Connect with us

Քաղաքական

Դուք պետք է ձեր գործընկերներին ուղարկեք Ստեփանակերտ, այլ քաղաքներ, որ նրանք արձանագրեն`ինչ ձևով են այդ քաղաքներն ու գյուղերը հողին հավասարեցվում. Զոհրաբ Մնացականյանը՝ «Ալ-Ջազիրա»-ին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ-Ջազիրա»-ին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Հարցազրույցը՝ ստորև.

Հարց. Մեր թղթակից Սինեմը հաղորդեց մեզ, որ մի ադրբեջանցի պաշտոնյա պնդում էր, թե ակնհայտ է, որ Գյանջայի ուղղությամբ հրթիռներն արձակվել են Հայաստանից, և որ Լեռնային Ղարաբաղի ռազմական պաշտոնյաները հերքել են քաղաքի հրթիռակոծումը: Արդյո՞ք Հայաստանը խախտում է զինադադարը

Զոհրաբ Մնացականյան. Դա բացարձակ սուտ է, որը հորդում է Բաքվից: Հայաստանը դա չի արել: Եվ դա նույնիսկ ժխտվել է Պաշտպանության նախարարության կողմից:

Երեկ երեկոյան կարևոր հայտարարության հասանք մարդասիրական նպատակներով կրակի դադար հաստատելու և այդ ուղղությամբ աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Բայց մի քանի ժամ անց` շաբաթ օրը վաղ առավոտյան, Ադրբեջանը շարունակում էր իր ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով` հիմնականում հարավում: Ամենասարսափելին այն է, որ նրանք շարունակաբար մեթոդիկ կերպով թիրախավորում և հարվածում էին խաղաղ բնակավայրերին, քաղաքներին ու գյուղերին, Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ այս ամենը շարունակվում էր առավոտից մինչև կեսօր: Ժամը 12-ից հետո, երբ պետք է կրակի դադար հաստատվեր, ադրբեջանական կողմը շարունակում էր այս գործողությունները: Սա կանխամտածված հարձակում է այն ամենի դեմ, ինչին մենք փորձում էինք հասնել կրակի դադարի միջոցով:

Հարց. Կցանկանայի մեկ հարց պարզաբանել: Եթե Հայաստանը չէ պատասխանատու Գյանջայի վրա հարձակման համար (և այն մեկի, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին), եթե նա չէ պատասխանատու այս վերջին հարձակման համար, ապա, ո՞վ է, ըստ Ձեզ, արել դա:

Զոհրաբ Մնացականյան. Արցախի պաշտպանության ուժերը լիովին վճռական են շարունակելու իրենց պաշտպանությունը, Դուք պետք է հասկանաք դա: Նրանք պաշտպանվում են Արցախի քաղաքացիների, ժողովրդի վրա իրականացվող այս մեթոդիկ, թիրախային հարձակումից

Հարց. Այժմ, որպեսզի կարողանամ հասկանալ, թույլ տվեք ընդհատել Ձեզ, քանի որ իսկապես ցանկանում եմ այստեղ մի պարզաբանում անել: Դուք ասում եք, որ հայկական զորքերը չեն, որ արձակում են այս հրթիռները, դրանք Արցախի ուժերն են, այնտեղի պաշտպանական ուժերը, որոնք պաշտպանում են Լեռնային Ղարաբաղը մինչ կրակի դադարի ուժի մեջ մտնելը: Սա ճի՞շտ է:

Զոհրաբ Մնացականյան. Կրակի դադարը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից թե՛ կեսօրից առաջ, և թե՛ հատկապես դրանից հետո: Նրանք շարունակում էին իրենց ռազմական գործողությունները, և որ ամենասարսափելին է՝ նրանք կրակում էին գյուղերի և քաղաքների ուղղությամբ: Դուք պետք է ձեր գործընկերներին ուղարկեք Ստեփանակերտ և այլ քաղաքներ, որպեսզի նրանք արձանագրեն, թե ինչ ձևով են այդ քաղաքներն ու գյուղերը հողին հավասարեցվում, որտեղ մարդիկ երկրորդ շաբաթն է, ինչ անց են կացնում ապաստարաններում, որտեղ փախստականների հոսք է սկսել, որտեղ նրանք անում են այն, ինչ արել են 1990-ականերին՝ էթնիկ զտումներ, մարդկանց երկրի երեսից ջնջելը: Դա տեղի չի ունենալու: Արցախի պաշտպանական ուժերը շարունակելու են վճռականորեն պաշտպանվել: Եվ Հայաստանը եղել և մնում է նրանց անվտանգության երաշխավորը:

Հարց. Հայաստանը վճռական էր միջազգային աջակցության ստանալու հարցում: Այն աջակցություն էր ակնկալում այլ երկրներից: Արդյո՞ք դա ավելի հեշտ չէր լինի, եթե Հայաստանը որոշում կայացներ դադարեցնել հրադադարի ցանկացած խախտում, և զենքը վայր դներ՝ թույլ տալով հումանիտար կրակի դադարի, գերիների փոխանակման և մարմիների փոխանակման իրականացումը:

