Բլոգ
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը

Որդիս արդեն համարյա 8 տարեկան է: Էդ էն տարիքն է, երբ ծնողն ու երեխան սկսում են տրանսֆորմացվել հոր ու որդու: Շփման նոր օրակարգեր են առաջանում` սեռով պայմանավորված միջոցառումներ ու շփումներ: Հետևաբար նաև երեխայի բնավորությունն է ավելի հստակ ուրվագծեր ստանում: Էս կարանտինը թույլ տվեց ահագին ժամանակ անցկացնել հետն ու մի սարսափելի բան նկատել: Տղես շատ եսակենտրոն ա: Ընդ որում, դա ոչ թե դաստիարակչական բաց է, այլ` բնավորություն, խասյաթ: Լավն ա, բարի ա շատ, ջիգյարով ա, բայց նաև շատ էգոցենտրիկ, երբեմն ոչ նրբանկատ ու դե հետևաբար առաջնորդական հակումներով:
Էս ամենում սարսափելին այն է, որ իրեն հետևելիս ես շատ պատկերավոր կերպով տեսնում եմ այն ամենը, ինչում ինձ էին մտերիմներս մեղադրում վերջին 20 տարին, մինչդեռ ես համառորեն անտեսում էի այդ մեղադրանքները: Նենց ա ստացվել, որ ես ու որդիս իրարից գրեթե չենք տարբերվում` ոչ ֆիզիկապես, ոչ էլ փաստորեն ներքուստ: Իրոք որ, անքննելի են Աստծո ճանապարհները: Նենց հետաքրքիր ձևերով է նա երբեմն դասեր տալիս մեզ: Հիմա, երբ իրեն հետևում եմ ու երբեմն նույնիսկ վրդովվում իր վարքագծով, նույն պահին, ինձանից անկախ, սկսում եմ վերհիշել այն բազմաթիվ դրվագները, երբ ես լիովին նույն կերպ էի վարվում ինձ շրջապատող մարդկանց հետ: Հիմա պատկերացրեք իմ ապրումները, երբ ես տեսնում եմ այդ ամենը, բայց խիղճս թույլ չի տալիս իրեն նախատել, քանի որ իմ համեմատ նա դեռ հրեշտակ է:
Ընդ որում, ես շատ լավ գիտեմ, որ նախատեմ, չնախատեմ դա չի փոխվելու, այնպես, ինչպես ինձ վրա ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս նախատինքները որևէ ազդեցություն չեն ունեցել: Խասյաթ ա: Այն ունի դրական և բացասական դրսևորումներ: Մարդիկ գիտեն, որ ամենաբարդ իրավիճակներում կարող են ինձ վրա հաստատ վստահ լինել: Ինձ ոչ կարող են վախեցնել, ոչ ճնշել, ոչ հունից հանել: Մենակով կարող եմ ամբողջ աշխարհի դեմ դուրս գալ, կամ պաշտպանել նրան, ում պետք է պաշտպանել ամբողջ աշխարհի դեմ: Կարող եմ ու չեմ զլանում պայքարել բոլոր ճակատներով ու հաճախ շրջանակաձև: Պարզապես այդ ամենի արդյունքում հաճախ կողքիս կանգնածներին էլ է «բաժին» հասնում: Թերություն ա էդ անտերը, մեկ-մեկ լինում ա: Իսկ կրիտիկական իրավիճակներում, երբ «համակարգն» աշխատում է սեփական հնարավորությունների լիմիտի վրա, խոտանը կտրուկ աճում է, խաչաձև կրակի տակ են մնում քո զինակիցները: Ամերիկացիք դրան ասում են collateral damage (կողմնակի կորուստ):
Երկու օր առաջ սկիզբ առած «Ոդիսականի» մի դրվագ ինձ հիացրեց, համեստացրեց ու ստիպեց ևս մեկ անգամ խորհել բնածին հատկություններիս ու դրա արդյունքում` իմ հարազատներին, բարեկամներին, ընկերներին ու զինակիցներին հասցված «collateral demage»-ի մասին: Մարտերի ընթացքում, ինչ-ինչ անհաշվենկատ գործողությունների արդյունքում մարդկանց խաչաձև կրակի տակ եմ թողել: Հիվանդանոցում էի, արտաքին աշխարհից որևէ տեղեկություն չունեի, ինձ հերթական անգամ շատ կոշտ կերպով ձերբակալել էին ու շտապօգնություն էին կանչել միայն այն ժամանակ, երբ հասկացել էին, որ այլընտրանք չունեն: Հիվանդանոցում