Connect with us

Բլոգ

Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքը»

Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքը»

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի քաղաքական հակառակորդները նրա մեղքն են համարում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք պաշտոն ունենալն, ինչպես նաև ազգայնական լինելը: Իրականում՝ Խաչիկ Ասրյանի «մեղքերն» ավելի շատ են, ինչի վերաբերյալ քաղաքական հակառակորդները համեստաբար լռում են: Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը, որպեսզի պարզ լինի, թե ինչու են այդքան վախենում Խաչիկ Ասրյանից և հետևողական փորձում սևացնել նրա անունը:
Խաչիկ Ասրյանի գիտակցված «սխալներն» սկսել են նրանից, որ նա, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չի խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերում, իսկ վերադառնալուց հետո չի արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ Գորիսում «ստոլիկ» չի դրել և չի մասնակցել կապիտալի նախնական կուտակմանն, այլ իր ստեղծած «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը:
Խաչիկ Ասրյանը, հավանաբար, դեռ երիտասարդ տարիներին է մեծ «սխալ» գործել, երբ չի տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելու, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալու և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ զբաղվել է իր հայրենի Սյունիքի երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:
Հերթական «սխալը» եղավ այն, որ ԽաչիկԱսրյանն այդպես էլ չդարձավ կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չպայմանավորվեց ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007թ. ստանձնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը՝ զբաղվելով հայ երիտասարդության, հայ ընտանիքների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման և հայրենասիրության քարոզչության գործունեությամբ՝ զարգացնելով մասսայական սպորտը։
Հայաստանի պետական կառավարման համակարգում ևս Խաչիկ Ասրյանը հսկայական «սխալներ» թույլ տվեց, որովհետև 11 տարվա պաշտոնավարման ընթացքում նա այդպես էլ չմասնակցեց բյուջեի թալանին, իր պաշտոնը չօգտագործեց անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չօգտվեց պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:
Խաչիկ Ասրյանի ամենասարսափելի, աններելի «սխալը», գուցե նույնիսկ «մեղքն» այն էր, որ ի տարբերություն մյուսների՝ իր կոլեգաների, կուսակցական ղեկավարների, քաղաքական գործիչների, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ չթաքնվեց իր պաշտոնի հետևում, այլ հենց առաջին իսկ օրվանից, համախմբելով իր 120 հոգանոց մարտական ջոկատի կեսը, մեկնեց Արցախի հարավ-արևելյան շրջան՝ առաջնագիծ, և մեկ ամիս շարունակ կատարեց իր պարտքը Հայրենիքի և Ազգի առաջ: Խաչիկ Ասրյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմին կարող էր մասնակցել նաև այդ թվականի մայիս ամսին, ինչպես գործող իշխանության որոշ «հայրենասեր» ներկայացուցիչներ, բայց գերադասեց դա անել հենց պատերազմի առաջին օրվանից:
«Սխալների» շարքը շարունակվեց իշխափոխությունից հետո, երբ Խաչիկ Ասրյանը, Հայաստանի նոր իշխանություններին հավատարմության երդում տալու և պաշտոնից կառչած մնալու փոխարեն, 2018թ. մայիսի 10-ին հրաժարականի դիմում գրեց և հրաժեշտ տվեց պաշտոնին:
Դրանից հետո էլ Խաչիկ Ասրյանը կարող էր իշխանություններին հաճոյանալու միջոցով, իշխանությունների կողմից նախաձեռնված ստամբուլյան և այլ ազգակործան կոնվենցիաները վավերացնելու քարոզչությամբ փող աշխատել, ինչպես անում են շատերը, բայց «Հայոց Արծիվների» առաջնորդը գործեց հերթական աններելի «սխալը», հայտարարեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծման մասին, և հայտարարեց, որ իր կուսակիցների հետ պայքարելու է Հայաստանի իշխանությունը օտարահպատակ ստահակներից մաքրելու, Հայոց Ազգային Սուրբ արժեքները՝ Ընտանիք, Եկեղեցի, Բանակ, Եռաբլուր, Մայրենի լեզու, Հայոց պատմություն, Հայաստանի թրքապաշտ իշխանությունների ասպատակություններից պաշտպանելու վճռականության մասին:
Խաչիկ Ասրյանի «սխալներից» է նաև այն, որ չցանկացավ մի քանի հանք էլ ինքը սեփականաշնորհել, այլ խոսեց Հայաստանի հանքարդյունաբերությունը ազգայնացնելու ռազմավարական ծրագրի մասին, չմտածեց ժողովրդի վերջին շապիկը հագից հանելու մասին, այլ հայտարարեց կրթությունն ու առողջապահությունը անվճար դարձնելու անհրաժեշտության մասին:
Խաչիկ Ասրյանի մեծագույն «սխալներից» է նաև այն, որ նա երբեք չի զբաղվել Հայաստանի արտաքին՝ և՛-և՛-ի քաղաքականության քարոզչությամբ՝ հաճոյանալով թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, արևմտյան ուժերի հանձնարարականով չի անդամագրվել, այսպես կոչված, Հայաստանի ինքնիշխանության պայքարին, որի նպատակը Հայաստանն իր ռազմավարական և դարավոր բնական դաշնակից Ռուսաստանից կտրելն ու Հայաստանում ՆԱՏՕ-ի անվան տակ թուրքական զորքերի ներկայության ապահովումն է, ինչի արդյունքում Հայաստանը կվերածվի թուրքական «ինքնիշխան» վիլայեթի, իսկ քարոզիչները հնարավորություն կունենան ապրել իրենց գենետիկ նախնիների հետ՝ հարազատության միջավայրում:
Խաչիկ Ասրյանը մշտապես հանդես է գալիս Ռուսաստանի հետ ազնիվ, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման կոչով:
Քանի որ փողը Խաչիկ Ասրյանի համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ Հայաստանը շենացնելու համար, միլիարդատեր դառնալու խոստման դիմաց անգամ, երբևէ չի համաձայնվի Հայոց պետությունը քանդելու նեոլիբերալ ուժերի ծրագրերին, այլ միշտ իրականացնելու է Հայոց Ազգային Պետության կառուցմանն ուղղված իր ծրագրերը:
Սրանք Խաչիկ Ասրյանի գործած «սխալների» ընդամենը մի մասն են, բայց դա արդեն բավական է՝ հասկանալու, թե ինչու են Հայաստանի իշխանությունը, քաղաքական ուժերը վախենում Խաչիկ Ասրյանից և փորձում սևացնել նրա անունն ու նրա առաջնորդած ազգային քրիստոնյա քաղաքական ուժը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
Նախագահի խորհրդական՝ Ավետիս Բաբաջանյան