Զոհրաբ Մնացականյան. Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա: Արցախը հավատարիմ է: Մենք բարեխղճորեն բանակցել են այս հայտարարությունը: Արցախի կառավարությունը, նախագահը բացարձակապես, անվերապահորեն աջակցել են հրադադարին: Սա շատ կարևոր գործառույթ է՝ անելու նվազագույնը, ի ցույց դնելու դրա հումանիտար գործառույթը: Կան բազմաթիվ լրջագույն հումանիտար հարցեր, որոնք անմիջապես պետք է լուծվեն: Մարմինների վերադարձը, գերիների վերադարձը պետք է իրականացվի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է: Հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, լիովին շահագրգռված են դրանում: Եվ մենք հավատարիմ ենք կրակի դադարին:

Հարց. Մեր թղթակից Բեռնարդ Սմիթը մեզ հաղորդեց, որ հումանիտար աշխատանքների գործընթացի մեկնարկի համար դեռևս որևէ ամսաթիվ չի հայտարարվել, որովհետև դա կախված էր կրակի դադարի հաստատումից: Կա՞ որևէ եղանակ, որով Հայաստանը կարող է ճնշում գործադրելով նրա վրա, ով հրթիռներ է արձակում Ադրբեջանի վրա, դադարեցնելու դա, որպեսզի հումանիտար գործողությունները կյանքի կոչվեն:

Զոհրաբ Մնացականյան. Ես վերադառնում եմ նույն հարցին. Հայաստանը հավատարիմ է իր հանձնառությանը, Արցախը հավատարիմ է իր հանձնառությանը: Միանշանակորեն վերստին կընդգծեմ, որ երեկ առավոտից սկսած մինչև ուշ գիշեր Ադրբեջանը հրետակոծում, թիրախավորում էր Ստեփանակերտը, մի քանի քաղաքներ և գյուղեր: Նրանք հսկայական վնաս են պատճառել քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին կրակի դադարի հաստատման ամբողջ օրը շարունակ։ Նրանք, ըստ էության, չեն հասկանում՝ ինչ է կրակի դադարեցումը: Կրակի դադարեցումը նրանց իրավունք չի վերապահում սպանել քաղաքացիներին, հարվածներ հասցնել քաղաքացիական բնակավայրերին: Ահա թե ինչ էր տեղի ունենում կեսօրից ի վեր: Եկեք շատ հստակ լինենք այս հարցում:

Սա ևս մեկ անգամ առաջ է բերում շատ կարևոր մի հարց. վերիֆիկացիոն մեխանիզմների հարցը: Մենք ցանկանում ենք կրակի դադար, մենք ցանկանում ենք տեղում վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք կմատնանշեն ոճրագործին, ի ցույց կդնեն այն կողմին, որը հավատարիմ չէ կրակի դադարին: Մենք խոսել ենք այս մասին տևական ժամանակ, և ևս մեկ անգամ ընդգծում եմ դա:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական1 օր ago

Էրդողանի խոսքից հետո տեղին էր նրան հիշեցնել այն, ինչ նշված է Արցախի նախագահի հայտնի նամակում. Թեւան Պողոսյան

Մեկ անգամ չեմ կրկնել միտքը, որ մենք կարիք ունենք սովորելու ցանկացած խոսք, բանաձեւում օգտագործված դարձվածք, ցանկացած տեղեկություն օգտագործել ի շահ...

Կարևոր1 օր ago

«Չլռե՛լ». Կանադայի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Կանադայի տարբեր հատվածներում տեղի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario»...

Հասարակական1 օր ago

Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2213 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 75523...

Կարևոր2 օր ago

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական...

Հասարակական2 օր ago

Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ստորեւ ներկայացնում ենք դիմումի տեքստը. «Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն...

Հասարակական2 օր ago

ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկ ունեցողներին եկամտային հարկի վերադարձման դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին դարձյալ հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը,...

Հասարակական2 օր ago

Լիբիական կոնֆլիկտի կողմերը Ժնեւում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել

Լիբիական կոնֆլիկտի կողմերը Ժնեւում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին Facebook-ում հայտնել է Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը, հաղորդում է...

Կարևոր2 օր ago

Որոշ մարդիկ օգտագործում են մեր անունը. Արծրուն Հովհաննիսյանը՝ օգնությունների մասին

Հարգելի քաղաքացիներ տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Խնդրում եմ...

Հասարակական2 օր ago

Եվս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, 80 զոհ. Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: Այս մասին տեղեկացնում է Հայկական...

Կարևոր2 օր ago

«Նրանք լույսը խավարից զատում են զենքով, կամքով, կյանքով»․ Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում առաջնագծում կռվող զինվորների լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել: «Նրանք լույսը...

Հասարակական2 օր ago

Իրաքի վարչապետը հայտարարել է, թե ստիպված է հավասարակշռություն պահպանել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ

Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քադիմին հայտարարել է, թե ստիպված է հավասարակշռություն պահպանել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ՝ Եվրոպային կոչ անելով օգնության...

