Connect with us

Կարևոր

ԱԱԾ-ն նոր հաղորդագրությունը՝ Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի եւ մյուսների գործով

ԱԱԾ-ն հաղորդագրությունէ տարածել Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Մհեր Ավագյանի եւ Արամ Սարգսյանի վերաբերյալ, որոենք նախօրեին ձերբակալվել էին:

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է.

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս-ն (Արա Սաղաթելյան-խմբ), զբաղեցնելով  պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն եւ ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում եւ օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին (Կարեն Բեքարյան-խմբ), վարորդին՝ Մ.Ա-ին (Մհեր Ավագյան-խմբ), Ա.Ս-ին (Արամ Սարգսյան-խմբ) եւ իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջեւ դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու եւ հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որեւէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու եւ այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը: Վերջիններս համատեղելով իրենց ջանքերը, կատարելով դերերի բաշխում՝ ձեռնամուխ են եղել հանցավոր նպատակի իրագործմանը, որի համար Ա.Ս-ն, գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի եւ իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով  «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները սոցիալական ցանցում մեկնաբանալիս, խախտելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները, 2020 թվականի հոկտեմբերի 10-ից կատարել է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության  պաշտպանունակությունը եւ ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին  եւ մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց  ուղղված մեղադրանքներ՝ պետական դավաճանության, պատերազմի ժամանակ կանխամտածված գործողություններ իրականացնելու, հայ զինվորներին գիտակցված զոհելու եւ այլնի վերաբերյալ մտքեր՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության եւ պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Բացի այդ, Ա.Ս-ն, նույն կազմակերպված խմբի կազմում՝ գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի եւ ինքնությունը չպարզված այլ անձնաց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ, ունենալով հազարավոր հետեւորդներ, հրապարակայնորեն, օգտագործելով մտացածին անձի անհատական տվյալներով բացված հիշյալ կեղծ էջը, նույն հրապարակումներում կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ եւ բռնության կոչեր, ինչպես նաեւ հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ եւ վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին եւ ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաեւ նույն հրապարակումներում կատարել է բազմաթիվ անվանական հասցեագրումներ չունեցող վիրավորանքներ, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ եւ հայհոյախոսության տարբեր դրսեւորումներ՝ ուղղված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ նրանց համակիրներին՝ այդ գործողություններով բացահայտ կերպով հարուցելով ազգային թշնամանք եւ նվաստացնելով ազգային արժանապատվությունը, մասնավորապես՝ հայ ազգի շրջանում քաղաքական հայացքներով պայմանավորված  սերմանել փոխադարձ ատելություն, անվստահություն եւ արհամարհանք, սեփական ազգի՝ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդելով իշխանության ներկայացուցիչների, առանձին անհատների եւ նրանց համախոհների վրա:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Ա.Ս-ն, Կ.Բ-ն, Մ.Ա-ն, Ա.Ս-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ եւ ձերբակալվել:

Կատարվել են մի շարք քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, մոդեմներ եւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ : Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, խմբի մյուս անդամների բացահայտման եւ նրանց ունեցած դերակատարության, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետեւողական պայքար է տանելու հասարակական անվտանգության եւ սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման եւ դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսեւորել բացառապես իրավահպատակ վարքագիծ եւ տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին եւ հորդորում է ռազմական դրության պայմաններում համացանցի տարբեր սոցիալական կայքերում դրսեւորել հանդուրժողականություն եւ միմյանց նկատմամբ զսպվածություն:

Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին եւ վճռականորեն չեզոքացնելու է պետականության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Քաղաքական6 րոպե ago

«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը այս պահին հանդիպում է ՀՀ նախագահի հետ

Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր...

Հասարակական31 րոպե ago

Քիչ առաջ ծանուցմամբ ես և ՀՀԿ մի քանի ակտիվիստներ հրավիրվել ենք Ոստիկանության բաժին. Հայկ Մամիջանյան

Քիչ առաջ ծանուցմամբ ես և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի քանի ակտիվիստներ հրավիրվել ենք ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին:...

Հասարակական49 րոպե ago

Օնիկ Գասպարյանը Սահմանադրության եւ օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչեւ 2025թ. հունիսի 8-ը. Ավետիքյան

Գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը Սահմանադրության եւ օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչեւ 2025 թվականի հունիսի 8-ը։ Այս մասին ֆեյսբուքյան...

Հասարակական53 րոպե ago

Հանրապետության նախագահն իրավասու չէ պաշտոնից հեռացնել ԳՇ պետին. Արամ Օրբելյանի իրավական վերլուծությունը

Փաստաբան Արամ Օրբելյանի իրավական վերլուծությունը ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու մասին։ «Արդեն քանի օր է հասարակական քննարկման թիվ մեկ թեման կամ...

Հասարակական17 ժամ ago

Այսուհետ շինհրապարակներում հատուկ մոտեցում պետք է ցուցաբերեն հարակից կանաչ գոտիների պահպանմանը․ քաղաքապետարան

Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ: Բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց...

Հասարակական17 ժամ ago

Կայացել է Երեւանի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը

Ոստիկանության կրթահամալիրի շարահրապարակում այսօր՝ մարտի 2-ին կայացել է մայրաքաղաքի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը: Նշվել է, որ ամիսներ անց Երեւանում...

