Connect with us

Կարևոր

Արդեն բոլորն են հասկացել, որ Ռոբերտ Քոչարյանին նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. Վիկտոր Սողոմոնյան

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր ՀՀ նախկին վարչապետների միջնորդությամբ երկրորդ նախագահին ազատ արձակելու հարցը, ամիսներ շարունակ ոչ մի կերպ չի կայանում: Նախ` դատավորը զբաղված էր քթի պլաստիկ վիրահատությամբ, հետո երեւի որոշեց, որ շատ է հոգնել եւ գնաց արձակուրդի: Եվ ահա նիստը նշանակված է մայիսի 8-ին: Գոնե այս անգամ կկայանա՞, թե այս անգամ էլ կպարզվի, որ այդ օրը դատավորի մորաքրոջ աղջկա ամուսնու հորեղբոր տղայի բաջանաղի երեխու ատամնահատիկն է, կամ որ դատարանի շենքն ականապատել են ՙԻսլամական պետության՚ գրոհայինները, վերջապես, որ այդ օրը երկնաքար է ընկնելու ճիշտ դատարանի դահլիճի վրա. ամեն մի պատրվակ, որով կարող է նիստը նորից հետաձգվել, արդեն հավանական է թվում: Ի՞նչ են մտածում երկրորդ նախագահի գրասենյակում այդ մասին, ինչ-որ հրաշքով կարո՞ղ է նիստը վերջապես կայանալ։ Հարցի հետ կապված կարծիք հարցրինք գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ, ով, պարզվեց, դեռ մի փոքր լավատեսություն պահել է.

