Connect with us

Բլոգ

Սերժ Սարգսյանն ու《չարյաց փոքրագույնը》

Ապրիլի 23 ֊ն է։ Երկու տարի առաջ նույնը օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ մաղթելով խաղաղություն, ներդաշնակություն, տրամաբանություն։ Առավել քան հավատում եմ՝ մաղթանքներն անկեղծ էին, մինչդեռ մինչ այսօր չիրականացված՝《սիրո ու հանդուժողականության հեղափոխությունը》խաղաղության փոխարեն ատելություն ու պառակտում ներմուծեց հայ հանրություն, ներդաշանակության փոխարեն երկիրն անցավ իրավաքաղաքական վայրիվերումների փուլ, թռիչքաձև աճի փոխարեն բռնեցինք անկման ուղին, արդարադատությունը վերածվեց մահակի, տրամաբանությունն իր հերթին ևս խորթ մնաց սույն իշխանությանը՝ նախ տապալվեց սահմանադրական կարգը Նիկոլի վարչապետացմամբ, ապա՝ ԱԺ նույնակերպ զավթումը ու մինչևիսկ դատարանների շրջափակմամբ դատական իշխանության գրեթե ամբողջովին գործադիրին վերահսկելի դարձնելն. այդ գործընթացի《հաջողությամբ պսակվելուն》մնացել է մեկ ատյան՝ Սահմանադրական Դատարանը, որի՝ իշխանության կցորդը դարձնելու անհագ բաղձանքը գերակա գտնվեց նույնիսկ համաշխարհային համավարակի պայմաններում ապօրինի հանրաքվե անցկացնելու նախապատրաստությունից։

Այս երկու տարիներին Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվեց անբարո արշավանքի, ի դեմս Երկրորդ ու Երրորդ Նախագահների դեմ《սանձազերծված արդարադատության》՝ ոտնահարվեց Նախագահի ինստիտուտը, սասանվեցին պետության թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ հիմքերը, պատերազմ անցած գեներալներին դատեցին դասալիքները, Արցախյան հերոսամարտը ստորադասվեց《Թավշյա հեղափոխությանը》, հանուն հայրենյաց ընկածները կոչվեցին《զոհեր հանուն ոչնչի》, Արցախյան հարցը վերելակային դիվանագիտության շնորհիվ հետ շպրտվեց դեպի ծայրահեղ ոչ հայանպաստ տեր ֊ պետրոսյանական դիրքեր՝ փաստ Լավրովի վերջին հայտարարությունը, պետությունը լցվեց քաղբանտարկյալներով, քաղաքական հետապնդումներով՝ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքն անիրավության ու անբարոյականության ամենավառ ապացույց, հասարակությունը կազմաքանդվեց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, փսեվդոլիբերալների ու պետականամետների, հպարտների ու շարքային քաղաքացիների, պոպուլիսների ու պրագմատիկների …

… Երկու տարի առաջ այս օրն Օպերայի բակում լսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի՝ շատերի համար ավետիսն, ինձ համար բոթն, մտքովս անմիջապես անցավ՝《չարյաց փոքրագույնը》. սրա մասին դեռ այնժամ եմ գրել։ Չթվա՝ Սերժ Սարգսյանը կուռքս է՝ երբևէ որևէ անձի, առավելևս իշխանության որպես կուռք չեմ դիտարկել՝ կռապաշտությունն իմը չէ, այնուամենայնիվ չգրված ճշմարտություն է՝ երբեք իշխանությունը չեն նվիրում։ Հանրապետական ընկերներիս հետ ու ոչ միայն բազմիցս բանավիճել եմ Սերժ Սարգսյանի անակնկալ հեռանալու պատճառների շուրջ, մատնանշվում են արյունահեղությունից խուսափելը, ժողովրդի կամքը կատարելը, առաջնագծում կիսապատերազմական Արցախ ունենալու պայմաններում քաղաքացիական պատերազմի վտանգն ու էլի շատ պատճառներ, որոնք չեմ ժխտում՝ ճշմարիտ են, սակայն նաև համաձայնեք՝ դեռ հեռավոր իննսունականներից բացառապես բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած, ուժային կառույցներ ղեկավարած ֊ կայացրած Երրրոդ Նախագահը պարզապես չէր կարող իրեն հատուկ հեռատեսությամբ ու այսպես ասած《շախմատային մտածողությամբ》օբյեկտիվորեն չգնահատել իրավիճակը, չգիտակցել՝ տուրք տալով ամբոխին՝ պետությունը հանձնում է բախտախնդիր պատեհապաշտների ձեռքը, վերջապես անհնար է, որ Նիկոլն իրավացի էր՝《 …Դուք չեք պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը, Դուք ՀՀ ֊ ում չունեք այն իշխանությունն, ինչի մասին Ձեզ զեկուցում են》, սակայն Սերժ Սարգսյանը հեռացավ, հեռացավ լու՜ռ. որոշ գործիչների լռությունն առավել խոսուն է, քան տեղատարափ ճիչերն այլոց, ամեն դեպքում Երրորդ Նախագահը բազմիցս խոստացել է խոսել, վստահ եմ՝ խոսելու՛ է։

