Connect with us

Հասարակական

Հանրապետության նախագահն իրավասու չէ պաշտոնից հեռացնել ԳՇ պետին. Արամ Օրբելյանի իրավական վերլուծությունը

Փաստաբան Արամ Օրբելյանի իրավական վերլուծությունը ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու մասին։

«Արդեն քանի օր է հասարակական քննարկման թիվ մեկ թեման կամ առնվազն թեմաներից մեկը ՀՀ Գլխավոր շտաբի պետի «լիազորությունները դադարեցնելու» գործընթացն է: Հասարակությունը շունչները պահած սպասում է, կուղարկի՞ արդյոք Հանրապետության նախագահը համապատասխան ակտը Սահմանադրական դատարան, թե՞ ոչ, հաշվարկում են ժամկետները երբ է «օրենքի ուժով «համապատասխան ակտը» համարվում ընդունված», քննարկում են ինչ կլինի, եթե նախագահը չստորագրի ակտը և կարող է ընդհանրապես չստորագրել ակտը և այլն: Այս քննարկման մեջ սակայն, բաց է մնում կենտրոնական խնդիրը: Իսկ արդյո՞ք ընդհանրապես Հանրապետության նախագահը իրավունք ունի հեռացնել Գլխավոր Շտաբի պետին, որ նոր քննարկման առարկա դառնա, արդյո՞ք գործընթացն ընդհանրապես ճիշտ է կատարվել/կատարվում:

1. Ինչո՞վ են սահմանվում Հանրապետության նախագահի լիազորությունները

Մինչև բուն հարցի քննարկմանը անդրադառնալը, փորձենք հասկանալ ինչ ակտով կամ ակտերով է սահմանվում Հանրապետության նախագահի լիազորությունները:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն

4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Նման կարգավորում (որ լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ) է գործում նաև ԱԺ-ի դեպքում (88-րդ հոդվածի 4-րդ մաս), ի տարբերություն օրինակ կառավարության, ում լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով (146-րդ հոդվածի 4-րդ մաս):

Այսինքն Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ (և հետևաբար նաև օրենքով նրան չի կարող տրվել որևէ հավելյալ՝ Սահմանադրությամբ չնախատեսված իրավասություն):

2. Ի՞նչ իրավասություն է տալիս Սահմանադրությունը Հանրապետության նախագահին զինված ուժերի բնագավառում:

Հանրապետության Նախագահին է նվիրված Սահմանադրության 5-րդ գլուխը: Նախագահի գործառույթները և իրավասությունը սահմանված է ինչպես այդ գլխվո (մասնավորապես 128-138 հոդվածներ), այնպես էլ այլ սահմանադրական մարմինների վերաբերվող գլուխներում պարունակվող առանձին հոդվածներով:

Զինված ուժերի բնագավառում Նախագահի լիազորություններին է վերաբերվում Սահմանադրության 133-րդ և 155-րդ հոդվածները:

Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն

1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

 2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Իսկ 155-րդ հոդվածը վերաբերվում է հենց զինված ուժերին, և հենց այդ հոդվածով է սահմանված Հանրապետության նախագահի լիազորությունը «քննարկման առարկայի» մասով, ներառյալ գլխավոր շտաբի պետի առնչությամբ: Համաձայն նշված հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի

3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:

Այսինքն Հանրապետության նախագահն իրավասու է նշանակել գլխավոր շտաբի պետին՝ օրենքով սահմանված ժամկետով (հինգ տարի է սահմանված օրենքով): Օրենքով պետք է սահմանվի Գլխավոր Շտաբի պետի պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև օրենքով կարող են սահմանվել ԶՈՒ ենթակայության, ղեկավարման և նաև այլ մանրամասներ (բայց ոչ մի դեպքում օրենքով Հանրապետության նախագահին չի կարող տրվել ավել լիազորություն, և նման մանրամասները չեն կարող վերաբերվել ժամկետից շուտ լիազորությունների դադարեցմանը):

Հատկանշական է, որ եթե դիտարկենք տարբեր մարմինների ձևավորման կարգավորումները, ապա որոշ դեպքերում հստակ նշված է բացառապես նշանակման իրավասությունը (առանց հեռացնելու լիազորության), իսկ որոշ դեպքերում նշանակման և լիազորությունների դադարեցման մասին:

Օրինակ, Հանրապետության նախագահը նշանակում է վճռաբեկ դատարանի դատավորներին և պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատարանի դատավորներին և դատարանի նախագահներին (տարբեր մարմինների առաջարկություններով — հոդված 166):

