Connect with us

Մամուլ

ՀՀ նախագահը մասնակցել է «Աշխարհը համավարակից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով վեբինարին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աշխարհը համավարակից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով առցանց վեբինարին, որը նախաձեռնել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ։

Վեբինարները, որոնց մասնակցում են պետական գործիչներ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ եւ փորձագետներ, հնարավորություն են տալիս բաց քննարկում ծավալել՝ արդյունավետ լուծումներ գտնելու տարբեր իրավիճակների, տվյալ դեպքում՝ COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի հաղթահարման համար։

FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը նշել է, որ օգտակար է լսել թե՛ գիտական, թե՛ դիվանագիտական եւ միջազգային համագործակցության ոլորտներում մեծ փորձ ունեցող նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետն ու մոտեցումները համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակի եւ դրա հաղթահարման լուծումների վերաբերյալ։

Իր խոսքում նախագահ Սարգսյանը նախ մեկ անգամ եւս բոլորին հորդորել է ամենայն լրջությամբ մոտենալ իրավիճակին. «Հիշեք, որ կորոնավիրուսը դեռ չի անհետացել, այն դեռ գոյություն ունի եւ շատ վտանգավոր է, չափազանց վտանգավոր՝ խոցելի անձանց համար: Խնդրում եմ՝ լրջությամբ վերաբերվեք այս խնդրին: Այդ լրջությունն անհրաժեշտ կլինի ոչ թե մեկ կամ երկու շաբաթվա, այլ՝ շատ ավելի երկար ժամանակահատվածի համար: Հետեւաբար, կարգապահությունը շատ կարեւոր է»:

Նախագահը նշել է, որ համավարակը ոչ միայն առողջապահական է, այլեւ շատ ավելի բարդ խնդիր է: Նա հիշատակել է 12-րդ դարում Եգիպտոսի եւ Սիրիայի առաջին սուլթան Սալահ ադ-Դինի կողմից Երուսաղեմը նվաճելու պատմական դրվագը՝ վկայակոչելով սուլթանի այն խոսքը, թե՝ Երուսաղեմի գրավումն իր համար ոչինչ է, բայց միեւնույն ժամանակ՝ ամեն ինչ. «Ի՞նչ է այս կորոնավիրուսը՝ եւս մեկ վարակ, սկզբունքորեն ոչինչ, բայց այն ձեռք է բերել համաշխարհային նշանակություն: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Այն հատուկ վարակ է, սակայն ընդամենը վարակ է, այսինքն՝ ոչ մի բան, բայց, միեւնույն ժամանակ, փոխել է աշխարհը: Այս վարակը ոչ մի բանից դարձել է ամեն ինչ: Շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ փոխվել է: Այն հսկայական ազդեցություն ունի ամբողջ աշխարհի տնտեսության, մշակույթի վրա, մեծ ազդեցություն ունի մեր հետագա պլանների վրա»:

Նախագահն ասել է, որ աշխարհը փոխվելու էր՝ անկախ նրանից, կորոնավիրուս կլիներ, թե ոչ։ «Կորոնավիրուսը փոփոխման պատճառը չէ, ընդամենը փոփոխության հետեւանք է: Շատ կարեւոր է հասկանալ, որ կորոնավիրուսն այս ծավալների հասել է, որովհետեւ մե՛նք էինք փոխվել: Կորոնավիրուսն ընդամենը հիշեցում է, սառը ցնցուղ կամ ուղերձ Աստծուց, որ ինչ-որ բան այս մոլորակի վրա սխալ էր, եւ դա պետք է լրջորեն վերլուծել բոլոր հարթություններում: Ուղերձն այն է, որ աշխարհն այլեւս նույնը չի լինելու,-նշել է Արմեն Սարգսյանը:- Եթե փորձենք գիտնականի աչքերով նայել, ապա սա ընդամենը փորձարկում է: Սա մարդկային լինելու փորձություն է: Սա փորձություն է մշակույթի, բիզնեսի համար: Սա փորձություն է կարիքավորների, կառավարությունների համար, միջպետական հարաբերությունների տեսանկյունից: Այս փորձությունը շարունակվելու է, եւ իմ եզրակացությունն այն է, որ աշխարհը փոխվել է, եւ եթե ցանկանում ենք հաջողել, ապա պետք է փոխվենք նաեւ ինքներս»:

