Connect with us

Բլոգ

Էլինար Վարդանյան. Անգամ ԱԱԾ չի հասկացել Փաշինյանի մոտիվացիաները

Երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում ականատես եղանք բացառիկ կարեւոր եւ հետաքրքիր մի հարցազրույցի։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես եկավ ընդգծված հավասարակշիռ, միեւնույն ժամանակ՝ կարեւորագույն բացահայտումներով։

Ձեւակերպվեցին հարցեր, որոնք վերջին երկու ամսվա ընթացքում մտել են մեր տները, դարձել մեր առօրյայի բաղկացուցիչ։ Երեկ դրանք ստացան այնպիսի ձեւակերպումներ, որոնցից այլեւս խուսափել հնարավոր չի լինելու։

1. «Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, չի կանգնեցվում պատերազմը։»։

ԱԱԾ-ը տնօրենի նախկին ժ/պ-ի պաշտոնավարման դադարեցումը պայմանավորված է հատկապես այս կարեւոր հարցադրման  հետ։

Հարցազրույցից պարզ դարձավ, որ ԱԱԾ-ն, Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով վարչապետին զեկուցել են մեր կորուստների, մեր խնդիրների եւ հեռանկարի մասին։ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին մտահոգող հարցը եղել է, թե ինչու պատերազմի դադարեցման հետ կապված վարչապետը որոշում չի կայացնում. «Ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, ոչ թե զինադադար հայտարարվում, որովհետեւ դա տեսնում էինք ֆիզիկապես չի լինում, չի պահպանվում, այլ զուտ պատերազմի ընթացքը չի կասեցվում, եւ չի սկսվում բանակցային պրոցես։

Այդ պայմաններում ի՞նչ նպատակ էր հետապնդում մեր իշխանությունը պատերազմի ընթացքը չկասեցնելով։ Ուր ենք մենք գնում։ Վերջն ուր ենք հասնելու, Ստեփանակերտն ենք կորցնելու, թե արդեն Հյուսիսային շրջաններն ենք կորցնելու, նոր գանք, հասնենք այն կետին, որ պետք է պատերազմական գործողությունները կասեցվեն կամ ավարտվեն։»։

Վարչապետը իրավիճակի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս չի ունեցել, ինչպես պարզվում է Միքայել Համբարձումյանի խոսքերից նա ամենօրյա ռեժիմով, ամենժամյա ռեժիմով վարչապետին զեկուցել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ներքաղաքական իրավիճակի մասին, զեկուցել է մեր կորուստների մասին եւ տիրող տրամադրությունների մասին։ Ընդ որում զեկուցվել է նաեւ գրավոր փաստաթղթերով՝ թե ինչ իրավիճակ է տիրում եւ ինչ հեռանկար կարող է լինել։ 

2. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարի հարցազրույցից պարզ դարձավ, որ հոկտեմբերի 18-19-ին ԱԽ նիստում Գլխավոր շտաբի պետը կրկին մանրամասն ներկայացրել է տիրող իրավիճակը, հեռանկարը եւ այն, որ մենք ուղղակի գնում ենք դեպի պարտության։ Եղել է առաջարկություն դադարեցնելու ռազմական, պատերազմական գործողությունները։ Նույն կարծիքին է եղել նաեւ Դավիթ Տոնոյանը։ «Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ, բայց այնուամենայնիվ դրանից հետո նման որոշում չկայացվեց։»։

3. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով համարվում է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը, պատերազմի ժամանակ տեղյակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին։ Այդ մասին իմացել է խայտառակ պարտությունից հետո միայն, Ռուսաստանի նախագահի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից։  «Պարզվեց, որ դեռեւս 2020թ. հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի ղեկավարության կողմից եղել են կոնկրետ առաջարկություններ, կետային առաջարկություններ, թե ինչ պետք է անել։ Այսինքն ըստ էության կյանքի էր կոչվելու Լավրովի պլանը։ Առաջարկությունների մեջ պետք է կարեւորել այն հանգամանքը, որ առաջարկվում էր ռուսական խաղաղապահ զորքեր մտցնել Արցախի տարածք եւ բնականաբար դա կլիներ անվտանգության այն երաշխիքը, որ կապահովեր Արցախի բնակչության անվտանգությունը, ինչպես նաեւ մենք չէինք կորցնի Շուշին եւ Հադրութը։ Ինչո՞ւ քննարկման առարկա չէր դառնում Ռուսաստանի կողմից հնչեցված առաջարկությունները։ Չէր քննարկվում ոչ հանրության հետ, ոչ ԱԽ նիստերի ժամանակ։ Նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ առաջարկի մասին։»

