Connect with us

Կարևոր

Հայ Առաքելական Եկեղեցու թեմերը իրականացնում են հակաճգնաժամային միջոցառումներ

Հիմնադրամի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոնները կամավորների ցուցակներ են կազմել և ամեն պահի պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը՝ ինքնամեկուսացման ընթացքում սոցիալական խնդիրների առաջ կանգնած մարդկանց աջակցություն բաժանելու հարցում: Ցուցակն ընդգրկում է 109 կամավոր:  Դրանից բացի, սոցիալական կենտրոնները սեփական նախաձեռնությամբ արդեն սկսել են սոցիալական խոցելի խմբերին անհրաժեշտ պարենամթերքի, գրենական պիտույքների և այլ անհրաժեշտ պարագաների տրամադրումը:

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնը՝ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, սննդի փաթեթներ պատրաստեց: Ծրագրի 1-ին փուլում Տավուշի թեմի առաջնորդարանում՝ թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ,  կենտրոնի կամավորներն ու հոգևորականները՝ «Թելիկ» սոցիալական ձեռնարկության կարած դիմակներով «զինված», առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթները, որոնք ներառում են նաև թեմի «Վանքի անուշ» մուրաբաները, առաքեցին Իջևան, Գանձաքար, Սևքար, Ազատամուտ, Դիտավան, Վերին Կարմիրաղբյուր համայնքներում բնակվող և դժվար կացության մեջ հայտնված 33 ընտանիքներին:

Մայր Աթոռի ֆինանսավորմամբ՝ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներն նույնպես այս օրերի ընթացքում կամավոր սկզբունքով պատրաստել են սննդամթերքի փաթեթներ: Նրանք թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, նպարեղենի ու անհրաժեշտ սննդի փաթեթ են տրամադրում Գյումրիի 200 ընտանիքի:  Սրանից զատ՝ նաև Շիրակի թեմի միջոցներով հատկացվում  են հիգիենայի պարագաներ:  Եկեղեցու բարերարների աջակցությամբ ևս 50 ընտանիք ստացել է սննդամթերքի փաթեթներ:

Շահառուների կարիքի գնահատման ու աջակցման համար սոցիալ-կրթական կենտրոնը համագործակցում է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ՝ բացառելու համար կրկնակի օգնությունն ու ավելի թիրախային դարձնելով աջակցությունը:

Կանայք կենտրոնում կարում են 5000 դիմակ: Դիմակների պատրաստման ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությամբ նախաձեռնված ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիի, Իջևանի, Վանաձորի սոցիալական կենտրոններում և Էջմիածնի հայորդյաց տանը կարել 20000 դիմակ:

Շիրակի թեմի առաջնորդարանի աջակցությամբ համայնքին օգնելու համար անկողնային պարագաներ են կարվում, որոնք հատկացվելու են  մարզի հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքներին: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը օրեր առաջ վերմակներ, հիգիենայի պարագաներ է նվիրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին և Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցին:  Կենտրոնի աշխատակիցները բացի իրենց հիմնական աշխատանքային գործառույթներից կամավոր հիմունքներով  ներգրավված են իրականացվող բոլոր աշխատանքներին:

Արագածոտնի թեմի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ ապրիլին սննդային աջակցություն է տրամադրվել Աշտարակի «Սուրբ Մարիանե» և Սաղմոսավանի սոցիալական կենտրոնների շահառու 115 սոցիալապես անապահով և ծանր դրության մեջ հայտնված ընտանիքներին: Կենտրոնը հոգևարոկանների հետ հանդիպումները և արվեստի դասընթացները նույնպես անցկացնում է հեռավար:

«Նարեկ» ՀԿ նախաձեռնությամբ  աջակցություն է ցուցաբերվել Արմավիր թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնում գործող նախակրթարանի 40 սանի՝  տրամադրելով հիգիենիկ պարագաներ և գրենական պիտույքներ: Կենտրոնը բոլոր դասընթացները տեղափոխել է առցանց հարթակ: 

Գեղարքունյաց թեմի Գավառի և Վարդենիսի սոցիալական կենտրոններընույնպես խմբակների աշխատանքը և դասընթացները տեղափոխել են առցանց հարթակ: Բոլոր այն կենտրոնները, որոնք անցել են հեռավար դասընթացի, նշում են, որ հիմնական խոչընդոտներից են սարքերի  և համացանցի բացակայությունը որոշ շահառուների ընտանիքներում:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: ՀԿՍ-ն միակ հարթակն է Հայաստանում, որտեղ մեկտեղվում են Հայ Առաքելական, Հայ Կաոթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների գործողությունները և ջանքերը: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: 

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Միջազգային9 ժամ ago

Հռոմի պապը նախազգուշացնում է, որ Իտալիայում «ժողովրդագրական ձմեռ» կլինի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել լրացուցիչ օգնություն ցուցաբերել ծնողներին՝ ծնելիության ցածր մակարդակը հաղթահարելու համար: Ելույթ ունենալով Իտալիայում ժողովրդագրության հիմնախնդրին...

Հասարակական9 ժամ ago

Վերիշենի եւ Ակների բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը

Վերիշեն եւ Ակներ գյուղերի բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է...

Հասարակական10 ժամ ago

«Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ». Արշավիր Ղարամյան

ՀՀ իշխանությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ Սև լճի, Մեծ Իշխանասարի և Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և...