Պատասխանելով համավարակից հետո տնտեսությունների վերականգնմանը վերաբերող հարցին՝ նախագահը նշել է, որ համավարակն, անշուշտ, խոչընդոտելու է առաջ շարժվելուն, բայց վերականգնումից հետո մեր մոտեցումները բնության, բիզնես գործունեություն ծավալելու, առողջապահական համակարգի եւ մյուս ոլորտներում պետք է այլ լինեն: «Երբ կորոնավիրուսը հասավ Հայաստան, եւ կառավարությունը սահմանափակումների միջոցառումներ ձեռնարկեց, արդյունքում՝ Երեւանում մեքենաների քանակը նվազեց, օդի որակը փոխվեց, Երեւանը հինգ անգամ մեծացավ, որովհետեւ օդի աղտոտվածությունը պակասեց։ Մենք աղտոտված օդ էինք շնչում, հնարավոր է՝ ոչ առողջ սնունդ էինք օգտագործում, ներդրում էինք կատարում անառողջ տնտեսության մեջ,-ասել է նախագահ Սարգսյանը:- Իմ եզրակացությունն այն է, որ ժամանակն է տեսնել այս փորձության արդյունքները, ճիշտ ժամանակն է լրջորեն մտածել, թե որտեղ պետք է ներդրում անել, որովհետեւ համավարակներ կրկին կլինեն, հնարավոր է՝ այլ ձեւով եւ անվանմամբ: Եթե մենք պետական կառույցների, գիտական հանրության, գործնական մակարդակներով կրկին պատրաստ չլինենք, ապա այդ անգամ արդեն հազարավոր, գուցե միլիոնավոր կյանքներ կորցնենք, չենք կարողանա հասկանալ, թե դեպի ուր ենք գնում։ Ուստի, մենք պետք է այս համավարակից դասեր քաղենք»։

Խոսելով համավարակից հետո ինչպես համաշխարհային, այնպես էլ ազգային մակարդակով սպասվող հիմնարար փոփոխությունների մասին՝ նախագահը նկատել է, որ բազմաթիվ գլոբալ ռիսկեր, ներառյալ համավարակները, քվանտային, ոչ դասական վարքագիծ են դրսեւորում։ Նա նշել է, որ կորոնավիրուսով կամ առանց դրա, աշխարհը շատ մեծ արագությամբ շարժվում է փոփոխությունների ճանապարհով։ «Փոփոխությունների առումով Հայաստանում մենք պետք է մտածենք մի քանի ոլորտների մասին։ Հայաստանի նման երկիրը կարիք կունենա ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հայաստանում ներդրումների խթանումը,-նշել է նա։- Համավարակից հետո, մարդիկ կփորձեն փնտրել նոր, հետաքրքիր զբաղմունքներ, ոլորտներ։ Այն բոլոր գաղափարները, որ առաջացել էին մինչեւ կորոնավիրուսը, քիչ-քիչ անհետանում են, իսկ նոր աշխարհի համար շատ կարեւոր է հաղորդակցվել, անընդհատ կապը պահպանել եւ ասել, թե ով ենք մենք, եւ ինչու պետք է մարդիկ ներդրում կատարեն Հայաստանում։ Այդ պատճառով ես դա անվանում եմ արագ ներդրումային կամ ներդրումները խթանող աշխատանքային խումբ, որը երկկողմ է աշխատելու: Այսինքն՝ մի կողմից լինելու է մի կառույց, որը դասական ընթացակարգերով կխթանի ներդրումները երկրում, աշխարհին կգովազդի Հայաստանը, մյուս կողմից՝ այդ կառույցը հայկական սկսնակ ընկերություններին պետք է օգնի։ Ամբողջ աշխարհն այդ կազմակերպության ջանքերի միջոցով պետք է ծանոթանա Հայաստանին»։