Իսկ օրինակ օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին Հանրապետության նախագահը նշանակում և հետ է կանչում (հոդված 132), կամ օրինակ Կառավարությունը նշանակում և ազատում է մարզպետներին (հոդված 160)

Նշվածից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահը Գլխավոր շտաբի պետի մասով ունի միայն մեկ իրավասություն՝ նշանակել նրան վարչապետի առաջարկությամբ հինգ տարի ժամկետով:

3. Արդյո՞ք պաշտոնի նշանակելու իրավասությունը չի ենթադրում նաև լիազորությունները դադարեցնելու իրավասություն (implied competence)

Այնպիսի մեկնաբանություն, որ նշանակելու իրավասությունը ենթադրում է նախ ազատելու լիազորություն նախևառաջ չի բխում հենց Սահմանադրության տարբեր հոդվածներում նշված երկու իրավասությունների (նշանակման և ազատման) տարանջատման փաստից (այսինքն որտեղ ազատելու կամ հետ կանչելու իրավասություն առկա է, դա հստակ նշված է): Բացի դրանից նման մեկնաբանության դեպքում կստացվի, որ Հանրապետության նախագահը առանց սահմանափակման կարող է օրինակ հեռացնել դատավորներին, դատարանի նախագահներին, վարչապետին (քանի որ նրանց հենց ինքն է նշանակում), ինչը ակնհայտորեն չի բխում Սահմանադրության որևէ մեկնաբանությունից:

Այսինքն կարող ենք արձանագրել, որ Հանրապետության նախագահն իրավունք ունի նշանակել ՀՀ Գլխավոր շտաբի պետին, բայց նշված իրավասաությունը չի ներառում Գլխավոր շտաբի պետին հեռացնելու իրավասություն:

4. Ի՞նչ կլինի, եթե Հանրապետության նախագահը չստորագրի վարչապետի միջնորդությունը:

Արդեն իսկ նշեցի որ Հանրապետության նախագահը չունի իրավասություն հեռացնելու Գլխավոր շտաբի պետին: Հաջորդ հարցը, որը ինտենսիվ քննարկվում է հանրության կողմից հետևայլն է. արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից վարչապետի միջնորդությունը չստորագրելու, բայց նաև Սահմանադրական դատարան չդիմելու դեպքում, իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետը ազատվում է աշխատանքից:

Հանրապետության նախագահի կողմից իր իրավասությունները իրականացնելու (չնայած ինչպես նշվեց վերը նշված իրավասություն Հանրապետության նախագահը չունի) կարգը (ընդունվող ակտերը) սահմանված է Սահմանադրության 139-րդ հոդվածով:

1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:

2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Այսպիսով, սահմանադրությունը նախատեսել է կարգավորում, որի համաձայն միջնորդություն ներկայացնող մարմինը դիմում է Հանրապետության նախագահին, ապա վերջինս կարող է ստորագրել կամ առաջարկություններով վերադարձնել, սակայն կրկին դիմելու դեպքում Հանրապետության նախագահը իրավասու է (իրավունք ունի և պարտավոր է)՝ կամ ստորագրել ակտը կամ դիմել Սահմանադրական դատարան: Ընդ որում Սահմանադրությունը ելնում է կանխավարկածից, որ Հանրապետության նախագահը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան, եթե գտնում է որ ակտը հակասում է Սահմանադրությանը, հակառակ դեպքում ստորագրել այն:

Ամեն դեպքում, որպեսզի Հանրապետության նախագահը սահմանված ժամկետում չի կատարում իր պարտականությունը (ստորագրում կամ դիմում ՍԴ), ապա այդ դեպքի համար Սահմանադրությունը նախատեսել է ստորագրված լինելու կանխավարկած, կիրառելով իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու տեսությունը: Այսինքն Հանրապետությունը չի կարող անգործությամբ խաթարել գործընթացները, եթե նա համապատասխան ժամկետում չի կատարում իր պարտավորությունները, ապա իրավական հետևանքի տեսակետից համարվում է որ նա ստորագրել է ակտը:

* սույն վերլուծության առարկայից դուրս է, բայց Հանրապետության նախագահը, եթե գտնի որ առկա չէ սահմանադրականության խնդիր, սակայն չցանկանա քաղաքականապես ասոցացվել ակտի հետ, կարող է այն չստորագրել, ցույց տալով իր քաղաքական մոտեցումը: Սակայն նշվածը չի գործում, երբ Հանրապետության նախագահը գտնում որ առկա է սահմանադրականության հարց, լինելով սահմանադրության երաշխավոր պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան:

