Connect with us

Հասարակական

Հոգեբանները ուսումնասիրել են ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերն ու դրանց առնչությամբ տարվող աշխատանքները. ՄԻՊ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) հոգեբանները ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերն ու ազատազրկված անձանց հետ այդ առնչությամբ տարվող մասնագիտական աշխատանքները:

Այս նպատակով, դեռեւս 2019 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկվել թիվ 19-64 գրությունը՝ պարզելու ինքնավնասման դեպքերի քանակը, սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի (այսուհետ՝ ՍՀԻԱ բաժին) աշխատակիցների քանակը, ինքնավնասում կատարած անձանց հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները, ինքնավնասման հնարավոր դրդապատճառները:

Հետազոտության համար ընտրվել են երկու քրեակատարողական հիմնարկներ՝ «Արմավիր» եւ «Նուբարաշեն», քանի որ, ըստ վիճակագրության, ինքնավնասման դեպքերը առավել հաճախ գրանցվում են վերը նշված հիմնարկներում։ Հոգեբանների կողմից կազմակերպվել են 1-ական այցեր նշված հիմնարկներ։

Հետազոտության մեթոդաբանություն, նկարագրություն եւ իրականացում

Հետազոտությունն իրականացվել է «Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների հետ։ Ինքնավնասում կատարած անձանց հետ առանձին հարցազրույցներ այս փուլում դեռեւս չեն իրականացվել:

Հետազոտությունն իրականացվել է հետեւյալ մեթոդներով՝ դիտում, նախօրոք մշակված հարցաշարով հարցազրույց, փաստաթղթերի ուսումնասիրություններ եւ ստացված տեղեկությունների համադրում։

Ուսումնասիրվել է «Կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու եւ ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի թիվ 44-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի թիվ թիվ 279-Ն հրամանը։

Իրավիճակը ինքնավնասումների եւ ինքնավնասման դեպքերի հետ տարվող աշխատանքների շուրջ «Արմավիր» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում

Հարկ է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարի թիվ 279-Ն հրամանով կարգավորվում են նաեւ ինքնավնասման դեպքերի հետ տարվող աշխատանքները, ըստ որի՝ կալանավորված անձինք եւ դատապարտյալները հաշվառման են վերցվում որպես բացասական հակում ունեցող, եթե նրանց մոտ առկա է փախուստի, ինքնավնասման, ալկոհոլի, թմրամիջոցների, ագրեսիվության եւ կոնֆլիկտայնության, ինչպես նաեւ հանցածին դիրքորոշումների հակումներից մեկը:

Ըստ վերը նշված փաստաթղթի՝ որպես ինքնավնասման հակում ունեցող հաշվառելու հիմք են հանդիսանում՝

ա. մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի ինքնավնասման փորձի կամ փաստի վերաբերյալ գրառումները անձնական գործում,

բ. հոգեբանական եզրակացությունը:

Այսինքն, ըստ սույն փաստաթղթի, երկու եւ ավելի ինքնավնասման փորձ (հարկ է նշել նաեւ, որ փաստաթղթում չի սահմանվում ինքնավնասման փորձ եզրույթը, այսինքն ինչը կարելի է համարել ինքնավնասման փորձ) կատարած անձը հաշվառման է վերցվում որպես բացասական հակում, ինչն ի սկզբանե ազդեցություն կարող է ունենալ հոգեբան-այցելու, սոցիալական աշխատող-շահառու հարաբերությունների վրա։ Այս պարագայում ինքնավնասում կատարած անձը կարող է խուսափել պատմել ինքնավնասման այլ փորձերի, մտքերի մասին, դրա հետ կապված ներաձնային խնդիրների հետ, ինչն իր հերթին բարդեցնում է ոչ միայն աջակցության տրամադրման գործընթացը, այլ նաեւ ինքնավնասում կատարելու դրդապատճառն ու կանխարգելման այլ գործողությունները բացահայտելու եւ կազմակերպելու գործընթացը։

Ըստ ՍՀԻԱ բաժնի աշխատակիցների հայտնած տեղեկությունների՝ ինքնավնասումների հիմնական դրդապատճառներն են՝

