Connect with us

Բլոգ

Հիշեք, որ Փաշինյանն անձամբ այնուհանդերձ Լավրովի հայտարարություններն այդպես էլ «դուխ» չարեց շիտակ մեկնաբանելու


Լավրովի աղմկահարույց հայտարարությունից հետո կրքերը չեն հանդարտվում: Սկիզբ առած ներքաղաքական եռուզեռի պատճառը ոչ միայն Արցախի նկատմամբ մեր սրտատրոփ վերաբերմունքն է, ոչ միայն ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների խիստ մտահոգիչ շեշտադրումները, այլև այն, թե ինչպես է հանկարծակիի եկած գործող իշխանությունը փորձում պլստալ հայ ժողովրդի և քաղաքական շրջանակների մոտ առաջացած ուղիղ և կենսական հարցադրումներից:

Թե վարչապետի, թե ԱԳ նախարարի խուսափողական պատասխանները, որոնցով չհերքվեցին և չհակադարձվեցին բանակցություններ ունենալու, այդ բանակցությունների սեղանին դեռևս անցյալ տարի ապրիլից ներկայացված փաստաթղթի գոյության և խնդրի լուծման փուլային տարբերակի մասին պնդումները, խորացրեցին ճգնաժամը, ամրապնդելով այն կարծիքը, որ ՌԴ նախարարն ընդամենը բացահայտեց մեզանից երկար ժամանակ թաքցվող բանակցային իրողությունները:

Եւ ահա մեկնարկեց «Փրկել շարքային Փաշինյանին» բոլիվուդյան մելոդրաման։

Ստեղծված իրավիճակը ներքին լսարանի համար հարթեցնելու ուղղությամբ ձեռնարկվող քաղաքական և լրատվական մանյովրները այնքան պարզունակ, ընթեռնելի և ապարդյուն էին, որ նրանց մեջ ներգրավված մերձիշխանական փորձագետներին, Ճ կլասի իշխանական պատգամավորներին և իրենց սպասարկող լրատվամիջոցներին կարելի է միայն խղճալ:

Իրոք, բարդ խնդիր է դրված այդ տղաների և աղջիկների առջև. ո՞նց հորինել ու լուրջ և աներես դեմքով արտաբերել այնպիսի սուտ, որն անգամ ստաբանության ակադեմիկոս և փչանների համաշխարհային ֆեդերացիայի պատվավոր անդամ ՀՀ վարչապետը չի կարողանում մոգոնել:

Երեկ ԱԺ նիստին տապալելով Արցախի մասին երեք պատգամավորների հարցուպատասխանները, Նիկոլ Փաշինյանն այսօր դիմեց իր գործընկերների, ԼՀԿ խմբակցության աջակցությանը: Դե, հասկանալի է, հին կապեր կան, հարաբերություններ կան, նեղ պահերին ձեռք մեկնելու փորձ կա (հիշեցնեմ, որ անցյալ տարի ամռանն էլ կառավարման համակարգի ճգնաժամի մասին իբր գաղտնի զեկույցի գոյության մասին տակից դուրս գալու փրկարարական աշխատանքներին էլի միացել էր Էդմոն Մարուքյանը):

Երբեմնի ընկերոջ կողմից լրատվական համազարկը չուշացավ, այդ թվում՝ Հանրայինի եթերում։ Այսօր պարոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպելուց հետո, ասաց, որ շահարկումներ կային Արցախի հարցով, բայց Նիկոլը փարատեց իր անհանգստությունները։

Դնում եմ մի կողմ, որ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը, ենթադրվում է, պետք ունենար Արցախի հարցով սեփական օրակարգը և մոտեցումները և այդ շրջանակը քննարկել վարչապետի հետ: Թե չէ մի կողմից ասում եք “շահարկումնե՞ր”, մյուս կողմից` այդ «շահարկումների» օրակարցով փակ հանդիպու՞մ եք ուենում Փաշինյանի հետ:

Կրկնում եմ, “Արցախը հանձնում են” թեզը մենք, որպես ամենախոշոր արտախորհրդարանական ընդդիմություն երբեք հարթակ չենք նետել: Բայց այն, որ այս իշխանությունների բանակցային հանցավոր սխալների և մեծամտության պատճառով ստացել ենք շատ վտանգավոր դիվանագիտական գործընթաց, տեսանելի է անգամ Արցախի հարցի մանրամասներին և նրբություններին չտիրապետող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին:

Բուն սուրճ խմելու մեջ ես իրոք ոչ մի խնդիր չեմ տեսնում, ժամանակին միասին սուրճ էլ ենք խմել, մի բան էլ ավել:

Սակայն պարոն Մարուքյանը փորձառու գործիչ է և լավ պիտի հասկանա, որ այսօրվա իր հայտարարություններով համամասնորեն կիսեց պատասխանատվությունն Արցախի հարցում այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության համար:

Հ.Գ. Հիշեք, որ Փաշինյանն անձամբ այնուհանդերձ Լավրովի հայտարարություններն այդպես էլ «դուխ» չարեց շիտակ մեկնաբանելու։
Հետաքրքիր է, վարչապետը հաջորդն ու՞մ է խնդրելու , որ իրեն փրկի։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221560887709681

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Քաղաքական9 ժամ ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական9 ժամ ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական10 ժամ ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ10 ժամ ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական10 ժամ ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական11 ժամ ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական12 ժամ ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական13 ժամ ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական13 ժամ ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական14 ժամ ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական14 ժամ ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական15 ժամ ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական16 ժամ ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական16 ժամ ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական17 ժամ ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական17 ժամ ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական17 ժամ ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ3 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական3 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային3 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական3 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական3 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Հասարակական3 օր ago

Շուշիի ազատագրումը. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց...

Առողջապահական3 օր ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 411 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 411 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 092-ի:Ինչպես տեղեկացնում է...

Հասարակական3 օր ago

Անգլալեզու Twitter-ում նվիրատվությունների գործառույթ է հայտնվել

Twitter-ը համանուն միկրոբլոգերի ծառայությունում կամավոր նվիրատվությունների գործառույթ է ներդրել: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի ընկերության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մշակողների...

Հասարակական3 օր ago

Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի...

Հասարակական3 օր ago

Ադրբեջանը միջազգային ճնշման ներքո փորձում է արդարացնել մարդասիրական պարտավորությունները չկատարելը. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է մի շարք լրատվականների հարցերին, որը ներկայացնում ենք ստորև. Ինչպե՞ս կմեկնաբանեք գերիների խնդրի...

Բլոգ3 օր ago

ԱԺ ամբիոնից հակադրվելով 2-րդ և 3-րդ նախագահներին՝ կապիտուլյանտն իրականում հերքում էր ՌԴ նախագահին…

ԱԺ ամբիոնից հակադրվելով 2-րդ և 3-րդ նախագահներին՝ կապիտուլյանտն իրականում հերքում էր ՌԴ նախագահին…Գարնանային սրացումների ֆոնին՝ քաղաքական խուժանն՝ իրեն բնորոշ անբարոյականությամբ,...

Հասարակական3 օր ago

TMZ. Բիլ եւ Մելինդա Գեյթսերի ամուսնալուծությունը խաղաղ չի անցել

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան, երկար ժամանակ պլանավորում էին ամուսնալուծվել, նրանց բաժանումը խաղաղ չէր, հայտնում է TMZ-ն՝...

Հասարակական4 օր ago

Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներ հնարավոր են, եթե ինչ-որ միջնորդ պետություն լինի. ԱԱԾ նախկին փոխտնօրեն

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ձեւավորվել է նոր սահման, որը առաջ չկար՝ Արաքսի ափից մինչեւ Վարդենիսի Սոթքը. Մի քանի հարյուր կմ...

Advertisement

Ամենադիտվածները