Պարզեցինք, որ իրավունքի ուժով ուժ են ստանում որոշակի ակտեր, որոնք նախատեսված են առանձին հոդվածներով: Դրանց մեջ է նաև 155-րդ հոդվածի 2-րդ կետը, որին անդրադարձել ենք վերև: Այսինքն, եթե դիմելու իրավասություն ունեցող մարմինը միջնորդի Հանրապետության նախագահին արձակել համապատասխան հոդվածներով նախատեսված ակտերից որևէ մեկը, սակայն վերջինս չարձակի հրամանագիր և անգործության մատնվի, ապա հրամանագիրը իրավունքի ուժով կհամարվի արձակված: Սահմանադրության մեջ Հանրապետության նախագահի լիազորությունների մասով իրավունքի ուժով ակտը ընդունված լինելու վերաբերյալ որևէ այլ կարգավորում առկա չի:

Սակայն 139-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հղումներից և որևէ մեկում խոսք չի գնում Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին: Այսինքն, որպեսզի իրավունքի ուժով ինչ որ բան տեղի ունենա, ապա պետք է որ նշվածը լիներ թվարկված համապատասխան հոդվածների շարքում: Օրինակ, եթե վարչապետը դիմեր Հանրապետության նախագահին նշանակելու Գլխավոր շտաբի պետ, բայց վերջինս որևէ գործողություն չաներ, ապա ակտը կհամարվեր ընդունված: Նույն պնդումը չի վերաբերվում թվարկածից դուրս որևէ այլ հարցով համապատասխան միջնորդություն ներկայացնելու դեպքում: Օրինակ, եթե վարչապետը դիմի Հանրապետության նախագահին միջնորդությամբ, որ վերջինս դադարեցնի Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ որևե դատավորի լիազորություն (Հանրապետության նախագահի դատավորներ նշանակելու լիազորությունը բերված է 166 հոդվածում, որի վրա նույնպես հղում է անում 139-րդ հոդվածը) և Հանրապետության նախագահը չարձագանքի (քանի որ դա որևէ կերպ արձագանքման ենթակա հարց չի, և ակնհայտ ապօրինի միջնորդություն է) դա որևէ կերպ չի կարող բերել իրավունքի ուժով տվյալ դատավորի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման:

Այսինքն, որպեսզի իրավունքի ուժով ինչ որ բան տեղի ունենա, կարևոր է որ նշված գործառույթը (նշանակել, հեռացնել, շնորհել և այլն) հստակ առկա լինի այն հոդվածների ցուցակում, որի դեպքում ընդհանրապես գործում է իրավունքի ուժով ուժ ստանալու կարգավորումը:

5. Նշանակում է արդյո՞ք սա, որ Գլխավոր շտաբի պետի լիազորությունները ընդհանրապես չեն կարող դադարեցվել

Այստեղ կարևոր է տարանջատել լիազորությունները դադարելու և լիազորությունները դադարեցնելու միջև (երկու դեպքում էլ պաշտոնից ազատվում է անձը):

Սահմանադրությունը բացառել է Գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը, ինչը չի նշանակում որ նրա լիազորությունները չեն կարող ընդհանրապես դադարել (մանրամասն ստորև):

Ընդ որում կարելի է պնդել, որ Սահմանադրությունում այդ մասով սխալմունք կամ թերություն չկա, և վերջինս հատուկ է բացառել քաղաքական իշխանությունների իրավասությունը դադարեցնել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Դա սահմանադրական զսպումների և հակակշռումների մեխանիզմներից մեկն է, և պրակտիկայում իրագործում է Սահմանադրության 14-րդ հոդվածով սահմանված Զինված ուժերի քաղաքական չեզոքության երաշխիքը: Նշվածը բացառում է, որ որևէ դեպքում Գլխավոր շտաբի պետը հեռացվելու վտանգով կաշկանդված լինի գործել ազատ: Հակառակ պարագայում, քաղաքական իշխանությունները, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից միշտ կարող են հեռացնել Գլխավոր շտաբի պետին և նշանակեն իրենց համար քաղաքական առումով ավելի ցանկալի անձի: Գլխավոր շտաբի պետը չի համարվում քաղաքական պաշտոն (Սահմանադրությունը բացառում է դրա քաղաքական լինելը), իսկ [քաղաքական] նպատակահարմարությունից նրան հեռացնելու հնարավորությունը պաշտոնը դարձնում է քաղաքական: Անկախ քաղաքական իշխանությունների կամ նրանց նախասիրությունների փոփոխությունից, Գլխավոր շտաբի պետը պետք է շարունակի պաշտոնավարել որպես արհեստավարժ զինվորական:

Միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, դա չի նշանակում որ Գլխավոր շտաբի պետի լիազորությունները չեն կարող դադարել: Լիազորությունների դադարումը (ի տարբերություն դադարեցման) տեղի են ունենում որպես իրավական հետևանք արտաքին հանգամանքների և տեղի չեն ունենում իրավական ակտի արդյունքում (օրինակ Հանրապետության նախագահի հրամանագրի), այլ նշված ակտը միայն արձանագրում է համապատասխան փաստը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է այդպիսի դադարման որոշակի հիմքեր, օրինակ այլ պաշտոնի նշանակվելու դեպքում; դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում; մեկ ամսից ավելի ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքում; գերության մեջ գտնվելու դեպքում և այլն (ցուցակը ամբողջական չեմ բերում այստեղ): Սույն վերլուծության նպատակը չի քննարկել նշված հիմքերի համապատասխանությունը Սահմանադրությանը (իմ գնահատմամբ որոշների կիրառումը Գլխավոր շտաբի պետի և Բարձրագույն հրամանատարական կազմի մասով խնդրահարույց են), բայց ամեն դեպքում Գլխավոր շտաբի պետի նկատմամբ պետք է լինի հատուկ կանոնակարգում, որտեղ ըստ էության պիտանիության պարամետրերից ելնելով պետք է սահմանվեն հանգամանքներ, որոնց առկայության դեպքում վերջինիս լիազորությունները դադարում են և համապատասխան իրավական ակտով ուղակի կարձանագրվի փաստը և ոչ թե ակտի ուժով կդադարեցվի:

6. Արդյո՞ք գլխավոր շտաբի նախկին երկու պետերի լիազորությունները չեն դադարեցվել նույն ընթացակարգով

Հատկանշական է, որ Գլխավոր շտաբի երկու նախկին պետերի լիազորությունները դադարել են (չեն դադարեցվել անկախ ձևեկերպումից) հենց նշված օրենքի համապատասխան կետի հիման վրա:

Այսպես Մովսես Հակոբյանը ազատվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից Հանրապետության նախագահի 2018թ. մայիսի 24-ի ՆՀ-330-Ա հրամանագրով, որտեղ որպես հիմք է նշվել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (այլ պաշտոնի անցնելը), իսկ Արտակ Դավթյանինը՝ 2020թ. հունիսի 8 ՆՀ-118-Ա հրամանագրով, որտեղ որպես հիմք նշվել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը (զինվորական ծառայությունից արձակվելը):

Այսինքն, երկու դեպքում էլ խոսք չի գնում լիազորությունները դադարեցնելու մասին, այլ արձանագրվել է հիմքեր, որոնք տեղի են ունեցել բուն «լիազորությունների դադարեցման» գործընթացից դուրս, ըստ էության եղել են անձի կամքով և որոնք բացառել են անձի՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնելը: Նշվածը էականորեն տարբերվում է գործող Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցնելու փորձի դեպքից:

7. ինչ է առկա արդյունքում

Այսպիսով, ունենք մի իրավիճակ, երբ Վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Ինչպես նկարագրվեց վերը ոչ վարչապետը, ոչ էլ Հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնելու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Հետևաբար նշված ակտը ունի նույն ուժը, ինչ օրինակ որևէ նախարար հրաման արձակի վարչապետի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, կամ փոխվարչապետը որոշի որ դադարեցնում է գլխավոր դատախազի լիազորությունները, կամ որևը գյուղապետ որոշի վարչապետի լիազորությունները դադարեցնելու մասին: Նշված ակտը առոչինչ է, ինչէ նշանակում է որ որևը հետևանք չի առաջացնում:

Հետևաբար կարևոր չի անցել է երեք օր, հինգ օր, տաս օր, թե մեկ տարի, տեղի ունեցող գործընթացը չի կարող առաջացնել որևէ հետևան, ինչը սակայն չի ազատում Հանրապետության նախագահին այդ հանգամանքը հաստատելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու պարտավորությունից և չի զրկում Գլխավոր շտաբի պետին ի հավելում պաշտոնավարման շարունակման նշված փաստը նաև վարչական դատարանի միջոցով հաստատելու հնարավորությունից»,- նշվում է վերլուծության մեջ։

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Քաղաքական12 րոպե ago

5 կուսակցություն նախագահից պահանջում է ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

5 կուսակցություն հայտարարություն է տարածել, որով  Հանրապետության նախագահից պահանջում են ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ինչպես նաեւ, որ Ազգային ժողովը...