ա․ Քրեական գործի եւ դրա հետ կապված խնդիրներ,

բ․ Տեղափոխվելու եւ տեղաբաշխման հետ կապված խնդիրներ,

գ․ Ցուցադրական վարք,

դ․ Շանտաժ,

ե․ Հոգեկան առողջության խնդիրները եւ օրգանական խանգարումներ,

զ․ Թմրանյութերից կախվածություններ,

է․ Անձնական, հոգեբանական կամ ընտանեկան խնդիրներ։

Ստացվում է, որ հոգեկան առողջության խնդիր կամ ներանձնային, հոգեբանական խնդիրներ ունեցող կալանավորված անձանց / դատապարտյալների պարագայում, երբ ինքնավնասումը ներանձնային խնդիրների լուծման միջոց եւ կրկնվող վարքի դրսեւորում կարող է լինել, դառնում է բացասական հակում ունենալու հաշվառման հիմք: Հարկ է նշել նաեւ, որ հաշվառման հետեւանքով ավելի դժվար է դուրս բերել ինքնավնասման հետագա փորձերի ռիսկայնությունը եւ ինքնասպանության ռիսկի առկայությունը այս կամ այն ինքնավնասման փորձի դեպքում, ինչն էլ իր հերթին բարդացնում է մասնագիտական աջակցության տրամադրման գործընթացը:

Այցելություն կատարելու պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում էր 349 , Արմավիր ՔԿՀ-ում՝ 711 անձ:Ըստ այդմ, ՍՀԻԱ բաժնում աշխատանքային ծանրաբեռնվածության խնդիրը ակնհայտ է դառնում քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց եւ մասնագիտական հաստիքների թվային հարաբերակցության արդյունքում:

Երկու հիմնարկներն էլ ունեն հետեւյալ հաստիքները՝ 3-ական հոգեբանի եւ 1-ական սոցիալական աշխատողի, ինչպես նաեւ հոգեբույժի՝ ոչ լրիվ հաստիքով:

Ստացվում է միջինում ՍՀԻԱ բաժնի հոգեբանը կարող է 150 եւ ավել ազատազրկվածների հետ աշխատել, ինչը ոչ միայն հակասում է մասնագիտական էթիկային այլ նաեւ անհնար է:

Բացի այդ, ազատազրկված անձանց հետ աշխատանքի հետ միասին իրականացվում է թղթաբանության հետ կապված ծավալուն աշխատանք, որը հստակ ժամանակային սահմանափակումներ ունենալու պատճառով դիտարկվում է հրատապ եւ շահառուների/այցելուների հետ տարվող աշխատանքը փաստացի երկրորդվում է դրան:

Ազատազրկվածների շրջանում շատ են նաեւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները եւ այդ ծառայության պահանջարկը ավելի մեծ է, քան իրականում տրամադրման հնարավորությունը հոգեբույժի ոչ լրիվ հաստիք ունենալու պարագայում։

Հարկ է նշել, որ ՔԿՀ-ներում օտարերկրացիների հետ մասնագիտական աշխատանքի կազմակերպումը չի իրականանում թարգմանչի մասնակցությամբ, այլ ՔԿՀ-ում այդ լեզուն տիրապետող մեկ այլ դատապարտյալի/կալանավորի օգնությամբ, ինչն իր հերթին ունի մի շարք էթիկական խնդիրներ։

Հարցազրույցի ընթացքում պարզ է դարձել նաեւ, որ ՔԿՀ-ների հոգեբանները, սոցիալական աշխատողը հիմնարկի նախաձեռնությամբ մոտ երկու տարի եւ ավել չեն անցել համապատասխան նեղ մասնագիտական վերապատրաստումներ դատապարտյալների հետ աշխատանք իրականացնելու համար։ Դիտարկումները ցույց տվեցին նաեւ, որ ՍՀԻԱ բաժնի հոգեբաններն ու սոցիալական աշխատողը չէին ստացել համապատասխան նեղ մասնագիտական հմտություններ ինքնավնասումներ կատարած անձանց հետ հոգեթերապեւտիկ եւ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար։

ՔԿՀ-ների հոգեբանների, սոցիալական աշխատողների աշխատանքը ռիսկային է եւ ծանր՝ հաշվի առնելով թիրախային խմբի առանձնահատկությունները, աշխատանքի կազմակերպման պայմանները, հետեւաբար մեծ է հավանականությունը, որ մասնագետները կարող են մասնագիտական այրում ունենալ։ Հոգեբան մասնագետների հետ զրույցի ընթացքում որոշ մասնագենտեր նշում էին հոգնածության եւ սպառվածության, անքնության, աշխատանքի անարդյունավետության մասին, իսկ վերը նշված ցուցիչները մասնագիտական այրման ցուցանիշներ կարող են դիտվել։

