Connect with us

Հասարակական

Փաշինյանը բաժանում է վերջին անգամ, բայց չի տիրելու․ Արմեն Գևորգյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում նա նշում է՝ Փաշինյանը դարձյալ գնում է նոր բաժանարար գծեր ստեղծելու ճանապարհով։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Փաշինյանի՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցը և նրա իշխանության վերջին քայլերն ինձ հուշում են, որ Փաշինյանն ու նրա թիմը իշխանություն պահելու համար գնում են հանրային նոր բաժանարար գծեր ստեղծելու ճանապարհով։ Առանձնացրել եմ ուրվագծվող երեք այդպիսի գիծ.

1. Փաշինյանի համար ժողովուրդը կազմված է բուն ժողովրդից և «էլիտայից»

2. 2018-ինը եղել է թավշյա հեղափոխություն, իսկ ահա 2020-ին՝ բունտ

3. Արևելք-արևմուտք

Առաջին. Ժողովուրդ և «էլիտա»

Փաշինյանի իշխանության երկուսուկես տարում մենք ականատես ենք եղել մի շարք բաժանումների՝ նախկիններ-ներկաներ, ազնիվներ-կոռումպացվածներ, սպիտակներ-սևեր։  Ընդ որում այս հատկանիշները նկատվում էին հասարակության բոլոր շերտերում. «սևեր» կային թե´ «պողոսների» շարքերում, թե´ մտավորականության, թե´ աշխատավորների, նույնը կարելի է ասել «սպիտակների» մասին։ Բայց բուն ժողովրդի բաժանումը «էլիտայի» և հասարակ ժողովրդի, արդեն անպատասխանատվության գագաթնակետն է։ Փաստացի՝ Փաշինյանը ելնում է նրանից, որ իր համար ժողովուրդն այն զանգվածն է, որը չի մասնակցում բողոքի այսօրվա ակցիաներին, և որը իրեն չի համարում «էլիտա»։ Չգիտեմ՝ հասկանու՞մ է Փաշինյանը, թե՝ ոչ, բայց նա հասարակության հետագա զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացի տակ հիմնարար կոնֆլիկտ է դնում՝ կոնֆլիկտ իշխանության և «էլիտայի» միջև։ Ո՞ւմ վրա պետք է հիմնվի իշխանությունը՝ պետության զարգացման ծրագրերում, եթե ոչ՝ վերնախավի, որը գեներացնում է գաղափարներ, ծրագրեր, նախագծեր, կոչված է զարգացնել գիտությունը և կրթությունը, և որը ձևավորում է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունը ցեմենտող միջին խավը։

Ինչի է հանգեցնում նման բաժանումը

– Իշխանությունը չի հիմնվում էլիտայի վրա և խոսում է նրա հետ կոնֆլիկտի մասին։ Սա կբերի կա´մ Հայաստանից «էլիտայի» արտագաղթի, քանի որ նրանք չեն տեսնի իրենց համար հեռանկար, և կամ՝ հենց իշխանության հեռացման։ Արտագաղթի նոր ալիքը կհանգեցնի թե´ իշխանության լիակատար դեգրադացիայի, թե´ բուն հասարակության, և մենք վերջնականապես կվերածվենք ֆեոդալական հասարակության և տարածաշրջանի ամենահետամնաց պետության

– Իշխանությունը փորձելու է մտցնել հասարակ մարդկանց ուղեղներն այն գաղափարը, որ երկրում իշխանություն ձևավորում է «հասարակ ժողովուրդը», իսկ ինքն էլ միակ լեգիտիմ իշխանություն է, քանի որ իրեն ընտրել է «հասարակ ժողովուրդը»։ Էլիտան ժողովուրդ չէ, և նրան կարելի է հաշվի չառնել: Պետք է հիշեցնել Փաշինյանին, որ 2018-ին ինքը խոսում էր ողջ ժողովրդի անունից, ընտրություններին քվեարկել են հասարակության բոլոր շերտերը, իսկ այսօր նա «էլիտան» չի համարում ժողովուրդ։ Հիշեցնել է նաև պետք Փաշինյանին, որ ինքն առանց խղճի խայթի, իր քաղաքական շահերի համար օգտագործում էր դպրոցականներին։

– Ի տարբերություն «էլիտայի»՝ Փաշինյանն ու նրա նեղ թիմը Հայաստանը հայրենիքից վերածել են պարզապես տարածքի, որի սահմանները կարելի է որոշել  արբանյակային նավիգացիայով, փոխանակել հողերը՝ թուրքերին անհասկանալի պայմաններում հանձնված հայ գերիների հետ։

