Connect with us

Հասարակական

Ադրբեջանը, հրապարակելով հայ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութը, հերթական անգամ խախտել է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան և Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը հերթական անգամ խախտել է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան և Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել:

Նույնիսկ անիմաստ եմ համարում խոսելու ադրբեջանական քարոզչության չստացված հնարքների և դրա որակի մասին, որովետև հրապարակված տեսանյութը և քարոզչական, և որակական, և իմաստային և միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի դեմ է աշխատելու:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այս և Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների մասով մեծ աշխատանք ունի, իսկ ժնևյան կոնվենցիայի բազմաթիվ խախտումներ մինչև այժմ միջազգային կազմակերպության կոշտ հակազդեցությանը չեն արժանացել, ինչի արդյունքում Ադրբեջանն ակնհայտորեն արհամարհելով միջազգային իրավունքի բազմաթիվ դրույթներ, շարունակում են հին գործելաոճը»,- գրել է նա և հավելել, որ «Հենակետ» վերլուծական կենտրոնը այս թեմայի կարևորությունն առանձնահատկությունը հաշվի առնելով, իր պաշտոնական էջում հրապարակել է թեմայի հետ կապված որոշ առանձահատկություններ, մասնավորապես, ռազմագերին իրավունքների, ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի հետ կապված հարցեր, որոնք սահմանված են Ժնևյան կոնվենցիայի դրույթներով։

Վերլուծական կենտրոնի պաշտոնական էջում արված հրապարակումն ամբողջությամբ՝ ստորև․

«Օգոստոսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր, որ հայկական կողմը «դիվերսիոն-հետախուզական» գործողությունների է դիմել, ինչի հետևանքով «խմբի ղեկավարը» իրենց կողմից գերեվարվել է։ Ավելի ուշ լուսանկար և տեսանյութ հրապարակվեց, որում ներկայացվում էր Ադրբեջանում գտնվող զինծառայողը։

Արձագանքելով այդ հայտարարությանը, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, հերքելով դիվերսիայի մասին հակառակորդ կողմի պնդումը, տեղեկացրեց, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու ընթացքում սպա Գուրգեն Ալավերդյանը, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով, շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին այս թեմայի շուրջ նշել է, որ ԿԽՄԿ Երևանի գրասենյակը մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ սահմանված ընթացակարգերով գործողություններ կիրականացնի, երբ ստանա համապատասխան հաստատումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմագերիների հետ կապված խնդիրները կարգավորվում են Ժնևի Կոնվենցիայի դրույթներով, «Հենակետ» վերլուծական կենտրոնը թեմայի հետ կապված որոշ մանրամասներ կներկայացնի։

Եվ այսպես, «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան (III Կոնվենցիա) ընդունվել է 1949թ. օգոստոսի 12-ին և ուժի մեջ մտել 1950թ. հոկտեմբերի 21-ին:

• Հայաստանը 1993թ. վավերացրել է Ժնևի 4 կոնվենցիաները, ինչպես նաև դրանց կից Արձանագրություն 1-ը և 2-ը, իսկ 2011թ.-ին վավերացրել է Արձանագրություն 3-ը:

• Ադրբեջանը 1993թ. վավարացրել է Ժնևի 4 կոնվենցիաները, սակայն մինչ այժմ չի վավերացրել դրանց կից 3 արձանագրությունները:

• Արցախի Հանրապետությունը միակողմանի միացել է Ժնևի կոնվենցիաներին և դրա լրացուցիչ արձանագրություններին դեռևս 1993 թ.-ի հունվարի 26-ին:

Ռազմագերի (Prisoners of war) – Կոնվենցիա III-ի իմաստով, ռազմագերի են համարվում հակառակորդի իշխանության տակ ընկած անձինք, որոնք հակամարտության մեջ գտնվող կողմերի զինված ուժերի կամդրանցկազմի մեջ մտնող աշխարհազորային և կամավորական ջոկատների անձնակազմի անդամ են: (Կոնվենցիա III, հոդված 4)