Հարկ է նշել, որ ըստ մասնագիտական գրականության այրմանն կարող են նպաստել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են սեփական մասնագիտական պահանջների անորոշությունը եւ չսահմանված լինելը, աշխատանքի մեջ ինքնաիրացված չլինելը, ՔԿՀ-ների (աշխատավայրի) ոչ հարմարեցվածությունը մասնագիտական աշխատանք կազմակերպելուն եւ իրականացնելուն, ինչի հետեւանքով աշխատակիցներ, սուպերվիզիաների բացակայությունը, դատապարտյալների հետ իրականացվող աշխատանքի բարդ ու վտանգավոր լինելը եւ մի շարք այլ հանգամանքներ։

Քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական աշխատանքները պատշաճ իրականացնելու համար շատ կարեւոր է այն հանգամանքը, թե ինչպես է հոգեբանի դերը ընկալվում դատապարտյալի/կալանավորի կողմից։ Աշխատանքները պատշաճ իրականացնելու համար հոգեբանը պետք է ընկալվի որպես մասնագետ, ով հմտորեն տիրապետում է իր աշխատանքին, հետեւում է հոգեբանի էթիկայի նորմերին, մասնավորապես գաղտնապահության սկզբունքին, անհրաժեշտության դեպքում իրականացնում է հոգեթերապեւտիկ խորհրդատվական աշխատանքներ կամ խորքային հոգեթերապիա, ՔԿՀ-ի իր հոգեբան կոլեգաների կամ այլ բաժինների մասնագետների հետ չի քննարկում դատապարտյալի մասին որեւիցե տեղեկություն, որը նա ստացել է իր եւ դատապարտյալի համատեղ աշխատանքի ընթացքում, բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ դատապարտյալին կամ որեւիցե այլ անձի կյանքին սպառնացող վտանգ է առկա, կամ միայն դատապարտյալի տեղեկությամբ։ Սակայն դիտարկումները ցույց տվեցին, որ հոգեբանի դերի ընկալման հետ մի շարք խոչընդոտներ կան. հոգեբանի դերի ընկալմանը կարող են խոչընդոտել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են օրինակ՝ հոգեբանների վրա հաճախ դրվող այնպիսի պարտականություններ, որոնք, հոգեբանական աշխատանքի հետ առնչություն չունեն՝օրինակ՝ հոգեբանին կարող է հանձնարարվել դատապարտյալին ՔԿՀ- ի ու նրա ներքին կանոնակարգին ծանոթացնելը, աջակցել այս կամ այն դիմումի գրման հարցում եւ այլն:

ՔԿՀ-ների ՍՀԻԱ բաժնի աշխատակիցներն նշում էին, որ հենց դերերի շփոթումն ու ՔԿՀ-ի ենթամշակույթային առանձնահատկությունների, երբեմն նաեւ հոգեբան-այցելու հարաբերությունների վերաբերյալ առկա կարծրատիպային պատկերացումների պատճառով հաճախ դատապարտյալների հետ աշխատանքը չի ստացվում։ Օրինակ, երբ հոգեբանը դատապարտյալին առաջարկում է միասին աշխատել խցից դուրս, վերջինս կարող է հրաժարվել աշխատանքից, պատճառաբանելով, որ խցակիցները կարող են մտածել, որ ինքը մատնիչ է ինչի պատճառով կարող են կոնֆլիկտներ առաջանալ իր եւ խցակիցների միջեւ։ Եզրակացություններ եւ առաջարկություններ

ա․ Ապահովել աջակցություն տրամադրող բաժնի աշխատակիցների հոգեբանական եւ ֆիզիկական բարեկեցությունը՝ բարելավել աշխատանքային ֆիզիկական պայմանները՝ օրինակ, ընդմիջում ունենալու համար հարմարեցված պայմաններ եւ հնարավորություններ, հաճախակի կազմակերպվող նեղ մասնագիտական վերապատրաստումներ, որոնց իրականացման համար հաշվի առնել նաեւ մասնագետների կողմից առանձնացված հիմնախնդիրներն ու առաջարկները մասնագիտական այրումից խուսափելու համար՝ սուպերվիզիոն հանդիպումների կազմակերպում՝ թե՛ ըստ մասնագետի պահանջի, եւ թե՛ ըստ ընթացակարգի, վերանայել աշխատանքային երաշխիքները՝ առողջության ապահովագրություն, աշխատավարձ, աշխատաժամեր:

