Connect with us

Կարևոր

Ռոբերտ Քոչարյանի բանաձևերը

Top-News.am-ը գրում է.

Տնտեսական վերլուծաբանների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիպուկ գնահատականներ տվեց տնտեսության առկա իրավիճակին, նշեց, թե ինչպես պետք է դուրս գալ այս իրավիճակից, կիսվեց իր հարուստ փորձով, որը լեցուն էր զարգացմանը միտված բանաձեւերով:

Վարկերով բիզնեսին չես օգնի

«Փրկել բառն եմ օգտագործում, որովհետեւ մի ամբողջ ոլորտ ոչնչացման եզրին է կանգնած: Խոսքը պետք է լինի ոչ թե արտոնյալ վարկերի մասին, այլմի շարք միջոցառումների մասին: Առաջին հերթին հարկային արտոնություններ, օրինակ մեկ տարի չհարկել ոլորտը որեւէ հարկատեսակով եւ այլն: Պետք է համալիր միջոցառումներով առաջ գնալ: Երբ բիզնեսն ամբողջությամբ կանգնած է, դու արտոնյալ վարկ տալով խնդիր չես լուծում, միայն վարկային բեռն ես ավելացնում այդ բիզնեսի վրա»,- հանդիպման ժամանակ շեշտել է Ռոբերտ Քոչարյանը:

Սա այն բանաձեւն է, որին պետք է տիրապետի ցանկացած իշխանություն: Ցավոք, այսօր կանգնած ենք այնպիսի իրավիճակում, երբ կառավարող ուժը ոչ թե նպաստում է բիզնեսի զարգացմանը, այս ծանր իրավիճակում գոնե առկա ներուժի պահպանմանը, այլ իր գործողությւոններով իրավիճակն ավելի է վատթարացնում, նորանոր վարկերով բիզնեսին դնում ավելի ծանր վիճակում:

Իսկապես, սովորական վարկը ներկայացնել որպես արտոնյալ վարկ հերթական աչքակապությունն է, հերթական ամպագոռգոռ հայտարարությունը:

«Քայքայված բիզնեսը հնարավոր չի լինելու 1-2 ամսում վերականգնել, տարիներ են պահանջվելու: Սա պարզ ճշմարտություն է, որը իմ կարծիքով չեն հասկանում: Գիտե՞ք ինչու չեն հասկանում, որովհետեւ այնտեղ ոչ մեկը իր կյանքում հինգ աշխատատեղ չի ստեղծել»,- ընդգծել է Ռոբերտ Քոչճարյանը:

Եւ իրականությունը, անցած 2-2.5 տարում կառավարող ուժի արած գործողությունները, չարած քայլերը վկայում են հենց այս մասին: Մերժել ցանկացած առողջ առաջարկ, չքննարկել ոչ մի այլընտրանքային լուծում. Սա այս կառավարության կարգախոսն է, որի դառը պտուղները ճաշակում են ՀՀ քաղաքացիները:

Համավարակը եւ տնտեսությունը

Այն, որ կառավարությունը, կառավարող ուժը տապալել է համավարակի դեմ պայքարը, միաժամանակ ավերելով տնտեսությունը, ծանր հարված հասցնելով գործատուներին եւ շատ ոլորտներում աշխատող շարքային ՀՀ քաղաքացիներին արդեն գիտեն շատերը: Եւ միայն համեմատությունը հարեւան Վրաստանի հետ շատ հարցերի պատասխան է տալիս:

Այն միջոցառումները, որ արվում է համավարակից տուժածներին աջակցելու համար, ակնհայտորեն թերի են եւ բավարար չեն:«Դուք լավություն չեք անում, դուք ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն: Եթե այս պայմաններում դուք նույնիսկ այդ քայլերը չանեք, ապա ինչո՞վ պետք է զբաղված լինեք ընդհանրապես: Պետք է պարզապես հիշել, թե ինչի համար է կառավարությունը եւ իշխանությունը: Իրենց գրպանից չի այդ ամենը, իրենք պետք է ճիշտ կառավարեն, ճիշտ եկամուտներ ստանան, տնտեսությունը զարգանա, դժվար պահերին պետք է այո, մարդկանց կողքին, բիզնեսների կողքին կանգնել»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը: Ցավոք, այս բանաձեւին եւս կառավարող ուժը չի տիրապետում, եւ իրոք, հաճախ ենք համոզվում, որ իրենց թվում է, թե վճարված աշխատավարձը կամ կենսաթոշակը, տրված վարկերը, արած ասֆալտապատումը ոչ թե պարտականություն է, այլ լավություն, որը կարող էին եւ չանել: Հենց սա է պատճառներից մեկը, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է աղետալի վիճակում:

Բնապահպանությունը եւ հանքարդյունաբերությունը

Ռոբերտ Քոչարյանի եւ տնտեսական վերլուծաբանների հանդիպմանը իշխանությունների նյարդային արձագանքը եւս մեկ անգամ վկայում է, որ նրանք ոչինչ չունեն հակադրելու նրա ասածներին, բերած փաստերին, տված գնահատականներին:

