Connect with us

Մամուլ

Մենք էլ, մեր երեխաներն էլ, ժողովրդի հետ նույն կրակի տակ էինք. Ռիտա Սարգսյան

Տարիներ շարունակ, սեպտեմբերի երկուսի՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա կարեւոր միջոցառումների ցանկում նշանավոր էին ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մշակութային նախաձեռնությունները, որոնք մեկտեղում էին Արցախում՝ Հայաստանն ու սփյուռքը: Այդ օրը Արցախից ստացած հոգեւոր էներգիան, հետո տեւական ժամանակ ուղեկցում էր բոլորին՝ հողի ու երկնքի, բնության եւ Աստծո հետ ներդաշնակ ապրելու համար:

Ազգային հպարտությամբ լեցուն օրվա աղբյուրն ու ակունքը Արցախյան ազատամարտն է, որից ջուր են խմում մեր սերունդները:

Պատերազմական տարիներից պահպանած իր հուշերը եւ զգացողությունները «Փաստինֆոյի» խնդրանքով վերհիշել-վերապրելով, տիկին Սարգսյանը կարեւորում է այն մասնակցությունը եւ լուրջ ներդրումը, որ Արցախյան պատերազմի տարիներին ունեցել են նաեւ Արցախի բոլոր կանայք՝ ամբողջապես ապահովելով թիկունքը՝ օգնելով ու աջակցելով, որ տղամարդիկ կենտրոնանան հիմնական գործի վրա:

«Վտանգն ամեն պահ գլխներիս կախված էր, բայց մեր ընտանիքը պատերազմի ամբողջ ընթացքում մնաց Արցախում: Ոչ միայն մենք, նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի ընտանիքները…Վտանգավոր էր, բայց հասկանում էինք, որ օրինակ ենք: Հիշում եմ՝ մարդկանց կասկածները ցրելու համար, երբեմն, նույնիսկ երեխաների հետ քայլում էինք փողոցում, որ մարդիկ սեփական աչքերով տեսնեն, համոզվեն, որ իրենց կողքին ենք եւ ոչ մի վայրկյան չմտածեն պարտվելու մասին: Բնականաբար, սարսափելի էր, քանի որ թշնամու կրակահերթը կարող էր հանկարծակի սկսվել… բայց մարդիկ պիտի տեսնեին, որ մենք էլ, մեր երեխաներն էլ իրենց հետ նույն կրակի տակ ենք»:

Միս կտրելու դանակը՝ որպես ինքնապաշտպանական միջոց

Երբ սկսվեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտը եւ խոսք էր գնում պատերազմի մասին, հանկարծ տնից անհետացավ մեր միս կտրելու դանակը: Սկեսրոջս հետ օրերով փնտրում էինք դանակն ու չէինք գտնում: Սերժ Սարգսյանի Սաթենիկ տատը, որ անկողնային էր արդեն, օրեր շարունակ լուռ հետեւելով մեր փնտրտուքին, մի օր էլ չդիմացավ մեր հարցաքննությանը եւ խոստովանեց, որ ինքն է պահել դանակը: Երբ հարցրինք՝ բաբո, դանակը չե՞ս տեսել, նա բարձի տակից հանեց այն ու մեկնեց ինձ: Սկեսուրս ու ես զարմանքից քարացել էինք, հարցնում ենք՝ ախր, ինչու՞ ես դրել բարձիդ տակ: Նա, որ հայտնի էր իր համարձակ եւ ոչնչից չվախեցող կերպարով, հայացքը մեզ ուղղեց եւ ասաց՝ թուրքը որ գա, ինչ պիտի անեմ, ո՞ նց պիտի պաշտպանվեմ…

Այսինքն, Սաթենիկ տատը ինքնապաշտպանության նպատակով էր մսի դանակը բարձի տակ պահում:

Չեն մոռացել իրենց առօրյայի մաս դարձած «Գրադ»-ի եւ «Ալազան»-ի ձայները

Արցախում բոլորն էին պատերազմի մեջ՝ մեծից՝ փոքր, երեխաներն անգամ հստակ տարբերակում էին բոլոր զինատեսակները, նրանց ձայները՝ տանկ, Գրադ, Ալազան…Հիշում եմ՝ աղջիկս մի օր փամփուշտ էր գտել, տուն բերեց ու թե՝ մամա, սա ԱԿՄ է թե՞ ԱԿՍ: Ես չհասկացա հարցի իմաստը, ուստի նրա հարցին չկարողացա պատասխանել: Հետո, իհարկե, ինձ բացատրեցին, ինչ ասել է՝ ԱԿՄ եւ ԱԿՍ…

