Connect with us

Կարևոր

«Իմ քայլը» լքողներին մեղադրողները թող հիշեն, թե ում ուսապարկն էր Փաշինյանը․ քաղտեխնոլոգ

Եթե  վարչապետը մնա, շատ հնարավոր է՝ փորձի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես դրանք միշտ եղել են, սկսած 1995 թվականից մինչեւ 2017 թվականի ապրիլի 2-ը ներառյալ, երբ ընտրություններն ուղղակի նկարվել են ուժով կամ փողով։ Այս մասին ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Մի քանի խնդիրներ կան, որոնք բարդացնում են ընտրությունների անցակցումը, եւ հարցեր կան, որոնց պատասխանները մինչեւ մենք չիմանանք, չենք կարող պատասխանել հարցին՝ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Մասնավորապես, արտահերթ ընտրություններ ասելով ե՞րբ նկատի ունեն, փետրվարի վերջից մարտի սկի՞զբ, հունիս-հուլիսի՞ն, թե՞ նոյեմբեր-դեկտեմբերին։ Երեքն էլ արտահերթ են, բայց տարբեր ժամանակներում են եւ տարբեր արդյունքներ կտան։ Երկրորդ, արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակ վարչապետը եւ այս կառավարությունն է մնո՞ւմ են, թե՞ փոխվում։ Այդ հարցի պատասխանը չունենք։ Եթե վարչապետը մնա, շատ հնարավոր է՝ փորձի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես դրանք միշտ անցել են Հայաստանում սկսած 1995 թվականից մինեչեւ 2017 թվականի ապրիլի 2-ը ներառյալ, երբ ընտրությունները ուղղակի նկարվել են ուժով կամ փողով։ Մյուս հարցը՝ վարչապետը հեռանում է, բայց կառավարությունը շարունակո՞ւմ է իմքայլականների կողմից նշանակված ժամանակավոր կազմով եւ իմքայլական վարչապետի կողմից, թե՞ ոչ, նա ի՞նչ վերաբերմունք կդրսեւորի արտահերթ ընտրությունների նկատմամբ, առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, հաջորդ հարցը՝ եթե ձեւավորվում է չեզոք մի կառավարություն ո՛չ «Իմ քայլից», ո՛չ Հայրենիքի փրկության շարժումից, լինում է չեզոք վարչապետ, որն ընդամենը անցկացնում է ընտրություններ, դա կախված է արդեն առաջին հարցից՝ ո՞ր ժամանակահատվածում է անցկացնում։ Հաջորդ հարցը, որի պատասխանը պետք է ստանանք՝ իսկ միգուցե Հայրենիքի փրկության շարժմանը հաջողվում է ձեւավորել կառավարություն եւ վարչապետ նշանակել Վազգեն Մանուկյանին, դա լրիվ ուրիշ արդյունք է ապահովում։ Այսինքն, կախված այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանից՝ դժվարությամբ կարող ենք ասել՝ կլինի՞, թե՞ ոչ, որովհետեւ մի խնդիր էլ կա՝ Ռուսաստանի վերաբերմունքը, եւ Արեւմուտքի վերաբերմունքը։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի գերիշխանությունը Հայաստանում բավականին ուժեղացել է, բայց նաեւ Արեւմուտքն էլ այնքան էլ անտարբեր կարող է չլինել ընտրական գործընթացի նկատմամբ եւ իր վերաբերմունքը դրսեւորի այն օրինական ճանաչելու կամ չճանաչելու գործընթացում, նաեւ թե քաղաքական ինչ ուժեր են մասնակցում։ Մի հարց էլ կա, որի պատասխանը պետք է ստանանք․ իսկ եթե վարչապետը եւ իշխող քաղաքական թիմը որոշում են արտահերթ ընտրությունների գնալ, արդյո՞ք Հայրենիքի փրկության շարժումը ամբողջությամբ համաձայնում է դրան եւ մասնակցում է ընտրություններին, թե՞ պառակտվում է՝ մի մասը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, մի մասը բոյկոտում է։ Բոյկոտելը լինում է պասիվ՝ ասելով՝ մի գնացեք ընտրությունների, թե ընտրատեղամասերն են շրջափակում, խափանում ընտրական գործընթացը։ Մինչեւ այս հարցերի պատասխանները չիմանանք, չենք կարող ասել՝ տեղի կունենան արտահերթ ընտրություններ եւ ինչ պայմաններում։ Առավել եւս, որ մասնագետները նշում են, որ սոցիալ-տնտեսական վիճակը ավելի է վատանալու, եւ դա փետրվար-մարտին կարող է բերել սոցիալական բավականին մեծ լարվածության։ Այսինքն, ոչ միայն բարդ է ասել՝ արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ, այլեւ թե ինչ արդյունք դրանք կունենան», նշել է քաղտեխնոլոգը։

