Connect with us

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ քննարկվել է Ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը:

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը զեկուցել է, որ բարեփոխումների նպատակն է՝ Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության հիմնմամբ ստեղծել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող ոստիկանություն: Փոխոստիկանապետի համոզմամբ՝ իրականացվող բարեփոխումների արդյունքում ապահովվելու է ոստիկանության համակարգի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականության բարձրացումը: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են օպերատիվ կառավարման համակարգի արդիականացմանը, ինչպես նաև վերը նշված աշխատանքների ապահովման ուղղությամբ օրենսդրական նախագծերի մշակման ու փոփոխությունների իրականացման աշխատանքները:

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Երևանում ձևավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով՝ 8-ժամյա ռեժիմով: Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով դիմել են 2500 քաղաքացիներ, նրանց մի մասը՝ ոստիկանության համակարգից: Մրցույթի արդյունքում ընտրված 700-ից ավելի դիմորդներն այժմ անցնում են  ուսումնական գործընթաց: Պարեկային ծառայությունը համալրվելու է նոր, ժամանակակից ավտոմեքենաներով՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ծառայողներն ունենալու են նոր հանդերձանք ու համազգեստ: Զեկուցվել է, որ օպերատիվ կառավարման կենտրոնի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական կենտրոնի գործունեության արդյունքում ևս կբարձրանա պարեկային ծառայության գործունեության արդյունավետությունը, ինչը կնպաստի նաև վերահսկողության բարձրացմանն ու աշխատանքներն առավել համակարգված իրականացնելուն:

Հաջորդիվ քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս առումով սահմանվել է կոնկրետ ժամանակացույց:

Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել է Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքների ընթացքը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստ են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, որոնք անցել են հանրային քննարկման փուլ: Առաջիկայում նախատեսվում է նախարարության ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նախարարի խոսքով՝ ՆԳՆ-ի ձևավորման նպատակն է ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բարձրացումն ու որպես խորհրդարանական կառավարմամբ պետություն՝ Ազգային ժողովի առաջ հաշվետվողականության ապահովումը: Նոր նախարարության հիմնմամբ իրականացվելու է նաև ոստիկանության և քաղաքացիական լիազորությունների տարբերակում. ոստիկանությունն զբաղվելու է բուն հանցավորությամբ դեմ պայքարի գործառույթներով, իսկ քաղաքացիական ծառայությունները կկենտրոնացվեն նախարարության կազմում: Վերջինս նաև կլինի այն մարմինը, որ կապահովի ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակականությունը:

Ներկայացված օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ ու դիտարկումներ:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հաշվի առնելով այսօրվա քննարկման արդյունքները՝ վերը նշված միջոցառումներում իրականացնել անհրաժեշտ լրամշակում և ապահովել դրանց իրականացումը սահմանված ժամկետներում:  

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական8 րոպե ago

Օնիկ Գասպարյանը Սահմանադրության եւ օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչեւ 2025թ. հունիսի 8-ը. Ավետիքյան

Գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը Սահմանադրության եւ օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչեւ 2025 թվականի հունիսի 8-ը։ Այս մասին ֆեյսբուքյան...

Հասարակական12 րոպե ago

Հանրապետության նախագահն իրավասու չէ պաշտոնից հեռացնել ԳՇ պետին. Արամ Օրբելյանի իրավական վերլուծությունը

Փաստաբան Արամ Օրբելյանի իրավական վերլուծությունը ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու մասին։ «Արդեն քանի օր է հասարակական քննարկման թիվ մեկ թեման կամ...

Հասարակական16 ժամ ago

Այսուհետ շինհրապարակներում հատուկ մոտեցում պետք է ցուցաբերեն հարակից կանաչ գոտիների պահպանմանը․ քաղաքապետարան

Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ: Բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց...

Հասարակական17 ժամ ago

Կայացել է Երեւանի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը

Ոստիկանության կրթահամալիրի շարահրապարակում այսօր՝ մարտի 2-ին կայացել է մայրաքաղաքի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը: Նշվել է, որ ամիսներ անց Երեւանում...

Հասարակական18 ժամ ago

Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել. դատախազություն

2019թ.-ի մարտի 14-ին հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020թ.-ի հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային...

Արցախ18 ժամ ago

Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և...

Հասարակական19 ժամ ago

Կարծում եմ՝ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության հարցով մինչև վաղը դիմում կներկայացնի ՍԴ. Ռ. Հայրապետյան

ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին...

Պատահարներ19 ժամ ago

Մեկ օրում բացահայտվել է 58 հանցագործություն. խարդախություն, զենքի առգրավում, գողություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 5-ը՝ նախկինում...

Հասարակական20 ժամ ago

Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը. ՀՀ նախագահի նոր հայտարարությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի...

Հասարակական20 ժամ ago

«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին արգելել են տեսակցել հորը. փաստաբան

Այսօր քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ այցելեցի «Գագիկ Սողոմոնյանի» գործով անհասկանալի պատճառներով կալանավորված Արամ Սարգսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել...