Արցախի երեխաները… շատ ընտանիքներ գիտեմ, որ երեխաներից մեկին հայրական տատի մոտ էին պատսպարում, մյուսին՝ մայրական, որ բան է, Աստված մի արասցե, մեկին հանկարծ մի բան պատահի, մյուսը՝ փրկվի: Եվ զգացական էր ժողովուրդը, եւ՛ սառը դատողությամբ:

Ղեւոնդի մատուռի մոմալույսերը

Շուշիի ազատագրման նախորդ օրն էր, ինքս ինձ համար որոշեցի, որ պիտի բարձրանամ՝ հինգ գյուղերի կենտրոնում, բարձր սարի գագաթին վեր խոյացած Ղեւոնդի մատուռը եւ մոմեր վառեմ՝ մերոնց հաղթանակի համար: Ճանապարհն ահավոր դժվար էր, բայց ես վստահ էի, որ հղացումս պիտի իրագործեմ՝ մինչեւ գագաթը պիտի հասնեմ, վառեմ մոմերս եւ մենք պիտի հաղթենք: Պիտի ազատագրենք գեղեցկուհի Շուշին:

Ղեւոնդի մատուռ տանող բարձուքը հաղթահարելիս շարունակ հիշում էի տատիկիս խոսքերը: Մի օր նրան հարցրել էի, թե ինչու՞ են այսքան բարձր, հեռավոր սարի գլխին կառուցել մատուռը: Աստծո ոտնատակը պիտի դժվարությամբ հասնես, ասել էր նա:

Հասնելով բաղձալի սրբավայրը՝ մի պահ զարմացա՝ տեսնելով բազմաթիվ վառվող մոմերը: Այսինքն, շատերն էին ինձ նման մտածել…Վառվող մոմերը Շուշիի հաղթական ազատագրման համար լուսավոր ցանկություններ լինեին ասես…

Հաջորդ օրը եկավ՝ բարին հետը՝ հաղթել ենք, Շուշին ազատագրված է:

Այդ հաղթանակը բոլորիս ցանկությունների խտացումն էր: Երբ ազգովի նույն նպատակի համար ենք պայքարում, հաջողությունը նախասահմանված է, անկասկած է:

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական8 ժամ ago

Քննարկվել են Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մշակմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում...

Հասարակական8 ժամ ago

Սայաթ-Նովայում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ ՔԿ–ում նյութերի նախապատրաստումը շարունակվում է

Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը շարունակվում է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական...

Հասարակական9 ժամ ago

Մեկ տարեկան երեխային Սյունիքից ուղղաթիռով արագ Երեւան են հասցրել եւ փրկել կյանքը

Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ: Այս մասին Facebook-ի...

Հասարակական9 ժամ ago

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է 521.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք...

Քաղաքական9 ժամ ago

«Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը. հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր»․ Արփինե Հովհաննիսյան

Մի քանի օր է` հետևում եմ Սյունիքի շուրջ իրականում և ֆեյսբուքում ծավալվող իրադարձություններին. առանձնացնեմ մի քանի փաստ ու դիտարկում: Այս...

Հասարակական10 ժամ ago

Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ամբողջ տարածքում հանգստյան օրերին նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում էն Երևանի քաղաքապետարանից: «Երևանի...

Հասարակական10 ժամ ago

Դմանիսում կարգուկանոն հաստատելու համար ոստիկաններ են մոբիլիզացվել

Վրաստանի ՆԳՆ-ն Դմանիսի բնակիչներին կոչ է անում դադարեցնել անկարգությունները եւ ենթարկվել իրավապահ մարմինների պահանջներին: Դմանիսում, Քվեմո Քարթլի շրջանում, որտեղ նախորդ...

Պատահարներ11 ժամ ago

Օքլենդում հրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել

Առնվազն երկու մարդ է զոհվել կիրակի գիշերը Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում կրակոցների արդյունքում: Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանության...

Հասարակական11 ժամ ago

Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել

Instagram-ի աշխատանքում մի շարք երկրներում խափանումներ են գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Downdetector-ը: Անսարքություններից բողոքում են օգտատերերն ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ...

Հասարակական11 ժամ ago

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:...

Հասարակական13 ժամ ago

Թուրքիայի համար Սյունիքը տալիս է «Մեծ Թուրան» նախագիծն իրականացնելու հնարավորություն․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադարձել  է Սյունիքի կարևորությանը Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իրանի համար։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Իրանի համար...

Հասարակական14 ժամ ago

Նար-Դոսի փողոցում «Բաքսյոր Վաղոյի» վրա կրակոց արձակողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն (ֆոտո)

Քիչ առաջ ոստիկանության աշխատկիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Նարեկ...

