Connect with us

Կարևոր

Ո՞րքանով են արդյունավետ բնակչության և բիզնեսի աջակցման համար կառավարության միջոցառումները

Հայաստանը արտակարգ դրության ռեժիմում:

Ո՞րքանով են արդյունավետ բնակչության և բիզնեսի աջակցման համար կառավարության միջոցառումները

Փորձագետների և դիտորդների մեծ մասը համակարծիք է, որ կորոնավիրուսի պանդեմիան որակապես նոր մարտահրավեր է ժամանակակից մարդկային քաղաքակրթության համար, որը կստուգի ոչ միայն առողջապահության ոլորտը տարբեր երկրներում, այլև նրանց պետական կառավարման, տնտեսական զարգացման եւ սոցիալական ապահովության համակարգերը: Այս առումով Հայաստանը ևս բացառություն չէ։

Վարակի տարածման և այդ կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմի ընդունման պատճառով մեր ոչ այդքան հարուստ երկրի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կանգ առավ։ Շատ քաղաքացիներ, որոնք առաջին հերթին աշխատում են սպասարկման ոլորտում մնացել են առանց եկամտի աղբյուրի։ Հատկապես դժվար է բնակչության սոցիալապես խոցելի խավերին. առաջին հերթին ՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, որտեղ հիմնական եկամոտ ապահովողները զրկվում են  աշխատելու  հնարավորությունից։

Կառավարությունն ընդունել է բիզնեսին և բնակչությանը աջակցելու մի ամբողջ համալիր ծրագիր՝ հայտարարելով, որ պատրաստ է նրանց կարիքներին ուղղել ավելի քան 300 մլն դոլար։ Փորձենք գնահատել ձեռնարկված միջոցառումներն այն տեսանկյունից, թե որքան մասշտաբային են դրանք ֆինանսապես, ընդգրկում են աջակցության  կարիք ունեցող քաղաքացիներին և տնտեսական գործունեություն ծավալողներին և մտածված են դրանց տևողության և բյուրոկրատական վարչարարության տեսանկյունից։

Առաջին ծրագիրը ենթադրում է ձեռնարկություններին արտոնյալ պայմաններով նպատակային վարկերի տրամադրում, որոնք կարող են օգտագործվել աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկերի և տուրքերի վճարման, հումքի, սարքավորումների և պարենի ներմուծման համար:

Բիզնես-հանրության արձագանքների համաձայն ՝ արդեն կարելի է հասկանալ, որ ձեռնարկությունները նախընտրում են հրաժարվել այդ ծրագրի շրջանակներում առաջարկվող վարկերից, թեկուզև արտոնյալ պայմաններով։ Նրանց տրամաբանությունը պարզ է. տնտեսական ակտիվությունն այժմ սառեցված է, պահպանվող հարկերի և հավաքագրումների, աշխատավարձի ծախսերի, տարածքների վարձակալության և մատակարարների հետ հաշվարկները բացասական են, իսկ այդ վարկերը պետք է ինչ-որ կերպ վերադարձնել։ Հետեւաբար, շատ ձեռնարկություններ նախընտրում են իրենց աշխատողներին ուղարկել չվճարվող արձակուրդի:

Լուրջ խնդիր է նաև հանդիսանում այն փաստը, որ ձեռնարկությունների որոշ մասը շատ անգամ զրկված են վարկ ստանալու հնարավորությունից տարբեր պետական պարտքեր ունենալու պատճառով:

Երկրորդ և երրորդ ծրագրերը նույնպես կապված են վարկերի տրամադրման հետ, սակայն ֆերմերների և գործարարների համար: Օգնության այդ փաթեթների իրականացման առանցքային խնդիրն այն է, որ ֆերմերների և գործարարների մեծ մասն արդեն վարկավորվել է, շատերը ներառված են այսպես կոչված սև ցուցակներում, ինչի պատճառով բանկերը հրաժարվում են դիմորդներին տրամադրել խոստացված վարկերը:

Ութերորդ և տասներորդ ծրագրերի շրջանակներում պետության աջակցությանը կարող են հավակնել անհատ ձեռնարկատերերը, առաջին հերթին ծառայությունների և տրանսպորտի ոլորտից, ինչպես նաև միկրոբիզնեսից։ Միանվագ վճարի չափը կազմելու է 68-ից 136 հազար դրամ (138-277 դոլար): Ներկայիս նախաձեռնությունները ընդունվել էին միայն այն բանից հետո, երբ բարձրացավ հասարակական դժգոհության ալիքը, ինչպես նաև հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիաներից հետո:

Եվս երեք ծրագիր (չորրորդ, վեցերորդ եւ յոթերորդ) ուղղված են հասցեական սոցիալական աջակցությանը: Նախատեսվում է, որ միանվագ վճար՝ մոտ 200 ԱՄՆ դոլարի չափով, կստանան մինչև 14 տարեկան երեխաների ծնողները, որոնք կորցրել են աշխատանքը, ինչպես նաեւ հղի կանայք, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից  այս տարվա մարտի երկրորդ կեսին: Մոտավորապես 140 դոլար կվճարեն այն քաղաքացիներին, ովքեր տվյալ ժամանակահատվածում դարձել են գործազուրկ և, որոնց աշխատավարձն այս տարվա առաջին երկու ամիսներին չի գերազանցել 500 հազար դրամը (մոտ 1020 դոլար) ։

Կառավարության հայտարարությունների համաձայն՝ այս երեք ծրագրերի շրջանակներում արդեն աջակցություն է ստացել մոտ 15 հազար մարդ։ Այնուամենայնիվ, հասկանալու համար, թե ի վերջո ինչ ազդեցություն են ունենալու այդ օգնության փաթեթները, անհրաժեշտ է հիշել, որ ինչպես վերը նշվեց, շատ քաղաքացիներ պաշտոնապես աշխատանքից չեն ազատվել, այլ ուղարկվել են չվճարված արձակուրդի: Այսպիսով, առանց պետության ուշադրության կմնան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք չեն կարող հաստատել իրենց միանվագ նպաստի իրավունքը ազատման մասին տեղեկանքով:

Կառավարությունը նաև օգնություն է սահմանել սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին։ Այդ նպաստները, ըստ տասներեքերորդ ծրագրի, նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ նախատեսված ծրագրի բյուջեն կազմում է 1,2 մլրդ դրամ (2,45 մլն դոլար) և այն ընտանիքների ընդհանուր թիվը, որոնց վրա այն տարածվում է՝ 85 հազար է, ապա մեկ ընտանիքի նպաստի ավելացումը նրան կբերի 30 դոլարից պակաս գումար ։

Տասնմեկերորդ և տասներկուերորդ ծրագրերը ենթադրում են կոմունալ ծառայությունների (գազի և էլեկտրաէներգիայի) ծախսերի փոխհատուցում. սպառման նվազագույն ծավալի 50 % – ը, որը նշվում է Հայաստանում 235 հազար տնային տնտեսությունների մոտ, և 30 % – ը ՝ սպառման մակարդակի դեպքում, որն ակտուալ է գրեթե 300 հազար տնային տնտեսությունների համար: Կոմունալ վճարումների աջակցումը ճիշտ քայլ է, հատկապես այն լույսի ներքո, որ փոխհատուցումը  տրվելու է առավել ծախսատար՝ փետրվար ամսվա համար: Սակայն առայժմ չի ենթադրվում, որ այդ երկու ծրագրերը տարածվելու են հաջորդ գարնանային ամիսներին, ինչը լրջորեն սահմանափակում է այդ միջոցառման արդյունավետությունը։

Տասնչորսերորդ ծրագիրը նպատակ ունի աջակցել պետական բուհերի ուսանողներին: Կառավարությունը լավ առաջադիմության դեպքում ամբողջությամբ կամ մասնակիորեն կվճարի մեկ կիսամյակի ուսման ծախսերը։ Հեշտացվելու են ուսման համար տրամադրվող վարկերը: Ինչպես նաև խոստացվել է լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին ուսման վարձը չվճարելու պատճառով չհեռացնել:

Այս օգնության փաթեթը չի կարող դրական չընկալվել ուսանողության շրջանում: Թեև հարկ է նշել, որ այստեղ նկատվում է կառավարության զուտ քաղաքական մոտիվացիան. քանի որ հենց ուսանողներն են եղել թավշյա հեղափոխության շարժիչ ուժերից մեկը և նրանց աջակցությունն այսօր քաղաքականապես ակտիվ կողմնակիցների պահպանման իշխանությունների քայլերից մեկն է։

Այս բոլոր եզրակացություններն արվել են ոչ միայն իշխանությունների և լրատվամիջոցների կողմից հրապարակվող տեղեկատվության հիման վրա։ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությանն են դիմում մեծ թվով քաղաքացիներ։ Նրանցից շատերը խոսում են այն մասին, որ աջակցության ոչ մի ծրագրի մեջ չեն ներառվել և հիմա, իրապես, նյութական աջակցության կարիք ունեն։ Մյուս քաղաքացիները բողոքում են, որ իրենց կամ մերժում են աջակցել, չնայած այս կամ այն ծրագրերի չափորոշիչներին ֆորմալ համապատասխանությանը, կամ ավելի քիչ չափով օգնություն են ցուցաբերում, քան խոստացել են իշխանությունները ։

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները՝ հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի սոցիալական բացասական հետևանքները, անբավարար են: Լուրջ հարցեր են առաջացնում այն, թե իրականում քանի քաղաքացի և ընտանիք մեր երկրում կկարողանան համապատասխանել ընդունված բոլոր բյուրոկրատական չափանիշներին և ստանալ որևէ աջակցություն ։ Առայժմ ծրագրերի ազդեցությունը նվազագույն մակարդակի է:

Երկրորդ. այնքան էլ տպավորիչ չէ աջակցությունների ծավալը, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին ծրագրերով ։ 300 մլն դոլար հայտարարված օգնությունը ամպագոռգոռ է հնչում, սակայն պետք է ի վերջո պարզել, թե այդ հարյուր միլիոնավոր տրամադրված գումարներից որոնք են անհատույց փոխանցումներ և որանք վերադարձվող վարկեր:

Եվ վերջապես երրորդ. ծրագրերի մեծ մասը կրում է միանվագ բնույթ: Իսկ խնդիրն այն է, որ ճգնաժամն արդեն փաստացի մեկ ամիս է տևում է և հազիվ թե շուտ ավարտվի, իսկ մարդիկ կցանկանային որևէ հեռանկար տեսնել այն առումով, թե արդյոք նրանք կստանան նաև առաջիկա ամիսներին որևէ աջակցություն պետությունից, թե նրանք պետք է ինքնուրույն դուրս գան տվյալ իրավիճակից:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ՝ Արման Ղուկասյան

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական5 ժամ ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական6 ժամ ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական6 ժամ ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Բլոգ7 ժամ ago

Քոչարյանի վերադարձից շահելու են նույնիսկ նրան չսիրողները.Նարե Գրիգորյան

Թափ է առել զանգվածային ողբը, սրվել է ատելության խոսքը, իշխանական ճամբարում կիսաուշագնաց վիճակ է` <<Հայաստան>> դաշինքի հանրահավաքից հետո: Պատ են...

Հասարակական7 ժամ ago

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն ունի կոտրվածքներ

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկի մոտ առկա է պարանոցային երկրորդ...

Հասարակական8 ժամ ago

Երևանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Կենտրոնի...

Հասարակական8 ժամ ago

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշների հափշտակության դեմ պայքարի համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում...

Առողջապահական9 ժամ ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219596...

Քաղաքական1 օր ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական1 օր ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական1 օր ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ1 օր ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական1 օր ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական1 օր ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական1 օր ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական1 օր ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական1 օր ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական1 օր ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական1 օր ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական1 օր ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական1 օր ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական1 օր ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական1 օր ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական1 օր ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական1 օր ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ3 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական3 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային3 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական3 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական3 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Advertisement

Ամենադիտվածները