Connect with us

Կարևոր

Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկված հոդվածների մեծ մասը բացասական է

«Մեդիա Պաշտպան» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

2020 թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, news.am-ը, armtimes.com-ը, aravot.am-ը և tert.am-ը։
Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 573 հոդված։ Որոնցից 150-ը՝ բացասական, 32-ը՝ դրական, 391-ը՝ չեզոք են։
Մշտադիտարկման արդյունքներով ընտրված առաջատար 5 կայքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական, քան դրական հոդվածներ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն, անդրադառնալով վարչապետի և հոսանքի անջատումներից տուժած քաղաքացիների զրույցին, ասել է․«Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու իրենց հեռախոսի համարները անձնական տվյալ են. դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում»:
Մեկ այլ հրապարակման համաձայն, «Հեղափոխության պահապաններ» խումբը գործում է Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։ Հրապարակման մեջ ասված է․ «Այս խմբակներից մեկն էլ, որ հարձակում էր գործել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա, պաշտոնապես գործում է «Հեղափոխության պահապաններ» անվան ներքո՝ ուղղակիորեն նշելով, որ սպասարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս պայմաններում, երբ Հանրապետության տարածքում գործում են խմբակներ, որոնք գտվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորության տակ եւ ահաբեկում մարդկանց, կանխատեսելի են դարձնում բռնությունների աճը` մահվան ելքերով»:
Դրական է գնահատվել այն հոդվածը, որտեղ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուկչյանն, անդրադառնալով այն բողոքներին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաինյանը կարող է բարձրանալ Ծիծեռնակաբերդ, քաղաքացիները ոչ, ասել է․ «Բոլորին էլ պարզ է, որ սահմանափակումները, մասնավորապես, այս տարի Մեծ Եղեռնի հուշահամալիր մարդկանց գնալու արգելքը կատարվել է, ոչ թե քաղաքական իրողությունների կամ նախասիրությունների շնորհիվ, այլ համաշխարհային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով: Բոլորին էլ պարզ է, որ երկրի վարչապետը, անկախ անձից, ունի այնպիսի «կարելիներ» որոնք չունեն մի շարք այլ պաշտոնյաներ և քաղաքացիեր, և միակ «արտոնությունը» որը չունի ՀՀ վարչապետը և մնացած բոլոր պաշտոնատար անձիք, քաղաքացիները, դա Օրենքի առաջ հավասարությունն է, ինչն այս դեպքում չի խախտվել: #Եղեքառողջ, մարմնի և ոգու ամբողջ կառուցվածքով»:
News.am-ում հրապարակվել է 178 հոդված, որից բացասական՝ 69, դրական՝ 7, չեզոք` 102։
Կայքում տեղ է գտել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի անդրադարձը, որը Նիկոլ Փաշինյանի՝ զանգը քաղաքացիներին համարել էր PR, քանի որ գործ ունենք անձնական տվյալների ապօրինի մշակման հետ։
Հրապարակումներում անդրադարձ կա նաև «Հեղափոխության պահապաններ» խմբին։ Ըստ հրապարակման, նրանք գործում են Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։
Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հակադարձել է Նիկոլ Փաշինյանին։ Ավանդական այգիներ հիմնելու գաղափարի շուրջ բանավեճ է եղել և Տիգրան Ավինյանը չի համաձայնել վարչապետի հետ․ «Ինչու ֆինանսավորել ավանդական այգիները, որը բերք է տալու 4 տարի հետո, երբ ինտենսիվ այգիների բերքը կարող է լինել երկու տարի հետո, նաեւ ավելի խիտ են տնկվում ծառերը։ Այսինքն մենք ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց գնանք սկսենք ֆինանսավորել հին «զապորոժեցները»»:
Դրական է առանձնացվել այն հրապարակումը, որտեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով ոստիկանությունը որպես իրավապահ մարմին գոյություն չունի, ասել է․ «Թե ժամանակին այդպիսի բան է եղել, ինչո՞ւ Վանեցյանը դա չի արել: Եվ թող նշի, թե որ մի կոնկրետ ապաշնորհ գործողությունների հետեւանքով է, որ այսօր ոստիկանություն չունենք: Այսօրվա հանրային կառավարման մի կարեւորագույն բեռը ոստիկանության վրա է, ուղղակի կանխարգելման աշխատանքները երբեմն անշնորհակալ են մնում: Մենք չենք իմանում, թե ինչպեր կարող էին լինել, որոնք չեն եղել, կանխարգելվել են: Ոստիկանությունն իր ծառայությունն իրականացնում է բավարար մակարդակով: Ոստիկանությունն այսօր զարգացում է ապրում, կա ռազմավարական զարգացման ծրագիրը: Եթե Վանեցյանը նման բան է ասում, ապա որտեղից հայտնվեց այդ ռազմավարական զարգացման ծրագիրը, եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի այդ բարեփոխումները հնարավորինս արագ հասնեն իրենց ավարտին»:
aravot.am-ում հրապարակվել է 114 հոդված, որից բացասական՝ 42, դրական՝ 6, չեզոք` 66։
Լրատվականում հրապարակվել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը, որտեղ քաղաքագետն, անդրադառնալով ներքաղաքական հարցերին, գրել է․ «Պրոպագանդայի համար պետք է նաև հակադրություն՝ «սև»-ի ու «սպիտակ»-ի առկայություն: Պետք են թշնամիներ, որոնց դեմ «պայքարում» պետք է ներգրավել հնարավորինս մեծ քանակի բազմություն և, բնականաբար, առաջնորդել նրանց դառնալ իրավիճակի տերը: Պետք է նաև սահմանափակել մարդկանց ընտրության հնարավորությունը, եթե ոչ «մենք», ապա «նրանք» են գալու: «Հեղափոխական պրոպագանդայի» նպատակը ոչ թե հանրային համերաշխություն՝ «սիրո և հանդուրժողականություն» ձևավորելն է, այլ թշնամիներ մատնանշելով՝ ձևավորել համախոհների բանակ, ինչով այս երկու տարիների ընթացքում զբաղված է Նիկոլ Փաշինյանը»։
Վաչէ Բրուտեանն իր հոդվածում կրկին անդրադարձել է ներքաղաքական հարցերին՝ գրելով․ «Հիասթափուած չեմ այսօր մեր երկրին մէջ տիրող իրավիճակէն, որովհետեւ Փաշինեան երկու տարիէ ի վեր փողոցային լեզուով անդադար կը սպառնայ աջին ու ձախին, ասֆալթին փռելով, թաթիկները կտրելով ու այս բոլորը՝ յանուն «սիրոյ եւ համերաշխութեան»։ Այսինքն սիրոյ եւ համերաշխութեան քօղին տակ, ան բացայայտօրէն երկիրն ու ժողովուրդը կը պառակտէ, ատելութիւն կը սերմանէ։ Գաւառի ու Նորադուսի դէպքը, ոստիկանութեան աչքին դիմաց, նորագոյն փաստն է»։
«Այն բառապաշարով, որով վարչապետը խոսում է այդ թեմայով, հարիր չէ իր պաշտոնին»,- հարցին ՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների՝ նախկինում իշխանություններից գումար ստանալու մասին հայտարարություններն ու մեղադրանքները, «Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կազմակերպած ասուլիսին այսպես է պատասխանել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:
Դրական է գնահատվել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս նշել է․ «Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը».
Armtimes.com.am-ում հրապարակվել է 112 հոդված, որից բացասական՝ 2, դրական՝ 6, չեզոք` 104։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ մոտ 200 միլիարդ ազատ փող կա, դա մեր ժողովրդի փողն է, որը Կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին:
Դրական է գնահատվել այն լուրը, ըստ որի՝ 2019 թվականի նույն ամսին տպագրվել էր 35.2 մլն հատ ՀԴՄ կտրոն՝ 145 մլրդ դրամ շրջանառությամբ։ Ստացվում է, որ 2020-ի մարտին՝ շուրջ 1.2 մլն հատով կամ 3.4 տոկոսով ավելի շատ ՀԴՄ կտրոն է տպագրվել, սակայն դրա շրջանառությունը շուրջ 5 մլրդ 700 մլն դրամով կամ 3.93 տոկոսով պակաս է եղել 2019-ի մարտից։
Դրական մյուս հոդվածները կրկնվում են։

