Կարևոր
Եթե մենք ուզում ենք Սուդանի իրավական մշակույթը կիրառող երկիր դառնալ, ապա որեւէ խնդիր չկա. Ա․ Վարդեւանյան

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանելու նախագիծը կարող է լինել քաղաքական ռեպրեսիայի դասական գործիք։ Այս մասին նշել է սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդեւանյանը։
Ա․Վարդեւանյանն ասաց, որ 2000-ականներին Քրեական օրենսգրքում այդպիսի հոդված եղել է, որն ապաքրեականացվել է. «Եվրոպայի խորհրդին անդամությամբ պայմանավորված նաեւ նման տեսակ հանցակազմերն ապաքրեականացվում էին։ Դրան նաեւ հաջորդեց առհասարակ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումը։ Դա իր մեջ ուներ տրամաբանություն, այնպես չէր, որ Եվրոպայի խորհուրդը պարզապես նման պահանջ էր ներկայացրել։ Վիրավորանքը եւ զրպարտությունը նեղ, սուբյեկտիվ գնահատողական հարցեր են, որոնք յուրաքանչյուրը կարող է յուրովի դիտարկել։ Պատկերացրեք, երբ նման հարցը դրվում է քրեաիրավական ներգործության տիրույթում։ Ի դեպ, միջազգային փորձը հենց դա էլ հուշել է, դրա համար էլ եվրոպական երկրները գնացել են ապաքրեականացման ճանապարհով»։
Իրավագետի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր բոլոր քայլերն անում է ժողովրդավարությունից հեռու գնալու համար. «Հետաքրքիր է այս նախագծի վերաբերյալ եվրոպական երկրների դեսպանատների դիրքորոշումը, որովհետեւ ժամանակին հենց իրենց ջանքերն է եղել, որ դա ապաքրեականացվի»։
Փաստաբանը շեշտեց, որ այսօրվա դրությամբ պետական ծառայողին վիրավորելու դեպքում վարչակաիրավական ներգործության գործիք կա. «Եթե մենք ուզում ենք օրինակ՝ Սուդանի իրավական մշակույթը կիրառող երկիր լինել, ապա որեւէ խնդիր չկա։ Այդ դեպքում պարզապես Սահմանադրության մեջ փոփոխություն անենք, որովհետեւ գրված է՝ ժողովրդական երկիր ենք»։
Հարցին, ըստ իրեն, եթե պետական ծառայողին սոցցանցերում զրպարտել է ֆեյք օգտատերը՝ ինչպե՞ս պետք է քննությունն ընթանա, Վարդեւանյանն ասաց. «Մենք գիտենք բազմաթիվ իշխանական ֆեյքերի, սակայն դրանց բացահայտման որեւէ դեպք չեմ հիշում։ Եղել է ինձ հետ այդպիսի մի դեպք, ու ԱԱԾ-ի կողմից միջոցներ էին ձեռնարկում ֆեյքի իրական օգտատեր հանդիսացող անձին հայտնաբերելու ուղղությամբ։ ԱԱԾ-ից եկավ պաշտոնական պատասխան այն մասին, որ մուտք են գործել այդ իքս էջը, նայել են նկարները եւ պարզել, որ այնտեղ իրական անձի նկարներ չեն, հետեւաբար հնարավոր չէր պարզել ֆեյքի ինքնությունը»։
Նա նշեց, որ ցանկացած արտահայտություն, ըստ ցանկության, կարող է դիտարկվել հենց այդ հոդվածի տիրույթում եւ անձանց նկատմամբ սկսվեն քրեական հետապնդումներ։
«Կան շատ դեպքեր, երբ ոստիկանության ծառայողին ասում են՝ դուք դավաճանի եք պաշտպանում, ոստիկաններ կան, որ դրան ագրեսիվ են արձագանքում, ոստիկաններ էլ կան, որ բնավ չեն արձագանքում։ Սա իրականացվելու է դատավարության փուլում։ Պատկերացնում եք, որ քննիչը եւ դատախազը կարող են նման մանրամասնորեն ուսումնասիրե՞լ դա»։
Փաստաբանն ընդգծեց, որ այս փոփոխությունը խոսքի ազատության տոտալ սահմանափակում է. «Եվրոպական դատարանը տասնյակ նախադեպեր ունի, որտեղ ասվում է՝ պետական ծառայողները պետք է խիստ քննադատությանը հանդուրժող լինեն։ Խիստ քննադատությունը երբեմն նաեւ վիրավորանք էլ է պարունակում»։
Նշենք, որ ըստ նախագծի՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը՝ պայմանավորված իր ծառայողական պարտականությունների կատարմամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Իսկ նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Հարակից նյութեր
Լրահոս