Հասարակական18 ժամ ago

Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել. դատախազություն

2019թ.-ի մարտի 14-ին հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020թ.-ի հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային...

Արցախ19 ժամ ago

Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և...

Հասարակական19 ժամ ago

Կարծում եմ՝ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության հարցով մինչև վաղը դիմում կներկայացնի ՍԴ. Ռ. Հայրապետյան

ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին...

Պատահարներ20 ժամ ago

Մեկ օրում բացահայտվել է 58 հանցագործություն. խարդախություն, զենքի առգրավում, գողություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 5-ը՝ նախկինում...

Հասարակական20 ժամ ago

Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը. ՀՀ նախագահի նոր հայտարարությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի...

Հասարակական21 ժամ ago

«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին արգելել են տեսակցել հորը. փաստաբան

Այսօր քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ այցելեցի «Գագիկ Սողոմոնյանի» գործով անհասկանալի պատճառներով կալանավորված Արամ Սարգսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել...

Հասարակական22 ժամ ago

Հերթական հիմարություն է դուրս տվել. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ինձ համար ծիծաղելի է այդ արտահայտությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, բողոքի երթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Հասարակական22 ժամ ago

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակի տարածքից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով շարժվեցիօն դեպի Բաղրամյան պողոտա,...

Հասարակական22 ժամ ago

Փաշինյանի վարչական ռեսուրսի ողջ «հմայքը»․ տեսանյութեր, լուսանկարներ, ձայնագրություններ, գաղտնալսումներ. yerevan.today

Yerevan.today-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք էր անում։ Մինչ հանրահավաքը, նա ուղիղ եթերում հայտարարեց, որ մասնակիցները գալու են...

Հասարակական22 ժամ ago

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որոնք հվաքվել էին դատարանի առջեւ աջակցելու նրան, փակեցին Արշակունյաց պողոտան: Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով...

Հասարակական2 օր ago

Քասախի համայնքապետը եւս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը եւս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նա այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛  հայրենակիցներ,...

Հասարակական2 օր ago

Չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը․ ՀՀ ոստիկանությունը՝ այսօրվա հանրահավաքներից առաջ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման նպատակով կոչ ենք անում անվերապահորեն...

Կարևոր2 օր ago

Հայկական Լրատվամիջոցները Որոնք Ամբողջությամբ Կամ Մասնակիորեն Ֆինանսավորվում Են Սորոսի կողմից

Սա իմ հետազոտությունն է, որը պահանջեց 2 ամսվա աշխատանք: Համաշխարհային Արեւմտյան Էլիտան/ Գլոբալիստները նախկինում գաղութներ գրավում էին պատերազմներով, նրանց թելադրում...

Հասարակական2 օր ago

«Ոչ մի ճնշում, ոչ մի պարտադրանք չկա». Լոռու մարզպետը ավտոբուսներ էր ճանապարհում Երեւան՝ հանրահավաքի

Դուք հավատո՞ւմ եք, որ լոռեցիներին հնարավոր է վախեցնել. եթե կարծում եք հնարավոր է, ես ձեզ հետ համաձայն չեմ. ցանկացած քաղաքացի...

Հասարակական2 օր ago

Պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի մահվան մի...

Հասարակական2 օր ago

Զարիֆը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին Իրանի նկատմամբ բանաձեւերի ընդունման մասին

Զարիֆը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին Իրանի նկատմամբ բանաձեւերի ընդունման մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ...

Հասարակական2 օր ago

Հավաքներին մասնակցելու հարկադրանքի երթարկվող աշխատողներին օգնություն տրամադրելու համար փաստաբանների խումբ է ձեւավորվել

Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին...

Քաղաքական2 օր ago

Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանն ու Արմեն Սարգսյանը չեն մասնակցել ԱԽ նիստին

Նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել են Անվտանգության խորհրդի նիստին, սակայն նախագահը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել այդ նիստին։ Այս մասին NEWS.am-ի հետ...

Քաղաքական2 օր ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց...

Հասարակական2 օր ago

Ռուսաստանաբնակ տավուշցիները սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբի արդարացի պահանջին. հայտարարություն

Ռուսաստանաբնակ մի խումբ տավուշցիներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբի արդարացի պահանջին: Հայտարարությունում ասվոըւմ է....

Հասարակական2 օր ago

ԱԺ պատգամավորին հարվածած անձը ձերբակալվել է

Փետրվարի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի պատգամավորից հաղորդում է ստացվել, որ Ազգային ժողովի շենքի՝ Բաղրամյան պողոտայի անցակետի...

Քաղաքական2 օր ago

Թրամփը չի բացառել, որ կրկիին կառաջադրվի նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է կրկին մասնակցել նախագահական մրցավազքին: Այդ մասին պետության նախկին ղեկավարն ասել...

Պատահարներ2 օր ago

Երեւան-Սեւան ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը. կա վիրավոր

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան...

Տնտեսական2 օր ago

Պղնձի գինը շարունակում է աճել փետրվար ամսին գրանցված ռեկորդային աճից հետո

Պղնձի գները երկուշաբթի շարունակում են աճել` փետրվար ամսվա ռեկորդային աճից հետո, երբ մետաղի արժեքը բարձրացել էր 15 տոկոսվ` առավելագույնի հասնելով...

Ամենադիտվածները