4. Հարցազրույցում երկրի պետական համակարգի կարեւորագույն կառույցի նախկին ղեկավարը հաստատեց, որ գեներալների ներուժը պատերազմի ժամանակ ճիշտ չի օգտագործվել։  «Գեներալների դերակատարությունը շատ ավելի մեծ կարող էր լինել՝ մարդիկ ունեին փորձ, մարդիկ անցել էին պատերազմական թոհուբոհի միջով։ Որոշակի հրապարակումներ եղան, որտեղ շրջանառվում էր վարկած , թե իբր Արցախում կային ուժեր, որոնք խուճապային տրամադրություններ են ստեղծում։  Քննության շրջանակներում վարկած էր առաջ քաշվել այդ պրոցեսների հետ Արցախի նախկին հրամանատարական կազմի առնչության մասին։ Քննության տվյալները վկայեցին հակառակը՝ նախկին հրամանատարներն ու գեներալները, այդ թվում Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Լեւոն Մնացականյանը, Արթուր Աղաբեկյանը, Արշավիր Ղարամյանը ամեն ինչ անում էին երկրի պատերազամական վիճակում իրենց ներուժը ներդնելու, կազմակերպելու, արդյունավետությունը բարձրացնելու համար, հատկապես ուզում եմ շեշտել  Վիտալի Բալասանյանի մասին, որի կատարած աշխատանքը շատ տեսանելի էր։ Բավականին հեղինակություն ուներ զինվորականների շրջանում, տեսլական ուներ, պատկերացում ուներ ինչ պետք է անել։»։

5. Պատերազմի ժամանակ կազմակերպական լուրջ խնդիրների մասին տարբեր հրապարակումներ են եղել։ Միքայել Հարությունյանի հարցազրույցում դա հաստատվեց պաշտոնական մակարդակով. «Եթե կազմակերպչական խնդիրներ չլինեին մենք այս արդյունքը չէինք արձանագրի։ Ես խնդիր էի տեսնում մոբիլիզացիայի հետ կապված, խնդիր էի տեսնում մեր կամավորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապված, այնտեղ ընդունելու  եւ տեղաբաշխելու հետ կապված, խնդիր էի տեսնում կասկաների, զրահաբաճկոնների քանակության հետ կապված, խնդիրները շատ էին եւ խնդիրների չլուծումը բերեց այն իրավիճակին, որ մենք այսօր ունենք։»։

6. Նա կարեւորեց հայապահպանության իմաստով Դաշնակցության անգնահետելի դերը եւ պատերազմի առաջին իսկ օրից նրանց կազմակերպված մասնակցությունը։

7. Երկրի ազգային  անվտանգության ապահովման թիվ մեկ մարմնի նախկին ղեկավարը մտահոգություն է հայտնում շրջանառվող 5 միլիարդի գործարքի մասին տեղեկությունների վերաբերյալ։ Նա գտնում է, որ դա լրջագույն հարց է, որը պետք է խորը քննության առարկա դառնա։ «Մենք գործ ունենք մի տվյալի հետ, որ ասվում է, որ տեւական ժամանակ կապ է եղել վարչապետի եւ ադրբեջանական կողմի միջեւ։ Կապի արդյունքում քննարկվել է գումարով՝ միլիարդավոր դոլարների դիմաց հարցի լուծմանը հասնելու տարբերակը։ Քննարկումների արդյունքը, քննարկումների ընթացքը հայտնի չէ։ Ոչ մեկ չգիտի ինչ է տեղի ունեցել։ Այնուհետեւ մենք ունենք հետեւանքը, իսկ հետեւանքն այսօրվա իրավիճակն է՝ պարտություն, հողերի կորուստ, այսօր արդեն Հայաստանի սահմանների հետ կապված լուրջ խնդիրներ։ Մենք պետք է գտնենք պատճառահետեւանքային կապը։ Շատ մանրամասնված, շատ դետալացված պարզաբանումներ պետք է տա եւ վարչապետը, եւ այն պաշտոնատար անձինք, ովքեր առնչվել են այդ պրոցեսի հետ։ Եթե բացատրություններ չտրվեն ու համոզիչ բացատրություններ չտրվեն, կասկածներ կլինեն։ Սրա հետ կապված պետք է տարվի քննություն, եւ դա չպետք է քողարկվի նախաքննական գաղտնիքի քողով, այլ  դա պետք է արվի մաքսիմում հնարավոր հանրային եղանակով»։

Ամփոփում

Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ տնօրենի ԺՊ է եղել դեռեւս սեպտեմբերի 30-ից, այսինքն պատերազմի հենց սկզբից, ինչի մասին ի դեպ, հանրությունը չգիտեր։ ԵՎ նրա բարձրացրած հարցերը հետեւաբար ունեն բացառիկ նշանակություն։ Ստացվում է մի հրեշավոր պատկեր՝

ա/  Բոլոր կարեւորագույն որոշումները Փաշինյանը կայացրել է կամ միայնակ կամ խորհրդակցելով այն մարդկանց հետ, ովքեր չունեն նման լիազորություններ։

բ/ Չի կանգնեցրել պատերազմը, երբ բոլոր ուժայինները պնդել են դրա վրա։

գ/ Տեղյակ չի պահել պետության առանցքային պաշտոնյաներին, որ հոկտեմբերի 19-ին մերժել է ՌԴ նախագահի  պատերազմը դադարեցնելու առաջարկը։

դ/ Հետեւաբար՝ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն մեր մեծաթիվ մարդկային եւ տարածքային կորուստների համար։

ե/ Նույնիսկ երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկի համար  պարզ չէ՝ սա արվել է դավաճանության, թե՞ անգրագիտության պատճառով։ Եվ այդ հարցը պետք է ստանա իր պատասխանը։

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Բլոգ2 շաբաթ ago

Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում.Նարե Գրիգորյան

Եվ նորից` բռնության կոչեր, բերանից թափվող փրփուր, սեփական աշխատանքը ներկայացնելու փոխարեն նախկիններին ուղղված հայհոյանք` սա է կերպարն այն հայատյաց էակի,...