ահագին տանում բերում էին, այդ ամենը արվում էր մի քանի ոստիկանի ուղեկցությամբ ու խրոխտ հայացքների ներքո: Ինչոր պահի զգացի, որ քննիչների ու ոստիկանների վերաբերմունքը կտրուկ փոխվեց, նրանք կտրուկ պասիվացան ու ես հասկացա, որ չեն պատրաստվում բուժզննումից հետո նորից կանդալել ու հետ տանել բաժին: Դուրս եկա հիվանդանոցից ու հասկացա, թե որն է այդ «պասիվացման» պատճառը: Հիվանդանոցի մուտքի մոտ մի հատ մինի միտինգի չափ ժողովուրդ էր հավաքված: Այնտեղ էին բոլորը: Նույն իրավիճակն էլ համացանցում էր և հենց դա էր պատճառը, որ ես չազատազրկվեցի… համենայնդեպս` դեռ…
Իմ համար անհանգիստ էին ու անձամբ զորակցում էին իմ դաշնակցական ընկերները, ում մի անգամ շատ գեշ «խաչաձևի» տակ թողեցի: Մարտեր էին… ու հենց էս օրերին կարծում եմ իրենք էլ պիտի հասկանան, թե ինչ կարար տեղի ունենար ու երևի բարեբախտաբար տեղի չունեցավ: Այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, կարայի ու պիտի ավելի նրբանկատ լինեի ժամանակին, բայց չեղա… եղա հակառակը:
Ինձ աջակցելու էին եկել նախագահ Քոչարյանի ազատության համար պայքարող մարդիկ: Մարդիկ, ովքեր իրենց հայացքների համար շաբաթներով անհիմն ազատազրկվել էին: Մինչդեռ ես մի քանի ֆեյսբուքյան ստատուսից ու հարցազրույցներում անդրադարձից բացի, որևէ գործուն քայլ չէի արել իրենց օգնելու համար: Ավելին, ժամանակին մի շատ պրիմիտիվ սադրանքի պատճառով` բերդում նստած Քոչարյանին թողեցի «խաչաձևի» տակ: Արարքս իհարկե անհիմն չէր, բայց դե անելու բան էլ չէր: Պիտի ավելի նրբանկատ լինեի:
Երբ 40 տարի պետական համակարգում աշխատած գելին մեղադրեցին վառելիքի տենդերը կեղծելու բանավոր հրահանգ տալու մեջ, ես ահագին բոցվա ֆեյսբուքում, պաշտպանեցի, բայց չբարեհաճեցի միանալ` դատարանի առջև Սերժ Սարգսյանին աջակցելու համար հավաքված մարդկանց, որոնց շարքերում մի քանի տասնյակ իմ ամենամտերիմ մարդիկ էին: Հերիք չի չբարեհաճեցի, հլը մի բան էլ հետո ներքին քննարկումներում անուն կպցրի իրադարձությունների կազմակերպչական մանրուքներին: Նրբանկատ չէի` շատ մեղմ ասած: Այդուհանդերձ Սերժ Սարգսյանի կուսակիցներն ու մտերիմները նույնպես ինձ աջակցողների շարքերում էին:
Ու բովանդակությամբ նմանատիպ դրվագները բազմաթիվ են: Երկու տարի շարունակ անդադար հարձակումներ հետ շպրտելիս թիկունքիդ հայացք ես գցում ու տեսնում, որ, մեջք տալով հանդերձ, ահագին վնաս էլ ես տվել: Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող տղերքին մի անգամ անիմաստ բշտեցի: Անհիմն չէր, բայց անիմաստ էր ու էլի խաչաձևի տակ թողեցի: «Կամքի» տղերքն էլ դրան ի պատասխան հիմա բռնեցին ինձ քաջալերեցին ու աջակցեցին:
Ընկերներիս, ամենամտերիմներիս շարքերում էլ մարդիկ կան, ում հանդեպ շատ խիստ էի ու եմ, բայց մեկ ա չեն հանձնվում, մինչև հիմա կողքս են, մեկ վայրկյանով անգամ խրամատից դուրս չեն գալիս: Կարծում եմ անուններ տալու կարիք չկա: Համ էլ էնքան շատ են, որ ոնց էլ լինի մի քանիսին կմոռանամ: Էլ չասեմ, թե տնեցիքիս ինչ փորձություններով եմ անցկացնում…
Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք կարող է միայն ինքն իրեն ներել կամ չներել: Բոլոր էն մարդկանց, ում հանդեպ աննրբանկատ եմ եղել ու «խաչաձև կրակի» տակ եմ թողել, ուզում եմ ասել, որ գիտակցում եմ ու ցավում եմ:
Նենց որ, Anahit ջան, սխալվում ես, ես չեմ համախմբել մարդկանց ու չեմ կայացրել կոնսենսուս-1ը: Ավելի շուտ մարդիկ ինձ համախմբեցին ու ձեռի հետ լավ ու օգտակար դաս տվեցին:
Հիմա, ինչ վերաբերվում է խնդրո առարկային.
Դժվար հանրապետությունում գտնվի մեկը, ում էս իշխանությունն ավելի շատ վնաս է հասցրել, քան ինձ: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը երկու տարի ա նստած է, որովհետև ժամանակին հայկական պետությունները մի քանի անգամ փրկել է, բայց ի տարբերություն ինձ իր որդիները ստիպված չեն ամեն օր քնել այն գիտակցությամբ, որ իրենց հորը վնասում են իրենց սկզբունքների ու քայլերի պատճառով, էդ մի բեռը իրենց ուսերին չկա: Ինձ էս ամեն ինչը շատ ավելի է զզվացրել, քան որևէ մեկին: Իմ անձը մի կողմ դնելով` նաև պետք է ֆիքսենք, որ անդունդ ենք գլորվում բոլորով: Կանխատեսված ու օրինաչափ անդունդ է, բայց դրանից ոչ պակաս սարսափելի: Ըստ այդմ, ես առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը: Ստեղ խոսքը ներել, չներելու մասին չէ: Ես առհասարակ չեմ կարծում, որ մենք ներել, չներելու իրավունք ունենք: Չէ´, ուղղակի եկեք մեղքեր խոստովանենք: Ընդ որում, շատ կոնկրետ, ակնհայտ ու անհերքելի մեղքեր:
Ես կգնամ հրադադարի, եթե հակառակորդը հայտարարի, որ՝
— երկու տարի շարունակ իր պատվերով ու գործուն մասնակցությամբ նախաձեռնվել են ֆեյքային բազմահազարանոց բանակների հարձակումներ, որոնց նպատակն էր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ատելություն սերմանելը.
— հստակ հանձնարարական էր տրվել չմտնել որևէ բովանդակային քննարկման մեջ ու սահմանափակվել սեռական բնույթի նենգագույն վիրավորանքներով.
— իրական կյանքում հովանավորվել են քաղաքական ընդդիմախոսների դեմ հարձակումները և դա է պատճառը, որ ոչ Մարալիկի, ոչ «Ռեստարտի», ոչ «Հայելու», ոչ էլ բազմաթիվ այլ դեպքերի առթիվ մեղավորները որևէ պատիժ չեն կրել.
— իրավապահներին հանձնարարվել էր շինծու պատրվակներով հետապնդել, ձերբակալել ու մեղադրանքներ առաջադրել իշխանության քաղաքական հակառակորդներին` վերջիններիս հանրության աչքերում ստորացնելու ու բարոյազրկելու նպատակով.
— քարոզիչներին հանձնարարվել էր ինձ և իմ ընկերներին զրպարտել` մեր աֆիլիացիաների ու մոտիվացիաների վերաբերյալ մտացածին մեղադրանքներ ու շահարկումներ հնչեցնելով և տարածելով:
Մեղքերի իրական ցուցակը շատ ավելի երկար է, բայց հաշտության ճանապարհը առաջարկում եմ սկսել այս հինգ քայլից: Ընդգծում եմ՝ ես ՉԵՄ պահանջում դատել, պատժել և այլն: Ընդամենն ասում եմ` ընդունե´ք, որ դուք եք այս ամենը հրահրել: Ընդունե´ք, խոստովանե´ք ու ապաշխարհե´ք: Եղեք անկեղծ ու թեմաները փակենք: Հաշվի առեք, որ ըստ ամենայնի այլևս նման հնարավորություն չեք ունենա:
Հակառակ դեպքում «խնդրո առարկան» կամ պիտի «նստի», կամ պիտի պառկի: Դուք որոշեք: Ընդ որում, շատ արագ պիտի որոշեք: Հաշված օրերի ընթացքում:
Որդիս արդեն համարյա 8 տարեկան է: Էդ էն տարիքն է, երբ ծնողն ու երեխան սկսում են տրանսֆորմացվել հոր ու որդու: Շփման նոր…
Опубликовано Artur Danielyan Пятница, 1 мая 2020 г.