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Միջազգային7 ժամ ago

Հռոմի պապը նախազգուշացնում է, որ Իտալիայում «ժողովրդագրական ձմեռ» կլինի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել լրացուցիչ օգնություն ցուցաբերել ծնողներին՝ ծնելիության ցածր մակարդակը հաղթահարելու համար: Ելույթ ունենալով Իտալիայում ժողովրդագրության հիմնախնդրին...

Հասարակական8 ժամ ago

Վերիշենի եւ Ակների բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը

Վերիշեն եւ Ակներ գյուղերի բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է...

Հասարակական8 ժամ ago

«Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ». Արշավիր Ղարամյան

ՀՀ իշխանությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ Սև լճի, Մեծ Իշխանասարի և Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և...

Հասարակական9 ժամ ago

Նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է «Հայրենիք» կուսակցությանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է «Հայրենիք» կուսակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Կարինե...

Քաղաքական10 ժամ ago

Եթե բանակցություններն արդյունք չտան, ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի ՀՀ տարածքից. Արմեն Խաչատրյան

Ներկայումս բանակցային գործընթացը շարունակվում է, հուսով ենք, որ այն կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին,...

Պատահարներ10 ժամ ago

Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաեւ Կութ գյուղի շրջակայքում. հովիվները ստիպված են եղել իջեցնել անասուններին

Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։ Այս մասին...

Քաղաքական10 ժամ ago

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է...

Հասարակական11 ժամ ago

Դիմումն ուղարկվել է ՀԱՊԿ. եռօրյա ժամկետ է նախատեսված. Տիգրան Ավինյանը խորհուրդ տվեց չչափազանցնել իրողությունը

Հայաստանը ճգնաժամի կառավարման կետով է դիմել ՀԱՊԿ-ին՝ հետագա հնարավոր խորացումից խուսափելու և բայդ խորացումը կանխելու համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի...

