծագույնուրախություն ուպարգև շնորհելնրա որդո՞ւն: Անհասկանալի պարգև են մատուցում նրանց, ովքեր՝ Սումգայիթում, Բաքվում, Արցախյան պատերազմում և Բուդապեշտում, կացնահարում և փրթում էին հայերին:Ի՞նչպես հասկանալ այս ամենը: Ի ուրախություն մեր դարավոր թշնամիների՝ Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, պատերազմի դաշտում թուրքի բերանը ջարդող Ռոբերտ Քոչարյանի հանդեպ դատական պրոցես ենկազմակերպել, դեռ դա էլ բավակին չի, առանց դատարանի որոշման արդեն 500 օրից ավել կալանքի տակ են պահում: Որովհետև ձեռագիրը նույնն է…

Սլոբոդան Միլոշևիչը ձերբակալվեց 2001-ի ապրիլի 1-ին, իսկ հունիսի 28-ին տեղափոխվեց Հաագայի ՄԱԿ-ի բանտ: Սակայն բուն դատավարությունը սկսվեց միայն 2002-ի փետրվարի 12-ին: Այսինքն մարդը պահվում էր դատարանում մինչև որ դատավորները կբարեհաճեն սկսել դատավարությունը, ընդ որում, բանտում առողջական վիճակի վատթարացման պատճառով՝ այդ 5 տարիների ընթացքում Սլոբոդան Միլոշևիչի դատավարությունը ընդհատվել է 22 անգամ: Նրա ինքնապաշտպանական ճառըավելի շատ դեպքերի նախապատմությանվերլուծություն էր, ավելին՝բացահայտում էրՆԱՏՕ-ի դերըՀարավսլավիայի դեմ: Ս. Միլոշևիչը ներկայացրեց նաևՆԱՏՕ-ի մի շարք պատերազմական հանցագործությունների ապացույցներ, բայց ստացվում է, որ հենց դրանով, ինքն իրեն ստորագրեց մահապատժիորոշումը: Միլոշևիչի գործով դատավարությունը այդպես էլ չավարտվեց, քանի որ Ս. Միլոշևիչըմահացավ 2006 թվականի մարտի 11-ին Հաագայի բանտում, ըստ դիահերձմանեզրակացության՝ սրտամկանի ինֆարկտից:Միլոշևիչի մահից դեռ երեք տարի առաջ, 2003-ին, նրա կինը ՝ Միրա Մարկովիչը, հրապարակավ հայտարարեց, որ բանտային սրտաբանի կողմից  նշանակած բուժումը «շատ արագ շտկում է պահանջում», իսկ տրիբունալի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում էին, որ բանտը անհրաժեշտ բժշկական հսկողություն ունի: Միրա Մարկովիչըդա «բացարձակ սուտ» էր անվանում: Միլոշևիչի առողջությունը կտրուկ վատանում էր, նա տառապում էր կրկնվող սրտի կաթվածներից, սակայն դատարանը մերժեց նրա խնդրանքը մեկնել բուժմանՌուսաստան՝ բացատրելով, որհիվանդությանը վերաբերող տեղեկանքըընդամենը դատարանից թաքնվելու արդարացում է: Եվ այդ այն դեպքում, երբՌուսական կողմը Հաագայի դատարանին  լիարժեք երաշխիք էր տալիս նախկին նախագահի վերադարձի վերաբերյալ: ՍլոբոդանՄիլոշևիչը  մահվանից երեք օր առաջ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությանըուղված նամակում գրել է. «Կարծում եմ, որ այն համառությունը, որով ինձ թույլ չեն տալիս բժշկական օգնություն ստանալ Ռուսաստանում, առաջին հերթին դրդված է վախով,  որ հետազոտության արդյունքում անխուսափելիորեն կբացվի այն, որ դատաքննության ընթացքում իմ առողջության դեմ չարամիտ արշավ է իրականացվել: Այն հնարավոր չի լինի  թաքցնել ռուս մասնագետներից»: 2006-ի մարտի 11-ին նա գտնվում էր կալանքի տակ և մահացավ բանտում սրտի կաթվածից՝ այդպես էլ չստանալով իր գործով դատարանի որոշումը: Նրան անհիմն պահեցին կալանքի տակ 5 տարի:2006 թ. մարտի 14-ին, ՄԻԵԴ-ը փակեց Սլոբոդան Միլոշևիչի գործը:

Եթե Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջոցը Մայիսի 8-ին՝ մեր պանծալի հաղթանակի օրը, անհապաղ չփոխվի, ապա ներկա իշխանությունները պետք է գիտակցեն, որ պատժվելու են ոչ միայն Եվրոպական դատարանի կողմից, այլև ժողովրդի: Հայ ժողովրդի համբերությունը շատ մեծ է, բայց նա անբավ չէ: Նա իրավունք ունի մտածել . «Թուրքի՞ն ենք ուրախացնում»:

Ալլա Հակոբյան

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական6 ժամ ago

«Վերածնվող Հայաստանը» ընտրություններին կմասնակցի ՀՅԴ–ի հետ. դաշինքը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի...

Հասարակական7 ժամ ago

Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա վաղը՝ մարզահամերգային համալիրում

Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա վաղը՝ մայիսի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական դեպարտամենտից։ Դատավորների ընդհանուր...

Քաղաքական7 ժամ ago

Երեւանում կկայանա խորհրդարանի արտահերթ նիստ. կքննարկվի նոր Ընտրական օրենսգիրքը

Մայիսի 6-ին Երեւանում կկայանա Ազգային Ժողովի արտահերթ նիստ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» իշխող դաշինքի ղեկավար...

Հասարակական7 ժամ ago

Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի...

Քաղաքական8 ժամ ago

Փաշինյանը չի լքել ՀԱԿ-ը, նա պարզապես չի միացել ՀԱԿ կուսակցությանը. Հովիկ Աղազարյան

Հայաստանի Հանրապետությունում բոլոր աղետների, բոլոր բացասական դրսեւորումների կնքահայրը, գործողն ու արարողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել ու մնում է: Այս մասին,...

Հասարակական9 ժամ ago

Նա ոչ միայն հերոս էր, լեգենդար հրամանատար, այլև ազնիվ մտավորական և պարզ մարդ. ՀՀ նախագահն այցելել է Կոմանդոսի ընտանիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, հանդիպել նրա այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝...

Քաղաքական10 ժամ ago

Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Փաշինյան

Մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի մի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են X ժամից Y ժամը. Դա կրթական պրոցեսի կարեւոր...

Հասարակական10 ժամ ago

Գերմանիայում առաջարկվել է կանցլերի լիազորությունները սահմանափակել երկու ժամկետով

Բունդեսթագում Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) պատգամավորական խմբի ղեկավար Շտեֆան Մյուլերը կարծում է, որ Գերմանիայի կանցլերի լիազորությունները պետք է սահմանափակվեն երկու...

Քաղաքական10 ժամ ago

Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստին...

Հասարակական11 ժամ ago

Կառավարությունը հաստատեց. ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը

Հայաստանի Հանրապետությունում ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ մայիսի 6-ի նիստում:...

Հասարակական11 ժամ ago

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ի ժամը 18.00-ից մինչև մայիսի 7-ը ժամը 18.00-ն կդադարեցվի որոշ տարածքների ջրամատակարարումը: Այս մասին  տեղեկանում...

Քաղաքական12 ժամ ago

Ապրիլին կատարված գործարքների թիվը 2019-ի ապրիլի համեմատ ավել է 24 տոկոսով. Այս տեմպը պետք է ավելացնենք. Փաշինյան

Հայաստանում ապրիլին կատարված գործարքները 8,8 մլն հատով կամ 24 տոկոսով ավել են 2019-ի ապրիլի ցուցանիշներից: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին,...

Հասարակական13 ժամ ago

Բեզոարյան այծի որսի հանգամանքները պարզվել են

ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ 2020 թ.հունվարի 29-ին համացանցում տեղադրված տեսանյութի հանգամանքները պարզելու համար ՀՀ բնապահպանության...