Հարակից նյութեր
Լրահոս


Փոխգնդապետը անձամբ իրականացրել է կրակի վարում՝ պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ. ճանաչենք մեր հերոսներին
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է պատերազմի մասնակիցների կատարած հերոսությունները: «Փոխգնդապետ Դավիթ Վազգենի Ղազարյան. ցուցաբերել է անձնական խիզախություն, աչքի ընկել...


Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին, մնացած Աբգարներին, քո հանցավոր գործողությունների արդյունքում. Գեղամ Նազարյան
Նիկոլը պետք է մեր Նյուրեմբերգյան դատավարությամբ Աննայի հետ միասին դատվի: Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր»...


Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. վարորդը մահացել է
Հունվարի 22-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 121-րդ կմ-ին «Հունդայի Սանտա ՖԵ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի...


Շահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿ
Հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են...


Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. Արցախի ԱԻՊԾ
Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և...


Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր դարձյալ «փայլեց» իր՝ պատգամավորին ոչ հարիր պահվածքով։ Իշխանության «կարկառուն» ներկայացուցիչը, հերթական անգամ...


ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի նախագահները քննարկել են միգրացիան եւ պանդեմիայի դեմ պայքարը
ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի նախագահներ Ջո Բայդենը եւ Մանուել Լոպես Օբրադորը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են միգրացիան եւ պանդեմիայի...


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդ
Հայաստանում հունվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 198 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165909-ի: Ինչպես տեղեկացնում է...


Անբարոյականը ծիծաղում է գերիների ծնողների վրա
Արդեն բոլորս սովոր ենք, որ դավաճանը որևէ կեղծ թեզով շեղում է հասարակության ուշադրությունը պահի հրամայական հանդիսացող հրաժարականի օրակարգից։Սակայն վերջին միտքն...


ՄԻԵԴ-ն անհիմն է ճանաչել 2008 թվականի իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանին ուղղված Վրաստանի մեղադրանքները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անհիմն է ճանաչել Ռուսաստանին ուղղված Վրաստանի մի շարք մեղադրանքները՝ կապված 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի եւ...


Արմեն Սարգսյանի հրամանագրով 3 տասնյակից ավելի զինծառայողները հետմահու պարգեւարտվել են
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 3 տասնյակից ավելի զինծառայողները հետմահու պարգեւարտվել են: Համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝...


ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեում կարճվել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոի» սպանության և ԱԺ նախկին պատգամավոր...


Մոնղոլիայի վարչապետն առաջարկում է կառավարությանն ազատել ծննդկանի հետ կապված դեպքի պատճառով
Մոնղոլիայի վարչապետ Ուհնագիյն Հուրելսուհը առաջարկել է ամբողջ կառավարությանն ազատել կորանվիրուսով վարակվածների համար ստացիոնար ծննդկանին պատշաճ կերպով չտեղափոխելու միջադեպի պատճառով, հայտնում...