– Այո, երկար ժամանակ դատական նիստի չկայանալու փաստը չի տեղավորվում ոչ օրենքների, ոչ մարդու իրավունքների եւ ոչ էլ սովորական տրամաբանության մեջ: Դրա համար դժվար է կանխատեսել՝ նիստը կկայանա՞, թե՝ ոչ: Այնուամենայնիվ, հուսով ենք, որ կկայանա, եւ այն հարցը, որը վաղուց պետք է քննարկված լիներ, հիմա վերջապես կքննարկվի, եւ դատարանն արդար որոշում կկայացնի: Այս մասով հույսն ամեն դեպքում կա, սակայն մեծ է այն, թե՝ փոքր, այլ հարց է:
– Վերջին ժամանակների հրապարակային լուրերում եւս այդ հույսը նկատվում է: Ընդ որում, որ այս անգամ դատավորը ոչ թե միայն ստիպված է նիստ անել, այլ նաեւ երկրորդ նախագահին ազատ արձակել: Նման սպասելիք ունե՞ք:
– Այսպես ասեմ: Եթե վերադառնանք օրենքների դաշտ, ապա երկրորդ նախագահը վաղուց պետք է ազատության մեջ լիներ: Ավելին, օրենքի տեսանկյունից, ինչպես արդեն բոլորն են հասկացել, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու առիթ չկա, այլ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Հենց դրան պետք է հասնենք եւ այս տեսանկյունից մենք ոչ միայն հույս ունենք, այլ նաեւ օրենքով թույլատրված բոլոր միջոցներով պայքարը պետք է շարունակենք: Ես կարծում եմ, որ Հայաստանում արդեն չի գտնվի որեւէ սթափ մարդ, ով անգամ փոքր կասկած կունենա, որ այս գործն իրականում առնչվում է Մարտի 1-ին, արդար է, եւ նախագահ Քոչարյանը պետք է կալանավորված լինի: Մեկ անձի բացառությամբ, սակայն այդ դեպքում էլ սթափության հետ կապված հարցեր կան:
– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարել եւ համարում է իր ընկերը: Այդ ընկերական գործոնի հետ են հրապարակային աղբյուրները կապում նաեւ վերջին մի շարք զարգացումները: Խոսքը ՌԴ-ի կողմից` չասեմ Հայաստանին, այլ ավելի շուտ՝ Փաշինյանին ուղղված մի շարք ճնշումների մասին է, որոնք վերջին օրերին հասան մաքսանենգ ծխախոտի սկանդալին: Նույն հրապարակային աղբյուրներն այդ ճնշումները կապում են մասնավորապես Քոչարյանի՝ դեռ կալանքի տակ լինելու փաստի հետ: Հաշվի առնելով նաեւ, որ կան հրապարակային նման լուրեր եւս, որ ռուսական պատժամիջոցների տակ կարող են հայտնվել նաեւ հայաստանյան մի շարք դատախազներ, քննիչներ եւ դատավորներ, որոնք կապված են Քոչարյանի գործի հետ: Ավելին, անգամ խոսվում է, որ գլխավոր դատախազն արդեն իսկ պատժամիջոցային դաշտում է: Որքանո՞վ են այդ բոլnր խոսակցությունները ռեալ, ի՞նչ եք կարծում:
– Հաշվի առնելով մեր պետությունների դաշնակցային բնույթը, երկարատեւ շահերը, որոնք երկուստեք ունենք այդ հարաբերությունները իրացնելիս, բնական է, որ նման հնչեղ գործը չէր կարող իր ազդեցությունը չթողնել երկկողմ հարաբերությունների վրա: Իհարկե, շատ է խոսվում այն մասին, թե այդ ազդեցությունն ինչ կերպ է արտահայտվում՝ ծայրահեղ, կտրուկ, թե՝ աննշան: Սակայն դա անպտուղ վեճ է, որի մեջ չեմ ցանկանա մտնել: Բայց այնուամենայնիվ, մենք մեկ հանգամանք պետք է ֆիքսենք. այս գործը միանշանակ հստակ ստվեր է նետում նաեւ երկկողմ հարաբերությունների վրա, ելնելով հենց այն պատճառներից, որոնք նշեցիք Ձեր հարցի մեջ:
Հաջորդ հարցը. ի՞նչ հետեւանքներ կունենա այն անձանց գործունեությունը (իրավապահներ, քաղաքական գործիչներ եւ այլն), որոնք իրականացրել են քաղաքական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ով, իրոք, բարեկամական հարաբերությունների մեջ է ՌԴ ղեկավարի հետ, բայց ոչ միայն դա. չմոռանանք, որ Ռ.Քոչարյանը նաեւ ռուսական խոշոր կորպորացիաներից մեկի տնօրենների խորհրդի գործող անդամ է: Ես հիմա դժվարանում եմ ասել, թե ինչ ուղիղ հետեւանքներ կլինեն, ՌԴ իշխանությունները կոնկրետ ի՞նչ որոշումներ կկայացնեն: Բայց ակնհայտ է, որ հետեւանքներ լինելու են, որոնք առնվազն որոշակի ազդեցություն են ունենալու բարեկամության մթնոլորտի վրա: Կարծում եմ, որ այդ ազդեցությունն արդեն իսկ կա:
– Թվարկված բոլոր դրվագները նկատվում են մայիսի 8-ի շեմին: Նաեւ այդ ամենից այն տպավորությունը չի՞ առաջանում, որ խափանման միջոցի հարցը կլուծվի:
– Երբեմն լինում են խnսակցություններ, որ ինչ-որ առանձնակի ճնշումներ չկան: Բայց եկեք դիտարկենք, առհասարակ որո՞նք են նման հարցերում արտաքին քաղաքական գործիքները: Առաջին հերթին տվյալ պետության եւ վերջինիս արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գործողություններն ու ելույթներն են, ապա մերձիշխանական գործիչների ու մամուլի հրապարակումները, խորհրդարանական դիվանագիտությունը: Խոշոր հաշվով, արտաքին քաղաքականության այլ գործիքներ չկան: Մենք ունեցել ենք երկկողմ հարաբերությունների առումով աննախադեպ տհաճ հայտարարություն¥ներ¤ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից՝ 2018թ. օգոստոսին, ըստ որի՝ Հայաստանում քրեականի քողի տակ քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում: Ռուսական պետական հեռուստաալիքները բազմաթիվ ռեպորտաժներ են ներկայացրել այն մասին,որ Հայաստանում նախկին նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդումների: ՌԴ Պետդումայի պատգամավորներից մի քանիսը իրենց ակնհայտ վերաբերմունքն են արտահայտել տեղի ունեցողի նկատմամբ: Վերջապես, ՌԴ նախագահն իր ծայրահեղ լարված գրաֆիկից ժամանակ է հատկացրել, որպեսզի Երեւանում հանդիպի երկրորդ նախագահի ընտանիքի հետ: Ուրիշ ի՞նչ անեն, արտաքին քաղաքականության էլ ի՞նչ գործիք կա, որը չի կիրառվել, որ անհանգստությունը տեղ հասցվի: Մինչդեռ, երբ բացատրող գործիքները վերջանում են, ապա մնում են պատժամիջոցները: Ուրիշ ի՞նչ միջոցով հարցը տեղ հասցնեն, կարծում եմ, որ հետայսու կամ պետք է ուղիղ տեքստ ասեն, կամ ի՞նչ անեն, սահմաննե՞րը փակեն: Ամեն դեպքում, նման իրավիճակը չի նպաստում մեր պետությունների բարեկամության ամրապնդմանը, որն անհրաժեշտություն է, անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին. սա մենք պետք է հստակ արձանագրենք:

Քերոբ Սարգսյան

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Բլոգ2 շաբաթ ago

Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում.Նարե Գրիգորյան

Եվ նորից` բռնության կոչեր, բերանից թափվող փրփուր, սեփական աշխատանքը ներկայացնելու փոխարեն նախկիններին ուղղված հայհոյանք` սա է կերպարն այն հայատյաց էակի,...

