Connect with us

Կարևոր

Անկայուն խաղաղության եւ պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսեւորվեց անհրաժեշտ զգոնություն. Գարեգին Բ-ի պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտության տոնի առթիվ․

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի հայրենիս եւ ի սփյուռս,

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին, աղոթական ոգով համախմբված մեր սուրբ եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին։ Սուրբ Ծննդյան օրհնյալ այս օրը Բեթղեհեմի մսուրից ծագեց ճշմարիտ Լույսը` լուսավորելու համար մարդկանց հոգիները։ «Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու»,- գրում է Ավետարանիչը։

Աշխարհի փրկության համար մարդեղացած Աստվածորդու Սուրբ Ծնունդը Ավետարանչի նման՝ սրբազան շարականագիրը համեմատում է արեգակի ծագման հետ՝ ասելով. «Ծագեցիր Հորից՝ լուսավորելու արարածներին, Արդարության Արեգակ, Տե՛ր, փա՛ռք Քեզ» (Շարական Սուրբ Ծննդյան)։ Աստվածորդին եկավ փարատելու մեղքի ու մահվան խավարը եւ մարդկությանն առաջնորդելու դեպի իր Արարիչը: Փրկչի Ծննդյան համեստ քարայրից ճառագեց հոգեւոր նորոգության, հոգեւոր զորության արշալույսը:

Ծննդյան օրից Հիսուս մանկանը վիճակվեցին հալածանքներ։ Փրկիչն Իր ընտանիքի հետ փախստական դարձավ Իր ծննդավայրից, երբ Նրա մահը ցանկացող Հերովդեսը կազմակերպեց մանուկների կոտորածը՝ կարծելով, թե սպանեց նորածին Աստվածորդուն եւ հաղթեց Նրան։ Սակայն իրական հաղթությունը Քրիստոսինն էր, Ով փրկչական Իր առաքելությամբ չարչարանաց ճանապարհը պսակեց հարության փառավոր հաղթանակով։ Բոլոր դժվարությունների միջով անցնելով՝ Տերը հույս բերեց անկյալ մարդուն, փրկություն՝ մարդկությանը, որ ընկղմված էր անօրենությունների եւ կռապաշտության խավարի մեջ: Պատմության բոլոր ժամանակներում հերովդեսները աղետ, ավեր ու թշվառություն են պատճառել մարդկությանը, չարի ներգործությամբ գլուխ են բարձրացրել հակառակությունն ու թշնամությունը, առաջադեմ ձեռքբերումների կողքին եղել են աղքատություն, կեղեքում ու անիրավություն։ Եվ այսօր էլ մարդիկ՝ մեղքերով ծանրաբեռն, հեռանում են Աստծուց, աշխարհը ալեբախվում է քաղաքական խարդավանքներից, հասարակություններին տիրել է բեւեռացումների հանգեցնող նյութապաշտությունը, եւ արդարությունն ու ճշմարտությունը դարձել են հարաբերական արժեքներ։ Հակասական ու անհանգիստ այս աշխարհում Հիսուս Քրիստոս ծագում է որպես Արդարության Արեգակ, Լույս ճշմարիտ՝ լուսավորելու մարդկության կյանքի ուղին։

Սիրելիներ, Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի եւ մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը եւս զերծ չեղավ կործանարար սխալներից եւ մեղանչումներից։ Անկայուն խաղաղության եւ պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսեւորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին եւ օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր եւ շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ եւ ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ։