Չինաստանում կրկին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել
Չինաստանում կրկին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել՝ չնայած իշխանությունների՝ վարակի տարածումը զսպելու հարցով ջանքերին: Անցած մեկ օրում հայտնաբերվել է...


Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել. Փաստաբան
Ստիպված եմ անդրադառնալ մամուլում տարածվող հերթական ապատեղեկատվությանը… և 1000 երրորդ անգամ ասել՝ դադարեք Ռուբեն Հայրապետյանի անունն օգտագործելով top news և...


Պետական մարմինների աշխատակիցների միջև կանցկացվի հրաձգության հանրապետական մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական մարմինների աշխատողների շրջանում առողջարարական ու մարզական աշխատանքները խթանալու և նրանց՝ հայրենիքի պաշտպանության...


Նիկոլ Փաշինյանը խորհրդարան եկավ դիմակավորված անձանց ուղեկցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է եկել դիմակավորված անձանց ուղեկցությամբ, հաղորդում է Analitik.am-ը: Կայքը նաեւ տեսանյութ է հրապարակել: Նշենք, որ այսօր...


340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը Մոսկվայում
Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և իր դուստրերը շարունակում են իրենց երջանիկ շրջագայությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում։ Մոսկվան այս անգամ Աննա Հակոբյանի...


Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից. փաստաբան
2018թ. հուլիսի 30-ին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն a1plus-ին տված իր հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի...


Արցախում 2021-ին սոցիալական պաշտպանության ոլորտին կտրամադրվի 31,5 մլրդ դրամ. դա 4,4 մլրդ-ով ավելի է 2020-ից. Թանդիլյան
Հունվարի 20-ին Արամ Գրիգորյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և...


ԱՍԱԼԱ-ն վերանայում է «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը․ հայտարարություն
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) վերանայում է «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայ...


Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին։ Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են հետպատերազմյան...


Ոչ թե պետք էր իրենց հրավիրել, այլ սոցիալական աշխատողը կարող էր ինքը գնալ և տեղում կարիքներին ծանոթանալ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քննարկմանը մասնակցել...


ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով
Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ 2001թ. ստորագրված նամակ-համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ...


ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության...


Մահացել է Ստեփան Թոփչյանը
Վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը: Նա գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին է, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ...


Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը
Վե՛րջ տվեք ընդդիմադիր դաշտում նախընտրական պայքարի հեռանկարով ինտրիգային և ձեր իսկ կողմից հայտարարված «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսն անհամոզիչ դարձնող քայլերին։...


Հայտնի է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի օրը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Տաթեւիկ Գրիգորյանին: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ...


Կոչով դիմում եմ հանրությանը, փորձագիտական շրջանակներին, ԶԼՄ-ներին՝ աջակցեք մեր Հանձնաժողովին. Արկադի Խաչատրյան
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ՝ իրավունքի ուժով ստեղծվել...


Բացասական հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք տուգանքը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում․ ՃՈ
Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու...
Ամենադիտվածները
-
Կարևոր2 ամիս ago
Պարզվել է Փաշինյանին աջակցող տղամարդու ինքնությունը
-
Բլոգ9 ամիս ago
Կուրծք ծեծող վարչապետը զարկ տվեց պետական ռեկետին
-
Կարևոր9 ամիս ago
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն այցելել է Արտուշ պապիկի տուն
-
Կարևոր9 ամիս ago
Կրեմլը կրկին վերահաստատում է իր դիրքորոշումը. Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում
-
Բլոգ9 ամիս ago
ՇՐԻՇԱԿԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՕՐԻՆԱԳԻԾ
-
Բլոգ9 ամիս ago
Մայիսի 8֊ին կանխորոշվելու է Հայաստանի ապագա քաղաքական կուրսը
-
Բլոգ9 ամիս ago
Նիկո՛լ, կգերադասեի, որ դու ինձ ծեծել տայիր, քան քո ֆանատները սեռական բնույթի հայհոյանք գրեին իմ երեխային
-
Կարևոր9 ամիս ago
Ջիվանները չեն կարող վարկաբեկել վարչապետ Փաշինյանին