Հասարակական18 րոպե ago

Ինչպիսին կլինի այս տարի Հայաստանում կաթի գնման գինը․ փորձագետի կանխատեսում

Կաթի գնման գինը մեկ լիտրի համար 150-160 դրամ է: Այս մասին ապրիլի 12-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կաթ արտադրողների հանրապետական միության...

Միջազգային30 րոպե ago

Դուգլաս ՄաքԳրեգոր. Բայդենի վարչակազմը պատրաստ է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, որին մենք պատրաստ չենք

Ռուսաստանի հետ հակամարտությունը կարող է անխուսափելի լինել: Դա հնարավոր է դարձնում Կիեւի կտրուկ սպառնալիքները՝ զենքի ուժով լուծել Ուկրաինայի արեւելքում ճգնաժամը,...

Պատահարներ42 րոպե ago

Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

ԱԻՆ փրկարարներն այսօր՝ ապրիլի 12–ին, «Աղբյուրակ» ջրամբարում հայտնաբերել են ապրիլի 9-ից 12-ը Հրազդան քաղաքում կորած քաղաքացու դին։ Այս մասին հայտնում...

Քաղաքական2 ժամ ago

Համախմբվում ենք, թե՞…

Դժվար ժամանակներ ենք ապրում։Պատերազմից շուրջ 5 ամիս անց պետական դավաճանը շարունակում է պաշտոնավարել, իսկ զուգահեռաբար թշնամի երկրի ղեկավարն առիթը բաց...

Միջազգային2 ժամ ago

ԶՈւ ԳՇ պետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր՝ ապրիլի 12-ին,  ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ...

Միջազգային2 ժամ ago

Հունաստանն անհեթեթ է անվանել Թուրքիայի մեղադրանքները

Հունաստանն անհեթեթ է անվանել Թուրքիայի մեղադրանքները: «Մենք կտրականապես հերքում ենք Հունաստանի իմիջը սեւացնելու ցանկացած փորձ անընդունելի ֆեյք նորությունների հրապարակման ճանապարհով»,-ասվում...

Հասարակական2 ժամ ago

Ռուսաստանը որոշել է դադարեցնել թռիչքները դեպի Թուրքիա

Ռուսաստանը որոշել է մեկուկես ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը, դադարեցնել ռուսական մարդատար ավիաընկերությունների թռիչքները դեպի Թուրքիայի բոլոր օդանավակայաններ: Այս մասին...

Հասարակական2 ժամ ago

Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում. Արմեն Մուրադյան

Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն...

Հասարակական2 ժամ ago

Վարուժան Ավետիքյանը հրաժարական է տվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնից

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Ավետիքյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։ Նման որոշում ընդունելը...

Միջազգային2 ժամ ago

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել «Բասիջ»-ի 8 հրամանատարների, ոստիկանության պետերի եւ երեք բանտերի դեմ՝ կապված 2019-ի նոյեմբերին Իրանում բողոքի ակցիաները ճնշելու...

Հասարակական3 ժամ ago

ՀՔԾ–ի արձագանքը՝ Ռոբերտ Նազարյանի պաշտպանների հայտարարության վերաբերյալ

Իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձեւավորելու անհեռանկար փորձ...

Քաղաքական3 ժամ ago

Շատ գրագետ թիմ է, Ես 7-հոգանոց խորհրդի կազմում եմ. Սամվել Բաբայանը պատրաստվում է ընտրությունների

Մի խումբ մտավորական մարդիկ, որոնք մտահոգված են մեր երկրում տիրող իրավիճակով, հրավիրել են ինձ որպես ռազմական մասնագետ, կցվել եմ այդ...

Միջազգային3 ժամ ago

Լիբանանն ավելացրել է այն տարածքը, որը պահանջում է Իսրայելի հետ ծովային սահմանի շուրջ վեճում

Լիբանանն ավելացրել է այն տարածքը, որը պահանջում է Իսրայելի հետ ծովային սահմանի շուրջ վեճում: Լիբանանի հասարակական աշխատանքների նախարար Միշել Նաջարը...

