Connect with us

Հասարակական

Փաշինյանի շատ քայլերն են արդեն աչքի ընկնում միայն իրենց սինթետիկությամբ. Էլինար Վարդանյան

Բոլոր իշխանությունների ամենամեծ խնդիրները սկսում են այն ժամանակ, երբ կտրվում են հանրությունից, փակվում սենյակներում, կայացնում արհեստական, սինթետիկ որոշումներ, որոնք նույնքան կտրված են իրականությունից։

Դժվար էր 2018-ին պատկերացնել, որ հեղափոխական քաղաքապետը չի ունենա ամենօրյա սովորություն շրջել Երևանով, շփվել մարդկանց հետ, անձամբ մտնել բակերը, տեսնել խնդիրները, իր աչքով տեսներ հնարավոր շինթույլտվությունների վայրերը։ Մի խոսքով լիներ մարդկանց քաղաքապետ։Քաղաքի հետ կապված խնդիրների, բողոքների ժամանակ Երևանի առաջին պատասխանատուն այլևս շատ հազվադեպ է հայտնվում առաջին գծում։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից է, որի քաղաքապետն այդպես էլ չհայտնվեց հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Նա նաև բացակայում է ուսումնական տարվա նախաշեմին, երբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունները այս բարդ իրավիճակում պետք է նախապատրաստվեն դասապրոցեսին։ Նա դարձել է սինթետիկ քաղաքապետ. Հայկ Մարությանը Նիկոլի և իր աշխատասենյակի քաղաքապետն է։ Իսկապես ցավալի է, որովհետև նա ստացել է երևանցիների զգալի ձայները։

Իր նախորդ կյանքում դավանած սկզբունքներին հենց այդ պատճառով է նա հեշտությամբ դավաճանում. Քաղաքապետը չկա,  երբ մարդիկ բողոքում են իրենց բակում վեր խոյացող բարձրահարկերի շինթույլտվություններից, Ֆիրդուսի կառուցապատման նախագծերից։ Չկա այն էնտուզիազմը, որով քաղաքապետն ընտրվելուց անմիջապես հետո անձամբ մասնակցում էր բոլոր միջոցառումներին, ընդհուպ մինչև ապօրինի շինությունների քանդման պրոցեսին։ Քաղաքապետն այլևս չի շրջում Երևանի փողոցներում, չի հանդիպում քաղաքացիներին, անմիջական շփումները փոխարինվում են փակ սենյակներում վարչության պետերի հետ խորհրդակցություններով։ Իսկ արդյունքում կայացվում են ոչ կենսունակ, սինթետիկ որոշումներ։

Սինթետիկ պաշտոնյայի բացառիկ օրինակ  է Արայիկ Հարությունյանը. նա կարծես բոլորովին այլ իրականությունում է ապրում։ Սեպտեմբերին վերսկսվող դասապրոցեսին վերաբերող ուղեցույցը  արհեստական փաստաթղթի համաշխարհային գլուխգործոց է։ Փակվել է իր աշխատասենյակում, աշխարհի հետ շփվում է տեղակալի միջոցով։  Իրական մարդը, իրական նախարարը ամռան ընթացքում  հատ- հատ կարող էր լինել դպրոցներում՝  ուսումնասիրել, գնահատել յուրաքանչյուր դպրոցի հնարավորությունները։ Ի վերջո անհրաժեշտ էր գոնե մեկ անգամ ոտք դնել ողջ ամռան ընթացքում ամայացած դպրոցներ, տանել նախապաստաստական աշխատանքներ։ Կրթության նախարարն այլևս նույն էնտուզիազմով մուտք չի գործում դպրոցներ, այնպես, ինչպես դա անում էր 2018-ին,  հետնամուտքից՝ դարի կաշառքը հայտնաբերելու համար։ Հիմա նախարարն ընդհանրապես չի մտնում դպրոց։ Այլապես լավ կհասկանար, որ այդ ուղեցույցը կենսունակ չէ, այն պարզապես սեփական պատասխանատվությունը այլոց վրա բարդելու միջոց է։Նախարարը լիներ դպրոցներում հաստատ չէր ծնվի այդ կեղծ փաստաթուղթը, որը ոչ մի շանս չունի աշխատելու։
Ընդհանրապես սինթետիկ է դարձել ողջ  Իմ քայլի խմբակցությունը։ Տպավորություն է, որ նրանց միակ առաքելությունը Նիկոլին չզայրացնելն է։ Իսկապես դժվար է պատկերացնել, որ հեղափոխական թիմը այդքան կարճ ժամանակում կդառնա այդքան սինթետիկ միավոր։ Նրանցից շատերը մինչ պատգամավոր ընտրվելը ներկայացնում էին որոշակի միկրոմիջավայր։