Բնավ չեմ ցանականում ձեռնամուխ լինել Սերժ Սարգսյանի մտքերի շարադրմանը, սակայն գտնում եմ՝ նա պարզապես ընտրեց《չարյաց փոքրագույնը》՝ հայտնի չէ՝ ինչ կարող էր ծառանալ պետության ու մեր ժողովրդի առջև քաղաքական այդ քայլը չկատարելու պարագայում, ի վերջո սեփական փորձից առավել քան վստահ եմ՝ ո՛չ իրեն, ո՛չ հանրապետական ընկերներիս հաճելի չէ թունոտ խուժանի անբարո կեցվածքը, որ թերևս միայն վերջերս է թոթափվել, սակայն դեռ չի վերացել, Շուշիի ազատագրման օպերացիան ղեկավարած անհատի համար հաստատապես հաճելի չէ տեսնել՝ ինչպես է ՀՀ վարչապետի կինը հայ զինվորին գլխատած սրիկային հերոսի կոչմանն արժանացրած հայատյացի կնոջը հրավիրում Շուշի՝ թեյելու ու մուղամ լսելու, վերջին հաշվով Սերժ Սարգսյանին հաճելի չէ լինել մեղադրյալի աթոռին՝ շղթայված տեսնելով պետականակերտ հերոս ընկերոջը՝ Ռոբերտ Քոչարյանին. շրջանառվում է միտք՝ տարաձայնություններ են ունեցել, գուցե և ունեցել են, նորմալ է՝ նույն մարդը չեն, առանձին գործիչներ են՝ իրենց հատուկ գաղափարներով, քաղաքականությամբ, տեսլականներով, պատկերացումներով, բայց և փաստենք՝ պատերազմի բովով անցած երկու Նախագահ միմյամց չեն բանտարկում, այն էլ Իրենք՝ եթե ամենն իրենց զատի, Արցախն է մեկտեղումը նրանց։

Երրորդ Նախագահը պոպուլիստ չէր, հրապարակներում թափանցիկություն ու անկեղծություն չէր խոստանում, պատեհ ֊ անպատեհ սեր խոստովանում՝ քաղաքական ետնաբեմերում միաժամանակ բանակցելով մի《փաստաթղթի》շուրջ՝ դրա բացակայության պրոպոգանդային լծելով սեփական ողջ քաղաքական թիմը, հակառակը՝ կարող էր գնալ նաև ոչ պոպուլյար քայլերի։ Ապրիլյան քառօրյան քննող ամոթալի հանձնաժողովը դեռ լույս կսփռի հայ զինվորի հաղթանակը ստորացնողների ու իսկական պետականամետների իրականության ամենամութ խորշերի վրա, սակայն մինչև《թավշյա գարունն》ու դրանից հետո տեղի ունեցած աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, (Լուկաշենկոն է նշում՝ Սերժը հրաժարվում էր հող հանձնել) ու հատկապես Արցախի շուրջ այնժամ ձևավորված իրավիճակը տեղիք է տալիս փաստելու՝ Սերժ Սարգսյանի իշխանությունից կարող եք լինել դժգոհ, (ինքս այն, իհարկե, մշտապես առողջ ու պրոդուկտիվ, քննադատել եմ հաճախ), սակայն անհնար է նրան մեղադրել հայրենիքը դավելու մեջ, ուստի նման իրավիճակում թերևս ռացիոնալ է պատասխանը՝ նա ընտրել է《չարյաց փոքրագույնն》, ի վերջո բավարար է միայն պատկերացնել՝ արտաքին ճնշումների տակ կքած Հայաստան ֊ Արցախը, որ դեռ երկու գարուն առաջ սեփական որդիների արյամբ հաղթանակեց, կանգնած է ներպետական բախումների եզրին՝ արնատենչ թշնամու թիրախում …