Միջազգային3 ժամ ago

Իրանը վրեժ կլուծի Իսրայելից Նատանզեում տեղի ունեցած միջադեպի համար

Իրանը վրեժ կլուծի Իսրայելից Նատանզեում տեղի ունեցած միջադեպի համար, գլխավոր մեղավորը Իսրայելն է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ...

Միջազգային4 ժամ ago

Մոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում սպանվել է 40-ամյա «օրենքով գող» Ալի Հեյդարովը

Մոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում սպանվել է 40-ամյա «օրենքով գող» Ալի Հեյդարովը (Ալբերտ Ռիժի), հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրին: Քննչական...

Միջազգային4 ժամ ago

Նեթանյահու. Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերից

Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերից, եւ Իսրայելը թույլ չի տա Թեհրանին դա անել: Այս մասին հայտարարել...

Հասարակական5 ժամ ago

Երբ խոստովանեք, թե Շուշին ոնց եք ազատագրել, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել. Սամվել Բաբայան

Բոլորն այն հարցն են տալիս, թե Շուշին ո՞նց հանձնեցինք, ո՞նց ստացվեց, երբ դուք՝ բոլորդ անկեղծանանք ու խոստովանեք, թե 1992 թվականին...

Քաղաքական5 ժամ ago

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. նոր հաստիք է ավելանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 706-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով...

Կարևոր5 ժամ ago

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ աշխատանքային ժամին Կացին ռեստորանում։

Բլոգ5 ժամ ago

Փաշինյանական իշխանությունը լիակատար անկարողություն է ցուցաբերում գերիների հարցում Ա. Կարապետյան

Համարյա կես տարի է անցել 44-օրյա կործանարար պատերազմից, սակայն դրա հետևանքները ոչ միայն չեն մեղմվել, այլ գնալով ավելի են խորացել:...

Հասարակական23 ժամ ago

Facebook-ը ծախսել է ավելի քան 23 միլիոն դոլար Ցուկերբերգի անվտանգությունն ապահովելու համար

Facebook-ը ծախսել է ավելի քան 23 միլիոն դոլար ընկերության գործադիր տնօրեն եւ հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անվտանգությունն ապահովելու համար 2020 թվականի...

Առողջապահական24 ժամ ago

Դելիի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի չորրորդ ալիքի մասին

Հնդկաստանի մայրաքաղաքը բախվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքի հետ, որը շատ ավելի վտանգավոր է՝ ի տարբերություն նախորդներին, հայտարարել է Դելիի գլխավոր...

Հասարակական1 օր ago

ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել «Թայվանի դեմ Չինաստանի ագրեսիվ գործողությունների» կապակցությամբ

Կիրակի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է «Թայվանի դեմ Չինաստանի ագրեսիվ գործողությունների» կապակցությամբ եւ նախազգուշացրել է,...

Միջազգային1 օր ago

Պետերբուրգում ասիացիների եւ Հյուսիսային Կովկասից ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել ազգամիջյան բախում հրաձգությամբ

Պետերբուրգի ոստիկանությունը տաք հետքերով բացահայտել է հրաձգությամբ խուլիգանությունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությանը: Վարչության...

Հասարակական1 օր ago

Հորդանանի թագավորն ու Համզա արքայազնը միասին ներկայացել են հանրությանը տարաձայնությունից հետո առաջին անգամ

Հորդանանի թագավոր Աբդուլան եւ նախկին թագաժառանգ ու թագավորի զարմիկ Համզան առաջին անգամ տարաձայնություններից հետո երկրում հրապարակավ ներկայացել են հանրության առջեւ...

Հասարակական1 օր ago

Հայաստանի իշխանությունները ուղղակի առեւտրով են զբաղված ադրբեջանական կողմի հետ. Արցախցի պատգամավոր

Իշխանությունները գիտեին, որ դատարկ է ինքնաթիռը եւ սա եւս մեկ անգամ ազգին իրար խառնելու նպատակ ուներ, նաեւ ուղղելու դեպի պաշտպանության...

Իրավական1 օր ago

Երևանում հայտնաբերվել է ФСБ գեներալի դստեր դին

Երևանում հայտնաբերվել է ФСБ գեներալի դստեր դին Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ...

Միջազգային1 օր ago

Չեխիայի նախագահը ոտքերի հիվանդության պատճառով տեղաշարժվում է անվասայլակում

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, որն ունի ոստքերի նեվրոպաթիա, սկսել է տեղաշարժվել անվասայլակում: Այդ մասին կիրակի նա հայտնել է հարցազրույցում, որը...

Հասարակական1 օր ago

Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը

Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության էջում: «Խորապես...

Ամենադիտվածները