1in.am -ում հրապարակվել է 107 հոդված, որից բացասական՝ 7, դրական՝ 12, չեզոք` 88։
Խաչատրյանների փաստաբանական խումբն արձանագրել է, որ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվում են իրավական տրամաբանությունից դուրս գործողություններ և հավելել է․ «ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակը, ըստ իր կողմից պաշտոնական հաստատման, խոսում է ՀՀ վարչապետի և Կառավարության անունից՝ համաձայնեցնելով բովանդակությունն իր անմիջական ղեկավարի հետ։ Ուրեմն թույլ տվեք նշել, որ առնվազն այնթույլատրելի է նման բարձր պաշտոնին նման հայտարարությամբ կանխակալ իրավական գնահատականներ տալն ու արտահայտություններ անելը, ինչպիսիք են, օրինակ «կառավարության ունեցած տվյալներով» կամ «ապօրինի ծագում ունեցող գույք»: Երբվանի՞ց է վարչապետի աշխատակազմը քննչական գործառույթներ ստացել։ Մենք արձնագարում ենք, որ տեղի ունեցածը առանց ենթատեքստի և բաց ուղղորդում է իրավապահ մարմինների գործունեությանը: Այս հայտարարությունից հետո պաշտոնատար անձինք, որոնք պետք է այս գործին առնչվեին, ուղիղ ու բացահայտ ճնշման մթնոլորտում են գործելու և կաշկանդված կլինեն արձանագրել որևէ այլ իրողություն, քան այն ինչ ներկայացվել է ՀՀ վարչապետի խոսնակի անունից որպես «օբյետիվ» իրողություն»։
Դրական հոդվածները վերաբերում են վարչապետի մամուլի խոսնակի ապրիլի 24-ի միջոցառումների վերաբերյալ հայտարարությանը։
Tert.am -ում հրապարակվել է 62 հոդված, որից բացասական՝ 30, դրական՝ 1, չեզոք` 31։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը և վարչապետի կողմից հարցն անպատասխան թողնելուն. «Լավրովին պատասխանել է պետք: Ինչքան ուզում եք ձգձգեք, ավելի ծանր վիճակի մեջ եք ընկնելու։ Սկզբում Ռուսաստանը հայտարարեց գազի գնի բարձրացում, հետո Գազպրոմը սկսեց բնակարաններում գազերը անջատել, հրապարակեցին կոմպրոմատ Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն գործարքների մասին, ավելի ուշ՝ աներձագի սիգարետային մաքսանենգության մասին։ Կարևոր չէ, որ սրանց մեջ նաև ստեր կան։ Միևնույն է, Ռուսաստանը շարունակելու է նման արտահոսքերը»։ Կայքում տեղ է գտել Արթուր Վանեցյանի քննադատությունն ուղղված իշխանություններին, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, պարզապես գոյություն չունի։

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական19 ժամ ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական20 ժամ ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական20 ժամ ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Բլոգ21 ժամ ago

Քոչարյանի վերադարձից շահելու են նույնիսկ նրան չսիրողները.Նարե Գրիգորյան

Թափ է առել զանգվածային ողբը, սրվել է ատելության խոսքը, իշխանական ճամբարում կիսաուշագնաց վիճակ է` <<Հայաստան>> դաշինքի հանրահավաքից հետո: Պատ են...

Հասարակական21 ժամ ago

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն ունի կոտրվածքներ

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկի մոտ առկա է պարանոցային երկրորդ...

Հասարակական22 ժամ ago

Երևանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Կենտրոնի...

Հասարակական23 ժամ ago

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշների հափշտակության դեմ պայքարի համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում...

Առողջապահական23 ժամ ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219596...

Քաղաքական2 օր ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական2 օր ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական2 օր ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ2 օր ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական2 օր ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական2 օր ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական2 օր ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական2 օր ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական2 օր ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական2 օր ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական2 օր ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական2 օր ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական2 օր ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական2 օր ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական2 օր ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական2 օր ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական2 օր ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ4 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական4 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային4 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական4 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական4 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Advertisement

Ամենադիտվածները