Connect with us

Հասարակական

ԱՍԱԼԱ-ն վերանայում է «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը․ հայտարարություն

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) վերանայում է «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հայ ժողովրդի ներկայիս դիմագրաված դժնդակ եւ օրհասական պայմանները, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 46-ամյակը հպարտ վերհիշումնրից եւ հերոսական վկայակոչումներից  հարկադրաբար տեղափոխում են լրջագույն տագնապների, անձկագին մտորումների եւ ստեղծված իրավիճակից արժանապատիվ ելքեր որոնելու հարթություն:

Թուրք-ազերիական թշնամական ճամբարի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ շղթայազերծված վերջին պատերազմում հայոց պետականության պարտությունը, ամենավերջին օղակը եւ տրամաբանական ավարտն էր ընկրկումների ու ձախողումների շղթայի, որը սկիզբ առավ Հայաստանի Հանրապետության վերանկախացումով եւ շարունակվում է առ այսօր:

Չարհամարհելով վերջին պատերազմի անբարենպաստ արդյունքի ձեւավորման մեջ ժամանակակից սպառազինությունների ծանրակշիռ դերակատարությունը,  այդուհանդերձ անվարան կարելի է պնդել, որ մենք պատերազմում նախապես էինք պարտվել:

Պարտվել էինք, որովհետեւ երեսուն տարի շարունակ տապալեցինք կրթությունը, ոտնահարեցինք գիտությունը, խաթարեցինք մշակույթը, աղավաղեցինք արժեքները, թալանեցինք ազգային հարստությունը, եւ ամենակարեւորը՝ արհամարհեցինք ու նվաստացրինք մարդուն՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ, արժանապատիվ, ամուր եւ կենսունակ հասարակության ու պետության կերտման ամենառաջնային բջիջը:

Մինչդեռ դասագրքային ճշմարտություն է այն, որ նվաստացված ու արհամարհված անհատների հանրագումարը չի վերաճի ԱԶԳԻ, լավագույն դեպքում կդառնա անդիմագիծ ու անողնաշար խառնամբոխ, հետեւաբար՝ ձեռնածության եւ ներքին ու արտաքին չարկամ ուժերի կողմից տարաբնույթ օգտագործման հեշտորեն ենթարկվող անկամ հավաքականություն:

Հարյուրամյակներ հետո, Արցախյան առաջին հերոսամարտով ազատագրված մեր պատմական հայրենիքի մի հատվածը, շուրջ երկուսուկես տասնամյակ հետո անփառունակ կորցրինք՝ ո՛չ այն պատճառով, որ հավատացինք «ո՛չ մի թիզ հող» սկզբունքին, այլ՝ չկիրառեցինք «ո՛չ մի կոպեկ թալան», «ո՛չ մի նվաստացված մարդ», «ո՛չ մի անտեսված արժեք», «ո՛չ ոք՝ օրենքից վեր» եւ պետականակերտման համար «ո՛չ մի կորցրած պահ ու առիթ» սկզբունքները:

Առկա իրավիճակը, անտարակույս, փաստում է, որ տվյալ պատմաքաղաքական փուլում Հայաստանի Հանրապետության ղեկավարումը ստանձնած վարչախումբը՝ պատերազմի արդյունքի ձեւավորման մեջ իր ունեցած ահռելի պատասխանատվությանը զուգահեռ, փաստացի հիմքերի վրա պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ համաբովանդակ ու բազմաբնույթ անվտանգության համակարգերի ապահովման իր առաքելությունն ու գործառույթները, որ պետական կենսագործման իմաստավորումն է, գործնականորեն զիջել եւ փոխանցել է օտար ուժի հայեցողությանն ու տնօրինմանը:

Միջազգային առումով եւ տարածաշրջանային մակարդակով Հայաստանի Հանրապետության հեղինակության եւ դերակատարության համար այս վարկաբեկիչ իրողությունը մեր պետականությունը նվաստացնող հանգամանք է, անկախ այն իրողությունից, որ այդ օտար ուժը, թեկուզ տարակուսանքով, հաճախ ռազմավարական դաշնակից է անվանվում:

