Connect with us

Կարևոր

Ոչինչ, սա էլ կանցնի, բայց մենք իրավունք չունենք մեր սերունդներին ժառանգել անհայրենիք, ատելությամբ լցված, պղծված հայի տեսակը

Համաշխարհային պանդեմիայի և տնտեսական ճգնաժամի ֆոնին մեզ՝ հայ ժողովրդին ավելի մեծ վտանգ է սպառնում։ Այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության՝ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման վերաբերյալ։ Թվում է, թե սա երկար ու ձիգ տարիներ տևած խնդրի գուցե և ամենաօպտիմալ տարբերակն է, գուցե մտածենք, որ սա միակ հնարավոր ելքն է։ Ոչինչ, եկեք զիջենք մեզ համար այդքան կենսական անհրաժեշտություն համարվող այդ անվտանգության գոտին, արյան գնով ազատագրված շրջանները։ Այս պարտվողական փուլային տարբերակի կողմնակիցները տասնյակ տարիներ պնդում են, թե Արցախը Հայաստանի համար բեռ է և ժամ առաջ պետք է լուծել այս հարցը, ամեն հնարավոր տարբերակով, քանի որ Հայաստանի տնտեսությունը անընդհատ անկում է ապրելու, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հիմնահարցը։ 1998 թվականից Հայաստանը պաշտոնապես հրաժարվեց պարտվողական փուլային տարբերակից։ Քանի որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակ հայտարարեց. 《Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը արդեն լուծել է եւ բանակցությունները այսօր ունեն մեկ նպատակ․ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա》։ 2018 թվականին իշխանությունը զավթած, առանց իզմերի քաղաքական ուժը, թափանցիկության և արդարության ուտոպիա ստեղծելով, համոզել է ժողովրդին, թե չի կարող լինել մի բանակցություն, որի մասին չի իմանա հայ ժողովուրդը և եթե անգամ դեմ լինեն այդ բանակցություններին, իշխանությունը ոչ մի քայլ չի անի առանց ժողովրդի մանդատի։ Սակայն դրա հետ մեկտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրել է վերելակային դիվանագիտությունը. մինչ օրս մեզ համար չբացահայտված խոսակցություն տեղի ունեցավ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Բացի վերելակից, Փաշինյանը նաև որոշել է ամեն կերպ հաճոյանալ բոլորին, հակասելով ինքն իրեն, պաշտոնական Երևանի հայտարարություններին և միջազգային վեհաժողովներում հնչած գաղափարներին։ Որպեսզի ամեն կերպ գրավի Արցախի ժողովրդի վստահությունն ու համակրանքը, նա հայտարարեց, թե Արցախը Հայաստան է և վերջ, իսկ որպեսզի հաճոյանա նաև ադրբեջանցիներին, հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է գոհացնի նաև Ադրբեջանի քաղաքացիներին։ Եվ իհարկե միակ պետական գործիչը, ով կարող է և պատրաստ է խանգարել պարտվողական հող հանձնելու քաղաքականությանը, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Այդ իսկ պատճառով հարկավոր էր անհապաղ մեկուսացնել, հեռու պահել Քոչարյանին քաղաքական դաշտից, իսկ միակ տարբերակը՝ ջուր գործեր հարուցելն էր. մարտի 1, Սիլվա Համբարձումյան, Պողոս Պողոսյան և նմանօրինակ այլ պատմություններ, որոնք որևէ աղերս չունեն Ռոբերտ Քոչարյանի հետ, փոքր ինչ օգնեցին Փաշինյանին, որպեսզի Քոչարյանը և նրա գաղափարակիցները զբաղվեն դատական պրոցեսներով։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանը և արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը ունեցան մի շարք հանդիպումներ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ և այդ հանդիպումների պտուղները քաղեցինք մի քանի օր առաջ, երբ եղավ Լավրովի հայտարարությունը։ Եվ ինչքան էլ Մնացականյանը և իշխող քաղաքական ուժը փորձեցին այլ կերպ մեկնաբանել Լավրովին կամ փորձեցին ցածրակարգ թեմաներով հասարակությանը շեղել կարևորագույն խնդրից, միևնույն է գիտակից մասը շատ լավ ընկալել և հասկացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մտադրությունները։ Իսկ ամենացավալին այն է, որ նույնիսկ ադրբեջանցի քաղաքական գործիչներն են հորդորում Փաշինյանին չստել սեփական ժողովրդին և ճիշտ ներկայացնել բանակցությունների ընթացքը։ Սա հստակ հաղորդագրություն է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տապալել են տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունները արցախյան հիմնահարցում։ Տասնյակ տարիներ ժողովրդի մեջ սերմանեցին և գեներացրեցին ատելություն արցախյան պատերազմի հերոսների նկատմամբ, մեղադրյալի աթոռին գամեցին Ազգային հերոսներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Մանվել Գրիգորյանին։ Այն մարդկանց, ովքեր ազատագրել են Արցախը և մինչ օրս համարվում են Արցախի երաշխավորները։ Մայիսի 8֊ին, երբ հայ ազգը տոնում է միանգամից երեք տոն, որոնցից երկուսը անձամբ կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ, կայանալու է նրա մասնակցությամբ հերթական դատական նիստը։ Գուցե այսօր մեր հասարակությունը չի զգում այդ ողջ պատասխանատվությունն ու ամոթը, բայց սերունդները մեզ չեն ներելու այս ամոթալի ժամանակաշրջանի համար, երբ Շուշիի ազատագրման օրը ԼՂՀ Պետական Պաշտպանության Կոմիտեի նախագահը, Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, հայկական պետականության հիմնադիր Ազգային Հերոսը այդ տոնը նշելու է կալանավորված, մեղադրյալի աթոռին նստած։ Ոչինչ, սա էլ կանցնի, բայց մենք իրավունք չունենք մեր սերունդներին ժառանգել անհայրենիք, ատելությամբ լցված, պղծված հայի տեսակը։

Տիգրան Բարոյան

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական22 ժամ ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական23 ժամ ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական23 ժամ ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Բլոգ24 ժամ ago

Քոչարյանի վերադարձից շահելու են նույնիսկ նրան չսիրողները.Նարե Գրիգորյան

Թափ է առել զանգվածային ողբը, սրվել է ատելության խոսքը, իշխանական ճամբարում կիսաուշագնաց վիճակ է` <<Հայաստան>> դաշինքի հանրահավաքից հետո: Պատ են...

Հասարակական1 օր ago

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն ունի կոտրվածքներ

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկի մոտ առկա է պարանոցային երկրորդ...

Հասարակական1 օր ago

Երևանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Կենտրոնի...

Հասարակական1 օր ago

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշների հափշտակության դեմ պայքարի համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում...

Առողջապահական1 օր ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219596...

Քաղաքական2 օր ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական2 օր ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական2 օր ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ2 օր ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական2 օր ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական2 օր ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական2 օր ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական2 օր ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական2 օր ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական2 օր ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական2 օր ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական2 օր ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական2 օր ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական2 օր ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական2 օր ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական2 օր ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական2 օր ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ4 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական4 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային4 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական4 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական4 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Advertisement

Ամենադիտվածները