Ե՞րբ է սկսում գործել ռազմագերու կարգավիճակը (Prisoners of war status)

Կոնվենցիան վերը նշված անձանց նկատմամբ կիրառվում է այն պահից սկսած, երբ նրանք հայտնվում են հակառակորդի իշխանության, վերահսկողության տակ, ընդհուպ մինչև նրանց ազատ արձակումը և հայրենադարձումը: Այն դեպքերում, երբ ռազմական գործողություններին այս կամ այն մասնակցությունն ունեցած և հակառակորդի ձեռքն ընկած անձանց նկատմամբ ռազմագերու կարգավիճակի կիրառմանվերաբերյալ հարցեր են առաջանում, նրանք Կոնվենցիայի պաշտպանությունից օգտվում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կարգավիճակը չի որոշվել՝ իրավասու դատարանի կողմից: (Կոնվենցիա III, հոդված 5)

Այցելություններ ռազմագերիներին

«Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի» ներկայացուցիչներին թույլատրվում է այցելել բոլոր այն վայրերը, որտեղ գտնվում են ռազմագերիները, մասնավորապես՝ ներկալանման, կալանման և աշխատանքի վայրերը։

Առանց վկաների նրանք կարող են զրուցել գերիների և, մասնավորապես, նրանց վստահված անձանց հետ` թարգմանչի օգնությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա: (Կոնվենցիա III, հոդված 126)

«Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի»ներկայացուցիչների այցելություններիքանակը, դրանցտևողությունը և հաճախականությունը չեն սահմանափակվում: Դրանք կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով, միայն որպես բացառություն ևլինեն ժամանակավոր: (Կոնվենցիա III, հոդված 126)

Պետությունը, որտեղ գտնվում են ռազմագերիները, համապատասխան դեպքերում թույլատրում են ռազմագերիների հարազատներին այցելություններ իրականացնել: (Կոնվենցիա III, հոդված 126)

Ռազմագերիների հետ վարվելու կանոններ (Rules of treatment), ներկայացնում ենք կրճատումներով։

1) Ռազմագերիները գտնվում են հակառակորդ պետության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի հսկողության, իշխանության տակ: Անկախ այն պատասխանատվությունից, որ կարող է ընկնել առանձին անձանց վրա, գերության մեջ պահող պետությունը պատասխանատվություն է կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար: (Կոնվենցիա III, հոդված 12)

2) Ռազմագերիները գերության մեջ պահող պետության կողմից կարող են հանձնվել միայն այն երկրին, որը Կոնվենցիայի մասնակից է, և միայն այն բանից հետո, երբ գերության մեջ պահող պետությունը համոզվել է, որ պետությունը, որին հանձնվում են ռազմագերիները, ցանկանում է և ունակ է կիրառելու Կոնվենցիան: (Կոնվենցիա III, հոդված 12)

3) Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող պետության ցանկացած ակտը կամ անգործությունը, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և դիտվում որպես Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Մասնավորապես, ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական խեղման կամ գիտական ու բժշկական փորձարարության, ինչ բնույթի էլ այն լինի, որը չի արդարացվում ռազմագերու բուժման նկատառումներով և նրա շահերով: (Կոնվենցիա III, հոդված 13)

4) Ռազմագերիները հավասարապես պետք է օգտվեն մշտականպաշտպանությունից՝ մասնավորապես՝ բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից պաշտպանվելուց: (Կոնվենցիա III, հոդված 13)

5) Նրանց նկատմամբ վրեժից դրդված պատժամիջոցների կիրառումն արգելվում է: (Կոնվենցիա III, հոդված 13)

6) Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: (Կոնվենցիա III, հոդված 14)

7) Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նրանց բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը: (Կոնվենցիա III, հոդված 15)