Հասարակական21 ժամ ago

Հերթական հիմարություն է դուրս տվել. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ինձ համար ծիծաղելի է այդ արտահայտությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, բողոքի երթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Հասարակական21 ժամ ago

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակի տարածքից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով շարժվեցիօն դեպի Բաղրամյան պողոտա,...

Հասարակական22 ժամ ago

Փաշինյանի վարչական ռեսուրսի ողջ «հմայքը»․ տեսանյութեր, լուսանկարներ, ձայնագրություններ, գաղտնալսումներ. yerevan.today

Yerevan.today-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք էր անում։ Մինչ հանրահավաքը, նա ուղիղ եթերում հայտարարեց, որ մասնակիցները գալու են...

Հասարակական22 ժամ ago

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որոնք հվաքվել էին դատարանի առջեւ աջակցելու նրան, փակեցին Արշակունյաց պողոտան: Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով...

Հասարակական2 օր ago

Քասախի համայնքապետը եւս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը եւս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նա այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛  հայրենակիցներ,...

Հասարակական2 օր ago

Չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը․ ՀՀ ոստիկանությունը՝ այսօրվա հանրահավաքներից առաջ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման նպատակով կոչ ենք անում անվերապահորեն...

Կարևոր2 օր ago

Հայկական Լրատվամիջոցները Որոնք Ամբողջությամբ Կամ Մասնակիորեն Ֆինանսավորվում Են Սորոսի կողմից

Սա իմ հետազոտությունն է, որը պահանջեց 2 ամսվա աշխատանք: Համաշխարհային Արեւմտյան Էլիտան/ Գլոբալիստները նախկինում գաղութներ գրավում էին պատերազմներով, նրանց թելադրում...

Հասարակական2 օր ago

«Ոչ մի ճնշում, ոչ մի պարտադրանք չկա». Լոռու մարզպետը ավտոբուսներ էր ճանապարհում Երեւան՝ հանրահավաքի

Դուք հավատո՞ւմ եք, որ լոռեցիներին հնարավոր է վախեցնել. եթե կարծում եք հնարավոր է, ես ձեզ հետ համաձայն չեմ. ցանկացած քաղաքացի...

Հասարակական2 օր ago

Պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի մահվան մի...

Հասարակական2 օր ago

Զարիֆը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին Իրանի նկատմամբ բանաձեւերի ընդունման մասին

Զարիֆը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին Իրանի նկատմամբ բանաձեւերի ընդունման մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ...

Հասարակական2 օր ago

Հավաքներին մասնակցելու հարկադրանքի երթարկվող աշխատողներին օգնություն տրամադրելու համար փաստաբանների խումբ է ձեւավորվել

Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին...

Քաղաքական2 օր ago

Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանն ու Արմեն Սարգսյանը չեն մասնակցել ԱԽ նիստին

Նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել են Անվտանգության խորհրդի նիստին, սակայն նախագահը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել այդ նիստին։ Այս մասին NEWS.am-ի հետ...

Քաղաքական2 օր ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց...

Հասարակական2 օր ago

Ռուսաստանաբնակ տավուշցիները սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբի արդարացի պահանջին. հայտարարություն

Ռուսաստանաբնակ մի խումբ տավուշցիներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբի արդարացի պահանջին: Հայտարարությունում ասվոըւմ է....

Հասարակական2 օր ago

ԱԺ պատգամավորին հարվածած անձը ձերբակալվել է

Փետրվարի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի պատգամավորից հաղորդում է ստացվել, որ Ազգային ժողովի շենքի՝ Բաղրամյան պողոտայի անցակետի...

Քաղաքական2 օր ago

Թրամփը չի բացառել, որ կրկիին կառաջադրվի նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է կրկին մասնակցել նախագահական մրցավազքին: Այդ մասին պետության նախկին ղեկավարն ասել...

Պատահարներ2 օր ago

Երեւան-Սեւան ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը. կա վիրավոր

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան...

Տնտեսական2 օր ago

Պղնձի գինը շարունակում է աճել փետրվար ամսին գրանցված ռեկորդային աճից հետո

Պղնձի գները երկուշաբթի շարունակում են աճել` փետրվար ամսվա ռեկորդային աճից հետո, երբ մետաղի արժեքը բարձրացել էր 15 տոկոսվ` առավելագույնի հասնելով...

Քաղաքական2 օր ago

Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է բացառապես ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով. Տիգրան Ավինյան

Սիրելի՛ հայրենակիցներ, 13 տարի առաջ մեր պետությունն ու հասարակությունն ուժեղ ցնցման ենթարկվեցին, երբ ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող հայրենակիցների բողոքը հանդիպեց...

Հասարակական5 օր ago

ԵՄ առաջնորդները քննարկել են ԵՄ կարողության ամրապնդմանն ուղղված ջանքերը

ԵՄ առաջնորդները քննարկել են ԵՄ-ի` անվտանգության սպառնալիքներին դիմակայելու  կարողությունն ուժեղացնելու ջանքերը, փոխանցում է AFP-ն:ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միացել է...

Ամենադիտվածները