Վերոնշյալ դատողության համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ փաստացի հրաժարվել է Արցախի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխավորի իր ստանձնած հանձնառությունից ու պարտավորությունից, եւ հանցավոր անգործություն է դրսեւորում Հայաստանի միջազգայնորեն ճանչցված սահմանների անձեռնմխելիությունն ու հուսալի պաշտպանությունը ապահովելու հացում:

Տվյալ պարագայում, Հայաստանի Հանրապետությունն  ինքնակամ, թէ հարկադրուած հրաժարվում կամ դադարեցնում է համահայկական իղձերի, նպատակների եւ շահերի արտահայտիչը եւ պաշտպանը հանդիսանալու իր առաքելությունն ու պարտավորությունը՝ համահայկական իրականության մեջ առաջացնելով նոր իրողութիւններ, որոնք, ըստ ամենայնի, պետք է հաշվի առնվեն:

Հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից քարոզվում ու շեշտադրվում են գաղափարախոսական եւ տնտեսական քաղաքականության բանաձեւեր, որոնք մեղմ որակումով, հակադրվում են համահայկական շահերի ու նպատակների պաշտպանության եւ հետապնդման հայեցակարգի հիմնադրույթներին:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, Հայաստանի վերանկախացման հետ, կարեւորելով պետականակերտման, ազգային ու պետական անվտանգության ապահովման եւ պետության հզորացման գործընթացի անխափան եւ անվտանգ իրականացման առաջնահերթ  անհրաժեշտությունը նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դերակատարության անփոխարինելիությունը համահայկական շահերի պաշտպանության եւ առաջ մղման գործում, ընդառաջելով իրեն հասցեագրված պաշտոնական դիմումներին, համաձայնեց «մարտավարական դադար» տալ ազգային — ազատագրական զինյալ պայքարի իր գործունեությանը:

ՀԱՀԳԲ հույս ունեցավ, որ հզոր Հայաստանն, իր ամուր պետականությամբ, համահայկական շահերի պաշտպանության հիմնական եւ անփոխարինելի կռվանն ու գրավականը պիտի հանդիսանա:

Ըստ այդմ, իրերի ներկա դրությամբ, արձանագրելով Հայաստանի Հանրապետության ինքնուրույն դերակատարության կրճատումը եւ ինքնիշխանության սահմանափակումը, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչված է վերանայման ենթարկելու «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը, մշակելով աշխարհաքաղաքական եւ ուժերի հարաբերակցության ներկա իրողութուններից բխող ողջամիտ գործունեության մի նոր մարտավարություն, որը համահունչ եւ համարժեք պիտի լինի պատմականորեն համահայկական շահերի պաշտպանի իրեն ամրագրված առաքելությանը:

Այս ուղերձն ուղղված է ի գիտություն՝ մասնավորապես նախ այսպես կոչված դաշնակիցներին եւ բարեկամներին, ապա թշնամիներին:

Հարգանք, խոնարհում եւ հավերժ փառք՝ Արցախյան պատերազմի եւ ազատամարտի մեր բյուրավոր նահատակներին:

Ազատություն բոլոր գերեվարված հայորդիներին:

Մխիթարություն եւ սփոփանք նահատակների ընտանիքներին եւ հարազատներին:

Կեցցեն՛ Հայաստանի եւ Արցախի ինքնիշխան Հանրապետությունները:

Կեցցե՛ ազգային — ազատագրական նորագույն զինյալ պայքարը:

Կեցցե՛ Ամբողջական Հայաստանը:

Հաղթանակը մերն է:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Կարևոր6 ժամ ago

Ընդդիմության երթն ավարտվեց Բաղրամյան պողոտայում. կառավարության շենքի մոտ ցուցադրաբար մեջքով շրջվեցին

Ընդդիմության երթը, որը սկիզբ առավ Բաղրամյան պողոտայում կայացած հանրհավաքից հետո, թեքվեց դեպի Պռոշյան փողոց, ապա Պարոնյան փողոցով հասավ Մյասնիկյան արձանի...

Առողջապահական6 ժամ ago

Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում․ Գևորգ Թամամյան

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ...