Սերժ Սարգսյանը դեռ կխոսի՜, գալիք տասնամյակները դեռ կբացահայտե՜ն վտանգները, որոնցից գուցե անտեղյակ մնացինք, իսկ նա գերադասեց առժամանակ մնալ չհասկացված, բայց չզոհել ձեռքբերումը՝ Պետականությունը Հայոց։

《Թավշյա հեղափոխությունը》գուցե լուծեց իր առջև դրված նպատակները՝ գուցե շահած ժամանակի շնորհիվ աշխարհաքաղաքական վերադասավորումներն առավել տեսանելի դարձան, գուցե փոխվեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, գուցե պայմաններ ստեղծվեցին բեկում մտցնելու բանակցություններում, գուցե պարպվեց ներհայաստանյան շիկացած մթնոլորտը, գուցեները շատ են, սակայն այժմ՝ երկու տարի անց, ամենը վերստին վերադարձել է ի շրջանս յուր, կրկին լինելիության շեմին ենք, իսկ պետության ղեկին ո՛չ աշխարհի առջև Արցախի Պետականությամբ հպարտ Քոչարյանն է, ո՛չ պատեհ պահին հանուն այդ նույն պետականության աշխարհը մանևրելու ունակ Սարգսյանը՝ Նիկո՜լն է՝ պետականախույս դասալիքը՜։ Նման իրավիճակում մեզ որևէ անելիք չի մնում, քան մեկտեղվել քոչարյանական《Կոնսենսու ֊1》բանաձևի շուրջ, հաստատել արդարադատություն, կարճել Նախագահների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերն ու անվերապահորեն ապահովելով այնժամ արդեն մեղադրյալ Փաշինյանի արդարացի դատաքննության իրավունքը՝ լծվել Հայաստանի ու Արցախի պաշտպանությանն ու զարգացմանը՝ պետությունը հանձնելով պետականամետների կառավարմանը։

#Նիկոլը_պետք_է_հեռացվի։

Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/profile.php?id=100011689718076

Advertisement
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Հասարակական22 ժամ ago

Ամփոփվել է քրգործերից առաջինի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է  ՀՀ...

Հասարակական23 ժամ ago

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց...

Հասարակական23 ժամ ago

ԲԴԽ-ն հանդիպել է Երեւանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր,...

Բլոգ24 ժամ ago

Քոչարյանի վերադարձից շահելու են նույնիսկ նրան չսիրողները.Նարե Գրիգորյան

Թափ է առել զանգվածային ողբը, սրվել է ատելության խոսքը, իշխանական ճամբարում կիսաուշագնաց վիճակ է` <<Հայաստան>> դաշինքի հանրահավաքից հետո: Պատ են...

Հասարակական1 օր ago

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն ունի կոտրվածքներ

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկի մոտ առկա է պարանոցային երկրորդ...

Հասարակական1 օր ago

Երևանի Կենտրոն թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել

Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Կենտրոնի...

Հասարակական1 օր ago

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշների հափշտակության դեմ պայքարի համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում...

Առողջապահական1 օր ago

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219596...

Քաղաքական2 օր ago

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի...

Հասարակական2 օր ago

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից

Արեւելյան Երուսաղեմում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորված պաղեստինցիների թիվն անցել է 305-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Saut Al-Aqsa-ին: «Ավելի...