«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը այս պահին հանդիպում է ՀՀ նախագահի հետ
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր...


Քիչ առաջ ծանուցմամբ ես և ՀՀԿ մի քանի ակտիվիստներ հրավիրվել ենք Ոստիկանության բաժին. Հայկ Մամիջանյան
Քիչ առաջ ծանուցմամբ ես և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի քանի ակտիվիստներ հրավիրվել ենք ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին:...


Օնիկ Գասպարյանը Սահմանադրության եւ օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչեւ 2025թ. հունիսի 8-ը. Ավետիքյան
Գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը Սահմանադրության եւ օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչեւ 2025 թվականի հունիսի 8-ը։ Այս մասին ֆեյսբուքյան...


Հանրապետության նախագահն իրավասու չէ պաշտոնից հեռացնել ԳՇ պետին. Արամ Օրբելյանի իրավական վերլուծությունը
Փաստաբան Արամ Օրբելյանի իրավական վերլուծությունը ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու մասին։ «Արդեն քանի օր է հասարակական քննարկման թիվ մեկ թեման կամ...


Այսուհետ շինհրապարակներում հատուկ մոտեցում պետք է ցուցաբերեն հարակից կանաչ գոտիների պահպանմանը․ քաղաքապետարան
Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ: Բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց...


Կայացել է Երեւանի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը
Ոստիկանության կրթահամալիրի շարահրապարակում այսօր՝ մարտի 2-ին կայացել է մայրաքաղաքի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը: Նշվել է, որ ամիսներ անց Երեւանում...


Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել. դատախազություն
2019թ.-ի մարտի 14-ին հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020թ.-ի հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային...


Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և...


Կարծում եմ՝ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության հարցով մինչև վաղը դիմում կներկայացնի ՍԴ. Ռ. Հայրապետյան
ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին...


Մեկ օրում բացահայտվել է 58 հանցագործություն. խարդախություն, զենքի առգրավում, գողություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 5-ը՝ նախկինում...


Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը. ՀՀ նախագահի նոր հայտարարությունը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի...


«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին արգելել են տեսակցել հորը. փաստաբան
Այսօր քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ այցելեցի «Գագիկ Սողոմոնյանի» գործով անհասկանալի պատճառներով կալանավորված Արամ Սարգսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել...


Հերթական հիմարություն է դուրս տվել. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Ինձ համար ծիծաղելի է այդ արտահայտությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, բողոքի երթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...


Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակի տարածքից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով շարժվեցիօն դեպի Բաղրամյան պողոտա,...


Փաշինյանի վարչական ռեսուրսի ողջ «հմայքը»․ տեսանյութեր, լուսանկարներ, ձայնագրություններ, գաղտնալսումներ. yerevan.today
Yerevan.today-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք էր անում։ Մինչ հանրահավաքը, նա ուղիղ եթերում հայտարարեց, որ մասնակիցները գալու են...


Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որոնք հվաքվել էին դատարանի առջեւ աջակցելու նրան, փակեցին Արշակունյաց պողոտան: Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով...


Քասախի համայնքապետը եւս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը եւս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նա այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ,...


Չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը․ ՀՀ ոստիկանությունը՝ այսօրվա հանրահավաքներից առաջ
Հարգելի՛ համաքաղաքացիներ, մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման նպատակով կոչ ենք անում անվերապահորեն...


Հայկական Լրատվամիջոցները Որոնք Ամբողջությամբ Կամ Մասնակիորեն Ֆինանսավորվում Են Սորոսի կողմից
Սա իմ հետազոտությունն է, որը պահանջեց 2 ամսվա աշխատանք: Համաշխարհային Արեւմտյան Էլիտան/ Գլոբալիստները նախկինում գաղութներ գրավում էին պատերազմներով, նրանց թելադրում...


«Ոչ մի ճնշում, ոչ մի պարտադրանք չկա». Լոռու մարզպետը ավտոբուսներ էր ճանապարհում Երեւան՝ հանրահավաքի
Դուք հավատո՞ւմ եք, որ լոռեցիներին հնարավոր է վախեցնել. եթե կարծում եք հնարավոր է, ես ձեզ հետ համաձայն չեմ. ցանկացած քաղաքացի...


Պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի մահվան մի...


Զարիֆը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին Իրանի նկատմամբ բանաձեւերի ընդունման մասին
Զարիֆը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին Իրանի նկատմամբ բանաձեւերի ընդունման մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ...


Հավաքներին մասնակցելու հարկադրանքի երթարկվող աշխատողներին օգնություն տրամադրելու համար փաստաբանների խումբ է ձեւավորվել
Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին...


Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանն ու Արմեն Սարգսյանը չեն մասնակցել ԱԽ նիստին
Նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել են Անվտանգության խորհրդի նիստին, սակայն նախագահը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել այդ նիստին։ Այս մասին NEWS.am-ի հետ...


Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց...


Ռուսաստանաբնակ տավուշցիները սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբի արդարացի պահանջին. հայտարարություն
Ռուսաստանաբնակ մի խումբ տավուշցիներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբի արդարացի պահանջին: Հայտարարությունում ասվոըւմ է....


ԱԺ պատգամավորին հարվածած անձը ձերբակալվել է
Փետրվարի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի պատգամավորից հաղորդում է ստացվել, որ Ազգային ժողովի շենքի՝ Բաղրամյան պողոտայի անցակետի...


Թրամփը չի բացառել, որ կրկիին կառաջադրվի նախագահի պաշտոնում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է կրկին մասնակցել նախագահական մրցավազքին: Այդ մասին պետության նախկին ղեկավարն ասել...


Երեւան-Սեւան ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը. կա վիրավոր
Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան...


Պղնձի գինը շարունակում է աճել փետրվար ամսին գրանցված ռեկորդային աճից հետո
Պղնձի գները երկուշաբթի շարունակում են աճել` փետրվար ամսվա ռեկորդային աճից հետո, երբ մետաղի արժեքը բարձրացել էր 15 տոկոսվ` առավելագույնի հասնելով...
Ամենադիտվածները
-
Կարևոր3 ամիս ago
Պարզվել է Փաշինյանին աջակցող տղամարդու ինքնությունը
-
Բլոգ10 ամիս ago
Կուրծք ծեծող վարչապետը զարկ տվեց պետական ռեկետին
-
Կարևոր10 ամիս ago
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն այցելել է Արտուշ պապիկի տուն
-
Կարևոր10 ամիս ago
Կրեմլը կրկին վերահաստատում է իր դիրքորոշումը. Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում
-
Բլոգ10 ամիս ago
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը
-
Բլոգ10 ամիս ago
ՇՐԻՇԱԿԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՕՐԻՆԱԳԻԾ
-
Բլոգ1 ամիս ago
Քաղաքացիների կարծիքը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի վերաբերյալ։
-
Բլոգ10 ամիս ago
Մայիսի 8֊ին կանխորոշվելու է Հայաստանի ապագա քաղաքական կուրսը