Connect with us

Տնտեսական

Ակնհայտ է՝ դրամը արժեզրկվելու էր, պետք է հանգիստ վերաբերվել դրան. Վարդան Արամյան

Ակնհայտ է, որ դրամը պետք է արժեզրկվեր, և պետք է հանգիստ վերաբերվել դրան, քանի որ մեր նման փոքր բաց տնտեսություններում հենց անվանական փոխարժեքը պետք է ճշգրտվի, որպեսզի ապահովվի մեր երկրի տնտեսության և արտաքին աշխարհի հաշվեկշռվածությունը: Իսկ դրամի թուլացման պատճառները նոր չեն ի հայտ եկել, դա սպասելի էր և սա հետևանք է Կառավարության 2.5 տարվա սխալ քաղաքականության, իսկ կորանավիրուսի պանդեմիան և պատերազմն ուղղակի մոտեցրին արժեզրկման ժամանակագրությունը, իսկ արժեզրկման տեմպն էլ արագացրին: Այս մասին Tert.am-ի  հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«Տեսեք՝ փոխարժեքի վարքագիծը կարող են թելադրել կառուցվածքային կամ երկարաժամկետ ազդեցության գործոնները և պահային կամ կարճաժամկետ ազդեցության գործոնները: Առաջինի տեսանկյունից մենք այս կառավարության օրոք ունեցել ենք էական թերություններով վարվող տնտեսական քաղաքականություն, որն աստիճանական թուլացրել է մեր տնտեսական պոտենցիալը, և այս մասին բազմիցս եմ նշել: Այն, որ արդեն 2019 թ․ ունեցանք ներդրումների զգալի անկում, արտառոց չէր և հենց այդ քաղաքականության հետևանքն էր: Որպես տնտեսագիտության մեջ ընդունված կանոն՝ զարգացած երկրների կամ իր առևտրային գործընկեր երկրների տնտեսությունների համեմատ ավելի թույլ տնտեսական պոտենցիալով և ավելի թույլ աճ ունեցող երկրի արժույթը պետք է արժեզրկվի, որպեսզի ներքին և արտաքին աշխարհի հաշվեկշռվածությունն ապահովվի: Քո արժույթի գինն այլ երկրների արժույթների համեմատ կամ որ նույն է փոխարժեքը քո տնտեսության արտացոլանքն է. ուժեղ տնտեսությամբ դինամիկ զարգացող երկրների արժույթը ժամանակի ընթացքում արժևորվում է և հակառակը»,- նշեց նա:

Վարդան Արամյանի խոսքով՝ 2018 թ. սկսած՝ տնտեսավարողների մոտ ապագայի վերաբերյալ անորոշություններն ավելացել են, և դրանք մինչ օրս պահպանվում են:

«Օրինակ՝ օր-օրի ավելացող քրեական գործերի մասին բազմիցս զգուշացնում էինք: Չի կարելի ամեն առիթով հարկատուների վրա քրեական գործեր հարուցել և հեռուստատեսությամբ ուղղակի պախարակել նրանց: Դա անթույլատրելի է: Խոսքը նրա մասին չէ, որ օրինազանցները չպետք է պատժվեն, բայց չափ և մոտեցում գոյություն ունի: Եթե վարչապետը գնում է մի ընկերության բացման կարմիր ժապավենը կտրելու, հաջորդ օրը ցուցադրական այնտեղ ներխուժում են ուժային կառույցները կամ արդեն նորմալ երևույթ է դարձել, որ բացի ՊԵԿ-ից՝ տնտեսվարողները թիրախ են դառնում գրեթե բոլոր ուժայինների կողմից, ի՞նչ ազդակ է դա մյուս տնտեսվարողին, շատ պարզ ազդակ՝ հետաձգել իրենց բոլոր տեսակի նոր ծրագրերը»,- ասաց ֆինանսների նախկին նախարարը:

Տնտեսվարողների, հատկապես՝ արտաքին ներդրողների շրջանում Կառավարության նկատմամբ անվստահություն է առաջացրել նաև որոշումներ կայացնելու անկարողություն: Ամուլսարի հանքի շուրջ զարգացումներն ու հարցի անընդհատ ձգձգումը դրա վառ ապացույցն են. «Եթե կառավարությունը մի ծրագրի մասով 2 տարուց ավելի, անկախ ելքից, չի կարողանում որոշում կայացնել, ի՞նչ է մտածում տնտեսվարողը, որ Կառավարությունը անզոր է որևէ հարց լուծել, իսկ նոր ներդրումային ծրագրերը, առավել ևս խոշորները, պահանջում են կառավարության վճռականություն և ոչ թե պոպուլիզմ»:

Վարդան Արամյանը նաև նկատեց, որ լուրջ խնդիրներ են առաջացրել նաև տնտեսվարողներ-Կառավարություն հաղորդակցության հարցում. «Եթե Կառավարությունը մի բան ասում է, մեկ այլ բան՝ անում, միանգամից դա տնտեսվարողների մոտ հակազդեցություն է բերում: Եվ տնտեսավարողը սկսում է իր ներդրումային ծրագրերը հետաձգել, քանի որ սկսում է չվստահել կառավարության խոսքին»,- ասաց նա:

Ասվածի վառ օրինակը հիփոթեքային վարկերի տոկոսները եկամտահարկով վերադարձնելու ծրագիրն է: Նրա համոզմամբ՝ նախորդ Կառավարությունները ծրագիրը կյանքի կոչելու ժամանակ իսկ հայտարարել են, որ այն ժամանակավոր է և նպատակ ունի կարճաժամկետ կտրվածքում աշխուժացնել անշարժ գույքի շուկան, իսկ որոշ ժամանակ անց կառավարություն պետք է դուրս գար խաղից:

«Դու պետք է կարողանաս ճիշտ քաղաքականությամբ տնտեսվարողների վարքագիծը կառավարել: Մենք մինչև 2019 թ. ասում էինք՝ այդ գործիքը ժամանակավոր էր և ներկայում սխալ է աշխատում պետք է հրաժարվել դրանից, քանի որ այն ոչ սոցիալական է՝ չկան թիրախավորված սոցիալական խմբեր և ոչ էլ ճիշտ տնտեսական՝ օգնում է ոչ թե արտահանողներին այլ ոչ արտահանելի հատվածի տնտեսվարողներին: Փոխարենը ներկայիս կառավարությունը մինչև 2019 թ․ վերջ անընդհատ սնում էր հանրությանը սխալ ազդակներով փոխվարչապետի մակարդակով մի քանի առիթներով հայտարարելով, որ ոչ, սա սոցիալական ծրագիր է, սա շատ լավն է, հոյակապ է, կառավարությունը մտադիր է շարունակել:

Արդյունքում շատ կառուցապատողներ նախաձեռնեցին բնակարանաշինության նոր ծրագրեր, մտան վարկային բեռի տակ ՝ վստահ լինելով, որ իրենց կառուցած բնակարանների նկատմամբ պահանջարկը բարձր կմնա: Եվ հանկարծ Նիկոլ Փաշինյանն ուշքի է գալիս, ԱԺ ելույթում 2020 թ․ հունվարին հնչեցնում է միտք, որ պետք է ծրագիրը դադարեցնել կամ վերաիմաստավորել, քանի որ այն ոչ սոցիալական է և ոչ էլ բխում է արտահանմանը միտված տնտեսական քաղաքականության նպատակներից: Տնտեսվարողների վիճակը պատկերացրեք. այդ մարդիկ գնացել, վարկ են վերցրել, մտել բեռի տակ և պատահական, կառավարությունը քնում, վեր է կենում ու այլ բան է որոշում՝ նրանց էլ ուղղորդում դեպի ֆինանսական դժվարությունների ծուղակը»,- ասաց նա:

Վարդան Արամյանը նշում է, որ բոլոր վերը թվարկած գործոնների առկայության պայմաններում՝ հաղորդակցության հետ կապված սխալ քաղաքականություն, քրեական գործերի տարափ, կառավարության անհասկանալի վարքագիծ, որոշումների կայացման անկարողություն և ընդհանրապես տնտեսավարողների նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունքը, կանխատեսելի էր, որ ներդրումների անկում է լինելու և ստեղծվելու է ներկա տնտեսական իրավիճակը: Իսկ համավարակի բացասական հետևանքների մեղմման ձախողված քաղաքականությունը և պատերազմն էլ ավելի են խորացրել առկա խնդիրները:

«Մենք արդեն իսկ թուլացված տնտեսական պոտենցիալ ունեինք դեռևս 2020 թ մուտքի ընթացքում, և ես դեռևս 2019 թ․ հոկտեմբեր-նոյեմբերին՝ բյուջետային քննարկումների ընթացքում կասկածի տակ եմ դրել 2020 թ․ բյուջեի հիմքում դրված այն ժամանակվա 4.9% տնտեսական աճի ցուցանիշը: Այն դժվարին իրավիճակը, որում մենք հայտնվել ենք 2.5 տարվա սխալ քաղաքականության հետևանքով, պանդեմիան և պատերազմը էլ ավելի են խորացրել, դա ակնհայտ է»,- ասաց նա:

Ֆինանսների նախկին նախարարի կանխատեսմամբ՝ դրամի արժեզրկման ներկայիս գործընթացն առաջիկայում կարող է շարունակվել, բայց դա հիմնականում կլինի ի հաշիվ կարճաժամկետ գործոնների. ապագայի նկատմամբ անորոշություններ և վատատեսական սպասումներ, դրանից բխող ասիմետրիկ ինֆորմացիաների վրա հիմնված անհատների վարքագիծ, որը կարող է վերածվել «հոտային» վարքագծի (երկու-երեք հոգի շտապում են ինչ-որ բան անել, չորրորդը միանում է բնազդաբար…) և այլն: Ընդ որում, եթե ճիշտ քաղաքականությամբ հնարավոր լինի չեզոքացնել կամ հակազդել նշված պահային գործոնները, փոխարժեքը կարող է որոշ չափով հետ նահանջել: Ըստ նրա՝ չկան կառուցվածքային խնդիրներով պայմանավորված այն իրավիճակը, որը կհանգեցնի դրամի թռիչքային արժեզրկման: Կտրուկ արժեզրկում հավանական կլինի միայն, եթե կարճաժամկետ գործոններով սնվող անհարկի խուճապ տեղի ունենա, ընդ որում այդպիսին լինելու դեպքում էլ, որոշ ժամանակ անց փոխարժեքը հետ է գալի տնտեսական հիմնարարներով պայմանավորված իր հավասարակշիռ դիրքին:

«Շատ հանգիստ և նորմալ պետք է վերաբերվենք, երբ փոխարժեքը, տնտեսական հիմնարարներով պայմանավորված, համաչափ արժեզրկվում է: Ինչու, որովհետև այդ արժեզրկումը պետք է ապահովի կայունությունը, որ քո տնտեսությունն արտաքին աշխարհի հետ հաշվեկշռվածության մեջ լիներ: Փոխարժեքի արհեստական ֆիքսումը ավելի վտանգավոր կլիներ: Ճիշտ է այն վարքագիծը, որ թույլ տան դրամն արժեզրկվի տնտեսական կառուցվածքային գործոնների վարքագծին համահունչ, սակայն հակազդեն պահային կամ սպեկուլյատիվ կարճաժամկետ գործոններին:

Մենք պե՞տք է անհանգստանանք, որ փոխարժեքը չափից շատ արժեզրկվի, այո, պետք է, քանի որ տնտեսագիտության մեջ դա կոչվում է «փոխարժեքի գերարժեզրկում – Exchange rate overshoot», որը տնտեսության մեջ անխուսափելիորեն ստեղծելու է անհարկի ծախսեր: Երբ ներկայիս արժեզրկման միտումը սնուցվի քո հանրության, տնտեսվարողների վատատեսական սպասումներով ապագայի նկատմամբ, և այս ամեն ինչի հիման վրա մի հատ էլ «հոտային վարքագիծը» լինի, չափազանց վատ իրավիճակ կստեղծվի: Այս ամենի դիմացը հնարավոր է առնել. Կենտրոնական բանկը պետք է ավելի ագրեսիվ կոմունիկացիա անի, փորձի մաքրել հարթակից ասիմետրիկ ինֆորմացիաները, հանգստացնել հասարակությանը, աշխատանքներ տանել ֆինանսական շուկայի մասնակիցների հետ՝ խարսխելու նրանց և տնտեսվարողների սպասումները»,- նշեց Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է Կառավարության անելիքներին, նա նշեց. «Դասական կանոնով, այսպիսի իրավիճակներում շատ ավելի մեծ է կառավարությունների դերակատարությունները, բայց մեր դեպքում կասեի, որ այս կառավարությունը, հակառակը իր վարքագծով ավելի է խորացնում իրավիճակը, ստեղծում ավելի մեծ անորոշություններ և վատատեսական սպասումներ և էլ ավելի է դժվարացնում կենտրոնական բանկի գործը: Օր-օրի տնտեսական վիճակը ավելի վատանում է Կառավարության գործողությունների կամ կասեի անգործության հետևանքով, որևիցե մեկը տնտեսական թեմաներով գրագետ ելույթ չի ունենում, բացի նրանից, որ թուրքերի հետ մեծ տնտեսական հեռանկարներ ունենք: Ես քաղաքական մարդ չեմ, բայց այս դժվարին իրավիճակում, որպեսզի կարողանանք փոթորկոտ ծովից նավը խաղաղ դուրս հանել, մեզ պետք է պրոֆեսիոնալների թիմ, որը ես այս Կառավարությունում չեմ տեսնում»:

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Բլոգ2 շաբաթ ago

Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում.Նարե Գրիգորյան

Եվ նորից` բռնության կոչեր, բերանից թափվող փրփուր, սեփական աշխատանքը ներկայացնելու փոխարեն նախկիններին ուղղված հայհոյանք` սա է կերպարն այն հայատյաց էակի,...

Հասարակական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի...