Հասարակական12 ժամ ago

Ռուբեն Վարդազարյանի բողոքը քննող դատավոր Դավիթ Հարությունյանը ինքնաբացարկ չհայտնեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու...

Միջազգային12 ժամ ago

Էնթոնի Բլինքենը հասկացրել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է Իրանի հետ միջուկային բանակցությունները առաջ մղելու Ջո Բայդենի վարչակազմի ծրագրերը՝ չնայած հրաժարվելու հանրապետականների կոչերին՝...

Հասարակական14 ժամ ago

ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Ավստրալիային Չինաստանի հետ վեճերում

Ջո Բայդենի վարչակազմը պարտավորվել է աջակցել Ավստրալիային Չինաստանի հետ վեճերում: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր ավստրալացի գործընկերոջն ասել է, որ ԱՄՆ-ն...

Քաղաքական14 ժամ ago

Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ. Էլինար Վարդանյան

«Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը կասեր ցանկացած երկրի բանական...

Հասարակական14 ժամ ago

ԵՊԲ Հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։...

Քաղաքական15 ժամ ago

ԲՀԿ խմբակցությունն այսօր նախաձեռնում է Ազգային ժողովի արտահերթ նիստ. Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի...

Հասարակական1 օր ago

ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասվել են BMW X3-ը, Nissan Xtrail-ը եւ Opel-ը

Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։25-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից...

Հասարակական1 օր ago

Թաթոյանը մեկնել է Սյունիք՝ սահմանների հետ կապված իրավիճակին ծանոթանալու, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու,...

Հասարակական1 օր ago

424 ընտանիք օգտվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աշխատանքի եւ...

Հասարակական1 օր ago

Ադրբեջանցիները վերեւից իջել են եւ մեր սահմանն անցել. Վերին Շորժայի վարչական ղեկավար

Ադրբեջանական զորքը նախօրեին Վարդենիսի ուղղությամբ հատել է Հայաստանի սահմանը, հայկական Զինված ուժերին հաջողվել է նրանց դիմադրել, սակայն  ամբողջությամբ հակառակորդը հետ...

Հասարակական2 օր ago

Նոր որոշում. ներարգանդային սերմնավորում հնարավոր կլինի իրականացնել նաեւ մարզային ԲԿ-ներում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ...

Քաղաքական2 օր ago

Սյունիքում իրադրությունը շարունակում է մնալ նույնը. պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային. Փաշինյան

Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել եւ հատել ՀՀ պետական սահմանը Սեւ լճի հատվածում. ուզում եմ ասել,...

Հասարակական2 օր ago

Ռուսաստանի հայերի միության և «Ալյանս» կուսակցության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Արա Աբրահամյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմից։ Ալյանս»...

Հասարակական2 օր ago

«Սեւ լիճը» շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ. բանակցությունները շարունակվում են. Գորիսի փոխքաղաքապետ

Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքը, որը երեկվանից անցել է հակառակորդի վերահսկողության տակ, բանակցությունները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության...

Բլոգ2 օր ago

Մեր երկիրը նմանվել է մանկան, ում այսօր գլխատում են օրորոցում.Անի Կարապետյան

Սյունիքի այսօրվա դեպքերի ֆոնին պետական պաշտոնյաները սկսեցին հերքել իրականությունը և բացահայտ ստել: Մասնավորապես, Իշխանասարի գյուղապետը հայտարարեց, թե իբր ոչ մի...

Հասարակական2 օր ago

ՄԻՊ-ը հորդորում է ՀՀ սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը: ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են,...

Հասարակական2 օր ago

Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը. Արշավիր Ղարամյան

Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: Նա,...

Քաղաքական2 օր ago

Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան

Իմ ստացած տեղեկություններով, Իշխանասարի հետեւի հատվածը, որը կոչվում է «Սեւ լիճ», հիմա ադրբեջանցիները առաջ են եկել եւ համաձայն իրենց GPS-ի,...

Հասարակական3 օր ago

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է. այս պահին բանակցում են. Գորիսի փոխքաղաքապետ

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։...

Հասարակական3 օր ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական3 օր ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական4 օր ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Advertisement

Ամենադիտվածները