«Թավշյա հեղափոխություն» և «բունտ»

Իր բնորոշմամբ՝ «էլիտար բունտ» թե «էլիտաների բունտ», Նիկոլն արձանագրում կամ ակնարկում է, որ բողոքի գործընթացները կրում են հակասահմանադրական բնույթ։ «Բունտ» բառն ինքնին չի տեղավորվում օրենքի և իրավունքի սահմաններում։ Սրանով նա փորձում է ցույց տալ, որ 2018-ի իրադարձությունները կրել են խաղաղ բնույթ, իսկ հիմա ընդամենը «բունտ» է։ Իրականում մինչ այս պահը միայն իշխանություններն են անցել թույլատրելիի և իրավունքի սահմանները՝ կիրառելով ուժ, կատարելով ձերբակալություններ, հարուցելով անհիմն քրեական գործեր, սադրիչներ ուղարկելով երթերին և ցույցերին։ Մյուս կողմից՝ իշխանությանը ձեռնտու է, որպեսզի երկրում բողոքներն ընթանան ոչ սահմանադրական ճանապարհով, ինչն առիթ կհանդիսանա զանգվածային ճնշումների և տեռորի նոր ալիքի՝ երկրի էլիտայի հանդեպ։ Ուզում եմ ընդգծել 2020 թվականի իրադարձությունների մեկ եզակի հանգամանք. այսօրվա իրադարձությունները կրում են վառ ընդգծված անհատականացված բնույթ, ինչը չի եղել 2018-ին։ Այն ժամանակ բոլորը լուծվում էին ցույցերի ընդհանուր զանգվածի մեջ։ Այսօր շատ-շատերը, հազարավոր հեղինակավոր անհատներ են ստորագրում իրենց բողոքի տակ՝ կոչերի, հայտարարությունների և այլնի տեսքով։ Ըստ այդմ՝ բողոքը կրում է  անհատականացված բնույթ և իմաստ։ Սա, մեծ հաշվով, կրթված շերտի հեղափոխությունն է։

Եվ ևս մեկ կարևոր արձանագրում. «թավշյա հեղափոխության» շահառուներն իրենց առաջնորդին չէին տվել պատերազմ հրահրելու մանդատ, որը խլեց այն հազարավոր երիտասարդների կյանքը, որոնք 2018-ին ընդամենը 16-18 տարեկան դպրոցականներ էին: Նիկոլական թավիշը արյունոտ է:

Արևմուտք-արևելք

Իշխանությունը պահելու և պատասխանատվությունից խուսափելու նպատակով Փաշինյանը և նրա նեղ թիմը կրկին սկսել են զարգացնել ի սկզբանե կոնֆլիկտային և մեր պետության համար կործանարար թեզը՝ արևմուտք թե արևելք ընտրությունը։ Ուշադրություն դարձրեք, որ հենց Ազատություն ռադիոկայանի եթերում է նա խոսում «էլիտայի» բունտի մասին, ուշադրություն դարձրեք, որ նա անուղղակի ակնարկում է ռուս խաղաղապահների՝ իրենց առաքելությունն իրականացնելու ոչ ունակությանը, ուշադրություն դարձրեք, որ Արարատ Միրզոյանն անցկացնում է կոնսուլտացիաներ՝ բացառապես արևմտյան կողմնորոշման անհատների և ուժերի հետ, որոնցից շատերը պարզապես ունեն ընդգծված հակառուսական ուղղվածություն։ Փաշինյանի սորոսական շրջապատից անգամ հարցադրում է արվում՝ պե՞տք է արդյոք պարտված ղեկավարը հեռանա։ Այո, իհարկե պետք է հեռանա, հարցն այն է, թե ինչպե´ս։ Ոմանք հեռանում էին՝ ինքնասպան լինելով, ուրիշներին կախում էին ոտքերից՝ առանց քննության և դատարանի, որոշ ընտանեկան զույգերի գնդակահարում էին արագացված դատարանների միջոցով, այլոք հասնում էին ոչ միայն ազգային դատարաններ, այլև՝ միջազգային տրիբունալ։ Որպես կանոն՝ միանգամից չէին հեռանում բռնակալները, թեև դա նույնպես ժամանակավոր էր, օրինակ՝ Սադամ Հուսեյնը՝ իրանաիրաքյան պատերազմից հետո։

Բայց սորոսականների համար այս օրինակները ոչ մի նշանակություն չունեն, և նրանք առաջնորդվում են իրենց ժամանակակից կուռքերի օրինակով, օրինակ՝ պարտված առաջնորդներ Սահակաշվիլին և Պորոշենկոն։ Երկու պրոամերիկյան լիդերները տարածքային կորուստներից հետո մինչև հիմա փորձում են մնալ ջրի երեսին։ Այդ իսկ պատճառով նկատվում է իշխանության մեջ լուռ որոշում՝ փորձել դիմանալ մինչև Բայդենի պաշտոնավարման մեկնարկը։

Հետպատերազմյան Հայաստանում արևմուտք-արևելք նոր հակամարտությունը մեզ կբերի հետևյալ երեք սցենարներին.