բ․ Քրեակատարողական հիմնարկներում հոգեթերապեւտիկ աշխատանքները պատշաճ իրականացնելու համար բացակայում են հոգեբանին անհրաժեշտ պայմանները, որոնք նպաստում են հոգեբանի ու այցելուի միջեւ փոխվստահելի ու ապահով միջավայր ստեղծելուն։ Նման պայմաններից են հոգեբանի համար նախատեսված առանձնասենյակը, որտեղ հոգեբանը կիրականացնի հոգեթերապեւտիկ աշխատանքները, սենյակը պետք է կահավորված լինի անհրաժեշտ գույքով, գտնվի անաղմուկ վայրում, ապահով լինի եւ միեւնոււյն ժամանակ սահմանափակի կողմնակի անձանց մուտք ու ելքը:

գ․ Ապահովել մասնագիտական աշխատանքի կատարման պայմանները՝ հենվելով միջազագային փորձի վրա եւ մշակել համապատասխան ընթացակարգ՝ հենվելով մասնագիտական էթիկայի եւ մասնգատիական գործունեության առանձնահատկությունների վրա. թղթաբանության կազմակերպում, այցելուների/շահառուների ընդունման թվային սահմանափակումներ, հստակ սահմանաել մասնագետի պարտականություններն ու գործողությունները հենվելով մասնագիտական էթիկայի վրա, օրինակ, բացառել հոգեբանի՝ դրական կամ բացասական եզրակացություն տալը. Հոգեբանը կարող է տալ մասնագիտական կարծիք՝ հենվելով միմիայն մասնագիտական էթիկայի եւ հնարավորությունների վրա:

դ․ Սահմանել հոգեբանի դերը քրեակատորողական հիմնարկում եւ ընթացակարգային հստակ նկարագրություն ունենալ, թե որ դեպքում հոգեբանը կարող է գնալ խուց, որ դեպքում սոցիալական աշխատողը: Հոգեբանի պարագայում շեշտը դնել ճգնաժամային միջամտության վրա:

ե․ Առանձնացնել ինքնավնասում կատարած անձանց վիճակագրական տվյալները՝ օրինակ՝ առանձնացնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ սոցիալ-դեմոգրաֆիկ գործոններ (տարիք, էթնիկ պատկանելիություն, կրթական մակարդակ, ամուսնական կարգավիճակ, ապրելու վայրի պայմաններ մինչ դատապարտվելը), կալանքի հետ կապված գործոններ (ազատազրկվելուց հետո սկզբնական շրջանը ավելի բարձր ռիսկայնություն ունի ինքնավնասումների համար), հոգեբանա-հոգեբուժական գործոններ, ինքնավնասման հետեւանքով առաջացած ֆիզիկական հետեւանքներ եւ այլն, որոնք էլ իրենց հերթին հնարավորություն կտան առանձնացնել ինքնավնասման ռիսկային գործոնները եւ ունենալ ինքնավնասման հետ աշխատանքի հստակ մշակված ռազմավարություն բազամամասնագիտական թիմի կողմից:

Իրականացնել ինքնավնասում կատարած անձանց ռիսկի գնահատման գործիքների ադապտացում եւ մշակում, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա առանձնացնել ինքնավնասման դրդապատճառները, նպաստող գործոններն ու դրսեւորման առանձնահատկությունները:

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Բլոգ2 շաբաթ ago

Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում.Նարե Գրիգորյան

Եվ նորից` բռնության կոչեր, բերանից թափվող փրփուր, սեփական աշխատանքը ներկայացնելու փոխարեն նախկիններին ուղղված հայհոյանք` սա է կերպարն այն հայատյաց էակի,...

Հասարակական2 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի...

Հասարակական2 շաբաթ ago

Այսպիսի արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ...

Հասարակական2 շաբաթ ago

ԱՄՆ-ում Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հասցեական պատժամիջոցների ցուցակ է մշակվում

Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ-ը կասեցնելու է Բելառուսի հետ 2019 թվականի երկկողմ օդային հաղորդակցության համաձայնագիրը: Այս մասին...

Պատահարներ2 շաբաթ ago

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի գոտուց

Մայիսի 29-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ծառն...

Առողջապահական3 շաբաթ ago

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. կատարվել է 51 թեստավորում

Մայիսի 27-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի...