«Այն, ինչ կատարվում է Ամուլսարի հետ, ոչ միայն հանքարդյունաբերության հարց է, այլև պետական կառավարման ձախողման»,- ասել է Քոչարյանը եւ նրա հետ չհամաձայնվելը շատ դժվար է:

Այո, հենց պետական կառավարման ձախողումն է հանգեցրել նրան, որ այսօր Ամուլսարի շուրջ կրքերն այնքան են թեժացել, որ ամեն վայրկյան կարող են արյունալի բախումներ լինել:

«Հասկանում եմ այդ մարդկանց, բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի», – նշել է Ռոբերտ Քոչարյանը: Իսկապես, այն ինչ պետք է աներ, անի պետությունը, անում են ակտիվիստները:

«Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր, բայց որոշումը պետք է կայացնի պետությունը: Պարգեւավճար, աշխատավարձ ստանում եք որոշում կայացնելու համար, որոշում կայացրեք: Միաժամանակ, չի լինելու որոշում, որը բոլորին կբավականեցնի», – ասել Ռոբերտ Քոչարյանը, որը մի շատ պարզ լուծում է առաջարկում:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Ջերմուկից քիչ հեռավորությամբ բաց հանքի շահագործումը, որը ենթադրում է պայթեցումներ, անթուլատրելի է, անթույլատրելի է նաեւ հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը: Որպես լուծում՝ Քոչարյանն անգամ առաջարկ է արել․

«Կարելի է առաջարկել հանքի փակ շահագործում եւ հարստացուցիչ ֆաբրիկայի հեռացում: Համոզված եմ՝ ոսկու այս գների պարագայում կհամաձայնեն: Չհամաձայնեն՝ այլ ընկերություն կհամաձայնի: Բայց չեն առաջարկում, հաշվարկ չեն անում»:

Ինչպես կառավարել պետությունը

Վերլուծաբանների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը պատմում թր, թե ինչ ջանքերի արդյունքում են Հայաստանում ներդրումներ արվել, եւ կարեւորը՝ ինչու համար: Նա սվորոցնում էր, թե ինչպես է պետք ղեկավարել երկիրը, զարգացնել եւ առողջացնել պետությունը: Դրա համար նախ եւ առաջ բանակցություններ վարելու, խնդիրները հասկանալու եւ առաջնայինը երկրորդայինից տարբերելու շնորհք է պետք, տաղանդ է պետք:

Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տարիներին, ինչպես նաեւ այս քննարկումներում ապացուցում է, որ ունի տնտեսությունը հասկանալու, պետությունը հմտորեն կառավարելու տղանդ: Նա օժտված է այն գծերով, որը, ցավոք, բացակայում է այսօրվա կառավարիչների մոտ:

Քոչարյանն ունի երկրի զարգացման բանաձեւեր: Նա կարող է այդ բանաձեւերով երկիրը հանել այս վիճակից, ավելին, անգամ նա հուշում է գործող իշխանություններին, բայց, նրանց մակարդակը, տեսակը թույլ չի տալիս օգտվել ոչ նրա, ոչ մյուսների խորհուրդներից եւ հուշումներից:

Ի վերջո, կառավարող ուժի ներկայացուցիչները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող անել այն, ինչ առաջարկում է Քոչարյանը, քանի որ նրանք բանակցել չգիտեն: Այս ընթացքում նրանք միայն հարաբերություններ են փչացրել, չստեղծելով այլընտրանքային կապեր: Իսկ առանց բանակցելու արվեստի ոչինչ հնարավոր չէ անել:

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական4 ժամ ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական5 ժամ ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական6 ժամ ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Բլոգ6 ժամ ago

Քոչարյանի վերադարձից շահելու են նույնիսկ նրան չսիրողները.Նարե Գրիգորյան

Թափ է առել զանգվածային ողբը, սրվել է ատելության խոսքը, իշխանական ճամբարում կիսաուշագնաց վիճակ է` <<Հայաստան>> դաշինքի հանրահավաքից հետո: Պատ են...

Հասարակական7 ժամ ago

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն ունի կոտրվածքներ

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկի մոտ առկա է պարանոցային երկրորդ...

Հասարակական8 ժամ ago

Երևանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Կենտրոնի...

Հասարակական8 ժամ ago

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշների հափշտակության դեմ պայքարի համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում...

Առողջապահական8 ժամ ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219596...

Քաղաքական1 օր ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական1 օր ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական1 օր ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ1 օր ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական1 օր ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական1 օր ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական1 օր ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական1 օր ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական1 օր ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական1 օր ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական1 օր ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական1 օր ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական1 օր ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական1 օր ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական1 օր ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական1 օր ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական1 օր ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ3 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական3 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային3 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական3 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական3 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Advertisement

Ամենադիտվածները