Հասարակական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի...

Հասարակական2 շաբաթ ago

Այսպիսի արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ...

Հասարակական2 շաբաթ ago

ԱՄՆ-ում Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեական պատժամիջոցների ցուցակ է մշակվում

Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ-ը կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը: Այս մասին...

Պատահարներ2 շաբաթ ago

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի գոտուց

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն...

Առողջապահական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. կատարվել է 51 թեստավորում

Մայիսի 27-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի...

Միջազգային2 շաբաթ ago

ՆԱՏՕ. Աֆղանստանցիները պետք է պատասխանատվությունը ստանձնեն իրենց երկրում խաղաղության եւ կայունության համար

Մոտ 20 տարի ՆԱՏՕ-ն օգնում էր ապահովել անվտանգությունն Աֆղանստանում, բայց երկրի կառավարությունն ու զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ առանց միջազգային...

Հասարակական2 շաբաթ ago

Գեղարքունիքում ՀՀ սահմանը հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու,...

Քաղաքական2 շաբաթ ago

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների իրականացման գործընթացը սկսվել է

Եվրամիությունը սկսել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների ներդրման աշխատանքը՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով, սակայն դեռ վաղ է...

Հասարակական2 շաբաթ ago

Կառավարող դաշինքի պատգամավորի նշած գյուղերը մեր անվտանգության գոտին են. Նաիրա Զոհրաբյան

Երբ խոսում ենք կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանի հիշատակած գյուղերի հանձնման մասին, պետք է հասկանանք, որ դրանք մեր...

Հասարակական2 շաբաթ ago

Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝  6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Պատահարներ2 շաբաթ ago

Բնակարանում դանակահարվել են ոստիկաններ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. մայիսի 25-ին’ ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին...

Հասարակական2 շաբաթ ago

Ցիկադները հեղեղել են ԱՄՆ-ը. այժմ դրանցից սուշի եւ տակո են պատրաստում

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել։ Միջատաբանները այս պոպուլյացիան անվանում...

Հասարակական2 շաբաթ ago

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ՀՀ ԱԳՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական...

Հասարակական2 շաբաթ ago

Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին

Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով...

Հասարակական2 շաբաթ ago

ՊՆ-ն հայտնել է վաղ առավոտյան գերեվարված 6 հայ զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այն 6 զինծառայողների անունները, որոնք այսօր վաղ առավոտյան գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: ՊՆ հաղորդագրության...

Քաղաքական3 շաբաթ ago

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. Ընդգրկված է 153 թեկնածու

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Արամ...

Հասարակական3 շաբաթ ago

Նախատեսվում է ՀՀ-ում երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն. Նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող...

Կրթություն3 շաբաթ ago

Այն դիմորդները, որոնք քննությունների համար ավելի գումար են փոխանցել, այն հետ ստանալու հարցով կարող են դիմել ԳԹԿ

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք   քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և...

Քաղաքական3 շաբաթ ago

«Բարգավաճ Հայաստան». մենք որեւէ մեկի հետ կոալիցիա չենք կազմի

Մենք մեր առջեւ քաղաքական ուժերի հետ որեւէ կոալիցիա ստեղծելու նպատակ չենք դնում։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց...

Քաղաքական3 շաբաթ ago

Այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում. Լիլիթ Մակունց

Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի...

Քաղաքական3 շաբաթ ago

Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի։ Այս...

Քաղաքական3 շաբաթ ago

Թեհրանում հանդիպել են ՊԵԿ նախագահն եւ Իրանի առեւտրի պալատի նախագահը

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության...

Հասարակական3 շաբաթ ago

Ոսկու գինը պահպանվում է 1900 դոլարից բարձր մակարդակում

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը  գնաճային մտավախությունների թուլացման պատճառով պահպանվում է մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում, ինչը խանգարում է...

Հասարակական3 շաբաթ ago

Ռուս պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հաղթանակով ընտրություններում

Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ...

Քաղաքական3 շաբաթ ago

CNN. Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնեւում

Հունիսի 15-16-ը Ժնեւում սպասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի...

Հասարակական3 շաբաթ ago

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 520.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք...

Հասարակական3 շաբաթ ago

Գեւորգ Աճեմյանին քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երեւանի ավագանու մանդատից

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր...

Հասարակական3 շաբաթ ago

Քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք․ Դատախազություն

Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին...

Պատերազմ Արցախում3 շաբաթ ago

Բաքուն չի դադարեցնի միակողմանի առավելությունների հասնելու փորձերը. ռուսաստանցի պատգամավոր

Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի հետ հարաբերություններում միակողմանի առավելությունների հասնելու փորձերը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել...

Advertisement

Ամենադիտվածները