Քաղաքական13 ժամ ago

Սերգեյ Լավրովը Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք...

Հասարակական13 ժամ ago

«Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում». Արևիկ համայնքում էլեկտրաշչակ է փորձարկվելու

Մայիսի 7-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Արևիկ համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։...

Հասարակական1 օր ago

8 թուրքի ձեռքից հովիվին փրկում ենք, պարզվում է սահմանն ենք անցե՞լ. Վաղարշակն ի՞նչ է հասկանում սահմանից. Արթուր Այվազյան

Մեր հովիվը չի մոտեցել դիրքերին, կան ապացույցներ, որ ադրբեջանցիներն են անցել մեր սահմանն ու փորձել առեւանգել նրան։ Այս մասին NEWS.am-ի հետ...

Բլոգ1 օր ago

ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, կարծում եմ արագ պետք է հայտնաբերեք այս տականքին. Գեղամ Նազարյան

Նիկոլի կառավարման դեմքն ու կեղտը. հերթական ֆեյքը անցնելով բարոյականության եւ մարդկության սահմանները ամենանողկալի սուտն է գրել ոչ թե իմ այլ...

Հասարակական1 օր ago

Մահացել է Նորայր Ազատյանը

65 տարեկանում կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը: Կինոթատրոնի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Նորայր Ազատյանի...

Հասարակական1 օր ago

Վահրամ Դումանյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ...

Հասարակական1 օր ago

Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես...

Հասարակական1 օր ago

«Հայաստանը վերածվել է քրեական ռազբորկաների մարտադաշտի». ԱԱԾ պահեստազոորի սպաների միության հայտարարությունը

Վերջին մեկ-երկու տարում հանրապետությունում կտրուկ փոխվել է քրեածին իրավիճակը, հատկապես հրազենի գործադրմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ է արձանագրվել։...

Հասարակական1 օր ago

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում. Արցախի նախագահը՝ Հաթերքում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք: Արցախի նախագահի...

Հասարակական1 օր ago

Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. երթեւեկությունը միակողմանի է դարձել

Մայիսի 5-ին, ժամը 10:01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է...

Քաղաքական1 օր ago

«Տարբեր առաջարկներ ունեմ». Սոֆյա Հովսեփյանը բացառեց Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալու տարբերակը

Առաջիկա ընտրություններին մասնակցելու մասով մինչ այս պահը հետարքրվածություն չունեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ...

Քաղաքական1 օր ago

Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա պատվաստված լինելը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում և հավելել՝ անդրադարձել է կորոնավիրուսային...

Հասարակական1 օր ago

Ղրղզստանը մինչեւ տարեվերջ կլուծի չնշված սահմանային հատվածների խնդիրները

Ղրղըզստանը մտադիր է մինչեւ տարեվերջ լուծել չնշված սահմանային հատվածների խնդիրները, չորեքշաբթի հայտնել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, փոխանցում է «ՌԻԱ...

Հասարակական1 օր ago

Պոռնկության գործ. Մեղադրանք է առաջադրվել՝ հյուրանոցի սեփականատիրոջն ու աշխատակցուհուն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ Քննչական...

Միջազգային1 օր ago

Հնդկաստանի դատարանը իշխանությունների՝ հիվանդանոցները թթվածնով ապահովելու անկարությունը «ցեղասպանություն» է անվանել

Հնդկաստանի Ալլահաբադի բարձր դատարանը կարծում է, որ հիվանդանոցներում բժշկական թթվածնի պակասը, ինչը կորոնավիրուսային վարակով բազմաթիվ հիվանդների մահվան է հանգեցրել, տեղական...

Քաղաքական2 օր ago

Մենք թույլ չենք տա, որ վարկերն ուտեն մարդկանց. Միքայել Մելքումյան

Միանշանակ գտնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ զրոյացնել, ներել մինչեւ 3 մլն դրամի վարկերը, տեղին է, գերարդիական է, այն քննարկված...

Հասարակական2 օր ago

ՄԻՊ-ի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց:  ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են,...

Ամենադիտվածները