Հասարակական2 օր ago

Ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Հաշվարկում են վնասները

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնաս են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է մարզպետարանի...

Բլոգ2 օր ago

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. <<Իմ քայլը>> հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են.Անի Կարապետյան

Օրինակի համար 2019 թվականի ընթացքում <<Իմ քայլը>> բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ...

Քաղաքական2 օր ago

Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով...

Առողջապահական2 օր ago

Նորվեգիայում պատվաստումների ծրագրում խորհուրդ չի տրվում օգտագործել AstraZeneca-ի եւ J&J-ի դեղամիջոցները

COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Janssen ընկերության եւ ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության պատվաստանյութերը չպետք է օգտագործվեն նորվեգական պատվաստումների...

Հասարակական2 օր ago

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս...

Հասարակական2 օր ago

Դատավոր Բեկթաշյանի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդառնա Վարդազարյանի վերաբերյալ քրգործի շրջանակներում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական...

Քաղաքական2 օր ago

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային...

Հասարակական2 օր ago

Շուշիի Քարին տակի խաչմերուկն անցնելիս դրանք լկտիացած հայհոյում են, մերոնք կանգնում, պատասխանում են․ Շուշիի քաղաքապետ

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս օրերին ցավով է ընդունում փաստը, որ եռատոնին Շուշին թշնամու ձեռքում է, բայց նաև չի ընկճվում,...

Քաղաքական2 օր ago

Փաշինյան. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման...

Քաղաքական2 օր ago

Երևանում ծառ կտրողների ով լինելը հայտնի է. Նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ...

Քաղաքական2 օր ago

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կրկին կոչ է արել նախկին իշխանություններին մի կողմ քաշվել

Եթե Հայաստանի նախկին իշխանություններն իսկապես ցանկանում են փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը, ապա պետք է դուրս գան քաղաքական գործընթացներից: Այս մասին...

Քաղաքական2 օր ago

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ...

Հասարակական2 օր ago

Մեկ շաբաթում արձանագրվել է 144 արտակարգ դեպք. Գրանցվել է 10 մահ. ԱԻՆ

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի,...

Քաղաքական2 օր ago

Հաղթանակի բանաձևը սա է. «Իմ քայլի» նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար,...

Հասարակական2 օր ago

Հաղթանակ կամրջից տղամարդ է նետվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի...

Բլոգ4 օր ago

ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հաղորդում <<նախընտրական>> հանցագործության մասին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ ոստիկանությանը և անձամբ ոստիկանապետ Վահե ՂազարյանինՀաղորդում նախընտրական հանցագործության մասինԿոտայքի մարզի...

Հասարակական4 օր ago

Ի՞նչ է եղել, որ. կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Հովհաննիսյան

Որոշ ժամանակ հետո անցնելու է թե´ բնական շոկը, թե´ իշխանության արհեստական, ինքնաարդարացնող հարցադրումը։ Այդ ժամանակ մենք բոլորս առերեսվելու ենք սամռկեցուցիչ...

Միջազգային4 օր ago

ԵՄ երկրների առաջնորդները քաղաքացիներին Եվրոպայի ապագայի վերաբերյալ երկխոսության կոչ են արել

Եվրամիության 21 պետությունների ղեկավարներն իրենց համաքաղաքացիներին կոչ են արել մասնակցել Եվրոպայի ապագային նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ն: COVID-19-ի համավարակը հիշեցրեց...

Հասարակական4 օր ago

Այս հանգստյան օրերին չինական հրթիռ-կրիչի բեկորները կընկնեն Երկիր մոլորակի վրա

Այս հանգստյան օրերին Երկրի վրա կընկնի Changzheng 5-B չինական հրթիռ-կրիչի (բառացի թարգմանությամբ՝«Մեծ արշավ») իր առաքելությունը կատարած հաստածը, որի օգնությամբ ուղեծիր...

Քաղաքական4 օր ago

«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք,...

Advertisement

Ամենադիտվածները