Իսկ Ավետարանը վկայում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, եւ ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.25)։ Արցախյան պատերազմի աղետալի հետեւանքները տագնապի ու անորոշության զգացումներով են պաշարել մեր ժողովրդի զավակների հոգիները։ Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, մեր հերոս զավակների նահատակությունը, անօթեւան ու նյութական կարիքի մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների եւ գերեվարված հայորդիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում վերածել են մռայլ ու մթագնած գիշերվա։ Այս խավարի, մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է Արդարության Արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը եւ Իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգեւելու ազգիս վիրավոր հոգուն։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մարդեղացյալ Աստվածորդու անբավ սիրուն եւ փրկության շնորհին ապավինելով մենք դարերի ընթացքում հաղթահարել ենք պատերազմների, աղետների տառապանքներն ու զրկանքները, հուսախաբությունն ու հուսալքությունը եւ կերտել մեր կյանքի հաղթանակները: Այս օրերին եւս մեր հավատքը կենդանի է նույն վստահությամբ։ Մենք ի զորու ենք վերստին հզորացնելու ու շենացնելու մեր հայրենիքը եւ մեր կյանքի նոր զարթոնքը իրականություն դարձնելու աշխարհասփյուռ հայության ներուժի ու ջանքերի մեկտեղումով, Հայաստան ու Արցախ համերաշխ ու միաբան հասարակությամբ, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ ու կրթությամբ, նորագույն զինտեխնիկայով համալրված բարձր մարտունակությամբ բանակով։

Ինչպես պատերազմի տագնապալի օրերին, մեր սրտերը պիտի բաբախեն հայրենիքի սիրով, մեր մտքերն ու նվիրական զգացումները փարված լինեն հայրենի սրբազան երկրին։ Հայրենական կյանքի կայունությունը հաստատուն պահելու, երկիրը վտանգների չառաջնորդելու, առկա ճգնաժամերը հաղթահարելու, արտագաղթի աղետը կասեցնելու համար հարկ է ամեն հանձնառություն, ամեն զոհաբերություն։ Մեր ազգի ու ժողովրդի համար օրհասական փորձության այս պահին ամուր մնանք հույսով ու հավատով եւ Տիրոջ կենարար զորությամբ գոտեպինդ՝ ուժ առնենք արհավիրքներից հառնելու, երկնառաք օգնականությամբ փարատելու մեզ պարտադրված այս թանձր խավարը եւ լուսավորելու մեր կյանքի նոր հորիզոնները։

Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության այս հոգենորոգ օրը հայցենք, որ Աստծո փրկության շնորհին ապավինած՝ ընթանանք դեպի մեր իղձերի իրականացումը եւ մեր արդար իրավունքների հաղթանակով պսակումը։ Աղոթենք, որ Սուրբ Ծննդյան ավետաբեր լույսով միշտ լուսավորվի երկնակամարը մեր ազգային ու հայրենական կյանքի, հավետ պայծառ լինի մեր սուրբ եկեղեցին հոգեւոր դասի արդյունավոր ծառայությամբ ու հավատացելոց նվիրյալ ընթացքով, եւ հայոց աշխարհը պարուրվի մարդացյալ Փրկչի սիրով ու պարգեւած հույսով: Թող Տերը խաղաղություն պարգեւի համայն աշխարհին, մարդկանց հոգիներին, Իր խնամքի մեջ խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, եւ շնորհի բարօր ու շեն կյանք աշխարհասփյուռ ազգիս հայոց, այսօր եւ միշտ եւ հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,

Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։

Լրահոս

Բլոգ2 շաբաթ ago

Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում.Նարե Գրիգորյան

Եվ նորից` բռնության կոչեր, բերանից թափվող փրփուր, սեփական աշխատանքը ներկայացնելու փոխարեն նախկիններին ուղղված հայհոյանք` սա է կերպարն այն հայատյաց էակի,...

Հասարակական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի...

Հասարակական2 շաբաթ ago

Այսպիսի արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ...

Հասարակական2 շաբաթ ago

ԱՄՆ-ում Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեական պատժամիջոցների ցուցակ է մշակվում

Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ-ը կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը: Այս մասին...

Պատահարներ2 շաբաթ ago

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի գոտուց

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն...

Առողջապահական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. կատարվել է 51 թեստավորում

Մայիսի 27-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի...

Միջազգային2 շաբաթ ago

ՆԱՏՕ. Աֆղանստանցիները պետք է պատասխանատվությունը ստանձնեն իրենց երկրում խաղաղության եւ կայունության համար

Մոտ 20 տարի ՆԱՏՕ-ն օգնում էր ապահովել անվտանգությունն Աֆղանստանում, բայց երկրի կառավարությունն ու զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ առանց միջազգային...