Տարբերակ առաջին. Հայաստանը կվերածվի Ռուսաստանի գավառի, բայց կկարողանա պահպանել իր այսօրվա տարածքային ամբողջականությունը։ Միակ բանը, որ պետք է փորձել հասկանալ, թե Ռուսաստանի ինչին է պետք այդպիսի Հայաստանը կամ նրա այսօրվա  ղեկավարը։ Եվ ընդհանրապես պետք է հասկանալ. ու՞մ է պետք նման ղեկավարը, որը կորցրել է գերագույն գլխավոր հրամանատար լինելու և հրամաններ տալու բարոյական իրավունքը։ Ու՞մ է պետք այնպիսի ղեկավարը, որն արհամարհանքի, չարախնդության և մեծացող թշնամանքի առարկա է։ Ո՞ւմ է պետք այնպիսի ղեկավարը, որը տարանջատում է իր ժողովրդից նրա վերնախավին և չի կարողանում շփվել վերնախավի հետ՝ նրա մեջ տեսնելով միայն ապստամբների։ Ո՞ւմ է նա պետք՝ արևմուտքի՞ն, արևելքի՞ն, թե՞ թուրքական կոալիցիային։

Տարբերակ երկրորդ. Հայաստանը վերածվում է թուրքական գավառի, ընդ որում՝ կորցնելով Զանգեզուրը, ընդ որում՝ այնպիսի սահմաններով, որպեսզի թուրքական կոալիցիային մնա Ամուլսարը՝ հետագա շահագործման նպատակով, իսկ նրանք հաստատ չեն մտածելու բնապահպանական ռիսկերի մասին։ Առաջարկում եմ ամենայն լրջությամբ մտածել այս հեռանկարի մասին՝ հենց 1921 թվականի Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի 100-ամյակի նախօրյակին։ Թուրքիան այդ ժամանակ կբացի իր սահմանները և կսկսի տնտեսական էքսպանսիա՝ Սևանի հարակից տարածքների շուրջ, որը այսօրվա իշխանությունները, կարծում եմ, նորից կկոչեն Նոր Հայաստան։ Թուրքական կապիտալը ձեռք կբերի այն ամենը, ինչ իշխանությունները կփորձեն խլել «նախկիններից»։

Տարբերակ երրորդ.  Դժվար է կանխատեսել։

Հետգրություն

Ինչո՞ւ այս բաժանարար գծերը կարող են լինել վերջինը։ Քանի որ հետևյալ սցենարներից որևէ մեկի դեպքում այլևս նոր բաժանարար գծերի անհրաժեշտություն չի լինի.

ա/ Նիկոլը հեռանում է, և նրա հետ հեռանում է հասարակության բաժանման քաղաքական ավանդույթը

բ/ Փլուզվում է մեր պետականությունը, և ներքին ազգային քաղաքականության որևէ անհրաժեշտություն այլևս չի լինում

գ/ Նիկոլը մնում է, բայց սկսվում է քաղաքացիական պատերազմ, և գալիս է ֆեոդալական բռնապետության փուլը, որտեղ չկա որևէ մեկին մյուսից բաժանելու անհրաժեշտություն և իմաստ։

Միակ բաժանումը, որ մինչ այժմ չի արել Նիկոլը, մեր զոհված հերոսների բաժանումն է՝ «ճիշտ» և «սխալ» հերոսների։ Բայց դա նույնպես կարող է տեղի ունենալ։ Առողջ տրամաբանության տեսակետից՝  Փաշինյանը և նրա նեղ թիմն այս պահին պետք է օրուգիշեր աղոթեն, որ նրանց քաղաքական կարիերան ավարտվի «էլիտաների բունտի» արդյունքում»։

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Բլոգ2 շաբաթ ago

Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում.Նարե Գրիգորյան

Եվ նորից` բռնության կոչեր, բերանից թափվող փրփուր, սեփական աշխատանքը ներկայացնելու փոխարեն նախկիններին ուղղված հայհոյանք` սա է կերպարն այն հայատյաց էակի,...

Հասարակական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի...

Հասարակական2 շաբաթ ago

Այսպիսի արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ...

