Connect with us

Մամուլ

Կարծում եմ, որ նաև մեր երկրում այդ ողբերգությունը ցեղասպանություն կորակվի. Ուկրաինայի պատգամավոր

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր և Ուկրաինա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դարյա Վոլոդինայի կարծիքով` Ուկրաինան ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Արմենպրես»-ը Վոլոդինայի հետ զրուցել է Ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի կողմից փոխհատուցման, ուկրաինա-հայկական հարաբերությունների և այլ թեմաների մասին։

– Տիկին Վոլոդինա, այսօր ապրիլի 24-ն է։ Լրացավ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Կա՞, արդյոք, Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հեռանկար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարը կոչ է արել հրաժարվել «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Ես չէի ցանկանա, որ մեկ պաշտոնյայի սուբյեկտիվ գնահատականը ստվեր գցի ամբողջ երկրի վրա։ Ուկրաինան շատ հարգանքով է վերաբերում Հայաստանին, այդ ողբերգությանը։ Ես կարծում եմ, որ, գուցե, ոչ այս տարի, գուցե, ոչ հիմա, բայց կարծում եմ, որ այդ ողբերգությունն այնպայման ցեղասպանություն կորակվի նաև մեր երկրում, որովհետև շատ մարդիկ հասկանում և կիսում են այդ ցավը։ Մենք ևս, մեր երկիրը ևս անցել է դրա միջով, այդ պատճառով մենք հաստատ գիտակցում ենք դա։

– Նախատեսվո՞ւմ է որևէ կերպ Ռադայում բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերին։

– Ես կարծում եմ, որ այո։ Մենք այսօր անպայման ձգտելու ենք մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել։ Ուկրաինա-Հայաստան բարեկամության խմբից որևէ մեկն էլ բացման խոսքով հանդես կգա այսօր Ուկրաինայի խորհրդարանում, որպեսզի ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցի բոլոր զոհերի հիշատակին։

– Հնարավո՞ր է, որ ժխտողական քաղաքականության պարագայում Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

– Ինձ համար շատ դժվար է, անկեղծ ասած, դատողություններ անել որևէ այլ պետության և այլ երկրի պետության ժողովրդի անունից։ Ես չեմ հասկանում, թե այսօր այնտեղ այս հարցի վերաբերյալ ինչպիսի քաղաքական քարտեզ է գծված։ Անկեղծ, իրոք շատ դժվար է պատասխանել այս հարցին։ Ես կարծում եմ, որ ավելի լավ է այս հարցն ուղղել կամ այն հայերին, որոնք այնտեղ են գտնվում, կամ ուկրաինացիներից ճշտել այս հարցը, որպեսզի հասկանանք մարդկանց, ոչ թե քաղաքականության տրամադրությունները, որովհետև մենք հասկանում ենք, որ այս հարցը մի կողմից գտնվում է քաղաքական հարթությունում, բայց մյուս կողմից կա նաև ցավը հասկանալու հատվածը, որը հոգուց է գալիս։ Այդ ցավը զգացվում է սրտի մակարդակում։

– Ի՞նչ կարող է ակնկալել հայ ժողովուրդը՝ արդար հատուցման տեսանկյունից։

– Ես կարծում եմ, որ ցանկացած դեպքում, ժամանակակից աշխարհում չի կարող լինել անպատժելի հանցագործություն։ Պատմությունը մեզ տրված է հենց նրա համար, որ մենք հիշենք այդ ողբերգությունները, երբեք չկրկնենք դրանք, և, որպեսզի մեղավորները կրեն իրենց արժանի պատիժը։ Ես կարծում եմ, որ այսպիսի ողբերգությունները և դրանց հաջորդած քայլերը բազմաթիվ են, որպեսզի Թուրքիան հասկանա, թե ինչպես կարող է փոխհատուցել վնասը, սակայն մենք հասկանում ենք, որ, իրականում, այն կորուստը, որը կրել է հայ ժողովուրդը, փոխհատուցել հնարավոր չէ։ Դա ցավ է, որն ապրում է, հավանաբար, յուրաքանչյուր հայի սրտում։ Ամեն դեպքում, այն փոխհատուցել, որևէ կերպ լրացնել չի կարելի։ Այդ պատճառով, եկեք տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, որպեսզի ոչ թե գուշակենք, թե ինչպես կարող են նրանք դա անել, ինչ կցանկանան անել, ինչ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ։ Կարծում եմ` ավելի լավ է` հետևել իրադարձություններին։

– Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բավարար կլինի՞ միայն ներողություն խնդրելը։

– Դա ավելի լավ է ձեզանից հարցնել, ձեր ժողովրդից հարցնել։ Կարծում եմ, որ այդ ցավը ձեզ ավելի հասկանալի է, և ավելի մոտ է, քան ցանկացած այլ երկրի, ցանկացած այլ մարդու։ Կարծում եմ, որ դուք պետք է ինքնուրույն հասկանաք, թե որքանով եք դուք պատրաստ հաշտության։ Ինձ, անկեղծ ասած, թվում է, որ ցանկացած պարագայում, ժամանակակից աշխարհը արարման ու միասնականության աշխարհ է։ Մենք պետք է միասին նախկինում արած սխալները գիտակցելով, հասկանալով, թե ինչպիսի ողբերգություններ են թույլ տրվել, մտնենք այդ աշխարհ առանց պատերազմների, առանց նմանատիպ իրավիճակների, առանց որևէ սկզբունքից դրդված այլ երկրների ու ազգերի ոչնչացման։

– Որպես միջխորհրդարանական Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ինչպե՞ս եք այժմ գնահատում ուկրաինա-հայկական հարաբերությունները։

– Գիտեք, մենք նախորդ տարի բավականին ջերմ հանդիպումներ ենք ունեցել ձեր երկրի խորհրդարանի ներկայացուցիչների հետ։ Մենք բավական շատ փոխանակվել ենք երկրում բարեփոխումների ներդրման փորձով։ Մեզ համար շատ հետաքրքիր էր լսել Հայաստանում շահումով խաղերի բիզնեսի օրինականացման մասին, որովհետև մենք հիմա մեր երկրում նույնպես դրա միջով ենք անցնում։ Մեր կողմից մենք կիսել ենք մեր ներդրումների փորձը։ Ունենք խումբ, որը զբաղվում է ներդրումների պաշտպանությամբ և ներգրավմամբ։ Բացի դրանից, պետք է հասկանալ, որ հայ ժողովուրդը մեծ դեր է խաղացել Ուկրաինայի պատմության մեջ, և, անխոս, ընդհանուր մշակութային, պատմական կապերը չեն կարող չդրդել մեզ խորացնելու փոխգործակցությունը։

Մենք շատ ենք սպասում կարանտինի ավարտին, որպեսզի գանք ձեզ հյուր, որպեսզի արդեն տեղում հանդիպենք քաղաքական գործիչների, բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկենք և՛ տնտեսական, և՛ մշակութային համագործակցության հնարավորությունը։

– Երբ է մոտավորապես սպասվում ձեր այցը, սեպտեմբերին, թե՞ այլ ժամկետ կա։

– Սպասվում էր հուլիսին, իսկ հիմա պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանան համավարակի հետ կապված իրադարձությունները։ Այսօր ամենից առաջ, իհարկե, կարևորը մոլորակի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու առողջությունն է։ Կարծում եմ, որ պետք է մի փոքր համբերել։ Երբ երկինքն ազատ կլինի, և երբ այս ամբողջ պատմությունը կավարտվի, մենք անպայման կժամանենք։

– Եվս մեկ հարց բիզնեսի մասին։ Հայաստանը ներդրումների առումով հետաքրքրո՞ւմ է ուկրաինացի գործարարներին։

– Ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է ավելի խորը և համապարփակ տեղեկատվություն փոխանակել ներդրումային տարբեր ծրագրերի վերաբերյալ, որոնք կան և՛ Ուկրաինայում, և՛ Հայաստանում։ Ուկրաինայում մենք դրա համար ստեղծում ենք ներդրումային քարտեզ, որտեղ հնարավոր կլինի տեսնել, թե որ շրջանում ինչ ներդրումներ կարելի է անել, ինչպիսի նեդրումային օբյեկտներ գոյություն ունեն, դրանց արժեքը, ուղղությունը և այլն։ Եթե մեզ հաջողվի փոխանակել այս փորձը ձեր երկրի ներկայացուցիչների հետ, հույս ունեմ, որ նման քարտեզ կստեղծվի նաև ձեզ մոտ, այն մենք կտարածենք մեր երկրում և կսպասենք Հայաստանի կողմից պատասխան քայլերի։

– Շնորհակալություն հարցազրույցի համար։

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական5 ժամ ago

«Վերածնվող Հայաստանը» ընտրություններին կմասնակցի ՀՅԴ–ի հետ. դաշինքը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի...

Հասարակական6 ժամ ago

Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա վաղը՝ մարզահամերգային համալիրում

Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա վաղը՝ մայիսի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական դեպարտամենտից։ Դատավորների ընդհանուր...

Քաղաքական6 ժամ ago

Երեւանում կկայանա խորհրդարանի արտահերթ նիստ. կքննարկվի նոր Ընտրական օրենսգիրքը

Մայիսի 6-ին Երեւանում կկայանա Ազգային Ժողովի արտահերթ նիստ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» իշխող դաշինքի ղեկավար...

Հասարակական6 ժամ ago

Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի...

Քաղաքական7 ժամ ago

Փաշինյանը չի լքել ՀԱԿ-ը, նա պարզապես չի միացել ՀԱԿ կուսակցությանը. Հովիկ Աղազարյան

Հայաստանի Հանրապետությունում բոլոր աղետների, բոլոր բացասական դրսեւորումների կնքահայրը, գործողն ու արարողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել ու մնում է: Այս մասին,...

Հասարակական8 ժամ ago

Նա ոչ միայն հերոս էր, լեգենդար հրամանատար, այլև ազնիվ մտավորական և պարզ մարդ. ՀՀ նախագահն այցելել է Կոմանդոսի ընտանիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, հանդիպել նրա այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝...

Քաղաքական9 ժամ ago

Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Փաշինյան

Մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի մի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են X ժամից Y ժամը. Դա կրթական պրոցեսի կարեւոր...

Հասարակական9 ժամ ago

Գերմանիայում առաջարկվել է կանցլերի լիազորությունները սահմանափակել երկու ժամկետով

Բունդեսթագում Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) պատգամավորական խմբի ղեկավար Շտեֆան Մյուլերը կարծում է, որ Գերմանիայի կանցլերի լիազորությունները պետք է սահմանափակվեն երկու...

Քաղաքական9 ժամ ago

Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստին...

Հասարակական10 ժամ ago

Կառավարությունը հաստատեց. ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը

Հայաստանի Հանրապետությունում ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ մայիսի 6-ի նիստում:...

Հասարակական10 ժամ ago

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ի ժամը 18.00-ից մինչև մայիսի 7-ը ժամը 18.00-ն կդադարեցվի որոշ տարածքների ջրամատակարարումը: Այս մասին  տեղեկանում...

Քաղաքական11 ժամ ago

Ապրիլին կատարված գործարքների թիվը 2019-ի ապրիլի համեմատ ավել է 24 տոկոսով. Այս տեմպը պետք է ավելացնենք. Փաշինյան

Հայաստանում ապրիլին կատարված գործարքները 8,8 մլն հատով կամ 24 տոկոսով ավել են 2019-ի ապրիլի ցուցանիշներից: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին,...

Հասարակական12 ժամ ago

Բեզոարյան այծի որսի հանգամանքները պարզվել են

ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ 2020 թ.հունվարի 29-ին համացանցում տեղադրված տեսանյութի հանգամանքները պարզելու համար ՀՀ բնապահպանության...