Հասարակական2 շաբաթ ago

Գեղարքունիքում ՀՀ սահմանը հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու,...

Քաղաքական2 շաբաթ ago

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների իրականացման գործընթացը սկսվել է

Եվրամիությունը սկսել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների ներդրման աշխատանքը՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով, սակայն դեռ վաղ է...

Հասարակական2 շաբաթ ago

Կառավարող դաշինքի պատգամավորի նշած գյուղերը մեր անվտանգության գոտին են. Նաիրա Զոհրաբյան

Երբ խոսում ենք կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանի հիշատակած գյուղերի հանձնման մասին, պետք է հասկանանք, որ դրանք մեր...

Հասարակական2 շաբաթ ago

Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝  6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Պատահարներ2 շաբաթ ago

Բնակարանում դանակահարվել են ոստիկաններ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. մայիսի 25-ին’ ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին...

Հասարակական2 շաբաթ ago

Ցիկադները հեղեղել են ԱՄՆ-ը. այժմ դրանցից սուշի եւ տակո են պատրաստում

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել։ Միջատաբանները այս պոպուլյացիան անվանում...

Հասարակական3 շաբաթ ago

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ՀՀ ԱԳՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական...

Հասարակական3 շաբաթ ago

Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին

Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով...

Հասարակական3 շաբաթ ago

ՊՆ-ն հայտնել է վաղ առավոտյան գերեվարված 6 հայ զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այն 6 զինծառայողների անունները, որոնք այսօր վաղ առավոտյան գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: ՊՆ հաղորդագրության...

Քաղաքական3 շաբաթ ago

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. Ընդգրկված է 153 թեկնածու

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Արամ...

Հասարակական3 շաբաթ ago

Նախատեսվում է ՀՀ-ում երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն. Նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող...

Կրթություն3 շաբաթ ago

Այն դիմորդները, որոնք քննությունների համար ավելի գումար են փոխանցել, այն հետ ստանալու հարցով կարող են դիմել ԳԹԿ

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք   քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և...

Քաղաքական3 շաբաթ ago

«Բարգավաճ Հայաստան». մենք որեւէ մեկի հետ կոալիցիա չենք կազմի

Մենք մեր առջեւ քաղաքական ուժերի հետ որեւէ կոալիցիա ստեղծելու նպատակ չենք դնում։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց...

Քաղաքական3 շաբաթ ago

Այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում. Լիլիթ Մակունց

Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի...

Քաղաքական3 շաբաթ ago

Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի։ Այս...

Քաղաքական3 շաբաթ ago

Թեհրանում հանդիպել են ՊԵԿ նախագահն եւ Իրանի առեւտրի պալատի նախագահը

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության...

Հասարակական3 շաբաթ ago

Ոսկու գինը պահպանվում է 1900 դոլարից բարձր մակարդակում

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը  գնաճային մտավախությունների թուլացման պատճառով պահպանվում է մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում, ինչը խանգարում է...

Հասարակական3 շաբաթ ago

Ռուս պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հաղթանակով ընտրություններում

Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ...

Քաղաքական3 շաբաթ ago

CNN. Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնեւում

Հունիսի 15-16-ը Ժնեւում սպասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի...

Հասարակական3 շաբաթ ago

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 520.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք...

Հասարակական3 շաբաթ ago

Գեւորգ Աճեմյանին քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երեւանի ավագանու մանդատից

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր...

Հասարակական3 շաբաթ ago

Քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք․ Դատախազություն

Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին...

Պատերազմ Արցախում3 շաբաթ ago

Բաքուն չի դադարեցնի միակողմանի առավելությունների հասնելու փորձերը. ռուսաստանցի պատգամավոր

Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի հետ հարաբերություններում միակողմանի առավելությունների հասնելու փորձերը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել...

Advertisement

Ամենադիտվածները