8) Գերության մեջ պահող տերությունը բոլոր ռազմագերիների հետ պետք է վարվի համանման չափանիշների վրահիմնվածկերպով, առանց որևէ խտրականության՝ ռասայական, ազգային, դավանանքի, քաղաքական համոզմունքների և մյուս այլպատճառներով, բացառությամբ արտոնյալ ռեժիմի, որը կարող է սահմանվել ռազմագերիների համար՝ նրանց առողջական վիճակի,տարիքի կամ որակավորման բերումով: (Կոնվենցիա III, հոդված 16)

9) Յուրաքանչյուր ռազմագերի հարցաքննության ժամանակ պարտավոր է հայտնել միայն իր ազգանունը, անունը և կոչումը, ծննդյան տարեթիվը և անձնական համարը, կամ, եթե այդպիսին չկա, այլ հավասարազոր տեղեկություն: (Կոնվենցիա III, հոդված 17)

10) Ռազմագերիների նկատմամբ ոչ մի ֆիզիկական կամ բարոյական տանջանք կամ հարկադրման այլ միջոցներ չեն կարող կիրառվել՝ նրանցից որևէ տեղեկություն ստանալու համար: Այն ռազմագերիներին, որոնք կհրաժարվեն պատասխանել, չի կարելի սպառնալ, վիրավորանքի, որևէ հետապնդման կամ սահմանափակման ենթարկել: (Կոնվենցիա III, հոդված 17)

11) Ռազմագերիների հարցաքննությունը պետք է իրականացվի նրանց համար հասկանալի լեզվով: (Կոնվենցիա III, հոդված 17)»։

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Քաղաքական11 ժամ ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական11 ժամ ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական12 ժամ ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ12 ժամ ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական12 ժամ ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական13 ժամ ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական14 ժամ ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական15 ժամ ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական15 ժամ ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական16 ժամ ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական16 ժամ ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական17 ժամ ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական17 ժամ ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական18 ժամ ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական18 ժամ ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական19 ժամ ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական19 ժամ ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ3 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական3 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային3 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական3 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական3 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Հասարակական3 օր ago

Շուշիի ազատագրումը. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց...

Առողջապահական3 օր ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 411 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 411 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 092-ի:Ինչպես տեղեկացնում է...

Հասարակական3 օր ago

Անգլալեզու Twitter-ում նվիրատվությունների գործառույթ է հայտնվել

Twitter-ը համանուն միկրոբլոգերի ծառայությունում կամավոր նվիրատվությունների գործառույթ է ներդրել: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի ընկերության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մշակողների...

Հասարակական3 օր ago

Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի...

Հասարակական3 օր ago

Ադրբեջանը միջազգային ճնշման ներքո փորձում է արդարացնել մարդասիրական պարտավորությունները չկատարելը. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է մի շարք լրատվականների հարցերին, որը ներկայացնում ենք ստորև. Ինչպե՞ս կմեկնաբանեք գերիների խնդրի...

Բլոգ4 օր ago

ԱԺ ամբիոնից հակադրվելով 2-րդ և 3-րդ նախագահներին՝ կապիտուլյանտն իրականում հերքում էր ՌԴ նախագահին…

ԱԺ ամբիոնից հակադրվելով 2-րդ և 3-րդ նախագահներին՝ կապիտուլյանտն իրականում հերքում էր ՌԴ նախագահին…Գարնանային սրացումների ֆոնին՝ քաղաքական խուժանն՝ իրեն բնորոշ անբարոյականությամբ,...

Հասարակական4 օր ago

TMZ. Բիլ եւ Մելինդա Գեյթսերի ամուսնալուծությունը խաղաղ չի անցել

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան, երկար ժամանակ պլանավորում էին ամուսնալուծվել, նրանց բաժանումը խաղաղ չէր, հայտնում է TMZ-ն՝...

Հասարակական4 օր ago

Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներ հնարավոր են, եթե ինչ-որ միջնորդ պետություն լինի. ԱԱԾ նախկին փոխտնօրեն

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ձեւավորվել է նոր սահման, որը առաջ չկար՝ Արաքսի ափից մինչեւ Վարդենիսի Սոթքը. Մի քանի հարյուր կմ...

Advertisement

Ամենադիտվածները