Այսօր կապն այդ միջավայրի հետ կտրվել է։ Դա է նաև պատճառը, որ առանց հանրային պատշաճ քննարկումների, անց են կացվում օրենքներ, որոնց դեմ նախկինում հենց իրենք կպայքարեին։ Այդ օրենքների մի մեծ մասը վերաբերում է ողջ բնակչությանը և պետական կարևորագույն ինստիտուտներին և ազդելու է պետության ու քաղաքացիների կյանքի վրա՝ ամենաուղիղ կերպով։ Բայց արհեստական, սինթետիկ կառավարման դեպքում դա քչերին է անհանգստացնում։ Նրանք շատ հանգիստ են ուրանում իրենց նախկին սկզբունքները, իրենց պայքարի նախկին թեմաները։

Երբ իշխանությունները փակվում են իրենց սենյակներում, մարդկանց հետ շփվում են լայվերի և ֆեյսբուքյան գրառումների միջոցով, որոշումներն էլ դառնում են ոչ կենսունակ։ Եվ որքան էլ վարչապետը հանրության հետ անմիջական շփման տպավորություն թողնելու համար տարբեր սրճարաններից ընտանեկան լուսանկարներ հրապարակի, բոլորն էլ գիտեն, որ թե ինչպես են բեմադրվում այդ լուսանկարները, ինչպես են մինչ այդ սրճարանները ազատվում անվտանգության աշխատակիցների կողմից։ Դա հարցի լուծում չէ։ Իսկապես վարչապետին անձնական երջանկություն եմ մաղթում, բայց բեմադրված երջանիկ ֆոտոները մի տեսակ շատ են արհեստական։

Փաշինյանի շատ քայլերն են արդեն աչքի ընկնում միայն իրենց սինթետիկությամբ։

Մենք առերեսվում ենք ոչ կենսունակ կառավարման փաստին։ Սինթետիկ կառավարումը ամենուր է։ Արդյունքում ընդունվում են փնթի, մակերեսային, արհեստական որոշումներ՝ բովանդակությունից մինչև կիրարկման մեխանիզմներ, դրանք հեռու են իրական կյանքից, իրական քաղաքացուց ։ Գուցե ոչ  միտումնավոր, բայց կառավարական ամենակարևոր աշխատասենյակներից  հասարակությունը ստանում է սինթետիզմի անդադար չափաբաժիններ։ Հեղափոխությունը կորցրել  է իր մարդկային դեմքը։ Ամեն ինչ շատ արհեստական է։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական19 ժամ ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական20 ժամ ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական20 ժամ ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Բլոգ21 ժամ ago

Քոչարյանի վերադարձից շահելու են նույնիսկ նրան չսիրողները.Նարե Գրիգորյան

Թափ է առել զանգվածային ողբը, սրվել է ատելության խոսքը, իշխանական ճամբարում կիսաուշագնաց վիճակ է` <<Հայաստան>> դաշինքի հանրահավաքից հետո: Պատ են...

Հասարակական22 ժամ ago

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն ունի կոտրվածքներ

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկի մոտ առկա է պարանոցային երկրորդ...

Հասարակական22 ժամ ago

Երևանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Կենտրոնի...

Հասարակական23 ժամ ago

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշների հափշտակության դեմ պայքարի համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում...

Առողջապահական23 ժամ ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219596...

Քաղաքական2 օր ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական2 օր ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական2 օր ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ2 օր ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական2 օր ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական2 օր ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական2 օր ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական2 օր ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական2 օր ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական2 օր ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական2 օր ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական2 օր ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական2 օր ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական2 օր ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական2 օր ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական2 օր ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական2 օր ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ4 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական4 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային4 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական4 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական4 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Advertisement

Ամենադիտվածները