Կարևոր6 ժամ ago

Մոսկվայում աները պատվիրել է փեսայի առեւանգումն ու սպանությունը

Մոսկվայում առեւանգել ու սպանել են 43-ամյա տղամարդու: Ոստիկանությանը հաջողվել է թարմ հետքերով բացահայտել հանցագործությունը, հայտնում է «Московский комсомолец»-ը։ Մայրաքաղաքի Քննչական...

Առողջապահական7 ժամ ago

ՀՀ առողջապահության նախարարությունը անդրադարձել է սոցիալական հարթակում մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը․

«Հարկ է նշել, որ համաճարակի պայմաններում մանկապարտեզներում կիրառվող սահմանափակումներն ուղղված են եղել զսպելու վարակի տարածումը և պաշտպանելու մեր բնակչության առողջությունը:...

Կարևոր7 ժամ ago

Ալիևի երեկվա հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ կիրառելի է. Արշավիր Ղարամյան

Ալիևի երեկվա այս հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ և ձև կիրառելի է ներքին և արտաքին թշնամիների դեմ:...

Կարևոր7 ժամ ago

Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը

Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սատարում է ՀՀ Զինված ուժերին, մշտապես կանգնած է բանակի...

Հասարակական13 ժամ ago

Իրականացվում են Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված պայանավորվածության համաձայն Սինոհիդրո ընկերությունը սկսել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի...

Քաղաքական13 ժամ ago

Բանակը քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում. Իգոր Սարգսյան

Երեւի թե Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը 30 տարի բանակ չեն ունեցել, նրանց բանակը եղել է «ֆեյքերը», «սորոսները», ապազգային տարրերը,...

Արցախ13 ժամ ago

Արցախի գլխավոր դատախազության աշխատանքային խումբը տեղահանված բնակիչներից 28 դիմում-բողոք է ստացել

Արցախի գլխավոր դատախազությունում ամփոփվել է տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 2021 թվականի փետրվար ամսում...

Հասարակական14 ժամ ago

Ճանաչել Ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես...

Հասարակական14 ժամ ago

Գորիսում զինված հարձակման են ենթարկվել ՍԱՏՄ Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչի հարազատները

Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին իրենց մոտ ստացված ահազանգի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նույն օրը, ժամը 17։20-ի սահմաններում...

Պատահարներ14 ժամ ago

Ավտովթար Հրազդանում. բախվել են Opel Corsa-ն ու տեղի Ճանշինի ԳԱԶ 66-ը. կա վիրավոր

Կոտայքի մարզում մարտի 1-ին, ժամը 07։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում՝ գազի գրասենյակի հարևանությամբ, բախվել են Հրազդանի բնակիչ՝ 22-ամյա Շմավոն...

Հասարակական15 ժամ ago

Մեր տղաները բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը ՀՕՊ-ի փոխարեն խաղալիք ՍՈւ-եր է գնել. Զոհրաբյան

Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել. Արցախի օդը եղել է բաց։ Այս մասին Facebook-ի իր էջում...

Հասարակական15 ժամ ago

Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է ասել. իրանագետ

Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է ասել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ...

Հասարակական1 օր ago

Արմեն Սարգսյանը ձեռք է առնում մի ամբողջ շարժում. Հրանտ Բագրատյան

Արմեն Սարգսյանը ձեռք է առնում մի ամբողջ շարժում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։...

Բլոգ1 օր ago

Սրանք իշխանություն չեն, բանդա է.Ռուբեն Հայրապետյան

Վստահաբար ծանոթ եք գլխավոր շտաբի հայտարարությանը:  Ինչպե՞ս եք գնահատում այն եւ դրան հետեւող զարգացումները: -Իհարկե ծանոթ եմ: Ես գտնում եմ,...

Հասարակական1 օր ago

Ամրամ Մակինյանը ոստիկանություն ներկայանալու մասին ծանուցագիր է ստացել. նա հրավիրվել է ֆեյսբուքյան իր գրառման պատճառով

Փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր՝ մարտի 5-ին, ոստիկանություն ներկայանալու մասին ծանուցագիր է ստացել։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ծանուցագիրը, որում...