Քաղաքական12 ժամ ago

Սերգեյ Լավրովը Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք...

Հասարակական12 ժամ ago

«Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում». Արևիկ համայնքում էլեկտրաշչակ է փորձարկվելու

Մայիսի 7-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Արևիկ համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։...

Հասարակական1 օր ago

8 թուրքի ձեռքից հովիվին փրկում ենք, պարզվում է սահմանն ենք անցե՞լ. Վաղարշակն ի՞նչ է հասկանում սահմանից. Արթուր Այվազյան

Մեր հովիվը չի մոտեցել դիրքերին, կան ապացույցներ, որ ադրբեջանցիներն են անցել մեր սահմանն ու փորձել առեւանգել նրան։ Այս մասին NEWS.am-ի հետ...

Բլոգ1 օր ago

ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, կարծում եմ արագ պետք է հայտնաբերեք այս տականքին. Գեղամ Նազարյան

Նիկոլի կառավարման դեմքն ու կեղտը. հերթական ֆեյքը անցնելով բարոյականության եւ մարդկության սահմանները ամենանողկալի սուտն է գրել ոչ թե իմ այլ...

Հասարակական1 օր ago

Մահացել է Նորայր Ազատյանը

65 տարեկանում կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը: Կինոթատրոնի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Նորայր Ազատյանի...

Հասարակական1 օր ago

Վահրամ Դումանյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ...

Հասարակական1 օր ago

Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես...

Հասարակական1 օր ago

«Հայաստանը վերածվել է քրեական ռազբորկաների մարտադաշտի». ԱԱԾ պահեստազոորի սպաների միության հայտարարությունը

Վերջին մեկ-երկու տարում հանրապետությունում կտրուկ փոխվել է քրեածին իրավիճակը, հատկապես հրազենի գործադրմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ է արձանագրվել։...

Հասարակական1 օր ago

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում. Արցախի նախագահը՝ Հաթերքում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք: Արցախի նախագահի...

Հասարակական1 օր ago

Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. երթեւեկությունը միակողմանի է դարձել

Մայիսի 5-ին, ժամը 10:01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է...

Քաղաքական1 օր ago

«Տարբեր առաջարկներ ունեմ». Սոֆյա Հովսեփյանը բացառեց Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալու տարբերակը

Առաջիկա ընտրություններին մասնակցելու մասով մինչ այս պահը հետարքրվածություն չունեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ...

Քաղաքական1 օր ago

Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա պատվաստված լինելը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում և հավելել՝ անդրադարձել է կորոնավիրուսային...

Հասարակական1 օր ago

Ղրղզստանը մինչեւ տարեվերջ կլուծի չնշված սահմանային հատվածների խնդիրները

Ղրղըզստանը մտադիր է մինչեւ տարեվերջ լուծել չնշված սահմանային հատվածների խնդիրները, չորեքշաբթի հայտնել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, փոխանցում է «ՌԻԱ...

Հասարակական1 օր ago

Պոռնկության գործ. Մեղադրանք է առաջադրվել՝ հյուրանոցի սեփականատիրոջն ու աշխատակցուհուն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ Քննչական...

Միջազգային1 օր ago

Հնդկաստանի դատարանը իշխանությունների՝ հիվանդանոցները թթվածնով ապահովելու անկարությունը «ցեղասպանություն» է անվանել

Հնդկաստանի Ալլահաբադի բարձր դատարանը կարծում է, որ հիվանդանոցներում բժշկական թթվածնի պակասը, ինչը կորոնավիրուսային վարակով բազմաթիվ հիվանդների մահվան է հանգեցրել, տեղական...

Քաղաքական1 օր ago

Մենք թույլ չենք տա, որ վարկերն ուտեն մարդկանց. Միքայել Մելքումյան

Միանշանակ գտնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ զրոյացնել, ներել մինչեւ 3 մլն դրամի վարկերը, տեղին է, գերարդիական է, այն քննարկված...

Հասարակական1 օր ago

ՄԻՊ-ի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց:  ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են,...

Ամենադիտվածները