Connect with us

Բլոգ

Փաշինյանի խոսքերն օր օրի արժեզրկվում են թե՛ ներսի, թե՛ դրսի համար. Անդրանիկ Նիկողոսյան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ավելին՝ Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է, թե քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են: Այս հայտարարությունը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ապա իմքայլական պատգամավորները վստահ հերքեցին՝ պնդելով, թե բանակցությունների սեղանին որեւէ փաստաթուղթ չկա: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի զարմանս ամենքի, արդեն երկու օր է լռում է այս թեմայի մասին, ավելին՝ չկան անգամ իր ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան լայվերը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

– Պարոն Նիկողոսյան, արդեն երկու օր է անցել ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունից, բայց ոչ ոք դեռ չի համարձակվում անկեղծ ասել՝ ի վերջո, ո՞վ է ստում:

– Լավրովին աշխարհի մակարդակով հավասարակշռված եւ ծանրակշիռ դիվանագետներից եզակի անձնավորություն կարելի է համարել: Նա նաեւ մեծ հարգանք է վայելում ու շատ մեծ դերակատարություն ունի Արցախի հիմնախնդրի լուծման տարբերակների փնտրման գործընթացների մեջ: Եթե Լավրովն անում է նմանատիպ հայտարարություն, ոչ թե դրան հակառակվել եւ շանտաժի ենթարկել է պետք, մեկնաբանել, թե ճիշտ է կամ՝ ոչ, այլ այդ ասածից պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել: Լավրովը գերհզոր տերության արտաքին գերատեսչության ղեկավարն է, որը չի կարող պատահական հայտարարություններ անել:

– ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հակառակն է պնդում: Նրա խոսքից առնվազն ստացվում է, որ Լավրովն է ստում…

– Այդպիսի հայտարարությունը շատ ծանր հարված կլինի մեր հայկական դիվանագիտության համար: Գոնե պատկերացնում ե՞ն, որ իրենց հետ այլեւս լուրջ չեն խոսելու: Լավրովի հայտարարությունն ուղիղ հասցեատեր ունի, ովքեր զբաղվում են այդ գործընթացի կարգավորման խնդիրներով: Բա մի տարի է ինչի՞ մասին էին խոսում, ի՞նչ էին բանակցում: Իսկ Լավրովն ուղիղ ասաց, թե ինչի մասին էին բանակցում, մինչդեռ այս մեկ տարվա ընթացքում անընդհատ լսում ենք, թե չկան բանակցություններ: Մինչդեռ հիմա պարզվում է, որ կան բանակցություներ, ավելին՝ քննարկում են փուլային տարբերակը: Ի դեպ, դեռ մեկ տարի առաջ նույն խոսակցություններն էին գնում այդ փուլային տարբերակի մասին: Եվ եթե ուզում են ճշմարիտ լինեն Սփյուռքի, Արցախի եւ Հայաստան աշխարհի ժողովրդի հետ, ապա Հայաստանի իշխանությունները հենց այսօրվանից արդեն բաց տեքստով, պարզ եւ անկեղծ պետք է տեղեկացնեն, թե ինչ գործընթացների մասին է խոսքը:

– Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հետեւանք կունենա այս գործընթացը: Ո՞վ պետք է փուլային տարբերակով, այսպես ասած, հող հանձնի:

– Ո՛չ իշխող կուսակցությունը, ո՛չ երկրի վարչապետը, ո՛չ էլ երկրի նախագահը եւ ընդհանրապես՝ որեւիցե մեկը չի կարող այդ տեսակ լուծում տալ: Այո կամ ոչ ասողը հայ ժողովուրդն է եւ առաջնահերթ՝ Արցախի ժողովուրդը: Արցախի նորընտիր նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որ ցանկացած հարցի լուծում առանց Արցախի չի կարող լինել: Այսինքն՝ Արցախի հստակ դիրքորոշումը բոլորին պարզ է, նախագահը բացահայտ խոսեց այդ մասին: Եվ հիմա ժամանակը չէ գործընթացների մասին վերլուծական ենթատեքստերով խոսել: Լավրովը խոսեց բանակցությունների ընդամենը մի փոքր էպիզոտի մասին: Ռուբինյանը հարցրե՞լ է Արցախի ժողովրդի կարծիքը, գիտի՞ այդ հիմնախնդրի լուծումը ինչ տարբերակով է լինելու: Նույն Ռուբինյանը պատկերացնո՞ւմ է Արցախի հիմնախնդրի լուծման փաթեթային եւ փուլայինի տարբերությունը: Եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել,  այդ ո՞վ է կանգնելու սահմանի բերանին կանգնած զինվորների առջեւ եւ հայտարարելու, որ իրենց դիրքերը, որը զինվորները համարում են սեփական հայրենիք, պետք է թողնեն, զենքերը վայր դնեն ու այդ տարածքներից դուրս գան: Ինչպե՞ս կարող են դիրքերում 24 ժամ չքնող զինվորին ասել՝ դու պետք է վաղվանից մոռանաս ամեն ինչ եւ տեղափոխվես 50-100 կմ հետ, որովհետեւ սա այլեւս մեր հայրենիքը չէ, մեր տարածքները չեն: Ինչպե՞ս է Փաշինյանը բացատրելու: Եվ, ի վերջո, այդ զինվորները հետ կգա՞ն, թե՝ ոչ, դիրքերը թողնելու բանակում չծառայած «զորավարների» հրամանը կլսե՞ն: Սա մեծ հարցական է ու ֆանտազիայի ժանրից: Չէ՞ որ չեն կարող օդում հետ դարձի հրաման տալ: Մենք չունենք մի գյուղ, որտեղ չլինի արցախյան պատերազմում զոհվածի գերազման, ինչպե՞ս են ժողովրդին բացատրելու փուլային փաթեթը: Որեւէ վարչապետ, պաշտոնյա, իշխող իշխանություն, ոչ ոք չի կարող վերցնել իր վրա այդպիսի պատասխանատվություն: Դրա համար այդ հարցի լուծման տարբերակները պետք է դրվեն հանրաքվեի: Առաջինն Արցախի, երկրորդը՝ Հայաստանի ժողովուրդը պետք է ասի՝ նաեւ պետք է հաշվի առնել Սփյուռքի կարծիքը:

– Ի դեպ, խոսեցին բոլորը, անգամ ԱԳՆ-ն եւս մի նոր հայտարությամբ հանդես եկավ, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս լռությունը ինչպե՞ս կբացատրեք: Կարելի՞ է ասել, որ այս դեպքում լռությունը համաձայնության նշան էր Լավրովին:  

– Տպավորություն է, որ մեր արտաքին գործերի նախարարի խոսալն էլ չի գալիս, չգիտի՝ ինչ պատասխանի: Ձեր նշած հայտարարության մեջ սկիզբն ու վերջն էլ չի բռնում իրար: Ասում է՝ չենք համագործակցում, բայց ունենք ձեռք բերված պայմանավորվածություններ՝ հումանիտար շրջանակներում մի շարք միջոցառումներ իրականացնելու: Եվ քանի որ կորոնավիրուսի պայմաններում հնարավոր չէ իրականացնել, առայժմ անժամկետ հետաձգված է: Բա որ չեք բանակցել, այդ ի՞նչ միջոցառումներ եք իրականանցում: Էդ ո՞ւմ հետ էին պայմանավորվել, զարմանալի է: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ըստ իս, նրան խորհուրդ տվեցին, որ տվյալ պարագայում լռելն ավելի ճիշտ կլինի: Մոռանալ պետք չէ, որ գործ ունենք գերհզոր տերության եւ աշխարհի մակարդակով մեծ հեղինակություն ու համբավ ունեցող մի անձնավորության հայտարարության հետ, որի ասածները հերքելը կամ հակառակն ապացուցելն անհնարին է: Համոզված եմ՝ հակառակ պարագայում մի երկու հայտարարություն եւս կարող է շատ ավելի բաց տեքստով լինել, որից հետո որոշ դիվանագետներ կարող են մոռանալ դիվանագիտության մասին եւ ընդհանրապես, թե ինչ գործ են ունեցել այդտեղ: Այդ ժամանակ պիտի մտածեն Հայաստանից փախնելու մասին: Զգույշ է պետք է լինել, սա կարող է ծանր հետեւանքներ ունենալ եւ մեծամտության, «սամասուդ» անելու, ասֆալտներին պառկեցնելու փոխարեն՝ շատ ավելի լավ կլինի խորհուրդներ հարցնել այն մարդկանցից, որոնք անմիջական, ամբողջ կյանքով, 30 տարի զբաղվել են այդ հարցով՝ հանձինս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի: Նրանից բացի, ՀՀ-ում չունենք մարդ, որը քաջատեղյակ է եւ շատ ավելի լավ է տեղեկացված Արցախի հիմնախնդրի բանակցություններից: Էլ ո՞ւր մնացին սիրո եւ համերաշխության, միաբանության կոչերը, ունենք հստակ խնդիր, որը բոլորինս է, եւ այն պետք է լուծել: Միեւնույն է, ռուբինյանները արցախյան հիմնախնդիրը լուծող չեն: Կգա օրը բոլորս էլ կտեսնենք ու կհամոզվենք:

– ՌԴ ԱԳ նախարարը նաեւ անդրադարձել է  գազի սակագնի թեմային եւ հայտարարել, որ էներգակիների գների նման անկման պարագայում անգամ պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում՝ Հայաստանի ու Բելառուսի համար: Եվ նշել, որ եթե խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա այն պետք է դրսեւորվի բոլոր ոլորտներում՝ ակնարկելով, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում սկսվել է դատական գործընթացներ համատեղ ձեռնարկությունների դեմ, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու», ինչն անհամատեղելի են դաշնակցային հարաբերություններին: Այս հայտարարությունը եւս տարբեր կերպ մեկնաբանվեց: Դուք ի՞ն չ կասեք այս մասին:

– Չկա այստեղ ենթատեքստ, ուղիղ ասված է, որ այս ամենը կապ ունի մեկ տարի առաջ համատեղ ձեռնարկությունների դեմ սկսված դատական գործընթացներով, այնտեղ կոռուպցիա փնտրելով: Սա նաեւ պատասխանն էր Փաշինյան-Լուկաշենկո համաձայնեցված համագործակցության՝ գազի գնի վերաբերյալ: Սա է իրականությունը: Բայց ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ առավել քան համոզված եմ, որ ճիշտ դիվանագիտական հարաբերությունների արդյունքում Հայաստանը կարող է ունենալ ամենաէժան գազը տարածաշրջանում: Ուղղակի դրա համար պետք են խաղի կանոնները ճիշտ պահել եւ իրականացնել: Իսկ օդի մեջ, դատարկ խոսելով, թե հայ-ռուսական հարաբերությունները գտնվում է շատ արդյունավետ եւ բարձր հիմքերի վրա ու գնալով ավելի լավանալու է, իհարկե, լավ է հնչում, արդեն քանի անգամ ասվել է այդ մասին, բայց գործով պետք է զբաղվել:

– Հայ-ռուսական առկա էլ ավելի լավ հարաբերությունների մասին վստահաբար շեշտում էր հենց Նիկոլ Փաշինյանը…

– Փաշինյանն ինչ ուզում է հայտարարի, իր ասածները հենց իր կառավարությունը կյանքի չի կոչում: Դիտավորյալ, թե՝ ոչ, չգիտեմ, բայց պարզ, հստակ հայտարարում եմ՝ Փաշինյանի այդ մեծ ցանկություններն ու լավատեսությունը, թե հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր հիմքերի վրա եւ գնալով ամրապնդվում են,  իր կառավարությունը չի իրականացնում: Փաշինյանի խոսքերն օր օրի արժեզրկվում են, թե՛ ներսի, թե՛ դրսի համար, ինչը տեսանալի էր նաեւ Լավրովի հայտարարության տեսքով: Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը իռոնիայով հայտարարում էր Ռուսաստանին, թե համակերպվեք՝ Հայաստանում այլեւս իրավիճակ է փոխվել: Համակերվեցի՞ն, հիմա ո՞վ ում հետ պետք է համակերպվի: 2019 թվականի ավարտին տեղի ունեցավ Մնացականյան-Լավրով հանդիպումը եւ ստորագրվեց ՀՀ-ՌԴ շրջանների զարգացման ինտեգրման ծրագիրը, որը պետք է մեկնարկեր 2020 թվականի սկզբից: Այդ համագործակցության ծրագիրը որեւէ ճյուղով սկսվե՞լ է, չկա նման բան

– Լավ, ո՞վ է խանգարում, որ կառավարությունը սկսի նորմալ աշխատել:

– Իրենք իրենց են խանգարում, ուրիշ ոչ մի խանգարող չունեն: «Սամասուդներով» զբաղվելու տեղը, պետք էր բոլորին համախմբել, բոլորի կարծիքները լսել եւ վաղվա օրվա մասին մտածել: Այդ դեպքում օր օրի արդյունքը կտեսնեինք, հակառակ դեպքում՝ գոնե ինձ համար տեսանելի չէ, թե այս իշխանությունը ուր է գնում եւ ուր է տանում մեր ժողովրդին: Անփորձությունը, ամբիցիաները, պոպուլիզմը, իրենց աշխատանքով չզբաղվելը բերել է այս կատաստրոֆիկ վիճակին, եւ սա գնալով ավելի խորանալու է՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական եւ թե՛ դիվանագիտական ոլորտներում: Այս ամենից ժողովուրդը պետք է հետեւություններ անի:

– Բայց չէ՞ որ երկու տարի առաջ ժողովուրդի մի զգալի զանգված ընտրեց հենց այս իշխանությանը եւ նրա ղեկավարին:

– Ժողովուրդն ընտրելով Նիկոլ Փաշինյանին՝ նրանից ուզում էր մեկ բան, որը նա չի կարողանում տալ: Այստեղից էլ հիմա առաջացել է դիսկոնֆորտը:  Փաշինյանը երբեք չի եղել տնտեսագետ ու դիվանագետ, բայց աշխարհի համար շատ ծանր ժամանակահատվածում իրեն ճակատագրով բաժին է հասել երկրի ղեկավարումը, որն ամբողջությամբ մխրճվել է խնդիրների մեջ: Այդ խնդիրներին պետք է բաց աչքերով նայել: Այս ձեւով չի կարելի շարունակել, այս կառավարոթյունը,  այս թիմը այլեւս չեն կարող մնալ: Հույսները դրել են դրսից եկած օգնությունների վրա՞, բոլոր պետությունները ցանկացած օգնություն տալիս են ինչ-որ նպատակների համար: Աշխարհի բոլոր լուրջ պետությունները բոլոր տեղերում ամրապնդում են իրենց դիրքերը՝ իրենց շահերից բխելով: Մեզ թվում է, թե ռուսները կամ մեկ ուրիշը պետք է մտածի՞ Հայաստանում կորոնավիրուսը վերջացե՞լ է, թե՝ ոչ: Այդ մենք պետք է մտածենք մեր խնդիրների մասին եւ գտնենք լուծման տարբերակներ: Իսկ խնդիրները չի լինի լուծել օդում կախված լուրերով, երազանքներով , մի օր եկեղեցու, հաջորդ օրը դպրոցի կամ հիվանդանոցի դեմ քայլեր կատարելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Քաղաքական10 ժամ ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական11 ժամ ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական11 ժամ ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ11 ժամ ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական12 ժամ ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական13 ժամ ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական13 ժամ ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական14 ժամ ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական15 ժամ ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական15 ժամ ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական15 ժամ ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական16 ժամ ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական17 ժամ ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական17 ժամ ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական18 ժամ ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական18 ժամ ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական18 ժամ ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ3 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական3 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային3 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական3 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական3 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Հասարակական3 օր ago

Շուշիի ազատագրումը. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց...

Առողջապահական3 օր ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 411 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 411 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 092-ի:Ինչպես տեղեկացնում է...

Հասարակական3 օր ago

Անգլալեզու Twitter-ում նվիրատվությունների գործառույթ է հայտնվել

Twitter-ը համանուն միկրոբլոգերի ծառայությունում կամավոր նվիրատվությունների գործառույթ է ներդրել: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի ընկերության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մշակողների...

Հասարակական3 օր ago

Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի...

Հասարակական3 օր ago

Ադրբեջանը միջազգային ճնշման ներքո փորձում է արդարացնել մարդասիրական պարտավորությունները չկատարելը. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է մի շարք լրատվականների հարցերին, որը ներկայացնում ենք ստորև. Ինչպե՞ս կմեկնաբանեք գերիների խնդրի...

Բլոգ3 օր ago

ԱԺ ամբիոնից հակադրվելով 2-րդ և 3-րդ նախագահներին՝ կապիտուլյանտն իրականում հերքում էր ՌԴ նախագահին…

ԱԺ ամբիոնից հակադրվելով 2-րդ և 3-րդ նախագահներին՝ կապիտուլյանտն իրականում հերքում էր ՌԴ նախագահին…Գարնանային սրացումների ֆոնին՝ քաղաքական խուժանն՝ իրեն բնորոշ անբարոյականությամբ,...

Հասարակական4 օր ago

TMZ. Բիլ եւ Մելինդա Գեյթսերի ամուսնալուծությունը խաղաղ չի անցել

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան, երկար ժամանակ պլանավորում էին ամուսնալուծվել, նրանց բաժանումը խաղաղ չէր, հայտնում է TMZ-ն՝...

Հասարակական4 օր ago

Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներ հնարավոր են, եթե ինչ-որ միջնորդ պետություն լինի. ԱԱԾ նախկին փոխտնօրեն

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ձեւավորվել է նոր սահման, որը առաջ չկար՝ Արաքսի ափից մինչեւ Վարդենիսի Սոթքը. Մի քանի հարյուր կմ...

Advertisement

Ամենադիտվածները