Ինչ վերաբերում է կոնկրետ ոլորտների զարգացմանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսից հետո պետք է ավելի ջանասիրաբար աշխատել էլեկտրոնային կառավարման ներդրման ոլորտում. «Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել, ներդնել էլեկտրոնային կառավարման գործիքները, շատ ավելի ուժեղ եւ դիմադրող են։ Լավ օրինակ է Սինգապուրը։ Այդ երկրում մինչեւ կորոնավիրուսը մոտ 20 հազար աշխատող տնից էր աշխատում, եւ համավարակի ժամանակ մարդիկ արդեն իսկ պատրաստ էին ապագա ռիսկերին դիմակայելուն, նրանց համար տնից աշխատելու մեջ որեւէ արտասովոր բան չկար։ Էլեկտրոնային կառավարումը չափազանց կարեւոր է։ Այն ոչ միայն միջավայր, գործիքներ ստեղծելու մասին է, այլեւ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների խթանմանը։ Էլեկտրոնային կառավարումը խթանելով՝ նպաստում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, իսկ վերջինիս առավելագույն զարգացման մակարդակն արհեստական բանականությունն է։ Մեծ ջանք է պետք ներդնել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մաթեմատիկական մոդելավորման զարգացման համար»։

Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել շատ ավելի լրջորեն կանխորոշել առաջնահերթությունները, որոնք կվերաբերեն պարենային անվտանգությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտներին:

Նախագահն ասել է, որ կորոնավիրուսից հետո ինքը վերադառնալու է ATOM նախագահական նախաձեռնությանը, որը միտված է միջազգային կազմակերպություններ Հայաստան բերելուն, արհեստական բանականության զարգացման նպատակով լաբորատորիաներ ստեղծելուն, քանի որ դա ապագայի հիմնարար գործիքն է սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի, կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության եւ այլ ոլորտներում։ Նախագահի խոսքով՝ գիտությունն ամենահրապուրիչ եւ հետաքրքիր ոլորտներից մեկն է լինելու ներդրումների, համագործակցության համար: Այն փոխկապակցված է լինելու տեխնոլոգիաների հետ եւ բոլորին ցույց է տալու ճանապարհը դեպի ապագա:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաեւ FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի Moderna Therapeutics դեղագործական ընկերությանը, որը նախատեսում է արագացնել կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի արտադրությունը: Գոհունակություն հայտնելով, որ մեր հայրենակիցը գիտական հայտնագործության առաջնագծում է, նախագահը կարեւորել է սփյուռքի մեր հայրենակիցների, գիտական հանրույթի հետ մեր կապերի վերականգնումն ու հաստատումը: «Հայերը՝ այն նույն պրոֆեսորները, որոնք ժամանակին աշխատել են Գիտությունների ակադեմիայում կամ որոնց հետո մենք համագործակցել ենք, աշխատում են, օրինակ, Ռուսաստանի գիտական կենտրոններում: Մենք պետք է օգտագործենք այդ կապը,- ասել է Արմեն Սարգսյանը:- Տարիներով մենք սերտ համագործակցություն ենք ունեցել, օրինակ, «Ռոսատոմ»-ի հետ: Ինչու՞ չենք կարողացել խորացնել համագործակցությունը եւ գիտահետազոտական աշխատանքը մասնավորապես ատոմային էներգետիկայի ոլորտում այն մարդկանց հետ, ում տարիներով ճանաչում ենք: Որովհետեւ մենք ֆիզիկապես ապրում ենք 21-րդ դարում, սակայն մտածում էինք 20-րդ տարի կատեգորիաներով՝ ավելի դանդաղ: Այսինքն, այս վիճակը պետք է խթան հանդիսանա, որ վաղը հեռախոսը վերցնենք եւ զանգահարենք մեր հայրենակիցներին: Մենք՝ որպես պետություն, պետք է առաջնորդենք այդ գործընթացը, բոլորին մեկտեղենք, ցույց տանք հայ լինելու ուժը: Փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ. սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Սա բանաձեւ է, որը պետք է կիրառել»:

Նոր, փոփոխվող աշխարհում նախագահը կարեւորել է ուժերի համախմբումը՝ ընդգծելով, որ միասնական ջանքերով է հնարավոր արդյունքների հասնել: «Մենք տարիներով օգնել ենք միմյանց։ Ցավոք, ավելի քան 100 տարի առաջ միմյանց օգնում էինք ցեղասպանության պատճառով, օգնում էինք կարիքավորներին, նրանց, ովքեր կորցրել էին ծնողներին, ընտանիքները, հայրենիքը։ Այսինքն՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչպես պետք է իրար օգնենք բարեգործական նախաձեռնություններով։ Ես կցանկանայի, որ մեր ջանքերը շատ ավելի համապարփակ լինեն։ Չափազանց կարեւոր է, որ սկսենք միասին աշխատելու մասին մտածել։ Սկսենք գործել միասին՝ միավորվելով։ Մենք, որպես հայեր, պետք է վերաձեւակերպենք մեր փոխկապակցվածության գաղափարը: Այս նպատակով էր նաեւ, որ ապրիլի 24-ին հանդես եկա մի գաղափարով, որով ցեղասպանության հուշահամալիրի հարեւանությամբ կարող ենք ստեղծել հիշողության այգի՝ «Հայ պարկ», որը կմիավորի ամբողջ աշխարհի հայերին,-ասել է նախագահը:- Մեր կյանքում ամենակարեւորն ապագայում է լինելու։ Հետեւաբար, եկեք աշխատենք միասին: Ես չեմ սպասելու մինչեւ այս համավարակը հասնի ավարտին կամ մեղմանա։ Դժվարությունները մեր կյանքում անընդհատ հայտնվում են, դրանց հետ մենք շարունակում ենք ապրել։ Համավարակը, իհարկե, ողբերգական է, մարդիկ են մահանում։ Եկեք շատ լրջորեն վերաբերվենք այս համավարակի դեմ պայքարին, մեծ ջանքեր ներդնենք այդ ուղղությամբ։

Հավատում եմ ապագային։ Վստահ եմ, որ երիտասարդները ոչ միայն տարիքով, այլեւ ոգով պետք է պատրաստ լինեն ապագային՝ քաղելով այսօրվա դասերը, որոնք մեզ մատուցում են Աստված, բնությունը, կյանքը»։

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական21 ժամ ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական22 ժամ ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական23 ժամ ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Բլոգ23 ժամ ago

Քոչարյանի վերադարձից շահելու են նույնիսկ նրան չսիրողները.Նարե Գրիգորյան

Թափ է առել զանգվածային ողբը, սրվել է ատելության խոսքը, իշխանական ճամբարում կիսաուշագնաց վիճակ է` <<Հայաստան>> դաշինքի հանրահավաքից հետո: Պատ են...

Հասարակական1 օր ago

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն ունի կոտրվածքներ

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկի մոտ առկա է պարանոցային երկրորդ...

Հասարակական1 օր ago

Երևանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Կենտրոնի...

Հասարակական1 օր ago

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշների հափշտակության դեմ պայքարի համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում...

Առողջապահական1 օր ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219596...

Քաղաքական2 օր ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական2 օր ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական2 օր ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ2 օր ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական2 օր ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական2 օր ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական2 օր ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական2 օր ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական2 օր ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական2 օր ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական2 օր ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական2 օր ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական2 օր ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական2 օր ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական2 օր ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական2 օր ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական2 օր ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ4 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական4 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային4 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական4 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական4 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Advertisement

Ամենադիտվածները