Հասարակական11 ժամ ago

Նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է «Հայրենիք» կուսակցությանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է «Հայրենիք» կուսակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Կարինե...

Քաղաքական11 ժամ ago

Եթե բանակցություններն արդյունք չտան, ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի ՀՀ տարածքից. Արմեն Խաչատրյան

Ներկայումս բանակցային գործընթացը շարունակվում է, հուսով ենք, որ այն կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին,...

Պատահարներ11 ժամ ago

Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաեւ Կութ գյուղի շրջակայքում. հովիվները ստիպված են եղել իջեցնել անասուններին

Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։ Այս մասին...

Քաղաքական11 ժամ ago

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է...

Հասարակական12 ժամ ago

Դիմումն ուղարկվել է ՀԱՊԿ. եռօրյա ժամկետ է նախատեսված. Տիգրան Ավինյանը խորհուրդ տվեց չչափազանցնել իրողությունը

Հայաստանը ճգնաժամի կառավարման կետով է դիմել ՀԱՊԿ-ին՝ հետագա հնարավոր խորացումից խուսափելու և բայդ խորացումը կանխելու համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի...

Հասարակական13 ժամ ago

Ռուբեն Վարդազարյանի բողոքը քննող դատավոր Դավիթ Հարությունյանը ինքնաբացարկ չհայտնեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու...

Միջազգային13 ժամ ago

Էնթոնի Բլինքենը հասկացրել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է Իրանի հետ միջուկային բանակցությունները առաջ մղելու Ջո Բայդենի վարչակազմի ծրագրերը՝ չնայած հրաժարվելու հանրապետականների կոչերին՝...

Հասարակական15 ժամ ago

ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Ավստրալիային Չինաստանի հետ վեճերում

Ջո Բայդենի վարչակազմը պարտավորվել է աջակցել Ավստրալիային Չինաստանի հետ վեճերում: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր ավստրալացի գործընկերոջն ասել է, որ ԱՄՆ-ն...

Քաղաքական16 ժամ ago

Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ. Էլինար Վարդանյան

«Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը կասեր ցանկացած երկրի բանական...

Հասարակական16 ժամ ago

ԵՊԲ Հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։...

Քաղաքական16 ժամ ago

ԲՀԿ խմբակցությունն այսօր նախաձեռնում է Ազգային ժողովի արտահերթ նիստ. Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի...

Հասարակական1 օր ago

ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասվել են BMW X3-ը, Nissan Xtrail-ը եւ Opel-ը

Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։25-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից...

Հասարակական1 օր ago

Թաթոյանը մեկնել է Սյունիք՝ սահմանների հետ կապված իրավիճակին ծանոթանալու, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու,...

Հասարակական2 օր ago

424 ընտանիք օգտվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աշխատանքի եւ...

Հասարակական2 օր ago

Ադրբեջանցիները վերեւից իջել են եւ մեր սահմանն անցել. Վերին Շորժայի վարչական ղեկավար

Ադրբեջանական զորքը նախօրեին Վարդենիսի ուղղությամբ հատել է Հայաստանի սահմանը, հայկական Զինված ուժերին հաջողվել է նրանց դիմադրել, սակայն  ամբողջությամբ հակառակորդը հետ...

Հասարակական2 օր ago

Նոր որոշում. ներարգանդային սերմնավորում հնարավոր կլինի իրականացնել նաեւ մարզային ԲԿ-ներում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ...

Քաղաքական2 օր ago

Սյունիքում իրադրությունը շարունակում է մնալ նույնը. պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային. Փաշինյան

Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել եւ հատել ՀՀ պետական սահմանը Սեւ լճի հատվածում. ուզում եմ ասել,...

Հասարակական2 օր ago

Ռուսաստանի հայերի միության և «Ալյանս» կուսակցության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Արա Աբրահամյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմից։ Ալյանս»...

Հասարակական2 օր ago

«Սեւ լիճը» շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ. բանակցությունները շարունակվում են. Գորիսի փոխքաղաքապետ

Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքը, որը երեկվանից անցել է հակառակորդի վերահսկողության տակ, բանակցությունները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության...

Բլոգ2 օր ago

Մեր երկիրը նմանվել է մանկան, ում այսօր գլխատում են օրորոցում.Անի Կարապետյան

Սյունիքի այսօրվա դեպքերի ֆոնին պետական պաշտոնյաները սկսեցին հերքել իրականությունը և բացահայտ ստել: Մասնավորապես, Իշխանասարի գյուղապետը հայտարարեց, թե իբր ոչ մի...

Հասարակական2 օր ago

ՄԻՊ-ը հորդորում է ՀՀ սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը: ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են,...

Հասարակական3 օր ago

Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը. Արշավիր Ղարամյան

Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: Նա,...

Քաղաքական3 օր ago

Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան

Իմ ստացած տեղեկություններով, Իշխանասարի հետեւի հատվածը, որը կոչվում է «Սեւ լիճ», հիմա ադրբեջանցիները առաջ են եկել եւ համաձայն իրենց GPS-ի,...

Հասարակական3 օր ago

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է. այս պահին բանակցում են. Գորիսի փոխքաղաքապետ

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։...

Հասարակական3 օր ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական4 օր ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական4 օր ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Advertisement

Ամենադիտվածները