Հասարակական2 շաբաթ ago

ԱՄՆ-ում Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեական պատժամիջոցների ցուցակ է մշակվում

Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ-ը կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը: Այս մասին...

Պատահարներ2 շաբաթ ago

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի գոտուց

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն...

Առողջապահական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. կատարվել է 51 թեստավորում

Մայիսի 27-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի...

Միջազգային2 շաբաթ ago

ՆԱՏՕ. Աֆղանստանցիները պետք է պատասխանատվությունը ստանձնեն իրենց երկրում խաղաղության եւ կայունության համար

Մոտ 20 տարի ՆԱՏՕ-ն օգնում էր ապահովել անվտանգությունն Աֆղանստանում, բայց երկրի կառավարությունն ու զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ առանց միջազգային...

Հասարակական2 շաբաթ ago

Գեղարքունիքում ՀՀ սահմանը հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու,...

Քաղաքական2 շաբաթ ago

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների իրականացման գործընթացը սկսվել է

Եվրամիությունը սկսել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների ներդրման աշխատանքը՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով, սակայն դեռ վաղ է...

Հասարակական2 շաբաթ ago

Կառավարող դաշինքի պատգամավորի նշած գյուղերը մեր անվտանգության գոտին են. Նաիրա Զոհրաբյան

Երբ խոսում ենք կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանի հիշատակած գյուղերի հանձնման մասին, պետք է հասկանանք, որ դրանք մեր...

Հասարակական2 շաբաթ ago

Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝  6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Պատահարներ2 շաբաթ ago

Բնակարանում դանակահարվել են ոստիկաններ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. մայիսի 25-ին’ ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին...

Հասարակական3 շաբաթ ago

Ցիկադները հեղեղել են ԱՄՆ-ը. այժմ դրանցից սուշի եւ տակո են պատրաստում

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել։ Միջատաբանները այս պոպուլյացիան անվանում...

Հասարակական3 շաբաթ ago

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ՀՀ ԱԳՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական...

Հասարակական3 շաբաթ ago

Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին

Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով...

Հասարակական3 շաբաթ ago

ՊՆ-ն հայտնել է վաղ առավոտյան գերեվարված 6 հայ զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այն 6 զինծառայողների անունները, որոնք այսօր վաղ առավոտյան գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: ՊՆ հաղորդագրության...

Քաղաքական3 շաբաթ ago

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. Ընդգրկված է 153 թեկնածու

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Արամ...

Հասարակական3 շաբաթ ago

Նախատեսվում է ՀՀ-ում երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն. Նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող...

Կրթություն3 շաբաթ ago

Այն դիմորդները, որոնք քննությունների համար ավելի գումար են փոխանցել, այն հետ ստանալու հարցով կարող են դիմել ԳԹԿ

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք   քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և...

Քաղաքական3 շաբաթ ago

«Բարգավաճ Հայաստան». մենք որեւէ մեկի հետ կոալիցիա չենք կազմի

Մենք մեր առջեւ քաղաքական ուժերի հետ որեւէ կոալիցիա ստեղծելու նպատակ չենք դնում։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց...

Քաղաքական3 շաբաթ ago

Այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում. Լիլիթ Մակունց

Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի...

Քաղաքական3 շաբաթ ago

Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի։ Այս...

Քաղաքական3 շաբաթ ago

Թեհրանում հանդիպել են ՊԵԿ նախագահն եւ Իրանի առեւտրի պալատի նախագահը

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության...

Հասարակական3 շաբաթ ago

Ոսկու գինը պահպանվում է 1900 դոլարից բարձր մակարդակում

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը  գնաճային մտավախությունների թուլացման պատճառով պահպանվում է մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում, ինչը խանգարում է...

Հասարակական3 շաբաթ ago

Ռուս պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հաղթանակով ընտրություններում

Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ...

Քաղաքական3 շաբաթ ago

CNN. Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնեւում

Հունիսի 15-16-ը Ժնեւում սպասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի...

Հասարակական3 շաբաթ ago

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 520.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք...

Հասարակական3 շաբաթ ago

Գեւորգ Աճեմյանին քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երեւանի ավագանու մանդատից

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր...

Հասարակական3 շաբաթ ago

Քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք․ Դատախազություն

Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին...

Պատերազմ Արցախում3 շաբաթ ago

Բաքուն չի դադարեցնի միակողմանի առավելությունների հասնելու փորձերը. ռուսաստանցի պատգամավոր

Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի հետ հարաբերություններում միակողմանի առավելությունների հասնելու փորձերը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել...

Advertisement

Ամենադիտվածները