Connect with us

Կարևոր

Առհասարակ, այն ամենը ինչ կատարվեց Ծիծեռնակաբերդում այս տարի ՝ ինձ մեծ ցավ պատճառեց

Առհասարակ, այն ամենը ինչ կատարվեց Ծիծեռնակաբերդում այս տարի ՝ ինձ մեծ ցավ պատճառեց:Աթեիստական ՍՍՀՄ-ում՝ որտեղ ցեղասպանության մասին նույնիսկ խոսելն էր արգելված՝ կոմունիստական ղեկավարների օրոք՝ որոնց անխնա դատափետում էր ՀՀՇ-ն,  կառուցվեց այս հուշահամալիրը:Ավելին՝պետական այրերը՝ ազգի և մեր պետականության հիմերը հիշողությամբ ամրապնդելու նպատակով, կարողացան Մոսկվային համոզել, որ այդ տարածքում հնչելու է միջնադարյան երաժշտություն, նույնիսկ հաստատվեց, որ հնչող մեղեդիների տեքստերում բացակայում է Աստված բառը: Եվ իսկապես, «Սուրբ-Սուրբ» շարականի մեջ այն չի օգտագործվում, չնայած այն հանգամանքին, որ Պատարագի կարևոր, առանցքային մասն է կազմում: Ծիծեռնակաբերդը հայ ազգի Գողգոթան է և տասնյակ տարիներ մենք լուռ, մտախոհ, քայլել ենք հենց ա՛յս շարականի հնչյունների ներքո՝ Լուսինեի անկրկնելի կատարմամբ այս շարականը դարձավ այդ ճանապարհի անքակտելի մասը, ավելին՝ նա, կարծես թե, առանձնացավ Պատարագից և դարձավ ողջ հայությանը միավորող մի ժողովրդական՝ բառի բուն և գեղեցիկ իմաստով, երգ: Եվ իմ խորին համոզմամբ, այն օրը, երբ մեզ արգելված էր գտնվել այնտեղ՝ Ծիծեռնակաբերդում, «Սուրբ-Սուրբ»-ը, հե՛նց Լուսինեի կատարմամբ պետք է հնչեր, միավորելով համայն հայությանը: Շշմած եմ, ինչո՞ւ «Սուրբ-Սուրբ»-ով չբացվեց սգո հիշատակի երեկոն: Եվ ինչո՞ւ ընտրված էր ժողովրդական՝ թեկուզ և սիրված, օրորոցայինը, այլ ոչ մեր Պատարագները:  Եկմալյանի, Կոմիտասի, Չորեքչյանի Պատարագներով պետք է սկսվեր և շարունակվեր Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը՝ հայ ազգը իր Պատարագներով է հայ մնացել, և մեռելների հոգիների համար «Տե՛ր, ողորմյա» են ասում, այլ ոչ թե “celebrate” են անում: Այս տարվա արարողությունը հազարավոր «քայլիկ»-ներից մեկն է՝ սա փորձ է մեզ վարժեցնել այն պատկերի և մտքի հետ, որ Ծիծեռնակաբերդի տարածքը կարելի վերածել բեմահարթակի: Այսօր այնպիսի տեխնիկական միջոցներ կան, իսկ մեր Ոսկեդարանում այնպիսի ձայնագրություններ, որ ոչ մի անձ, բացի հոգևորականների կողմից արվող արարողությունների ընթացքում հնչեցվող շարականների,  չպետք է «live մտնի» այնտեղից: Կրկնում եմ, այնտեղից պետք է հնչի մեր հոգևոր երաժշտությունը, և այն էլ՝ ձայնագրության տեսքով: Անձամբ ես՝ հենց որ տեսա, որ Պատարագով չի սկվում արարողությունը, և նունիսկ Լուսինեին «թույլ չեն տվել» անել սգո երգարշավի «բացումը», անջատեցի հեռուստացույցը և «վայելեցի» թե՛ Պատարագը, թե՛ Լուսինեի Աստվածաշնորհ ձայնը: Ի՞նչ ասեմ՝ պերֆորմանս-ների ոճով մշակված «Նոր» Հայաստանի ղեկավարները արդեն հասցրել են՝ սկսած 2008-ից, պղծել և ԱզատությանՀրապարակը, և Հանրապետության, արյուն թափել Արգիշտի թագավորի անունը կրող փողոցում, Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցում, Սուրբ Սարգիս եկեղեցի տանող ճանապարհի խաչմերուկում, պատմիչ Լեոյի անունը կրող փողոցում, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայում, իրենց անվայել ելույթներով պղծել են մեր Սրբություն Սրբոց՝ Մատենադարանի շուրջը գտնվողտարածքը… Ի՞նչ է, հերթը հասել է Ծիծեռնակաբերդի՞ն՝ մեր սրբացված մեկ ու կես միլիոնի՞ն…

Դեպի Ծիծեռնակաբերդ՝ դեպի հայկական Գողգոթա տանող ճանապարհին, տասնամյակների ընթացքում ձևավորվել է Ծիծեռնակաբերդիսգո խորհրդավոր լռության, հուշի և ցավիծեսը՝ողողված արցունքներով և մեկը մյուսին միահյուսվածպատարագատու շարականների Աստվածային հնչյուններով:Եվ մենք՝ հայուհիներս, այդ ծեսը փոխանցել ենք մեր երեխաներին, ապա թոռներին՝ լուռ քայլելով դեպի կիսավեր եկեղեցու պատերը խորհրդանշող համալիր, դեպի՝ թեպետ կիսաքանդ, բայց պաշտպանված բերդը, դեպի Ծիծեռնակի բույնը, ուր ամեն գարուն ծիծեռնակի ծլվլոցով վերսկսվում է կյանքը:

Ու թե հարկ լինի՝տասնամյակների ընթացքում ձևավորված այս ծեսը,կպաշտպանենք ատամներով: Վերջին հաշվով, ուզե՛ս էլ, չես կարողբոլորիսնստեցնել, կամ «самосуд» անել տաս: Եվ բավական է վախեցնես՝ դիմացդ պատերազմի դաշտում թուրքին տեղը դրած հայեր են և նրանց մայրերը, քույրերը, դստրերը: Մնում եմ ափ ի բերան, թե ինչպես է երկրի «վարչապետը» խոսում սեփական ժողովրդի հետ: Չակերտների մեջ վերցրեցի վարչապետ բառը, քանի որ, հազարավոր հայուհիների պես վրդովված եմ՝ թե՛ բառապաշարից, թե՛ հոխորտանքներից, թե՛ սպառնալիքներից: Պետական այրը, եթե չունի գիտելիքներ՝ միջազգային ասպարեզում չտապալելու «նախկին» իշխանությունների ձեռքբերումները, ապա պարտավոր է ներքին կուլտուրա ունենալ՝ ներքին լսարանի հետ շփվելու համար: Բացի այդ, որպես քաղաքացի, շատ մտահոգ եմ երկրի վարչապետի խոսելաոճից՝ բառապաշարը ցիտատների պես «իջել է մասսաներ», հավանաբար՝ եթե այսպես շարունակվի, կտպվի «Նիկոլի բառապաշարի Նոր բառարան»: Նոր բառը, անպայման, պետք է ներկա լինի՝ Նիկոլը այն շա~տ է սիրում: Եվս մի փոքրիկ հարց է ինձ հուզում՝ վարչապետի ձայնի անսպասելի տատանումները խոսելուընթացքում ՝ բազմիցս ականատես, և ականջալուր եմ եղել նրա pianissimo-ից ծայրահեղ fortissimo-յի հասնողcrescendo-յին:

Տեր, իմ Աստված, Դու պահապան լինես երկրիս և ազգիս:

Պարոն Բաբայան՝ ի տարբերություն Ձեզ, ես չեմ համարում, որ դա անգրագետության արդյունք է: Եվ ես՝ հիմքեր ունեմ այդպես մտածելու՝ Ռոբերտ Քոչարյանի դատը նշանակել են մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, որը եռապատկեց մեր մայիսյան տոները, քանզի, հայ ազգի համար լիահավասար են՝ թե Սարդարապատի, թե Երկրորդ Համաշխարհային պատերազմի, թե Շուշիի  հաղթանակները: Այդ օրը մեր ազգը պետք է ցնծա, իսկ իմ երկրում այդ օրը, որոշել են դատել մի մարդու, ում՝ և ի՛ր պես արծիվների, շնորհիվ Հայոց աշխարհը փրկվեց թուրքի ոտնձգություններից:Այդ օրը դարձավ մեր ազգի պանծալի օրերից մեկը: Ակնհայտ է՝ երբ մենք սգում ենք՝ մեր թշնամիները «վրիպումով» օգտագործում են «տոնել» բառը, իսկ երբ հայերը պիտի ազգովի տոնեն իրենց հաղթանակը՝ թշնամիները հարամում են այն:

Հ.Գ. Ոզում եմ հարցնել, ի՞նչն էր խանգարում թույլ տալ, որ Հայաստանի բոլոր կուսակցություններից մի քանի հոգով՝ 3-5, նշված ժամին, առանձին միմյանցից, բարձրանային Ծիծեռնակաբերդ և հավերժության կրակի մոտ խոնարհեին ցավի և հուշի ծաղիկները…

Պարոն Բաբայան, այս կոմմենտս որոշել եմ ուղարկել նույն խմբագրություն, որպեսզի տպեն Ձեր հոդվածի տակ, քանզի, այնտեղ կոմմենտների տեղ չկա:

Խորին հարգանքով՝

Ալլա Հակոբյան

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական19 ժամ ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական20 ժամ ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական20 ժամ ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Բլոգ21 ժամ ago

Քոչարյանի վերադարձից շահելու են նույնիսկ նրան չսիրողները.Նարե Գրիգորյան

Թափ է առել զանգվածային ողբը, սրվել է ատելության խոսքը, իշխանական ճամբարում կիսաուշագնաց վիճակ է` <<Հայաստան>> դաշինքի հանրահավաքից հետո: Պատ են...

Հասարակական21 ժամ ago

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն ունի կոտրվածքներ

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկի մոտ առկա է պարանոցային երկրորդ...

Հասարակական22 ժամ ago

Երևանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Կենտրոնի...

Հասարակական23 ժամ ago

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշների հափշտակության դեմ պայքարի համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում...

Առողջապահական23 ժամ ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219596...

Քաղաքական2 օր ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական2 օր ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական2 օր ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ2 օր ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական2 օր ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական2 օր ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական2 օր ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական2 օր ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական2 օր ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական2 օր ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական2 օր ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական2 օր ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական2 օր ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական2 օր ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական2 օր ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական2 օր ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական2 օր ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ4 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական4 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային4 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական4 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական4 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Advertisement

Ամենադիտվածները