Հասարակական1 օր ago

Զելենսկին զրկել է Սաակաշվիլիին պաշտոնից

Միխայիլ Սաակաշվիլին հեռացվել է Ուկրաինայի Քաղաքաիշնության ոլորտում խնդրահարույց հարցերի լուծմամբ զբաղվող Համակարգող խորհրդից. նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանը հրապարակվել է նրա...

Հասարակական1 օր ago

Նիկոլ Փաշինյանը նշանակում է, հետեւից նոր հրաժարականների շքերթ է սկսում․ Արտակ Զաքարյա

Նիկոլ Փաշինյանը նշանակում է, հետեւից նոր հրաժարականների շքերթ է սկսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար...

Հասարակական1 օր ago

Տանկերով տրորելու մասին առարկայական տեղեկությունների դեպքում դատախազությունը գործողություններ կձեռնարկի

Բանակը ժողովրդի դեմ հանելու, մարդկանց տանկերով տրորելու վերաբերյալ առարկայական տեղեկություններ ունենալու դեպքում դատախազությունը կձեռնարկի համապատասխան գործողություններ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն...

Առողջապահական1 օր ago

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 67 000 դեպք է հայտնաբերվել

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 67 000 դեպք է հայտնաբերվել , մահացել է գրեթե 2000 մարդ: Այս մասին վկայում...

Հասարակական1 օր ago

Ռոտերդամ. Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն կրեց Ռոտերդամում անցկացվող ATP ABN Amro World Tennis Tournament–ի քառորդ եզրափակիչում։ Հայ մարզիկի մրցակիցն էր...

Հասարակական1 օր ago

Փետրվարի 25-27-ը ԱԳՆ-ն միջազգային լրատվամիջոցներից 62 հայտ է ստացել՝ հայաստանյան իրադարձությունները լուսաբանելու համար

Փետրվարի 25-ից 27-ը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը միջազգային լրատվամիջոցներից 62 հայտ է ստացել՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար։ Այս...

Հասարակական1 օր ago

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մարտի 5-ին, բավարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի...

Բլոգ1 օր ago

Ծննդյանդ օրը շնորհավոր՝ Սպարապետ. Ռուբեն Գևորգյան

Ծննդյանդ օրը շնորհավոր՝ Սպարապետ։Ծնունդդ ազգովի էինք նշում՝ մեծ ցնծությամբ, հաղթական ոգով։ Հիմա էլ այցելում են շիրիմիդ, բայց տխրությամբ։ Հիշու՞մ ես,...

Տնտեսական1 օր ago

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է շուրջ 5 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 5-ին, կազմել է 525.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.48 դրամով: Այդ մասին տեղեկանում...

Կրթություն1 օր ago

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ¬ման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը...

Պատերազմ Արցախում1 օր ago

Կներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի, քանզի սա արդեն չափն անցնում է. Սենոր Հասրաթյան

Մարդն էլ որքան տականք պետք է լինի, որ հիմա էլ սրբավայրում կանգնի ու հայտարարի, թե իբր «…Արցախից այնպիսի հայտարարություն եղավ,...

Հասարակական2 օր ago

ԲԴԽ նախագահի քաղաքականություն ներխուժելը ուղղակիորեն բացսաբար է ազդել դատական համակարգի վրա. «Իմ քայլի» պատգամավոր

Ռուբեն Վարդազարյանն ակնհայտ քաղաքական հայտարարությամբ եւ մարտակոչով ներխուժել է քաղաքական գործընթացների դաշտ, եւ որոշ դեպքերում կարծիք կա՝ ապահովել է իրավական...

Հասարակական2 օր ago

Միավորում են ուժերը՝ Ադրբեջանի կառավարության կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների ազատումն ապահովելու համար

2021 թ. մարտի 5-ի հակազդումն Ադրբեջանի կառավարության կողմից հայ ռազմագերիների ու հայ քաղաքացիական անձանց անօրինական ձերբակալման, Արդարության և մարդու իրավունքների...

Ամենադիտվածները