Միջազգային3 շաբաթ ago

ՆԱՏՕ. Աֆղանստանցիները պետք է պատասխանատվությունը ստանձնեն իրենց երկրում խաղաղության եւ կայունության համար

Մոտ 20 տարի ՆԱՏՕ-ն օգնում էր ապահովել անվտանգությունն Աֆղանստանում, բայց երկրի կառավարությունն ու զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ առանց միջազգային...

Հասարակական3 շաբաթ ago

Գեղարքունիքում ՀՀ սահմանը հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու,...

Քաղաքական3 շաբաթ ago

Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների իրականացման գործընթացը սկսվել է

Եվրամիությունը սկսել է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների ներդրման աշխատանքը՝ Մինսկում ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի պատճառով, սակայն դեռ վաղ է...

Հասարակական3 շաբաթ ago

Կառավարող դաշինքի պատգամավորի նշած գյուղերը մեր անվտանգության գոտին են. Նաիրա Զոհրաբյան

Երբ խոսում ենք կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանի հիշատակած գյուղերի հանձնման մասին, պետք է հասկանանք, որ դրանք մեր...

Հասարակական3 շաբաթ ago

Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝  6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Պատահարներ3 շաբաթ ago

Բնակարանում դանակահարվել են ոստիկաններ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. մայիսի 25-ին’ ժամը 20:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին...

Հասարակական3 շաբաթ ago

Ցիկադները հեղեղել են ԱՄՆ-ը. այժմ դրանցից սուշի եւ տակո են պատրաստում

Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Արեւելյան ափի մի քանի նահանգներում միլիարդավոր ցիկադներ են հայտնվել։ Միջատաբանները այս պոպուլյացիան անվանում...

Հասարակական3 շաբաթ ago

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ՀՀ ԱԳՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական...

Հասարակական3 շաբաթ ago

Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին

Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով...

Հասարակական3 շաբաթ ago

ՊՆ-ն հայտնել է վաղ առավոտյան գերեվարված 6 հայ զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այն 6 զինծառայողների անունները, որոնք այսօր վաղ առավոտյան գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից: ՊՆ հաղորդագրության...

Քաղաքական3 շաբաթ ago

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. Ընդգրկված է 153 թեկնածու

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանը եւ Ռոբերտ Հայրապետյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Արամ...

Հասարակական3 շաբաթ ago

Նախատեսվում է ՀՀ-ում երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն. Նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող...

Կրթություն3 շաբաթ ago

Այն դիմորդները, որոնք քննությունների համար ավելի գումար են փոխանցել, այն հետ ստանալու հարցով կարող են դիմել ԳԹԿ

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք   քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և...

Քաղաքական3 շաբաթ ago

«Բարգավաճ Հայաստան». մենք որեւէ մեկի հետ կոալիցիա չենք կազմի

Մենք մեր առջեւ քաղաքական ուժերի հետ որեւէ կոալիցիա ստեղծելու նպատակ չենք դնում։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց...

Քաղաքական3 շաբաթ ago

Այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում. Լիլիթ Մակունց

Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի...

Քաղաքական3 շաբաթ ago

Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ. Արա Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունը հետեւանքն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին ոչ համարժեք միջազգային, տարածաշրջանային արձագանքի։ Այս...

Քաղաքական3 շաբաթ ago

Թեհրանում հանդիպել են ՊԵԿ նախագահն եւ Իրանի առեւտրի պալատի նախագահը

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության...

Հասարակական3 շաբաթ ago

Ոսկու գինը պահպանվում է 1900 դոլարից բարձր մակարդակում

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը  գնաճային մտավախությունների թուլացման պատճառով պահպանվում է մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում, ինչը խանգարում է...

Հասարակական3 շաբաթ ago

Ռուս պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հաղթանակով ընտրություններում

Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ...

Քաղաքական3 շաբաթ ago

CNN. Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնեւում

Հունիսի 15-16-ը Ժնեւում սպասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի...

Հասարակական3 շաբաթ ago

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 520.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք...

Հասարակական3 շաբաթ ago

Գեւորգ Աճեմյանին քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երեւանի ավագանու մանդատից

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր...

Հասարակական3 շաբաթ ago

Քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք․ Դատախազություն

Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին...

Պատերազմ Արցախում3 շաբաթ ago

Բաքուն չի դադարեցնի միակողմանի առավելությունների հասնելու փորձերը. ռուսաստանցի պատգամավոր

Չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի հետ հարաբերություններում միակողմանի առավելությունների հասնելու փորձերը։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել...

Advertisement

Ամենադիտվածները