Տնտեսական14 ժամ ago

Ոսկին թանկանում է ԱՄՆ պետփոխառությունների եկամտաբերության նվազման հաշվին

Ոսկու արժեքը երկուշաբթի առավոտյան նկատելիորեն բարձրանում է ի հաշիվ այն բանի, որ նվազում է ԱՄՆ պետբոնդերի եկամտաբերությունը՝ որպես «պաշտպանական» ներդրումների...

Քաղաքական14 ժամ ago

Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է Արսեն Թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. Նաիրա Զոհրաբյան

Փաստորեն՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է: Արսեն Թորոսյանը երեկ շշմելու բացահայտում արեց. պարզվում է՝ Նիկոլն իմ հոգեւոր հայրն է։ Այդ...

Քաղաքական15 ժամ ago

Տեր-Պետրոսյանի խոսքը միայն անցյալի, իր քաղաքական ժառանգության ներկայացուցիչների դեմ պայքարի մասին էր. Թեւան Պողոսյան

Լեւոն Տեր-Պետրոսյանը թերեւս ամենամեծ ավանդն ունի արդի քաղաքական դերակատարների` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ձեւավորման գործում։ Այս մասին...

Հասարակական2 օր ago

Կիպրոսում «ոսկե անձնագրերի» տրամադրման հետ կապված քրեական գործ են հարուցել

Կիպրոսի իրավաբանական ծառայությունը «ոսկե անձնագրերի» տրամադրման իրավախախտումների հետաքննության հանձնաժողովի զեկույցի շրջանակներում օտարերկրյա ներդրողների եւ գործարարների հպատակագրման հետ կապված առաջին քրեական...

Հասարակական2 օր ago

Սյունիքում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ. ՀՀ Քննչական կոմիտե

Սյունիքում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, իսկ նրա կողմնակից մյուս 7 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է...

Հասարակական3 օր ago

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք. ԱԳՆ արձագանքը

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Այս մասին ասվում է ԱԳՆ տարածած հայտարարության...

Քաղաքական3 օր ago

ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ և Բելառուսի ԱԻ ղեկավարների հետ

Մայիսի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ և Բելառուսի ԱԻ ղեկավարների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում...

Հասարակական3 օր ago

Մատենադարանի գիտաշխատողն աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին. Վահան Իշխանյան

Մատենադարանի գիտաշխատողն աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է հրապարակախոս  Վահան Իշխանյանը: «Հայտնի...

Հասարակական3 օր ago

Խոշոր ծավալի քարաթափում և ճանապարհի փլուզում՝ Մեղրիում․ Ճանապարհը երկկողմանի փակվել է

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է...

Հասարակական3 օր ago

«ՀԱՄԱՍ»-ը նշել է իրավիճակի դեէսկալացման պայմանը

«ՀԱՄԱՍ» շարժումն Իսրայելի հետ բանակցություններում միջնորդներին հայտնել է, որ դեէսկալացման առաջին պահանջը հրադադարի ռեժիմն է, հայտարարել է Պաղեստինի սահմաններից դուրս...

Միջազգային3 օր ago

Հռոմի պապը նախազգուշացնում է, որ Իտալիայում «ժողովրդագրական ձմեռ» կլինի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել լրացուցիչ օգնություն ցուցաբերել ծնողներին՝ ծնելիության ցածր մակարդակը հաղթահարելու համար: Ելույթ ունենալով Իտալիայում ժողովրդագրության հիմնախնդրին...

Հասարակական3 օր ago

Վերիշենի եւ Ակների բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը

Վերիշեն եւ Ակներ գյուղերի բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է...

Հասարակական3 օր ago

«Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ». Արշավիր Ղարամյան

ՀՀ իշխանությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ Սև լճի, Մեծ Իշխանասարի և Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և...

Հասարակական3 օր ago

Նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է «Հայրենիք» կուսակցությանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է «Հայրենիք» կուսակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Կարինե...

Քաղաքական3 օր ago

Եթե բանակցություններն արդյունք չտան, ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի ՀՀ տարածքից. Արմեն Խաչատրյան

Ներկայումս բանակցային գործընթացը շարունակվում է, հուսով ենք, որ այն կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին,...

Պատահարներ3 օր ago

Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաեւ Կութ գյուղի շրջակայքում. հովիվները ստիպված են եղել իջեցնել անասուններին

Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։ Այս մասին...

Քաղաքական3 օր ago

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է...

Հասարակական3 օր ago

Դիմումն ուղարկվել է ՀԱՊԿ. եռօրյա ժամկետ է նախատեսված. Տիգրան Ավինյանը խորհուրդ տվեց չչափազանցնել իրողությունը

Հայաստանը ճգնաժամի կառավարման կետով է դիմել ՀԱՊԿ-ին՝ հետագա հնարավոր խորացումից խուսափելու և բայդ խորացումը կանխելու համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի...

Advertisement

Ամենադիտվածները