Ըստ Արմեն Բադալյանի՝  այս պահի դրությամբ փաստում ենք, որ այո՝ ճգնաժամ կա, որովհետեւ վարչապետն ունի այնքան ուժ, որ մնում է իշխանության, բայց չունի այնքան ուժ, որ իշխանությունը տարածի ամբողջ երկրով մեկ։

«Նա փաստացի Սյունիք չկարողացավ մտնել, 500-600 ոստիկանի ուղեկցությամբ կարողացավ օդանավակայան գնալ, Եռաբլուր ոստիկանական ճեղքերով բացելով մտավ։ Այսինքն, վարչապետը եւ «Իմ քայլի» ձեւավորած կառավարությունը չունեն այնքան ուժ, որ իշխանությունը տարածեն որպես վարչապետ, ոչ թե որպես Նիկոլ Փաշինյան, ամբողջ երկրով մեկ։ Ընդդիմությունն ունի այնքան ուժ, որ թույլ չի տալիս իր նկատմամբ ռեպրեսիաներ կիրառել, բայց չունի այնքան ուժ, որ տապալի վարչապետին։ Ստացվում է, որ իշխող քաղաքական թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, եւ ընդդիմությունը՝ Հայրենիքի փրկության շարժումը, համարժեքորեն թույլ են եւ այս պահի դրությամբ չեն կարողանում միմյանց տապալել։ Սա մի փորք աբսուրդային վիճակ է, եւ ինչքան կշարունակվի՝ դժվար է ասել», նշել է նա։

«ՀՓՇ-ն փողոցային պայքար է մղում եւ այնուամենայնիվ չի հասնում վարչապետի հրաժարականին․ ինչպես պետք է պայքարի արդյունքի հասնելու համար> հարցին ի պաասխան, քաղտեխնոլոգն ասել է, որ այդ հարցին պետք է իրենք պատասխանեն, որ իր պատասխանը չլինի խորհրդատվություն․

«Պետք է հստակ հասկանան՝ ինչ են ուզում՝ վարչապետի հրաժարական, ինչից է կախված վարչապետը, եւ կոնկրետ այդ խնդիրները լուծեն, որոնք օգնում են Նիկոլ Փաշինյանին մնալ վարչապետի պաշտոնում։ Եթե ճիշտ գտնեն խնդիրները եւ ճիշտ թիրախին հարվածեն, կկարողանան հասնել արդյունքի։ Եթե չկարողացան, ապա կարող է այսպես երկար շարունակվել։ Ի դեպ, պայքարի բազմաթիվ ձեւեր կան՝ փողոցային եւ ոչ փողոցային, եւ այդ ամենը համակարգված պետք է իրականացնել՝  չմոռանալով, որ վարչապետը խորհրդարանում ունի մեծամասնություն»։

Քաղտեխնոլոգը կասկածում է, որ միայն փողոցային պայքարով հնարավոր է հասնել վարչապետի հրաժարականին, ամենայն հավանականությամբ, միայն այս ճանապարհով՝ ոչ, որովհետեւ Հայաստանում էլ պայքարող չկա, հասարակության պայքարող հատվածն, ըստ նրա, արտագաղթել է, ուստի մարդ դուրս չի գալիս։

Իսկ արտագաղթը, Արմեն Բադալյանի խոսքով՝ կշարունակվի․

«Շատ մեծ կլինի եւ դա նկատելի է երիտասարդների շրջանում։ Ընտանիքով մարդիկ   փոքր-ինչ ավելի դժվար են գնում. լեզու սովորելու խնդիր կա։ Կոպիտ դիտարկումներով մարզերից եւ Երեւանից արտագաղթի ուժեղ ալիք է սպասվում, իսկ դա ազդելու է արտահերթ ընտրությունների արդյունքների վրա»։ 

Անդրադառնալով հարցին, թե իշխող խմբակցությունը լքելու գործընթացը կշարունակվի, Ա․Բադալյանն ասել է, որ իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք  այսօր մեղադրում են խմբակցությունը լքող պատգամավորներին, լավ կանեն հիշեն, թե երբ 2012 թվականին ԱԺ մտավ Հայ ազգային կոնգրես դաշինքը, դրա կազմում նաեւ ներկայիս վարչապետն էր, եւ ինչպես նա լքեց խմբակցությունն ու մոտ 2 տարի առանձին էր իրականացնում իր պատգամավորական գործունեությունը եւ իր քայլերն ընդհանրապես այլեւս չէր համաձայնեցնում խմբակցության հետ, եւ թող հիշեն, թե ում շնորհիվ նա դարձավ պատգամավոր, ու նաեւ՝ ում ուսապարկն էր հանդիսանում։