Հասարակական2 օր ago

ԱՄՆ-ում ռուս հաքերները կրկին մեղադրվում են կառավարական համակարգչային ցանցերի վրա հարձակման մեջ

Միացյալ Նահանգները կարծում են, որ Ռուսաստանի կողմից հովանավորվող հաքերները փորձել են կոտրել ԱՄՆ իշխանությունների պետական եւ տեղական մարմինների համակարգչային ցանցերը:...

Առողջապահական2 օր ago

Կորոնավիրուսից մահացած 14 անձանցից ամենաերիտասարդը 57-ամյա տղամարդ է

Հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 73310 դեպք, որոնցից 50276-ն` առողջացած, 1145-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ...

Հասարակական2 օր ago

Պեսկով. Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ աշխատանքի փորձ ունեն առավել սուր հարցերի շուրջ թեժ կետերում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, բայց դրանք այնքան մեծ չեն, որքան`...

Կարևոր3 օր ago

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամով ազատ արձակվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես...

Հասարակական3 օր ago

Մերօրյա հերոսները. շուրջ 60 զինծառայողներ արժանացել են «Մարտական ծառայություն» մեդալի

Արդյունավետ հակահարձակողական գործողությունների, հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան ոչնչացնելու, թշնամական դիրքեր գրավելու համար մայոր Սամվել Սերժիկի Հարությունյանը, կապիտան Իշխան Արամի...

Հասարակական3 օր ago

Կքննարկվի ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից Թուրքիային հանելու հարցը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝...

Հասարակական3 օր ago

Թուրքիայից հայտարարել են, որ Ս-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի հրամանատարական կառավարման համակարգին

Ս-400 ԶՀՀ-ները, որոնք Անկարան ձեռք է բերել Մոսկվայից, գործարկվելու են ՆԱՏՕ-ի համակարգից անկախ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ազգային...

Հասարակական3 օր ago

Հաղթելու ենք՝ պարտադրելով խաղաղություն. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Վերջին շաբաթներին մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանա-թուրքական  ուժերի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ի թիվս այլ իրողությունների, վերաբացահայտվեցին կարեւորագույն...

Հասարակական3 օր ago

Մարտի դաշտում իր պարտքը կատարելիս զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ Նարեկ Մեսրոպյանը

Արցախում զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը, որն իր պարտքն էր կատարում մարտի դաշտում:...

Հասարակական3 օր ago

Իրանը պատասխանել է ԱՄՆ ընտրություններին միջամտության վերաբերյալ մեղադրանքներին

Իրանը շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին եւ դրանց արդյունքների հետ կապված նախապատվություններ չունի, ABC News-ին ասել է ՄԱԿ-ում Իրանի...

Հասարակական3 օր ago

ԼՂ հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում

Ղարաբաղյան հակամարտության գոտուց 71 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում: Այս մասին հայտարարել է Արեւելյան Ադրբեջան նահանգի անվտանգության եւ...

Կարևոր3 օր ago

Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով. Հիմնականում օջախայինմարտեր են. Արծրուն Հովհաննիսյան

Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հիմնականում օջախային մարտեր...

Առողջապահական3 օր ago

Նոր ռեկորդ. Կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2306 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 70836...

Հասարակական3 օր ago

«Եվս մեկ կանադական կապ մահաբեր զենքի հետ». նոր բացահայտում, թե ովքեր են զինում թուրքադրբեջանական ավազակապետությանը

Ոչ մի րոպե հանգիստ չեն ունենալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ լենա Նազարյանը եւ տեղադրել Էդգար...

Հասարակական4 օր ago

Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Վիկտոր Սողոմոնյան

168.am–ը գրում է. «Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Արցախի...

Հասարակական4 օր ago

Վերլուծաբանները հաշվարկել են ռասիզմի պատճառով ԱՄՆ տնտեսության կորուստները վերջին 20 տարվա ընթացքում

Միացյալ Նահանգների տնտեսությունը ռասայական անհավասարության պատճառով վերջին 20 տարվա ընթացքում 16 տրիլիոն դոլար է կորցրել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը`...

Հասարակական4 օր ago

Դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է․ Արայիկ Հարությունյան

Այսօր համավարակի ճակատում մահացել է 20 մարդ. իսկ դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել...

Հասարակական4 օր ago

Մահացել է Տ․ Եղիշե ավագ քահանա Սարգսյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին, կյանքի 91-րդ տարում, վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիցագույն սպասավորներից...

Պատերազմ Արցախում4 օր ago

«Ադրբեջանին զենք՝ նավթի դիմաց» մահաբեր շղթայում ԵՄ անդամ երկրորդ խոշոր գործընկերը Գերմանիան է, հաջորդը՝ Իսպանիան

Մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական մարդակեր տանդեմի ակտիվացումը եւ պատերազմների պարբերաբար սանձազերծումը իրական սպառնալիք են տարածաշրջանային բոլոր երկրների արտաքին անվտանգության եւ կայուն...

Ամենադիտվածները