Հասարակական2 շաբաթ ago

Այսպիսի արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ...

Հասարակական2 շաբաթ ago

ԱՄՆ-ում Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեական պատժամիջոցների ցուցակ է մշակվում

Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ-ը կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը: Այս մասին...

Պատահարներ2 շաբաթ ago

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի գոտուց

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն...

Առողջապահական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. կատարվել է 51 թեստավորում

Մայիսի 27-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի...

Միջազգային2 շաբաթ ago

ՆԱՏՕ. Աֆղանստանցիները պետք է պատասխանատվությունը ստանձնեն իրենց երկրում խաղաղության եւ կայունության համար

Մոտ 20 տարի ՆԱՏՕ-ն օգնում էր ապահովել անվտանգությունն Աֆղանստանում, բայց երկրի կառավարությունն ու զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ առանց միջազգային...

Հասարակական2 շաբաթ ago

Գեղարքունիքում ՀՀ սահմանը հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու,...

Քաղաքական2 շաբաթ ago

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների իրականացման գործընթացը սկսվել է

Եվրամիությունը սկսել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների ներդրման աշխատանքը՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով, սակայն դեռ վաղ է...

Հասարակական2 շաբաթ ago

Կառավարող դաշինքի պատգամավորի նշած գյուղերը մեր անվտանգության գոտին են. Նաիրա Զոհրաբյան

Երբ խոսում ենք կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանի հիշատակած գյուղերի հանձնման մասին, պետք է հասկանանք, որ դրանք մեր...

Հասարակական2 շաբաթ ago

Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝  6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Պատահարներ2 շաբաթ ago

Բնակարանում դանակահարվել են ոստիկաններ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. մայիսի 25-ին’ ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին...

Հասարակական2 շաբաթ ago

Ցիկադները հեղեղել են ԱՄՆ-ը. այժմ դրանցից սուշի եւ տակո են պատրաստում

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել։ Միջատաբանները այս պոպուլյացիան անվանում...

Հասարակական2 շաբաթ ago

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ՀՀ ԱԳՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական...

Հասարակական2 շաբաթ ago

Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին

Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով...

Հասարակական2 շաբաթ ago

ՊՆ-ն հայտնել է վաղ առավոտյան գերեվարված 6 հայ զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այն 6 զինծառայողների անունները, որոնք այսօր վաղ առավոտյան գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: ՊՆ հաղորդագրության...

Քաղաքական3 շաբաթ ago

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. Ընդգրկված է 153 թեկնածու

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Արամ...

Հասարակական3 շաբաթ ago

Նախատեսվում է ՀՀ-ում երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն. Նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող...

Կրթություն3 շաբաթ ago

Այն դիմորդները, որոնք քննությունների համար ավելի գումար են փոխանցել, այն հետ ստանալու հարցով կարող են դիմել ԳԹԿ

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք   քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և...

Քաղաքական3 շաբաթ ago

«Բարգավաճ Հայաստան». մենք որեւէ մեկի հետ կոալիցիա չենք կազմի

Մենք մեր առջեւ քաղաքական ուժերի հետ որեւէ կոալիցիա ստեղծելու նպատակ չենք դնում։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց...

Քաղաքական3 շաբաթ ago

Այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում. Լիլիթ Մակունց

Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի...

Քաղաքական3 շաբաթ ago

Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի։ Այս...

Քաղաքական3 շաբաթ ago

Թեհրանում հանդիպել են ՊԵԿ նախագահն եւ Իրանի առեւտրի պալատի նախագահը

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության...

Հասարակական3 շաբաթ ago

Ոսկու գինը պահպանվում է 1900 դոլարից բարձր մակարդակում

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը  գնաճային մտավախությունների թուլացման պատճառով պահպանվում է մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում, ինչը խանգարում է...

Հասարակական3 շաբաթ ago

Ռուս պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հաղթանակով ընտրություններում

Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ...

Քաղաքական3 շաբաթ ago

CNN. Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնեւում

Հունիսի 15-16-ը Ժնեւում սպասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի...

Հասարակական3 շաբաթ ago

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 520.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք...

Հասարակական3 շաբաթ ago

Գեւորգ Աճեմյանին քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երեւանի ավագանու մանդատից

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր...

Հասարակական3 շաբաթ ago

Քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք․ Դատախազություն

Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին...

Պատերազմ Արցախում3 շաբաթ ago

Բաքուն չի դադարեցնի միակողմանի առավելությունների հասնելու փորձերը. ռուսաստանցի պատգամավոր

Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի հետ հարաբերություններում միակողմանի առավելությունների հասնելու փորձերը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել...

Advertisement

Ամենադիտվածները