«Քննադատողները թող այս դրվագը հիշեն եւ հետո նոր ինչ-որ հայտարարություններ անեն։ Լքողներ էլի կլինեն, թե չեն լինի, կախված է ընդդիմության աշխատանքից, որակյալ աշխատանքի դեպքում կլինեն, իսկ ընդամենը պետք է 15-20 լքող, դրանից հետո իշխանափոխությունը արդեն հստակ տեղի կունենա», վստահ է քաղտեխնոլոգը։

«Ո՞ւմ վրա է հույս դնում այսօր Փաշինյանը» հարցին ի պատասխան Արմեն Բադալյանը նախադեպեր է հիշեցրել․

«1990-ականներից, երբ մի գիշերվա ընթացքում հհշականների կեսը դարձավ երկրապահ, այդ պահից սկսած Հայաստանի քաղաքական համակարգում հավատարիմների ինստիտուտ ըստ էության գոյություն չունի։ Կմնան մարդիկ, որոնք գնալու տեղ չունեն, ուսապարկ են, էլի։ Ընդդիմությունն այդ ձայների քանակով է, որ կարող է նախ ռազմական դրությունը չեղյալ հայտարարել, եւ որից հետո նաեւ անվստահություն կհայտնի։ Իսկ դրա համար ընդդիմությանն «Իմ քայլից» 15-20 ձայն է պետք»։

«Մոսկվայում ամենակարեւոր՝ գերիների վերադարձի հարցը, չկարգավորվեց, իշխանությունը չի՞ գիտակցում իր ձախողումները» հարցին քաղտեխնոլոգը պատասխանել է, որ արդեն քառորդ դար իշխանությունը վարդագւյն ակնոցով է տեսնում իրականությունը․ 

«Ոչ թե չի գիտակցում, այլ սկսած 1995 թվականից, երբ Հայաստանում  կեղծվեցին ընտրությունները, ցանկացած իշխանություն ամեն ինչ լուսավոր ակնոցով է տեսնում, եւ հենց դառնում է ընդդիմություն, սկսում է արդեն տեսնել իրականությունը։ Նույնը նաեւ այս իշխող քաղաքական թիմի դեպքում է կատարվում. երբ  նրանց լսում ես, թվում է, թե Հանրապետականներն են խոսում, երբ դեռեւս իշխանություն էին, իսկ հիմա, երբ այլեւս իշխանություն չեն, նոր տեսնում են, որ երկիրը կործանվում է։ Ոչ մի եզրակացություն չեն անելու ձախողումից, որովհետեւ նրանք փորձում են ներկայացնել, որ բացի ռազմագերիներից, հիմա էլ տնտեսությունը կաշխատի եւ մենք փող կաշխատենք, լավ կապրենք, իսկ ռազմագերիների հարցով մեղավորը Ռուսաստանն է, որ մեզ չաջակցեց։ Այսինքն, շատ նրբորեն հակառուսական քարոզչություն են իրականացնում եւ ռազմագերիների խնդիրը գցում Ռուսաստանի վրա։ Նրանք այլեւս ոչինչ ի զորու  չեն անել, նրանք ի վիճակի չեն սովորել, եզրակացություններ անել եւ դրանից բխող գործողություններ իրականացնել։ Նրանք, ովքեր դեռեւս ինչ-որ մի բան կարող են անել երկրի համար, նրանք լքում են խմբակցությունը, որովհետեւ խմբակցության մեջ մնալով արդեն  վերածվում են ուսապարկի, ինչպես ասաց կուսակցության խոսնակը, եւ շատ դեպքերում նա ճիշտ դուրս եկավ։ Երբ ասում են ընդդիմություն, կարծես ընդդիմությունը լուսնից է իջել։ Ե՛վ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը հասարակության ծնունդն են։ Երբ հասարակութունը ծնում է ապիկար իշխանություն եւ թույլ ընդդիմություն, ուրեմն հասարակությունն ինքը թուլացած է եւ դա արդյունք է վերջին 30 տարվա քաղաքականություն», ամփոփել է Արմեն Բադալյանը։

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Բլոգ3 շաբաթ ago

Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում.Նարե Գրիգորյան

Եվ նորից` բռնության կոչեր, բերանից թափվող փրփուր, սեփական աշխատանքը ներկայացնելու փոխարեն նախկիններին ուղղված հայհոյանք` սա է կերպարն այն հայատյաց էակի,...

Հասարակական3 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի...

Հասարակական3 շաբաթ ago

Այսպիսի արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ...