Հասարակական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի...

Հասարակական2 շաբաթ ago

Այսպիսի արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ...

Հասարակական2 շաբաթ ago

ԱՄՆ-ում Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեական պատժամիջոցների ցուցակ է մշակվում

Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ-ը կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը: Այս մասին...

Պատահարներ2 շաբաթ ago

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի գոտուց

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն...

Առողջապահական3 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. կատարվել է 51 թեստավորում

Մայիսի 27-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի...

Միջազգային3 շաբաթ ago

ՆԱՏՕ. Աֆղանստանցիները պետք է պատասխանատվությունը ստանձնեն իրենց երկրում խաղաղության եւ կայունության համար

Մոտ 20 տարի ՆԱՏՕ-ն օգնում էր ապահովել անվտանգությունն Աֆղանստանում, բայց երկրի կառավարությունն ու զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ առանց միջազգային...

Հասարակական3 շաբաթ ago

Գեղարքունիքում ՀՀ սահմանը հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու,...

Քաղաքական3 շաբաթ ago

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների իրականացման գործընթացը սկսվել է

Եվրամիությունը սկսել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների ներդրման աշխատանքը՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով, սակայն դեռ վաղ է...

Հասարակական3 շաբաթ ago

Կառավարող դաշինքի պատգամավորի նշած գյուղերը մեր անվտանգության գոտին են. Նաիրա Զոհրաբյան

Երբ խոսում ենք կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանի հիշատակած գյուղերի հանձնման մասին, պետք է հասկանանք, որ դրանք մեր...

Հասարակական3 շաբաթ ago

Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝  6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Պատահարներ3 շաբաթ ago

Բնակարանում դանակահարվել են ոստիկաններ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. մայիսի 25-ին’ ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին...

Հասարակական3 շաբաթ ago

Ցիկադները հեղեղել են ԱՄՆ-ը. այժմ դրանցից սուշի եւ տակո են պատրաստում

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել։ Միջատաբանները այս պոպուլյացիան անվանում...

Հասարակական3 շաբաթ ago

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ՀՀ ԱԳՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական...

Հասարակական3 շաբաթ ago

Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին

Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով...

Հասարակական3 շաբաթ ago

ՊՆ-ն հայտնել է վաղ առավոտյան գերեվարված 6 հայ զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այն 6 զինծառայողների անունները, որոնք այսօր վաղ առավոտյան գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: ՊՆ հաղորդագրության...

Քաղաքական3 շաբաթ ago

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. Ընդգրկված է 153 թեկնածու

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Արամ...

Հասարակական3 շաբաթ ago

Նախատեսվում է ՀՀ-ում երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն. Նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող...

Կրթություն3 շաբաթ ago

Այն դիմորդները, որոնք քննությունների համար ավելի գումար են փոխանցել, այն հետ ստանալու հարցով կարող են դիմել ԳԹԿ

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք   քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և...

Քաղաքական3 շաբաթ ago

«Բարգավաճ Հայաստան». մենք որեւէ մեկի հետ կոալիցիա չենք կազմի

Մենք մեր առջեւ քաղաքական ուժերի հետ որեւէ կոալիցիա ստեղծելու նպատակ չենք դնում։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց...

Քաղաքական3 շաբաթ ago

Այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում. Լիլիթ Մակունց

Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի...

Քաղաքական3 շաբաթ ago

Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի։ Այս...

Քաղաքական3 շաբաթ ago

Թեհրանում հանդիպել են ՊԵԿ նախագահն եւ Իրանի առեւտրի պալատի նախագահը

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության...

Հասարակական3 շաբաթ ago

Ոսկու գինը պահպանվում է 1900 դոլարից բարձր մակարդակում

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը  գնաճային մտավախությունների թուլացման պատճառով պահպանվում է մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում, ինչը խանգարում է...

Հասարակական3 շաբաթ ago

Ռուս պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հաղթանակով ընտրություններում

Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ...

Քաղաքական3 շաբաթ ago

CNN. Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնեւում

Հունիսի 15-16-ը Ժնեւում սպասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի...

Հասարակական3 շաբաթ ago

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 520.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք...

Հասարակական3 շաբաթ ago

Գեւորգ Աճեմյանին քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երեւանի ավագանու մանդատից

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր...

Հասարակական3 շաբաթ ago

Քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք․ Դատախազություն

Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին...

Պատերազմ Արցախում3 շաբաթ ago

Բաքուն չի դադարեցնի միակողմանի առավելությունների հասնելու փորձերը. ռուսաստանցի պատգամավոր

Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի հետ հարաբերություններում միակողմանի առավելությունների հասնելու փորձերը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել...

Advertisement

Ամենադիտվածները