Հասարակական3 շաբաթ ago

ԱՄՆ-ում Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեական պատժամիջոցների ցուցակ է մշակվում

Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ-ը կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը: Այս մասին...

Պատահարներ3 շաբաթ ago

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի գոտուց

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն...

Առողջապահական3 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. կատարվել է 51 թեստավորում

Մայիսի 27-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի...

Միջազգային3 շաբաթ ago

ՆԱՏՕ. Աֆղանստանցիները պետք է պատասխանատվությունը ստանձնեն իրենց երկրում խաղաղության եւ կայունության համար

Մոտ 20 տարի ՆԱՏՕ-ն օգնում էր ապահովել անվտանգությունն Աֆղանստանում, բայց երկրի կառավարությունն ու զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ առանց միջազգային...

Հասարակական3 շաբաթ ago

Գեղարքունիքում ՀՀ սահմանը հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու,...

Քաղաքական3 շաբաթ ago

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների իրականացման գործընթացը սկսվել է

Եվրամիությունը սկսել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների ներդրման աշխատանքը՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով, սակայն դեռ վաղ է...

Հասարակական3 շաբաթ ago

Կառավարող դաշինքի պատգամավորի նշած գյուղերը մեր անվտանգության գոտին են. Նաիրա Զոհրաբյան

Երբ խոսում ենք կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանի հիշատակած գյուղերի հանձնման մասին, պետք է հասկանանք, որ դրանք մեր...

Հասարակական3 շաբաթ ago

Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝  6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Պատահարներ3 շաբաթ ago

Բնակարանում դանակահարվել են ոստիկաններ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. մայիսի 25-ին’ ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին...

Հասարակական3 շաբաթ ago

Ցիկադները հեղեղել են ԱՄՆ-ը. այժմ դրանցից սուշի եւ տակո են պատրաստում

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել։ Միջատաբանները այս պոպուլյացիան անվանում...

Հասարակական3 շաբաթ ago

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ՀՀ ԱԳՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական...

Հասարակական3 շաբաթ ago

Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին

Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով...

Հասարակական3 շաբաթ ago

ՊՆ-ն հայտնել է վաղ առավոտյան գերեվարված 6 հայ զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այն 6 զինծառայողների անունները, որոնք այսօր վաղ առավոտյան գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: ՊՆ հաղորդագրության...

Քաղաքական3 շաբաթ ago

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. Ընդգրկված է 153 թեկնածու

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Արամ...

Հասարակական3 շաբաթ ago

Նախատեսվում է ՀՀ-ում երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն. Նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող...

Կրթություն3 շաբաթ ago

Այն դիմորդները, որոնք քննությունների համար ավելի գումար են փոխանցել, այն հետ ստանալու հարցով կարող են դիմել ԳԹԿ

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք   քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և...

Քաղաքական3 շաբաթ ago

«Բարգավաճ Հայաստան». մենք որեւէ մեկի հետ կոալիցիա չենք կազմի

Մենք մեր առջեւ քաղաքական ուժերի հետ որեւէ կոալիցիա ստեղծելու նպատակ չենք դնում։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց...

Քաղաքական3 շաբաթ ago

Այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում. Լիլիթ Մակունց

Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի...

Քաղաքական3 շաբաթ ago

Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի։ Այս...

Քաղաքական3 շաբաթ ago

Թեհրանում հանդիպել են ՊԵԿ նախագահն եւ Իրանի առեւտրի պալատի նախագահը

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության...

Հասարակական3 շաբաթ ago

Ոսկու գինը պահպանվում է 1900 դոլարից բարձր մակարդակում

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը  գնաճային մտավախությունների թուլացման պատճառով պահպանվում է մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում, ինչը խանգարում է...

Հասարակական3 շաբաթ ago

Ռուս պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հաղթանակով ընտրություններում

Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ...

Քաղաքական3 շաբաթ ago

CNN. Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնեւում

Հունիսի 15-16-ը Ժնեւում սպասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի...

Հասարակական3 շաբաթ ago

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 520.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք...

Հասարակական3 շաբաթ ago

Գեւորգ Աճեմյանին քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երեւանի ավագանու մանդատից

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր...

Հասարակական3 շաբաթ ago

Քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք․ Դատախազություն

Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին...

Պատերազմ Արցախում3 շաբաթ ago

Բաքուն չի դադարեցնի միակողմանի առավելությունների հասնելու փորձերը. ռուսաստանցի պատգամավոր

Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի հետ հարաբերություններում միակողմանի առավելությունների հասնելու փորձերը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել...

Advertisement

Ամենադիտվածները